Եթե պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ լիներ լրացուցիչ 1½ քվարտեր արտադրել կապիտալի երրորդ ներդրմամբ, ապա ամեն մի քվարտերի շուկայական կարգավորիչ գինը կբարձրանար 4 £-ի։ Կարգավորիչ շուկայական գնի այս բարձրացման հետևանքով B-ի ռենտան կապիտալի առաջին ու երկրորդ ներդրման համար կբարձրանար, իսկ A-ում ռենտա կգոյանար։
Այսպիսով ուրեմն թեև դիֆերենցիալ ռենտան գերշահույթի լոկ ձևական փոխարկումն է ռենտայի, թեև հողի սեփականությունն այստեղ հողատիրոջը միմիայն հնարավորություն է տալիս գերշահույթը վարձակալից փոխանցելու իր գրպանը, բայց և այնպես դուրս է գալիս, որ հողի նույն տարածության մեջ կապիտալի հաջորդական ներդրումը, կամ, որ միևնույն բանն է, հողի միևնույն տարածության մեջ ներդրված կապիտալի աճումը, կապիտալի արտադրողականության նվազող նորմայի ու կարգավորիչ անփոփոխ գնի պայմաններում, շատ ավելի շուտ է հասնում իր հնարավոր սահմանին, հետևաբար՝ իրականում ավելի կամ պակաս արհեստական մի շրջանակի է դեմ առնում շնորհիվ գերշահույթի այս սոսկ ձևական փոխարկման հողային ռենտայի, մի պարագա, որ հողային սեփականության հետևանք է։ Ուրեմն արտադրության ընդհանուր գնի բարձրացումը, որն այստեղ ավելի նեղ սահմաններում է անհրաժեշտ դառնում, քան այլուրեք, ոչ միայն դիֆերենցիալ ռենտայի բարձրացման պատճառն է այստեղ, այլ դիֆերենցիալ ռենտայի, որպես ռենտայի, գոյությունը միաժամանակ պատճառ է այն բանի, որ արտադրության ընդհանուր գինն ավելի վաղ ու ավելի արագ է բարձրանում արդյունքի ավելի մեծ քանակի անհրաժեշտ դարձած առաջարկն այսպիսով ապահովելու համար։ Ապա հարկավոր է նկատել հետևյալը. B հողում արվող կապիտալի լրացուցիչ ներդմամբ արտադրության կարգավորիչ գինը չէր կարող բարձրանալ մինչև. 4 £, ինչպես վերևի օրինակում, եթե A հողը լրացուցիչ արդյունքը 4 £-֊ից ցած մատակարարեր երկրորդ կապիտալաներդրման հետևանքով, կամ եթե մրցման մեջ մտներ A-ից ավելի վատ նոր հող, որի արտադրության գինը թեև 3-ց բարձր, սակայն 4 £-ից ցածր լիներ։ Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես I դիֆերենցիալ ռենտան ու II դիֆերենցիալ ռենտան, մինչդեռ առաջինը երկրորդի համար որպես պատվանդան է ծառայում, միաժամանակ սահմաններ են հանդիսանում միմյանց համար, և սրանով պայմանավորվում է երբեմն կապիտալի հաջորդական ներդրումը միևնույն հողատարածության մեջ, երբեմն էլ կապիտալի կողք կողքի ներդրումը ավելադիր նոր հողում։ Նմանապես իբրև միմյանց համար սահմաններ նրանք գործում են ուրիշ դեպքերում էլ, երբ, օրինակ, հերթը գալիս է ավելի լավ հողին։ ===ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱ ՆԱԵՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՄԵՆԱՎԱՏ ՀՈՂԻՑ=== Ենթադրենք, թե հացահատիկի նկատմամբ եղած պահանջարկը բարձրացել է, և պահանջարկը կարող է բավարարվել ռենտաբեր հողերում արվող ու անբավարար արտադրողականություն ունեցող հաջորդական կապիտալաներդրումներով միայն, կամ թե A հողում արվող, նույնպես նվազող արտադրողականություն ունեցող ավելադիր կապիտալաներդրմամբ։ Կամ էլ A-ից ավելի ստորին որակի նոր հողերում կատարվող կապիտալաներդրմամբ։ Վերցնենք B հողն իբրև ռենտա բերող հողերի ներկայացուցիչ։ Կապիտալի լրացուցիչ ներդրումը պահանջում է, որ քվարտերի շուկայական գինն արտադրության մինչայժմյան կարգավորիչ գնից, այն է 3 £-ից, վեր բարձրանա, որպեսզի B-ում հնարավոր լինի մի քվարտերի հավելյալ արտադրությունը (որն այստեղ կարող է միլիոն քվարտեր ներկայացնել, ինչպես և յուրաքանչյուր ակրը՝ մեկ միլիոն ակր)։ C-ում, D-ում և այլն, ամենաբարձր ռենտա բերող հողատեսակներում, այն ժամանակ կարող է նույնպես գերարդյունք ստացվել, բայց նվազող հավելյալ արտադրողական ուժով միայն. սակայն ենթադրվում է, որ B-ի մի քվարտերն անհրաժեշտ է՝ պահանջարկը գոցելու համար։ Եթե այս մի քվարտերը կարող է լրացուցիչ կապիտալի միջոցով B-ում ավելի էժան արտադրվել, քան A-ում արված նույնահավասար լրացուցիչ կապիտալի ծախսումով, կամ քան թե իջնելով մինչև A—1 հողը, որը քվարտերն, օրինակ, միմիայն 4 £-ով կարող է արտադրել, մինչդեռ A-ում ներդրված լրացու- ցիչ կապիտալն արդեն կարող էր քվարտերը 3¾ £-ով արտադրել,— ապա B-ում ներդրվող լրացուցիչ կապիտալը կկարգավորեր շուկայական գինը։ Ասենք, թե A-ն առաջվա նման 1 քվարտերն արտադրել է 3 £-ով։ B-ն էլ առաջվա նման արտադրել է ընդամենը 3½ քվարտեր, որոնց արտադրության անհատական գինը կկազմի ընդամենը 6 £։ Արդ, երբ B-ում մի լրացուցիչ քվարտեր ստանալու համար պահանջվում է կապիտալի լրացուցիչ ներդրում 4 £ արտադրության գնով (շահույթն էլ ներառյալ), այնինչ սա A-ում 3¾ £-ով կարող էր արտադրվել, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ ներդրումը կկատարվեր A-ում և ոչ թե B-ում։ Ուրեմն ենթադրենք, որ սա կարող էր B-ում արտադրվել արտադրության 3½ £-անոց լրացուցիչ գնով։ Այս դեպքում 3½ £-ը կդառնար կարգավորիչ գին ամբողջ արտադրության համար։ Հիմա B-ն իր այժմյան 4½ քվարտեր արդյունքը կծախեր 15¾ £-ով։ Սրանից 6 £-ը կգնար առաջին 3½ քվարտերի արտադրության գնի հաշվին, իսկ 3½-ն էլ՝ վերջին քվարտերի հաշվին, ընդամենը 9½ £։ Ռենտայի փոխարկվելու համար մնում է գերշահույթ 6¼ £՝ առաջվա միմիայն 4½ £-ի դիմաց։ Այս դեպքում A-ի ակրը նույնպես ½ £-անոց ռենտա կտար. բայց ոչ թե A ամենավատ հողը, այլ համեմատաբար ավելի լավ B հողը կկարգավորեր 3½ £ կազմող արտադրության գինը։ Ընդ սմին ենթադրվում է իհարկե, որ միևնույն նպաստավոր տեղադրությունն ունեցող A որակի նոր հողը մինչև այժմ մշակվածի նման մատչելի չէ, այլ հարկավոր կլիներ կապիտալի մի երկրորդ ներդրում անել արդեն մշակվող A հողատարածության մեջ, բայց արտադրության ավելի բարձր գնով կամ թե անհրաժեշտ կլիներ մշակման ենթարկել էլ ավելի ստորին A—1 հողը։ Հենց որ կապիտալի հաջորդական ներդրումների հետևանքով II դիֆերենցիալ ռենտան երևան է գալիս և սկսում է գործել, արտադրության բարձրացող գնի սահմանները կարող են ավելի լավ հողի միջոցով կարգավորվել, իսկ ամենավատ հողը, I դիֆերենցիալ ռենտայի պատվանդանը, կարող է այն ժամանակ նույնպես ռենտա բերել։ Այսպիսով ահա բոլոր մշակվող հողերն այն ժամանակ ռենտա կբերեին միմիայն դիֆերենցիալ ռենտայի առկայության դեպքում։ Այստեղ մենք կունենանք հետևյալ երկու աղյուսակները, որոնց մեջ արտադրության գին ասելով հասկացվում է կանխավճարված կապիտալի գումարը, պլյուս 20% շահույթ, ուրեմն յուրաքանչյուր 2½-ական £ կապիտալին՝ 1½ £ շահույթ, ընդամենը 3 £։

Հողի
տեսակը

Ակրեր

Արտադրության
գին £

Արդյունք
քվարտեր

Վաճառքի
գին £

Ստացույթ
փողով £

Հացաշատիկային
ռենտա քվարտեր

Փողային
ռենտա £

A

1

3

1

3

3

0

0

B

1

6

3

½

3

10

½

1

½

4

½

C

1

6

5

½

3

16

½

3

½

10

½

D

1

6

7

½

3

22

½

5

½

16

½

Ամբողջը

4

21

17

½

52

½

10

½

31

½

Իրերի դրությունն այս է B-ում արվող 3½ £-անոց նոր կապիտալաներդրումից առաջ, որը միմիայն 1 քվարտեր է տալիս։ Այս կապիտալաներդրումից հետո ստանում ենք.

Հողի
տեսակը

Ակրեր

Արտադրության
գին £

Արդյունք
քվարտեր

Վաճառքի
գին £

Ստացույթ
փողով £

Հացաշատիկային
ռենտա քվարտեր

Փողային
ռենտա £

A

1

3

1

3½

3½

<math>^1/_7</math>

½

B

1

9

½

4

½

3½

15¾

1<math>^{11}/_{14}</math>

6¼

C

1

6

5

½

3½

19¼

3<math>^{11}/_{14}</math>

13¼

D

1

6

7

½

3½

26¼

5<math>^{11}/_{14}</math>

20¼

Ամբողջը

4

24

½

18

½

64¾

11½

40¼

{Այս դարձյալ ամբողջովին ճիշտ չի հաշված։ B-ի վարձակալի վրա 4½ քվարտերը նստում է նախ՝ 9½ £ արտադրության գին և երկրորդ՝ ½ £ ռենտա, ընդամենը 14 £. քվարտերի համար միջինը = 3½ £։ Սրանով նրա ամբողջ արտադրության այս միջին գինը դառնում է կարգավորիչ շուկայական գին։ Ըստ այսմ A-ից ստացվող ռենտան ½ £-ի փոխարեն կաներ <math>^1/_9</math> £, իսկ B-ից ստացվող ռենտան կմնար առաջվա նման 4½ £. 4½ քվարտերն 3<math>^1/_9</math> £-ով = 14 £. սրանից դուրս գանք 9½ £ արտադրության գինը, մնում է 4½ £ գերշահույթի համար Ինչպես տեսնում ենք, չնայած փոփոխելի թվերին, օրինակը ցույց է տալիս, թե ինչպես II դիֆերենցիալ ռենտայի միջոցով ավելի լավ, արդեն ռենտա բերող հողը կարող է գինը կարգավորող դառնալ և սրա հետևանքով էլ '''ամբողջ''' հողը, նաև մինչև հիմա ռենտա չբերող հողը, կարող է ռենտա բերող հողի փոխարկվել։— Ֆ. Է.} Հացահատիկային ռենտան պետք է բարձրանա, հենց որ հացահատիկի արտադրության կարգավորիչ գինը բարձրանում է, հետևաբար հենց որ բարձրանում է մի քվարտեր հացահատիկի արտադրության գինը կարգավորող հողում կամ թե աճում է կապիտալի կարգավորիչ ներդրումը հողի տեսակներից որևէ մեկում։ Այս միևնույն է, եթե բոլոր հողատեսակներն ավելի անպտղաբեր դառնային և, օրինակ, 2½ £-անոց նոր կապիտալի ներդրումով բոլորն արտադրեին միմիայն <math>^5/_7</math> քվարտեր 1 քվարտերի փոխարեն։ Հացահատիկի այն ավելցուկը, որ նրանք արտադրում են նույնահավասար կապիտալի ներդրմամբ, դառնում է գերարդյունք, որում ներկայանում է գերշահույթը, ուրեմն նաև ռենտան։ Եթե ենթադրենք, որ շահույթի նորման միևնույնն է մնում, ապա ֆերմերը իր շահույթով ավելի քիչ հացահատիկ կգներ։ Շահույթի նորման կարող է նույնը մնալ, եթե աշխատավարձը չի բարձրանում կամ այն պատճառով, որ այն իջեցված է մինչև ֆիզիկական մինիմումը, այսինքն՝ բանվորական ուժի նորմալ արժեքից ներքև, կա՛մ այն պատճառով, որ բանվորների սպառման մյուս առարկաները, որ արդյունաբերությունն է մատակարարում, համեմատաբար ավելի էժան են դարձել, կա՛մ թե այն պատճառով, որ բանվորական օրը երկարացել կամ ավելի ինտենսիվ է դարձել և սրա հետևանքով արտադրության ոչ երկրագործական ճյուղերում շահույթի նորման, որը սակայն կարգավորում է երկրագործական շահույթը, միևնույնն է մնացել, եթե միայն չի բարձրացել, կամ թե չէ այն պատճառով, որ երկրագործության մեջ թեև ծախսվում է նույնպիսի կապիտալ, բայց ավելի շատ ծախսվում է հաստատուն ու ավելի քիչ՝ փոփոխուն կապիտալ։ Արդ, մենք քննեցինք այն առաջին եղանակը, որով մինչայժմյան ամենավատ A հողում կարող է ռենտա ծագել առանց այն բանի, որ էլ ավելի վատ հող ներքաշվի մշակման մեջ. այսինքն մենք քննեցինք ռենտայի առաջացումը ալն տարբերության հետևանքով, որ նրա անհատական, արտադրության մինչայժմյան կարգավորիչ գինն է ունենում համեմատած արտադրության այն նոր, ավելի բարձր գնի հետ, որով անբավարար արտադրողականություն ունեցող վերջին լրացուցիչ կապիտալն ավելի լավ հողում մատակարարում է անհրաժեշտ լրացուցիչ արդյունքը։ Եթե լրացուցիչ արդյունքը պետք լիներ մատակարարել A—1 հողից, որը քվարտերը միմիայն 4 £-ով կարող է մատակարարել, ապա A-ի ամեն մի ակրի ռենտան կբարձրանար 1 £-ի։ Բայց այս դեպքում A—1-ն, իբրև մշակված հողերից ամենավատը, կբռներ A-ի տեղը, իսկ սա ռենտա բերող հողատեսակների շարքի մեջ կմտներ որպես այդ շարքի ամենաստորին անդամ։ I դիֆերենցիալ ռենտան կփոխվեր։ Հետևաբար այս դեպքը II դիֆերենցիալ ռենտայի քննության սահմաններից դուրս է, այն ռենտայի, որը հողի միևնույն տարածության մեջ արվող կապիտալի հաջորդական ներդրումների տարբեր արտադրողականությունից է առաջ գալիս։ Բայց սրանից զատ դիֆերենցիալ ռենտան A հողում կարող է ծագել դեռ երկու եղանակով էլ։ Անփոփոխ գնի դեպքում,— տվյալ որևէ գնի, որը կարող է առաջվանի հետ համեմատած նույնիսկ ընկած գին լինել,— երբ կապիտալի ավելադիր ներդրումն հավելյալ արտադրողականություն է առաջ բերում, որը prima facie [ակներևորեն] մինչև մի որոշ կետ պետք է միշտ հենց ամենավատ հողում տեղի ունենա։ Իսկ երկրորդ, երբ, ընդհակառակն, A հողում արված կապիտալի հաջորդական ներդրումների արտադրողականությունը նվազում է։ Երկու անգամին էլ ենթադրվում է, որ աճած արտադրությունը պահանջարկի կացության անհրաժեշտ հետևանքն է։ Սակայն դիֆերենցիալ ռենտայի տեսակետից այստեղ մի յուրահատուկ դժվարություն է հանդես գալիս առաջ շարադրած այն օրենքի կապակցությամբ, ըստ որի արտադրության ընդհանուր գինն ամբողջ արտադրանքի համար (կամ թե կապիտալի ամբողջ ծախսման նկատմամբ հաշված) որոշվում է միշտ քվարտերի արտադրության միջին անհատական գնով։ Բայց A-ի դեպքում նրանից դուրս գոյացող արտադրության գինը չէ, ինչպես որ լինում է ավելի լավ հողատեսակների գեպքում,— որը կապիտալի նոր ներդրումների վերաբերմամբ սահմանափակում է արտադրության անհատական գնի հավասարեցումն ընդհանուր գնի հետ։ Չէ՞ որ A-ի արտադրության անհատական գինն է հենց արտադրության այն ընդհանուր գինը, որով կարգավորվում է շուկայական գինը։ Ենթադրենք՝ '''1) Կապիտալի հաջորդական ներդրումների բարձրացող արտադրողական ուժի դեպքում.''' A-ի 1 ակրում 5 £ կապիտալի կանխավճարմամբ, սրա համապատասխան 6 £ արտադրության գնով կարող է 2 քվարտերի փոխարեն 3 քվարտեր արտադրվել։ 2½ £ կապիտալ ներկայացնող առաջին ներդրումը տալիս է 1 քվարտեր, երկրորդը՝ 2 քվարտեր։ Այս դեպքում արտադրության ամբողջ գինը, որ հավասար է 6 £-ի, տալիս է 3 քվարտեր, հետևաբար՝ քվարտերը միջին հաշվով արժենում է 2 £. ուրեմն եթե 3 քվարտերը ծախվում է 2 £-ով, ապա առաջվա նման A-ն ոչ մի ռենտա չի տալիս, բայց փոխվում է միայն II դիֆերենցիալ ռենտայի պատվանդանը. 3 £-ի փոխարեն 2 £-ն է դարձել արտադրության կարգավորիչ գին. 2½ £-անոց կապիտալը ամենավատ հողում այժմ միջին հաշվով արտադրում է 1-ի փոխարեն 1½ քվարտեր, և հիմա 2½ £-անոց ներդրման դեպքում այս 1½ քվարտերն է ընդունվում որպես պաշտոնական պտղաբերություն բոլոր ավելի բարձր հողատեսակների համար։ Նրանց մինչայժմյան գերարդյունքի մի մասն այսուհետև մասնակցում է նրանց անհրաժեշտ արդյունքի գոյացմանը, ինչպես որ նրանց նախկին գերշահույթի մի մասը միջին շահույթի գոյացմանն է մասնակցում։ Իսկ եթե, ընդհակառակը, հաշվենք այնպես, ինչպես ավելի լավ հողատեսակներում, որտեղ միջին հաշվարկման հետևանքով ամենևին չի փոխվում բացարձակ հավելութային մասը, որովհետև այդ հողերի համար արտադրության ընդհանուր գինը որպես կապիտալի ներդրման սահման է ծառայում, ապա կապիտալի առաջին ներդրման քվարտերն արժենում է 3 £, իսկ երկրորդ ներդրման 2 քվարտերից ամեն մեկը 1½ £ միայն։ Հետևաբար A-ում կգոյանար 1 քվարտերանոց հացահատիկային