— Ժոան,— ասաց նա,— այդ որտե՞ղ ես։
Թվում էր, թե Ժոանը ուրիշ քաղաքից է խոսում։ Ռավիկը նույնիսկ համոզված էր, որ նա հիմա Ռիվիերայի որևէ վայրի անուն կտա։ Մինչև այդ Ժոանը երբեք Ռվիկին Ռավիկին չէր զանգահարել կլինիկա։
— Իմ սենյակում։
— Իսկ ինչո՞ւ ոչ երեկոյան։
— Ռավիկ,— ասաց ժոանըԺոանը,— երբեմն դու ամենահասարակ բաները չես հասկանում։ Ես պարզապես ուզում եմ, որ դու հիմա գաս։ Չեմ ուզում սպասել մինչև երեկո։ Այլապես ինլո՞ւ պետք է ես այս ժամին կլինիկա զանգահարեի։
— Որ այդպես է, լավ։ Գործս հենց վերջացրի, կգամ։
Ժոանի հագին մի հասարակ սև գույնի խալաթ էր, որ կարծես տղամարդու վրա ձևած լիներ։ Ռավիկին դուր էր գալիս, որ նա շքեղ մետաքսներից ու նրբագործ շղարշներից կարած աչքի զարնող բաներ չէր հագնում։ Նրա դեմքը սովորականից ավելի գունատ էր և փոքր֊ինչ հուզված։
— Ներս արի,— կրկնեց Ժոանը։— Ես արդեն սպասում էի քէզ։ Վերջին հաշվով դու պետք է տեսնես, թե ես ինչպես եմ ապրում ։ապրում։
Ժոանը անցավ առաջ։ Ռավիկի երեսին մի ժպիտ հայտնվեց, հմո՜ւտ է այսպիսի գործերում։ Նախապես կանխում է ամեն տեսակի հարցուփորձերը։ Ռավիկը աչքը գցեց նրա գեղեցիկ ուղիղ ուսերին։ Վառ լույսի տակ նրա մազերը շողշողում էին։ Մի վայրկյան Ռավիկին թվաց, թե ինքը շունչը կտրվելու չափ սիրում է նրան։
— Լավ է, որ գոնե այդ հասկանում ես։ Ուրեմն, ինչո՞ւ այդ բոլորը շպրտեցիր իմ երեսին։ Ինչո՞ւ նույն ձևով ինձ հետ չվարվեցիր, երբ այն գիշեր ես քեզ մոտ եկա։ Այն ժամանակ դու իհարկե...
— Ժոան,— ասաց էՒավիկը։Ռավիկը։
Ժոանը կարծես համրացել էր։ Նա աչքերը առանց Ռավիկի երեսից հեռացնելու արագ֊արագ շնչում էր։
— Այդ դու ինքդ էլ գիտես։ Ես այն ժամանակ դա չգիտեի։ Հիմա արդեն գիտեմ։ Դու ուրիշի հետ ես ապրում։
— Թող այդպես լինի։ Ես ուրիշի հետ եմ ապրում։ Նորից նույն բանը։ Եթե ես մի երկու ընկեր ունեմ, ուրեմն, ես ուրիշի հե՞տ եմ ապրում։ Ի՞նչ անեմ, ամբողջ օրը փակվեմ, մնամ տանը նստա՞ծ։ Այլնս Այլևս ոչ ոքի հետ չխոսե՞մ, որպեսզի չասես, թե ես ուրիշի հետ եմ ապրում։
— Ժոան,— ասաց Ռավիկը։— Քեզ ծիծաղելի մի դարձրու։
— Հասկանում եմ,— ասաց Ռավիկը։
Ժոանը կանգնել էր նրա առաջ ինչպես անկյուն քշած մի կատու, որը ուզում է թռչել, բայց հանկարծ հողը ոաքերի ոտքերի տակից հեռացել է։
— Հա, հասկանո՞ւմ ես,— զարմացած հարցրեց Ժոանը։ Նրա աչքերից լարվածությունը չքացավ և ուսերը մի տեսակ կախ ընկան։― Բա ինչո՞ւ ես ինձ այդպես տանջում, եթե հասկանում ես,— հարցրեց նա հոգնած։
— Ես կոնյակ չեմ ուզում։ Կալվադոս եմ ուզում։ Եվ խնդրում եմ, շիշը բացես։
Ռավիկը նորից նայեց պահարանը։ Աջ կողմում դրված էր անանուխի սպիտակ թրմօղի այն մեկի համար, ձախ կողմում կալվադոսն էր՝ իր համար։ Դրա մեջ մի տեսակ սրտաշարժ տնարարություն և կարգուկանոն կար։ Նա վերցրեց կալվադոսի շիշը և բացեց։ Վերջին հաշվով ինչո՞ւ չբացեր Կալվադոսըկալվադոսը, նրանց սիրելի խմիչքը, գրեթե խորհրդանիշ է, և բաժանման այդ հիմար տեսարանը, այդ սենտիմենտալությունները... Ռավիկը երկու բաժակ վերցրեց և մոտեցավ սեղանին։ Ժոանը նայում էր, թե նա ինչպես է լցնում կալվադոսը։
Վիթխարի և ոսկյա կեսօրը կանգնած էր լուսամուտի առաջ։ Ինչքա՜ն լույս կար, ինչպիսի գույներ կային և ինչպիսի պարզ, լուսաողող երկինք։ Ռավիկը նայեց ժամացույցին։ Երեքն անց էր մի քանի րոպե։ Նա աչքր աչքը գցեց վայրկյանի սլաքի վրա, թվաց, թե նա կանգնած է։ Սակայն վայրկյանի սլաքը ոսկյա փոքրիկ կտուցի նման տկտկացնելով շարունակում էր իր ընթացքը։ Ընդամենը կես ժամ է, ինչ ես այստեղ եմ, մտածեց Ռավիկը։ Ոչ ավելին... Անանուխի թրմօղի... ինչ գարշելի բան է։
Ժոանը բարձրացավ կապույտ թախտին։