Քելները ուսերը վեր քաշեց և, շրջվելով, ետ գնաց։ Ռավիկը տեսավ, թե ինչպես անկյունի բազմոցին նստած կարմիր մազերով կինը տեղից վեր կացավ։ Այդ նույն րոպեին քելների առաջն առնող կինը արագ֊արագ գնաց ներքև։ Կարմիր մազերով կինը, ձեռքը փարթամ կրծքին դրած, անշարժ կանգնել էր։ Նա զգուշորեն բացեց ձեռքի երկու մատը և ցած նայեց։ Շորի կտրվածքը մի քանի սանտիմետր ավելի խորն էր, որի տակից երևում էր բաց վերքը։ Մաշկ չկար, միայն բաց վերքն էր երևում իրիկնային կանաչ, երփներանգող շորի տակից։ Կարմիր մազերով կինն այնպես էր նայում, թվում էր, թե չի հավատում, որ դա վերք է։
Ռավիկն ակամա մի շարժում արեց։ Հետո նորից ետ րնկավ ընկավ տեղը։ Մի անգամ արտաքսվելն արդեն բավական էր։ Նա տեսավ, որ տղամարդու ձևվածքի կոստյում հագած կինը կարմիր մազերով կնոջը ետ քաշեց դեպի բազմոցը։ Այդ նույն ակնթարթին աստիճաններով վեր բարձրացավ երկրորդ կինը՝ մի բաժակ օղի ձեռքին։ Տղամարդու ձևվածքի կոստյում հագած կինը չոքեց նստարանի վրա, մի ձեռքով փակեց կարմիր մազերով կնոջ բերանը և մյուս ձեռքը արագ ետ քաշեց նրա վերքի վրայից։ Երկրորդ կինը բաժակի օղին լցրեց վերքի վրա։ Ախտահանման հասարակ ձև է, մտածեց Ռավիկը։ Կարմիր մազերովը տնքում էր ու ցնցվում, սակայն մյուսը երկաթի պես ամուր բռնել էր նրան։ Երկու ուրիշ կին սեղանն հավաքեցին մյուս հաճախորդների առջևից։ Այդ ամենը կատարվեց վերին աստիճանի արագ և գործիմացորեն, այնպես, որ ոմանք նույնիսկ չնկատեցին էլ։ Դրանից մի քանի րոպե անց ներս խուժեց լեզբիական սիրով տարվածների և հոմոսեքսուալիստների մի բազմություն։ Նրանք շրջապատեցին անկյունում գտնվող սեղանը, կարմիր մաղերով կնոջը վեր բարձրացրին, բռնեցին բոլոր կողմերից և ծիծաղելով ու շաղակրատելով այնպես դուրս եկան սրահից, կարծես ոչինչ չէր պատահել։ Հաճախորդների մեծ մասը դա նույնիսկ չնկատեց։
— Մաքուր գործ էր, ճի՞շտ է,— հարցրեց Ռավիկի հետևից քելները։
Քելները հեռացավ։
Ռավիկը հայացքը բարձրացրեց ու տեսավ ժոանին, որը նստած էր իրենից մի քանի սեղան այն կողմ։ Ըստ երևույթին, նա ներu ներս էր եկել այն ժամանակ, երբ Ռավիկը քելների հետ խոսելիս էր եղել։ Համենայն դեպս նրա ներս մտնելը Ռավիկը չէր նկատել։ Ժոանը նստած էր երկու տղամարդու հետ։ Ռավիկն ու Ժոանը իրար նկատեցին միաժամանակ։ Ժոանի արևից սևացած դեմքը գունատվեց։ Մի պահ Ժոանը տեղում անշարժացավ, առանց հայացքը Ռավիկից հեռացնելու։ Հետո անսպասելի մի շարժումով սեղանը ետ հրեց, կանգնեց տեղից և շարժվեց դեպի Ռավիկը։ Նրա դեմքը տարօրինակորեն փոխվեց։ Դարձավ մի տեսակ աղոտ ու անորոշ բիծ, որի վրա երևում էին միայն անշարժ, բյուրեղի նման վճիտ աչքերը։ Երբեք մինչև այդ Ռավիկը Ժոանի աչքերը այդքան պայծառ ու շողշողուն չէր տեսել։ Այդ աչքերի փայլում ինչ-որ զայրույթ կար արտացոլված։
