=== Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ ===
Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու: Իսկ մարդիկ Մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր քնել, չէր հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան:
— Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք այնքան էլ շատ քիչ սնունդ չունեքունեիք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց , կարծում եմ , հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք, եք՝ գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած լեռների Լեռների հետվից:
Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված:
— Ավելի արժանի նվերներ չգտնվեցին,— ասաց Ֆարամիրը,— վերցրեք գոնե այս ցուպերը: Լեռներում ու անճանապարհ վայրերում սրանք անփոխարինելի են: Էրեդ Նիմրիսի լեռնեցիները նույնպես սրանցից են օգտագործում՝ ճիշտ է ձեր ցուպերը սովորականից կարճ են, . դրանք կտրվել են ձեր հասակին համապատասխան և նորից մետաղապատվել: Պատրաստված են լեբետրոնի ամուր փայտից. այդ փայտը սիրված է գոնդորցի ատաղձագործների կողմից և կա համոզմունք, իբր այդ փայտի մեջ կախարդական ուժ կա, որը օգնում է գտնել այն, ինչ փնտրում ես և բարհաջող վերադառնալ: Թո՛ղ որ պահպանվի այդ հրաշք ուժը նույնիսկ չարագույժ խավարի երկրում:
Հոբիթները մինչև գետին խոնարհվեցին:
Օ՜ հյուրընկալ տանտերտեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իրոք իսկապես, ես հույս չունել բոլորովին չունեի հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի:
Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից բերեցին դուրս Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:
— Ձեր ուղկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա Սեմուայսը կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք:
Բայց երբ աչքակապը ձեռքին մոտեցան Գոլլումին, նա ծղրտաց, խույս տվեց և կառչեց Ֆրոդոյից: Վերջինս ասաց.
Այդպես էլ արեցին: Այնուհետև աստիճաններով և անցումներով հոբիթներին դուրս բերեցին Հեննեթ Աննունի քարանձավից, և շուտով նրանց դեմքերին փչեց առավոտյան անուշահոտ ու թարմ օդը: Մի որոշ ժամանակ ևս գնացին փակ աչքերով, իջան սարի ստորոտը, և վերջապես Ֆարամիրի ձայնը կարգադրեց հանել աչքակապերը:
Նրանք կրկին կանգնած էին անտառի սաղարթի տակ , և գլխավերևում շրշում էին տերևները: Ջրի աղմուկը դադարել էր. ջրվեժը և կիրճը, որտեղով վազում էր գետակը, թաքնվել էին սարի հարավային լանջի հետևում: Արևմտյան կողմում ծառերի բների արանքից լույս էր թափանցում, ասես հողն այդտեղ հանկարծակի ավարտվում էր ու սկսվում էր երկինքը: — Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: — Լսեք իմ խորհուրդը և առայժմ մի թեքվեք դեպի արևելք: Գնացեք ուղիղ և դեռ երկար ժամանակ անտառը ձեզ կքողարկի: Շուտով վայրեջք կսկսվի դեպի լայնարձակ հովիտը՝ տեղ-տեղ կտրուկ, տեղ-տեղ հարթ: Աշխատեք անտառի ծածկույթից դուրս չգալ: Կարծում եմ սկզբնական շրջանում կարող եք գնալ նույնիսկ ցերեկը. ամենուր կեղծ խաղաղություն է տիրում, այնպես որ առայժմ ձեզ ոչինչ չի սպառնում: Օգտվե՛ք դրանից: Նա գրկեց հոբիթներին, իր երկրի սովորության համաձայն ձեռքերը դրեց նրանց ուսերին և, կռանալով, համբուրեց ճակատները: — Մնաք բարով,— ասաց նա,— գնացեք, և թո՛ղ որ բոլոր բարի մարդկանց կամքը ձեզ հետ լինի: Հոբիթներն ի պատասխան մինչև գետին խոնարհվեցին: Ֆարամիրը շրջվեց և առանց հետ նայելու հեռացավ այնտեղ, որտեղ սպասում էին երկու թիկնապահները: Հոբիթներն աչքներն էլ չհասցրին թարթել, երբ երեք ռազմիկներն անհետացան ծառերի հետևում ու կորան անտառում: Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր Ֆարամիրը, դատարկություն էր տիրում, և թվում էր, թե այն ամենը, ինչ կատարվել էր, ուղղակի երազ էր: Ֆրոդոն հառաչեց և շրջվեց դեպի հարավ: Գոլլումը փորփրում էր մամուռը արմատների տակ՝ ցուցադրելով իր արհամարանքը բոլոր տեսակի հրաժեշտի արարողությունների նկատմաբ: «Էլի սոված է,— մտածեց Սեմը: — Էհ, նորից ամեն ինչ սկզբից»: — Գնացի՞ն վերջապես,— հարցրեց Գոլլումը: — Գարշելի՛, չա՛ր մարդիկ: Սմեագորլի վիզը մինչև հիմա ցավում է, այո: Գնա՛նք այստեղից: — Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց եթե լավ բան չես կարող ասել մարդկանց մասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ է լռի՛ր:
— Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: