Օ՜ հյուրընկալ տեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իսկապես, ես հույս բոլորովին չունեի հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի:
Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից բերեցին դուրս բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և այնպես խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:
— Ձեր ուղկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա Սեմուայսը կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք:
— Գնացի՞ն վերջապես,— հարցրեց Գոլլումը: — Գարշելի՛, չա՛ր մարդիկ: Սմեագորլի վիզը մինչև հիմա ցավում է, այո: Գնա՛նք այստեղից:
— Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց ինչու՞ հանդիմանել եթե դրանից բացի ուրիշ ոչինչ չես կարող ասել նրանցմասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ կանես լռե՛սէ լռի՛ր: