— Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց եթե դրանից բացի ուրիշ ոչինչ չես կարող ասել նրանց մասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ է լռի՛ր:
— Բարի տեր,— ասաց Գոլլումը,— մի՞թե Սմեագորլին Սմեագորլը չի կարելի կարող կատակել: Նա միշտ էլ ներում է բոլորին, այո, այո, և տիրոջ ստերն էլ ներեց: Տերը բարի է, և Սմեագորլն էլ հնազանդ է:
Ֆրոդոն ու Սեմը չպատասխանեցին: Ուսերին գցելով փոքրիկ պարկերը, նրանք վերցրին ցուպերը և քայլեցին առաջ իթիլիենյան անտառի թավուտներով: Օրվա ընթացքում հանգստացան միայն երկու անգամ և կերան Ֆարամիրի տված սնունդը՝ չորացրած մրգեր և աղ դրած միս: Այդ պաշարները պետք է երկար ժամանակ բավարարեին: Հայտնաբերվեց նաև հաց, բայց միայն այնքան, որ չհասցներ չորանալ: Գոլլումն ուտելիքից հրաժարվեց: