Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 11 269 բայտ, 23:52, 3 Հուլիսի 2015
գ
— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, աչքերով ոմանք, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:
Ֆրոդոն նայեց Սեմին և վեր կացավ: Հույսը չէր վերադարձել, բայց թուլությունն անցել էր: Նա նույնիսկ մռայլ ժպտաց. չնայած ամեն ինչին, հանկարծ հասկացավ, որ պետք է վերջին ջանքերը գործադրի և կատարի իր պարտքը, իսկ կիմանան այդ մասին Ֆարամիրը, Արագորնը, Էլրոնդը, Գալադրիելը կամ Գենդալֆը՝ դա արդեն իրեն չի վերաբերվում: Նա մի ձեռքում բռնել էր ցուպը, մյուս ձեռքում՝ լուսարձակող անոթը: Նկատելով, որ մատների արանքից լույս է թափանցում, նա կրկին թաքցրեց անոթը կրծքի տակ և թիկունքով շրջվեց դեպի Մորգուլյան ամրոցը, ամրոցը՝ հազիվ նկատելի, գորշ ու խավարած: Նա պատրաստ էր շարունակել ճանապարհը:
Երևում է Գոլլումը լքել էր հոբիթներին ու թաքնվել խավարում՝ տեսնելովՏեսնելով, որ Մինաս Մորգուլի դարպասը բացվում է, Գոլլումը լքել էր հոբիթներին ու թաքնվել խավարում: Այժմ, երբ ամեն ինչ վերջացավ, նա սողալով հետ վերադարձավ. ձեռքերը դողում էին, ատամները՝ չխկչխկում:
— Հիմարնե՛ր, տխմարնե՛ր,— ֆշշացրեց նա,— չի՛ կարելի հապաղել: Թող նրանք չմտածեն, թե պրծան: Վտանգը չի հեռացել, շտապե՛ք:
— Բարձրացանք,— շշնջաց նա: — Առաջին սանդուղքը վերջացավ: Բավականին բարձր մագլցեցին խելացի հոբիթները: Մի քանի աստիճան էլ՝ ու վերջ: Օ՛ այո:
Սայթաքելով ու ծանր շնչելով, Սեմը, իսկ նրա հետևից էլ Ֆրոդոն սողալով հասան վերջին աստիճանին ու նստեցին վրան՝ ձեռքերով շփելով ծնկներն ու սրունքները: Առջևում մութ անցում էր սկսվում, որը նույնպես վերև էր տանում, բայց այն զգալիորեն ավելի հարթ էր արդեն ոչ այնքան կտրուկ ու առանց աստիճանների:
Գոլլումը թույլ չտվեց հոբիթներին երկար հանգստանալ:
 
— Դեռ մի սանդուղք էլ կա,— ասաց նա: — Շատ ավելի երկար: Այդ մեկն էլ բարձրանանք՝ ու այն ժամանակ կհանգստանաք: Այստեղ դեռ շուտ է:
 
Սեմը տնքաց:
 
Երկա՞ր, ասում ես,— հարցրեց նա:
 
— Այո, այո, երկար: Սակայն ավելի հեշտ: Հոբիթները մագլցեցին ուղիղ սանդուղքով, իսկ հիմա ոլորունն է սկսվում:
 
— Իսկ հետո՞,— հարցրեց Սեմը:
 
— Հետո կտեսնենք,— ցածր պատասխանեց Գոլլումը: — Օ այո, կտեսնենք:
 
— Դու ոնց որ ասում էիր, որ հետո թունել է սկսվում, էդպես չէ՞,— շարունակեց Սեմը: — Մութ-մութ թունե՞լ:
 
— Այո-այո, թունել,— ասաց Գոլլումը,— բայց սկզբում հոբիթները կհանգստանան: Երբ հոբիթները հասնեն այնտեղ, նրանք կտեսնեն այն հենց իրենց դիմաց: Եթե կարողանան բարձրանալ, իհարկե, դա ամենավերևն է, օ այո:
 
Ֆրոդոն սարսռաց: Բարձրանալուց նա քրտնել էր, իսկ հիմա սկսեց մրսել. հագուստը կպել էր մարմնին, մութ անցումում խաղում էր անտեսանելի բարձունքներից փչող միջանցուկ քամին: Նա կանգնեց ու թափահարեց իրեն:
 
— Լավ, գնա՛նք,— ասաց նա: — Իմաստ չունի այստեղ մնալ:
 
Անցումը, թվում էր, վերջ չունի: Ճամփորդների դեմքին փչող սառը, միջանցուկ քամին շուտով վերածվեց ուժգին քամու: Երևում է, լեռներն իրենց մահացու շնչով ուզում էին կոտրել հոբիթների կամքը, փորձում էին ամեն գնով փակել նրանց ճանապարհը դեպի իրենց գաղտնիքները՝ աշխատելով քշել նրանց հետ ու նետել մութ վիհը: Վերջապես Սեմն ու Ֆրոդոն, աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափելով, հասկացան, որ անցումն ավարտվել է: Որևէ բան տեսնելը գրեթե անհնար էր: Այստեղ ու այնտեղ խավարից դուրս էին լողում անդեմ զանգվածներ ու անորոշ գորշ ստվերներ: Ժամանակ առ ժամանակ ցածր ամպերը լուսավորվում էին բոսորագույն աղոտ հրացոլքով, և մի ակնթարթ երևում էին աջ կողմում ու առջևում քարացած սրածայր ժայռերը՝ ոչ ավել ոչ պակաս երկինքը պահող հսկայական սյուներ: Հոբիթներն ու Գոլլումն արդեն հայրուրավոր ֆուտեր բարձրացել էին և գտնվում էին լայն խորշում: Ձախ կողմում ապառաժ էր, աջ կողմում՝ անդունդ:
 
Գոլլումը կպավ ժայռին ու շարունակեց առաջ գնալ: Վերելքն ավարտվել էր, բայց քարուքանդ արահետով խավարի մեջ առաջ գնալն առաջվա պես վտանգավոր էր. բացի այդ, արահետը տեղ տեղ խցանված էր թափված քարաբեկորներով: Ստիպված էին գնալ դանդաղ ու չափազանց զգույշ: Թե որքան ժամանակ էր անցել, ինչ նրանք մտել էին Մորգուլյան հովիտ, ոչ Սեմը, ոչ էլ Ֆրոդոն չէին կարողանում գուշակել: Անվերջանալի գիշերը, թվում էր, չի վերջանալու:
 
Վերջապես առջևում քարե պատ հայտնվեց, և նոր սանդուղք սկսվեց: Կրկին կարճատև դադար, ու կրկին վերելք՝ երկար, հոգնեցուցիչ: Բայց այս անգամ աստիճանները ժայռերի մեջ չէին մխրճվում. լեռան թեքություն այնքան էլ կտրուկ չէր, և սանդուղքը բարձրանում էր լանջի վրայով՝ օձի պես գալարվելով մեկ աջ, մեկ՝ ձախ: Հերթական անգամ, երբ աստիճանները բավական շատ աջ գնացին, ճամփորդները հայտնվեցին անդունդի եզրին, և ներքևում երևաց Մորգուլի կիրճը: Այնտեղ՝ հատակին, լուսատիտիկների երկար թելի պես առկայծում էր ուրվական ճանապարհը, որ մեռյալ քաղաքից տանում էր դեպի Անանուն Լեռնանցք: Ֆրոդոն շտապ շրջեց հայացքը:
 
Իսկ արահետ-սանդուղքը հա բարձրանում էր, ոլորվում, ձգվում, մինչև որ վերջապես հոբիթներին դուրս բերեց մի նոր մակարդակի վրա, որտեղ արահետը վերջնականապես լքում էր գլխավոր անցումը և նեղ, կողմնային խորշով բարձրանում դեպի Էֆել Դուաթի բարձունքները: Երկու կողմերում աղոտ զանազանվում էին բարձր, քարե սյուներ և ատամնավոր գագաթներ, իսկ դրանց միջև սևին էին տալիս ճեղքվածքներն ու խորխորատները, որտեղ անհաշիվ ձմեռները դարերով կրծել ու փշրել էին երբեք արևի երես չտեսած քարերը: Կարմիր հրացոլքը գնալով պայծառանում էր, բայց անհնար էր հասկանալ՝ լուսաբա՞ց էր արդյոք սկսվում Խավարի Երկրում, թե՞ Գորգորոթի սարսափազդու բարձրավանդակում մոլեգնող հրդեների հրացոլքն էր՝ Սաուրոնի չար գործերի հետևանքը: Նայելով վերև, Ֆրոդոն տեսավ (ճիշտ է, դեռ շատ հեռու) ճանապարհի վերջը՝ ամենաբարձր գագաթը կարմիր երկնքում, որն ակոսված էր երկու սրածայր ժայռերի արանքում գտնվող նեղ կիրճով:
 
