— Ո՞վ է կանչում։
— Չգիտեմ: Չգիտեմ։ Չհարցրի։ Ինձ հեռախոսավարուհին ասաց։
Ռավիկն առաջին վայրկյանին Ժոանի ձայնը չճանաչեց։ Ձայնը մի տեսակ խլացած էր և գալիս էր շատ հեռվից։
— Ժոան,— ասաց նա,— այդ որտե՞ղ ես։
Թվում էր, թե ժոանը Ժոանը ուրիշ քաղաքից է խոսում։ Ռավիկը նույնիսկ համոզված էր, որ նա հիմա Ռիվիերայի որևէ վայրի անուն կտա։ Մինչև այդ ժոանը Ժոանը երբեք Ռվիկին չէր զանգահարել կլինիկա։
— Իմ սենյակում։
— Որովհետև դու կլինիկա ես զանգահարում։
— Ես զանգահարեցի հյուրանոց: հյուրանոց։ Բայց դու չկայիր։ Որոշեցի զանգահարել կլինիկա։
— Բա՞ն է պատահել։
— Ի՞նչ։ Ի՞նչ պետք է պատահեր։ Պարզապես ուզում էի իմանալ ինչպես ես:ես։
Ժոանի ձայնը հիմա արդեն հնչում էր ավելի պարզ: պարզ։ Ռավիկը գրպանից մի սիգարետ հանեց և մի շերտավոր լուցկի։ Հետո լուցկու շերտը դնելով սեղանին ու արմունկը սեղմելով վրան, մի հատ պոկեց, վառեց սիգարետը։
— Սա կինիկա է, Ժոան,— ասաց Ռավիկը,— իսկ կլինիկայում մարդ միշտ կամ դժբախտ պատահարների մասին է մտածում, կամ հիվանդությունների։
Դա Պասկալ փողոցի անկյունում գտնվող մի տուն էր։ ժոանն Ժոանն ապրում էր վերջին հարկում։
— Համեցիր,— ասաց Ժոանը, բացելով դուռը։— Ինչ լա՜վ է, որ եկար։ Ներս արի։
— Շատ լավ է,— ասաց Ռավիկը։— Ընդարձակ է և գեղեցիկ։
Հետո նա մոտեցավ ռադիոլային և բարձրացրեց կափարիչը։ Դա հիանալի մի ապարատ էր, որի մեխանիզմը ավտոմատիկ կերպով փոխում էր ձայնապնակները։ Նրա կողքին գտնվող սեղանի վրա ձայնապնակների մի հսկայական կույտ կար։ ժոանը Ժոանը վերցրեց նրանցից մեկը և դրեց ռադիոլայի վրա։
— Դու գիտե՞ս ոնց է աշխատում։
Ննջարանը կահավորված էր ֆրանսիական ճաշակով։ Լյուդովիկոս XVI-ի ոճով մեծ մահճակալին հմտորեն անտիքվարային տեսք էր տրված։ Նույն ճաշակով էր նաև հարդարանքի երիկամաձև սեղանը։ Ննջարանում կային կեղծ բարոկկոյի ոճի մի հայելի, աբյուսոնյան մի գորգ, աթոռներ, մի քանի բազկաթոռ, որոնք թվում էր, թե վերցված են ինչ-որ էժանագին կինոնկարահանող ստուդիայից։ Դրանց մեջ էր նաև տասնվեցերորդ դարի ֆլորենցիական մի շատ գեղեցիկ, նախշաքանդակ սնդուկ, որը ոչ մի կերպ չէր ներդաշնակվում իրեն շրջապատող իրերի հետ և նման էր հարստացած քաղքենիների մեջ ընկած արքայադստեր։ Սնդուկը խրած էր անկյուններից մեկը և մատնված անուշադրության։ Նրա թանկագին կափարիչի վրա մանիշակներով մի կանացի գլխարկ կար և մի երկու զույգ արծաթագույն կոշիկներ։
Անկողինը հավաքված չէր։ Ռավիկը տեսավ ժոանի Ժոանի պառկած տեղը։ Հարդարանքի սեղանին դրված էին բազմաթիվ դուխիների սրվակներ։ Պատի մեջ գտնվող պահարաններից մեկի դուռը բաց էր, որտեղից երևում էին նրա մեջ կախած բազմաթիվ շորերը։ Նրանք հիմա ավելի շատ էին, քան Ժոանը մինչ այդ ունեցել էր։ Ռավիկի ձեռքը բռնած, Ժոանը հենվել էր նրան։
— Քեզ դո՞ւր է գալիս սենյակս։
— Լավ է։ Սազում է քեզ։
Ժոանը գլխով արեց։ Ռավիկն զգաց նրա թևերի և կրծքի հպումը և, առանց երկար մտածելու, նրան քաշեց իրեն։ ժոանը Ժոանը չդիմադրեց։ Նրանք կանգնել էին ամուր սեղմված իրար։ ժոանի Ժոանի դեմքը միանգամայն հանգիստ էր, այնտեղից անհետացել էր թեթև այն հուզմունքը, որը հայտնվել էր դեռ սկզբում։ Այդ դեմքի վրա հիմա միայն մի պայծառ վստահություն կար, թվում էր, թե ժոանը Ժոանը փայլում է գազանի մի գոհունակությամբ և գրեթե հազիվ նկատելի ինչ֊որ հաղթանակով։
Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ, մտածեց Ռավիկը։ Բավական չէ, որ ես այստեղ երկրորդ կարգի վարձու պարողի դեր եմ կատարում, նա դեռ միամիտ անամոթությամբ ինձ ցույց է տալիս այն բնակարանը, որն իր սիրեկանն է կահավորել, և դրա հետ միասին էլ այնպիսի տեսք է ընդունել, կարծես Սամոթրակյան Նիկան լինի։
— Ես զանգահարեմ քեզ,— ասաց Ժոանը,— ես մտքովս ոչինչ չանցկացնեմ, ուրախանամ, ցանկանամ քեզ հետ լինել և հանկարծ դու այսպե՞ս վերաբերվես ինձ... քեզ այդպես վայրենաբա՞ր պահես,— զզվանքով կրկնում էր նա... մինչդեռ ես կարծում էի, թե դու ուրիշ ես։
Ռավիկը կանգնել էր ննջարանի դռան շեմին։ Նա տեսնում էր կեղծ կահավորանքով սենյակը, տեսնում էր մահճակալին ընկաժ ժոանին Ժոանին և զգում էր, թե որքան լավ է այդ ամբողջ կահավորանքը սազում Ժոանին, նա զայրանում էր իր վրա, թե ինչո՞ւ խոսակցություն բացեց այդ մասին։ Նա պետք է հեռանար առանց որևէ բան ասելու, և գործը դրանով կվերջանար։ Բայց այդ դեպքում էլ Ժոանը կգար նրա մոտ, և դարձյալ նույն բանը տեղի կունենար։
— Այո, ես կարծում էի դու ուրիշ ես,― կրկնեց նա,― ես քեզանից այդ չէի սպասում։
Ռավիկը ոչինչ չպատասխանեց։ Այդ ամենը սոսկալի էժան էր և անտանելի։ Հանկարծ նա դադարեց հասկանալոլց, թե այդ ինչպե՞ս էր երեք օր շարունակ իրեն համոզում, որ եթե Ժոանը չվերադառնա, ինքը մեկընդմիշտ կկորցնի քունն ու հանգիստը։ Իսկ հիմա նրա ի՞նչ գործն էր այդ ամենը։ Նա գրպանից մի սիգարետ հանեց, դրեց բերանը և վառեց։ Բերանը չորացել էր։ Նա լսում էր ռադիոլայի ձայնը, որր դեռ շարունակում էր նվագել հարևան սենյակում։ Նորից էր հնչում սկզբում դրած «J’attendrai...» երգը... Ռավիկը գնաց հարևան սենյակը և ռադիոլան անջատեց։
Երբ նա վերադարձավ, ժոանը Ժոանը դեռ պառկած էր իր տեղում, թվում էր, թե նույնիսկ չի էլ շարժվել։ Բայց խալաթը բացված էր առաջվանից ավելի լայն։
— Ժոան,— ասաց Ռավիկը,— որքան քիչ խոսենք դրա մասին, այնքան լավ...
— Մի կողմ քաշվիր դռնից։
Ռավիկը նստեց բազկաթոռներից մեկին, որն իսկապես էլ առանձին հարմարավետություն չուներ։ ժոանը Ժոանը անվճռական դեռ կանգնած էր տեղում։
— Դռնից մի կողմ քաշվիր,— կրկնեց Ռավիկը։— Չեմ փախչի։
— Դու հիմա խմո՞ւմ ես անանուխի թրմօղի,— ուսի վրայով հարցրեց նա Ժոանին։
— Ոչ,― պատասխանեց ժոանը Ժոանը նստած տեղից։
— Հիանալի է։ Ուրեմն, կոնյակ եմ բերում։
— Կալվադոս կա,— աաաց ժոանը։— Ժոանը։— Կալվադոս բաց արա։
— Կոնյակը բավական է։
— Ես կոնյակ չեմ ուզում։ Կալվադոս եմ ուզում։ Եվ խնդրում եմ, շիշը բացես։
Ռավիկը նորից նայեց պահարանը։ Աջ կողմում դրված էր անանուխի սպիտակ թրմօղի այն մեկի համար, ձախ կողմում կալվադոսն էր՝ իր համար։ Դրա մեջ մի տեսակ սրտաշարժ տնարարություն և կարգուկանոն կար։ Նա վերցրեց կալվադոսի շիշը և բացեց։ Վերջին հաշվով ինչո՞ւ չբացեր Կալվադոսը, նրանց սիրելի խմիչքը, գրեթե խորհրդանիշ է, և բաժանման այդ հիմար տեսարանը, այդ սենտիմենտալությունները... Ռավիկը երկու բաժակ վերցրեց և մոտեցավ սեղանին։ ժոանը Ժոանը նայում էր, թե նա ինչպես է լցնում կալվադոսը։
Վիթխարի և ոսկյա կեսօրը կանգնած էր լուսամուտի առաջ։ Ինչքա՜ն լույս կար, ինչպիսի գույներ կային և ինչպիսի պարզ, լուսաողող երկինք։ Ռավիկը նայեց ժամացույցին։ Երեքն անց էր մի քանի րոպե։ Նա աչքր գցեց վայրկյանի սլաքի վրա, թվաց, թե նա կանգնած է։ Սակայն վայրկյանի սլաքը ոսկյա փոքրիկ կտուցի նման տկտկացնելով շարունակում էր իր ընթացքը։ Ընդամենը կես ժամ է, ինչ ես այստեղ եմ, մտածեց Ռավիկը։ Ոչ ավելին... Անանուխի թրմօղի... ինչ գարշելի բան է։
— Դու պետք է դա իմանաս։ Դու պետք է հասկանաս այդ։ Բանն այն է, որ ես... Ոչ, ինձ մի քիչ ժամանակ է պետք... միանգամից չեմ կարող... նա... Ես չգիտեմ, թե նա ինչ կարող է անել... Նա ինձ սիրում է։ Զգում է իմ կարիքը։ Չէ՞ որ նա դրանում ոչ մի մեղք չունի։
― Ո՞վ ասաց, որ ունի։ Դու կարող ես չշտապել։ Վերցրու աշխարհի ամբողջ ժամանակը քեզ, ժոան։Ժոան։
— Ոչ... աշխարհի ամբողջ ժամանակը ինձ պետք չէ։ Ինձ մի քիչ ժամանակ է պետք։ Միանգամից անհնար է։— Ժոանը ետ ընկավ բարձին։— Իսկ ինչ այս բնակարանին է վերաբերում, Ռավիկ, ապա դա ամենևին էլ այնպես չէ, ինչպես, գուցե, դու ես մտածում։ Ես ինքս եմ փող աշխատում։ Ավելի շատ, քան առաջ։ Նա միայն ինձ օգնում է։ Ինքը դերասան է։ Կինոնկարներում ես փոքրիկ դերեր եմ կատարում։ Նա է ինձ տեղավորել։
Ժոանը նրա ասածին ուշադրություն չդարձրեց։
— Ես առանձնապես մեծ տաղանդի տեր չեմ,— ասաց ժոանը։— Ժոանը։— Եվ մեծ հույսեր չեմ կարող ունենալ։ Բայց ես ուզում եմ այդ գիշերային ակումբից՝ «Շեհերազադեից» ուղղակի դուրս պրծնել։ Ես այնտեղ, միևնույն է, ոչնչի հասնել չէի կարող։ Այստեղ դա հնարավոր է։ Նույնիսկ առանց տաղանդի։ Ես ուզում եմ անկախ լինել։ Քեզ այս ամենը ծիծաղելի՞ է թվում...
— Ինչո՞ւ է ծիծաղելի թվում,— ասաց Ռավիկը,— ընդհակառակը, շատ խելացի է։
Ահա դու նստած ես իմ առջև, մտածեց Ռավիկը, անմեղ, լուռումունջ, տանջալից տեսքով, որին կյանքն ու ես այնքա՜ն տառապանքներ ենք պատճառել։ Հիմա դու հանգիստ ես։ Առաջին փոթորիկն արդեն անցել է։ Դու, իհարկե, ինձ կներես, և եթե ես հիմա չգնամ, դու ինձ ամենայն մանրամասնությամբ կպատմես վերջին ամիսների քո կյանքի պատմությունը... Պողպատյա խոլորձ։ Ես եկել եմ քեզ մոտ, որպեսզի կապերս մեկընդմիշտ խզեմ քեզ հետ, մինչդեռ դու գրեթե հասար այն բանին, որ ես ամեն ինչում քեզ պետք է արդարացի ճանաչեմ։
— Լավ է, ժոանԺոան,— ասաց Ռավիկը։— Դու շատ բանի ես հասել։ Եվ, կարծում եմ, որ դեռ էլի առաջ կգնաս։
Ժոանը փոքր-ինչ թեքվեց դեպի առաջ։