— Դու վերադարձե՞լ ես,— կամացուկ, գրեթե շունչը կտրվելով հարցրեց ժոանը։
— Դու ինքդ ես մեղավոր,— դուրս պրծավ ժոանի շուրթերից։— Դու ինքդ, միայն դու, ուրիշ ոչ ոք։
ժոանը միանգամից շրջվեց ու ետ գնաց։ Ռավիկն իր սեղանը թեթևակի մի կողմ հրեց ու նստեց տեղը։ Հանկարծ նրա աչքն ընկավ կալվադոսի բաժակին։ Նա ձեռքը մեկնեց, որպեսզի խմի, բայց նորից ետ քաշեց։ Ժոանի հետ խոսելիս նա իրեն շատ հանգիստ էր զգում։ Իսկ այժմ հանկարծ նրան համակեց հուզմունքը։ Տարօրինակ է, մտածեց Ռավիկը։ Կրծքիս մկաններր մկանները դողում էն մաշկիս տակ։ Ինչո՞ւ հենց այդ մկանները։ Նա վերցրեց բաժակը և սկսեց զննել իր ձեռքը։ Ձեռքը միանգամայն հանգիստ էր։ Առանց ժոանին նայելու, նա խմեց կալվադոսի կեսը։
— Մի տուփ սիգարետ,— ասաց Ռավիկը մոտից անցնող քելներին։ «Կապորալ»։
― Երևում է, որ այդպես է։ Բայց մարդ չգիտի, թե դու ինչն ես լուրջ ասում և ինչը կատակով։
Ժոանն զգուշորեն անցավ ապակու կտորներ թափված հատակի վրայով և նստեց մահճակալին։ Բացվող օրվա վաղորդյան լույսի մեջ Ռավիկն արդեն պարզ տեսնում էր ժոանի դեմքը։ Բայց զարմանալին այն էր, որ այդ դեմքի վրա հոգնածության նշույլ անդամ անգամ չկար։ Ընդհակառակը, Ժոանի դեմքը, կարծես, երիտասարդացել էր, դարձել մի տեսակ պայծառ և լարված։ Ժոանի հագին բարալիկ մի վերարկու էր, որը Ռավիկն առաջին անգամ էր տեսնում, և մի շոր, որ լրիվ տարբերվում էր «Կլոշ դ'Օրում» հագած նրա շորից։
— Ես կարծում էի, որ դու այլևս չես վերադառնա, Ռավիկ,— ասաց Ժոանը։
Ժոանը շիշը բերեց, լցրեց Ռավիկի և իր բաժակները։ Հետո վերցնելով դրանք, մեկը տվեց Ռավիկին, մյուսը թողեց իրեն։ Խմելիս Ժոանի վերարկուն ուսերից ցած սահեց։ Ռավիկն առավոտյան բացվող լույսի տակ տեսավ, որ Ժոանի հագին հենց այն շորն է, որն ինքն էր նվիրել նրան Անտիբ մեկնելուց առաջ։ Ինչի՞ համար էր Ժոանը հագել այդ։ Դա իր տված նրա միակ շորն է, Ռավիկը ոչ մի բանի մասին այդպես չէր մտածել։ Նա հիմա նույնպես մտածել չէր ուզում։
— երբ Երբ ես քեզ տեսա, Ռավիկ... այդպես անսպասելի...— ասաց Ժոանը,— ոչինչ չէի կարողանում մտածել։ Ոչ մի բան։ Իսկ երբ գնացիր, ինձ թվաց, թե երբեք այլևս քեզ չեմ տեսնի։ Սկզբում սպասում էի, թե դու «Կլոշ դ'Օր» կվերադառնաս։ Ինձ թվում էր, դու գալու ես։ Ինչո՞ւ չեկար։
— Ինչո՞ւ պետք է գայի։
— Ես կգայի քեզ հետ։
Ռավիկը գիտեր, որ Ժոանի ասածր ասածը ճիշտ չէ։ Բայց այդ մասին չէր ուզում մտածել։ Հանկարծ նա իր մեջ ոչ մի բանի մասին ալևս այլևս չմտածելու ցանկություն զգաց։ Ռավիկը չէր ուզում հավատալ, որ Ժոանի այցը անդորր կբերի իրեն։ Նա չգիտեր, թե ժոանն Ժոանն ինչո՞ւ է եկել և ի՞նչ է նրա ուզածը։ Բայց անսպասելի կերպով զգաց ինչ-որ մի տարօրինակ և խոր խաղաղություն։ Հենց միայն Ժոանի ներկայությունը բավական էր այդ խաղաղության համար։ Սա ի՞նչ բան է, մտածեց Ռավիկը։ Մի՞թե ես նորից եմ կորցնելու ինձ տիրապետելու կարողությունը, նորից եմ սուզվում խավարի մեջ, ուր փոթորկվում է արյունը, նորից եմ անձնատուր լինում երևակայությանը և ենթարկվում սկսվող վտանգներին։