Ֆրոդոն կանգ առավ ու ավելի ուշադիր նայեց: Ձախ ժայռն ավելի բարձր էր ու ավելի նեղ, բայց տարօրինակն այն էր, որ այնտեղ կարմիր կրակ էր առկայծում՝ գուցե բոսոր երկի՞նքն էր երևում ինչ-որ ճեղքից: Բայց ոչ, դա աշտարակ էր, սև աշտարակ՝ կառուցված այնտեղ անցումը հսկելու համար: Ֆրոդոն դիպավ Սեմի ձեռքին ու ցույց տվեց վերև:
 
— Օհո, բարև ձեզ,— սուլեց Սեմը և նայեց Գոլլումին: — Ստացվում է, որ քո գաղտնի անցումը այնուամենայնիվ հսկու՞մ են: Հապա մի խոստովանիր, դու այդ մասին գիտեի՞ր:
 
— Այստեղ բոլոր ճանապարհներն էլ հսկվում են,— հանգիստ պատասխանեց Գոլլումը: — Առանց դրա ինչպե՞ս կլիներ: Բայց հոբիթներն ինչ-որ կերպ ուզում են չէ՞ անցնել, նշանակում է, պետք է փորձել: Այստեղ, գուցե, ավելի վատ են հսկում: Գուցե բոլորը գնացել են մեծ պատերազմի: Այո, հնարավոր է և գնացել են, շա՛տ հնարավոր է:
 
— Գուցե, գուցե... — մռայլ փնչացրեց Սեմը: — Լավ, անցումը դեռ դեռու է: Դեռ պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ու հետո նոր թունելը: Լավ կլիներ հանգստանայիք, տեր իմ: Չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, բայց արդեն շատ ժամեր մենք առանց դադարի քարշ ենք գալիս...
 
— Այո, հանգստանալ պետք է,— համաձայնեց Ֆրոդոն: — Եկեք միայն թաքնվենք քամուց: Հարկավոր է ուժ հավաքել վերջին անցումը հաղթահարելու համար:
 
Ֆրոդոյին իսկապես թվում էր, որ ճանապարհը գրեթե ավարտված է: Լեռան մյուս կողմում սպասվող սարսափները, գործը, որ պետք է ավարտին հասցվեր՝ այդ ամենը դեռ շատ հեռու էր թվում և չէր անհանգստացնում նրան: Նա միայն մտածում էր, թե ինչպես խաբել պահակներին և հաղթահարել անառիկ անցումը: Գլխավորը՝ կատարել այդ անհնարին քայլը, իսկ այնտեղ մի բան կլինի, ինչ-որ կերպ ամեն ինչ կդասավորվի: Համենայն դեպս այդպես էր նրան թվում այդ մութ ժամին Քիրիթ Ունգոլի մոտակայքում, երբ նրանք, վերջնականապես սպառված, քարշ էին գալիս քարե ստվերների մեջ:
 
Սուր քարերի արանքում փոքրիկ խորշ գտնվեց: Ֆրոդոն ու Սեմը մտան այնտեղ և խորքում տեղավորվեցին: Գոլլումը կծկվեց ելքի մոտ: Հարմար տեղավորվելով՝ հոբիթներն ընթրեցին: Դա, ըստ երևույթին, վերջին ընթրիքն էր Խավարի Երկիր իջնելուց առաջ: Ով գիտի, գուցե և վերջինը կյանքում... Հոբիթները կերան գոնդորական հացը, կոտրեցին էլֆական գալեթից մեկական կտոր և ջուր խմեցին: Բայց ջուրը հարկավոր էր խնայել, և հոբիթները միայն բերանները թրջեցին:
 
— Չեմ պատկերացնում, որտեղի՞ց պետք է ջուր ճարենք,— անհանգստանում էր Սեմը: — Օրքերը ջուր խմու՞մ են, թե՞ ոնց:
 
— Խմելը՝ խմում են,— ասաց Ֆրոդոն,— բայց իմաստ չունի այդ մասին նույնիսկ խոսել: Նրանց խմիչքը մեզ համար չէ:
 
— Ուրեմն, հարկավոր է անպայման ջուր լցնել տափաշշերը,— որոշեց Սեմը: — Առայժմ, սակայն, ոչ մի տեղ քչքչոց կամ կաթոց չեմ լսել: Իմիջայլոց, Ֆարամիրն ասում էր որ Մորգուլյան հովռում կարծես թե ջուրը թունավորված է և խմել չի կարելի:
 
— Նա ասաց. «Չխմեք Իմլադ Մորգուլից հոսող ջուրը»,— առարկեց Ֆրոդոն,— իսկ մենք արդեն դուրս ենք եկել հովտի գլուխը, ու եթե առվակ հանդիպենք, ապա խնդրեմ:
 
 
Վստահելի
1342
edits