Ֆրոդոն հուսով նայեց Գանդալֆին: Հրաշագործը, ինչպես հոբիթին թվաց, հանկարծ աճեց մինչև երկինք, շլացուցիչ լույսով բռնկվեց կախարդական գավազանը և, ասես քարակերտ մի հսկա, Գանդալֆը մի վայրկյան անշարժացավ՝ Պահապաններին ծածկելով հարձակվող գայլդարձյակներից: Հետո նա թափով բարձրացրեց կախարդական գավազանը և բլրի վրա որոտաց նզովքը.
— '''Նաուր էն ադրիատ ամմին'''...
Կաղնին, դեպի որն ուղղված էր գավազանը, դարձավ կատաղորեն բոցավառվող ջահ, դրանից հետո բռնկվեցին մնացած կաղնիները և բլրի վրա, մարտի դաշտը վառ լուսավորելով, մի վիթխարի կրակե ծաղիկ բացվեց: Կուրացած գայլդարձյակները սարսափահար ընկրկեցին, Պահապանների թրերը կայծեր սփռելով, ասես դրանք քուրայից նոր էին հանել, կոտորում էին շշմած, կարկամած գազաններին, Լեգոլասի բոցկլտուն նետը խոցեց սև գայլդարձյակի սիրտը՝ նա խլացուցիչ ոռնաց ու անշնչացած ընկավ: Նրա մահով ավարտվեց գիշերային մարտը, ողջ մնացած գազանները փախուստի դիմեցին:
Սալը ծածկված էր տարօրինակ գաղտնագրերով՝ ռուներով:
[[Պատկեր:Balin.jpg|200px300px|center|]]
— Դա հին մորիերեն լեզվով է,— սալին նայելով, խոսեց հրաշագործը և ավելացրեց. — Սա շիրմաքար է և վրան փորագրված է.