— Երևակայիր, դու ճիշտ ես,— համաձայնեց Գանդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փինի քարն այստեղ ոչ մի գործ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փինից, թող քնեն: Փինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Դժբախտ Փինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթութթյան մթության մեջ՝ Գանդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փինը աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գանդալֆը քնած է...
Իսկ իրականում Գանդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ Մորիայում նույնիսկ ամենաչնչին սխալը կարող է վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ Փինին:
— Ես որոշել եմ ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքը շոգ է ու տոթ՝ սա տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև, և մենք կգնանք աջ միջանցքով:
Ութ ժամ Պահապանները բարձրանում էին, միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որը որն ուղեցույց աստղի նման անշեղ հանում էր նրանց Սև Անդունդից: Միջանցքի պատերն աստիճանաբար հեռացան իրարից, մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: Ճամփորդները դուրս եկան մեծ ճանապարհ, որտեղ ոչ փոսեր կային, ոչ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:
Ուղիղ գծով, Գանդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցե և տասնյոթ լիգ, բայց ստիպված էին քայլել մոտավորապես ևս քսան-երեսուն լիգ: Միջանցքը թեք բարձրանում էր վեր, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բարձրանում էր, սակայն նա դեռ ընկճված էր և ժամանակ առ ժամանակ լսում էր կամ կարծում էր, որ լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:
Ջիմլին լռեց: Ասքը արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:
— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց Գանդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել, համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերը օրքերն այժմ չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:
— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ Սամը:
— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց Գանդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, սարերի տակով ձգվում են մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին երկրի ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլի հանույթին տիրեցին օրքերը, իսկ հետո, չիմանալով մետաղի բոլոր յուրահատկությունները, դրանով տուրք էին վճարում Սև Տիրակալին:
Միթրիլ... Միջերկրի ժողովուրդների երազանքը, . կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղը, որի պատկերը տեսաք դարպասի վրա, պատրաստված է մորիական արծաթից՝ միթրիլից: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է: Հավանաբար դրված է որևէ սնդուկում...
— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Ջիմլին: — Այ քեզ իսկապե՜ս թագավորական ընծա...
— Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք:
— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գանդալֆը: — Ըստ իս, մենք դարպասից բարձր ենք ու հյուսիս ենք գտնվում, բայց այդ ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Հյուսիսային կամարն ամենալուսավորն է, եկեք նայենք հյուսիսային միջանցքը: Եթե կարողանանք հասնել մինչև պատուհան, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:
Պահապաններն արագ հավաքեցին ճամբարը, և Գանդալֆը նրանց տարավ հյուսիսային միջանցք: Մինջանցքը աջից էր լուսավորվում: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան կիսաբաց դուռ, որի միջով լույս էր ընկնում միջանցք: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները փակելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի. սենյակի կենտրոնում , որ այնպես էր տեղադրվածսենյակի կենտրոնում, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսը լուսավորում էր սպիտակ մարմարե սալը, որը դրված էր մեծ քարի վրա:
— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գանդալֆը:
Սալը ծածկված էր տարօրինակ գաղտնագրերով՝ ռուներով:
[[Պատկեր:Balin.jpg|300px200px|center|]]
— Դա հին մորիերեն լեզվով է,— սալին նայելով, խոսեց հրաշագործը և ավելացրեց. — Սա շիրմաքար է և վրան փորագրված է.