— Ինձ թվում էր, թե դու ինձ ուզում ես թողնել,— ասաց Ժոանը։— Ասենք, հենց այդպես էլ ուզում էիր, ճիշտն ասա, ուզո՞ւմ էիր։
— Դա միևնույն բանը չէ։ Եթե դու մի որևէ այլ երկրում ապրեիր, ես պարզապես կմտածեի, որ մենք երկար ժամանակով բաժանվել ենք։ Ես երբևէ կարող էի գալ քեզ մոտ։ Կամ գոնե կարող էի այդպես մտածել։ Սակայն այստեղ, միևնույն քաղաքում... Մի՞թե դու չես հասկանում։
— Ես գա դա հասկանում եմ։
Ժոանն ուղղվեց ու ետ գցեց մազերը։
― Դու ինձ մենակ չես թողն՞ի։ թողնի՞։ Դու պատասխանատու ես ինձ համար։
— Մի՞թե դու մենակ ես։
— Դու պատասխանատու ես ինձ համար,— ասաց ժոանը Ժոանը և Ժպտաց։ժպտաց։
Ռավիկը մի վայրկյան ատելության ինչ-որ զգացումով լցվեց Ժոանի նկատմամբ։ Այդ զգացումը նրա մեջ առաջացրեց Ժոանի Ժպիտըժպիտը, խոսելու ձևը։
— Հիմարություններ մի ասա, ժոան։
— Շատ լավ։ Ես պատասխանատու եմ, երևի, նաև Չեխոսլովակիայի բռնագրավման համար։ Իսկ հիմա վերջ տուր այդ բոլորը։ Արդեն լույս է։ Դու շուտով գնալու ես։
— Ի՞նչ,Ի՞նչ։
Ժոանն աչքերը սևեռեց Ռավիկի վրա։
— Ոչ։
— Ախ այգպե՜սայդպե՜ս...— ասաց նա շատ կամաց և ապա խիստ զայրագին ձայնով։— Ուրեմն, այդպե՜ս։ Դու այլևս ինձ չես սիրում։
— Ամենակա՜լ տեր,— ասաց Ռավիկը։— Միայն սա էր ինձ պակասում։ Ի՞նչ ապուշների հետ ես եղել վերջին ամիսներին։
— Միայն թե առանց խոստովանանքի,— ասաց նա։— Խոստովանանք լսելու ցանկություն չունեմ։ Ես միայն ուզում եմ, որ մեր խոսակցությունը մի քիչ բովանդակալից լինի։
Ժոանը զարմացած նայեց Ռավիկի երեսին։ ժոանի Ժոանի աչքերն ու բերանը թվում էր, թե ամբողջովին տափակացել են։
— Ինչո՞ւ ես դու ինձ ամեն բանում քննադատում։ Մյուսներն այդպես չեն քննադատում։ Քեզ մոտ ամեն ինչ իսկույն պրոբլեմ է դառնում։
— Իսկապես, ինչո՞ւ եմ հարցնում։
— Ինչո՞ւ ես անընդհատ հարցնում։ Ես այստեղ եմ: եմ։ Դա բավական չէ՞։
— Այո, Ժոան, դու իրավացի ես։ Բավական է։
— Վերջապե՜ս։ Բայց սկզբից դու պետք է անպայման մարդու ուրախություն թունավորես։
Ուրախությո՜ւն։ Ժոանը դա ուրախություն է համարում։ Հետապնդվել բազմաթիվ սև պրոպելլերներից, շնչակտուր լինել, ընկնել ցանկությունների մրրիկի մեջ... և կոչել այդ ուրախություն։ Ուրախությունը դրսում է, լուսամատի այն կողմը։ Վաղորդյան շամանդաղ, խաղաղության տասը րոպե, քանի դեռ օրը իր ճանկերը ցույց չի տվել... Բայց ի՞նչ է։ Ռավիկը նորի՞ց է փորձում անդրադառնալ այդ բոլորին։ Գրողի ծոցը թող կորչեն դրանք։ Մի՞թե ժոանը