Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 33 բայտ, 00:50, 1 Հուլիսի 2015
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
Այդպես նրանք վերջապես հասան սպիտակ, կամարակապ կամրջին: Կամրջի մոտ ճանապարհն աղոտ լուսարձակում էր: Այն անցնում էր հոսքի վրայով և գնում դեպի ամրոցի սև երախի նման դարպասը: Գետակի ափերին տարածվել էին մշուշի մեջ թաղված լայնարձակ մարգագետիններ, որոնք ամբողջությամբ ծածկված էին դալուկ լույս արձակող ծաղիկներով: Դրանք լուսարձակում էին իրենց ուրույն ձևով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ սարսափելի, ծնված ասես մղձավանջից, և թույլ, բայց գերեզմանային նեխահոտ էին տարածում: Կամուրջը տանում էր մարգագետնից մարգագետին. մուտքը հսկում էին քարից վարպետորեն քանդակված անհայտ հրեշների արձաններ՝ կես գազան, կես մարդ, սարսափելի իրենց անբնականությամբ: Ջուրը հոսում էր անաղմուկ՝ պարուրելով կամուրջը սպիտակ գոլորշով, բայց գոլորշին չէր այրում, այլ ընդհակառակը, մահացու սառնություն էր տարածում:
Հողը փախավ Ֆրոդոյի ոտքերի տակից, հոբիթի միտքը խավարեցբանականությունը մթագնեց: հանկարծ, ասես ինչ-որ մեկը հրեց նրան, ձեռքերով օդը որսալով նա նետվեց դեպի կամուրջը՝ ձեռքերով որսալով օդըկամուրջը: Հոբիթի գլուխն անօգնական տարուբերվում էր: Սեմն ու Գոլլումը նետվեցին նրա հետևից: Սեմը հետևից հասնելով տիրոջ հետևից բռնեց տիրոջը նրան հենց այն պահին, երբ վերջինս սայթաքեց և քիչ էր մնում ընկներ կամրջի շեմին:
— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:
— Պարո՛ն Ֆրոդո,— շունչ քաշեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:
Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ շողացող առկայծող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ, և աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու ժայռի մեջ խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը, կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը իրենց շարունակ երկակի նշանառության տակ էին զգումիրենց. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:
Այդպես բարձրանում էին նրանք դանդաղ ու դժվարությամբ, և միայն այն ժամանակ, երբ նեխած գոլորշիները մնացին հեռու ներքևում, շնչելը հեշտացավ և աչքերի առաջ պարզվեց: Բայց հիմա էլ ձեռքերն ու ոտքերն էին նվվում անասելի հոգնածությունից, ասես հոբիթները ծանր բեռի տակ կքված ամբողջ գիշեր քայլել էին, կամ թիավարել հոսանքին հակառակ: Ճանապարհը շարունակելու ուժ չկար. ստիպված եղան կանգ առնել և հանգստանալ:
Ֆրոդոն առաջինը կանգ առավ և անուժ փռվեց քարերին: Նրանք գտնվում էին լերկ ժայռի կատարին: Այդտեղից արահետը շարունակվում էր անդունդի վրա կախված քիվի վրայով, շրջանցում հովիտը և, կտրուկ բարձրանալով գրեթե ուղղաձիգ լանջն ի վեր, կորչում էր խավարում:
Վստահելի
1342
edits