իրավացի չէր։ Մի՞թե իրավացի չէր, ինչպես իրավացի են վաղորդյան ցողը, ճնճղուկները, քամին, արյունր։ արյունը։ Ինչո՞ւ էր ինքն այդ հարցնում։ Ի՞նչ էր ուզում իմանալ։ Ժոանն այստեղ է, գիշերային այդ թիթեռը, որն անհոգորեն թռել եկել էր այստեղ... իսկ ինքն ահա պառկել է, նրա թևերի բծերն ու երակաճյուղերն է համրում և նայում նրա փոքր֊ինչ խունացած գույներին։ Նա եկել է, և ես, հիմարս, ուզում եմ նրան ցույց տալ իմ առավելությունը, հենց միայն այն պատճառով, որ ինքն է եկել, մտածեց Ռավիկը։ Ինչպիսի՜ անհեթեթություն։ Իսկ եթե եկած չլիներ, ես կպառկեի այսպես և կմտածեի անվերջ, փորձելով հերոսաբար խաբել ինքս ինձ և թաքուն երազել նրա գալստյան մասին։
Ռավիկը վերմակը մի կողմ նետեց, ոտքերը ցած կախեց մահճակալի եզրից և խրեց ուղղակի կոշիկների մեջ։
Ժոանը, կարծես հանկարծ սթափվելով, գլուխը ետ գցեց։
― Դու ինչի՞ տեղ ես ինձ գնում, Ժոան,— հարցրեց Ռավիկը։— Ավելի լավ է մի դուրս նայիր, տես, թե բոսորը, կապույտը և ոսկեգույնը ինչպես են ծածկել երկինքը։ Մի՞թե դրանք հարցնում են, երեկ անձրև եկե՞լ է թե ոչ, Չինաստանում և Իսպանիայում պատերազմ կա՞ թե չկա։ Այս վայրկյանին քանի հազար մարդ ծնվեց և կամ թե մահացավ։ Արև կա, արևը դուրս է գալիս — ուրեմն, ամեն ինչ իր տեղում է։ Իսկ դու ուզում ես, որ ես հարցնե՞մ։ Քո ուսերը բրոնզ են դարձել նրա շողերի տակ, և ես դեռ պետք է ինչ-որ բա՞ն հարցնեմ։ Քո աչքերը արշալույսի այս կարմիր լույսի մեջ կարծես հույների ծովը լինի, մանիշակագույն և գինեվետ, և ես դեռ պետք է ինչ֊որ բան ցանկանամ իմանալ, օրն արդեն անցե՞լ է։ Դու ինձ հետ ես, և ես հիմարի նման պետք է անցյալի թառամած տերևնե՞րը խառնշտորեմ, խառնշտորեմ։ Ինչի՞ տեղ ես ինձ դրել, Ժոան։
Ժոանի արցունքները դադարեցին։
— Ես վաղուց է, ինչ այդպիսի խոսքեր չէի լսել,— ասաց նա։
— Ուրեմն, դու դդումներով ես շրջապատված եղել և ոչ թե մարդկանցով։ Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի:չունի։
Ժոանը քնել էր այնպես սեղմված ու գրկած Ռավիկին, կարծես երբեք այլևս բաց չէր թողնելու նրան։ Նա քնել էր խոր, ամուր քնով, և Ռավիկն զգում էր իր կրծքի վրա նրա թեթև ու հավասար շնչառությունը։ Ռավիկի քունը որոշ ժամանակ դեռ չտարավ։ Հյուրանոցն սկսում էր արթնանալ։ Ջրերի ծորակներում աղմկում էր ջուրը, ամենուրեք բացվող ու փակվող դռների շրփշրփոցներ էին, ներքևից լսվում էր էմիգրանտ Վիզենհոֆի հազի ձայնը։ Առնելով Ժոանի ուսերը իր թևերի մեջ, Ռավիկն զգաց նրա մարմնից բուրող քնաբեր ջերմությունը, իսկ երբ գլուխը շրջեց, տեսավ նրա խաղաղ, անսահմանորեն նվիրված, անմեղության պես անաղարտ դեմքը։ Աստվածացնել կամ թողնել ու հեռանալ, մտածեց նա։ Վերամբարձ խոսքեր են։ Ո՞վ այդքան ուժ կունենար։ Եվ ո՞վ էլ կուզենար անել այդ։