ռենտա ու 3 £-անոց փողային ռենտա, բայց այս 3 քվարտերը հին գնով կծախվեին, ընդամենը 9 £-ով։ Եթե 2½-անոց մի երրորդ ներդրում հաջորդեր անփոփոխ պտղաբերությամբ, ինչպես երկրորդը, ապա հիմա ընդամենը կարտադրվեր 5 քվարտեր 9 £ արտադրության գնով։ Եթե A-ի արտադրության անհատական միջին գինը մնար կարգավորիչ, ապա քվարտերն այժմ պիտի ծախվեր 1<math>^4/_5</math>-ով։ Արտադրության միջին գինը դարձյալ կընկներ, սակայն ոչ թե կապիտալի երրորդ ներդրման պտղաբերության նոր բարձրացման հետևանքով, այլ մի այնպիսի նոր լրացուցիչ կապիտալ ներդրելու հետևանքով միայն, որը միևնույն լրացուցիչ պտղաբերությունն ունենար, ինչպես երկրորդը։ A հողում արված ավելի բարձր, սակայն անփոփոխ պտղաբերություն ունեցող հաջորդական կապիտալաներդրումները ռենտա բերող հողատեսակների նման ռենտան բարձրացնելու փոխարեն համամասնորեն կգցեին արտադրության գինն ու սրա հետ էլ, այլ անփոփոխ հանգամանքներում, կիջեցնեին դիֆերենցիալ ռենտան մյուս բոլոր հողատեսակներում։ Իսկ ընդհակառակը, եթե կապիտալի առաջին ներդրումը, որը 1 քվարտերն արտադրում է 3 £ արտադրության գնով, կարգավորիչ մնար ըստ ինքյան, ապա 5 քվարտերը կծախվեր 15 £-ով, և A հողում արված հետագա կապիտալաներդրումների դիֆերենցիալ ռենտան կաներ 6 £։ Հավելյալ կապիտալի ավելադրումը A-ի ակրում, ինչ ձևով էլ որ սա կատարվեր, բարելավում կլիներ այստեղ, և ավելադիր կապիտալի ավելի արտադրողական կդարձներ կապիտալի սկզբնական մասն էլ։ Անմտություն կլիներ ասել, թե կապիտալի <math>^1/_3</math>-ը 1 քվարտեր է արտադրել, իսկ մնացած <math>^2/_3</math>-ը՝ 4 քվարտեր։ Այսպես թե այնպես, ամեն մի ակրին 9 £ 5 քվարտեր արտադրած կլիներ, մինչդեռ 3 £-ը՝ միմիայն 1 քվարտեր։ Արդյոք այստեղ ռենտա, գերշահույթ կծագե՞ր, թե ոչ, այս ամբողջովին կախված կլիներ հանգամանքներից։ Իբրև նորմալ երևույթ, արտադրության կարգավորիչ գինը պետք է ընկներ։ Այսպես կլինի այն ժամանակ, երբ այս ավելի բարելավված, բայց ավելի բարձր ծախքերի հետ շաղկապված մշակումն A հողում տեղի է ունենում լոկ այն պատճառով, որ նույնը տեղի է ունենում ավելի լավ հողատեսակներում էլ,— ուրեմն ընղհանուր ռևոլուցիա է կատարվում երկրագործության մեջ, այնպես որ հիմա, եթե խոսք է լինում A հողի բնական պտղաբերության մասին, ենթադրվում է, որ նա 3 £ ներդրումով մշակվելու փոխարեն մշակվում է 6, կամ 9 £ ներդրումով։ Այս հատկապես կվերաբերեր այն դեպքին, երբ A հողի մշակված ակրերի մեծամասնությունը, որն այս երկրի առաջարկի գլխավոր քանակն է մատակարարում, մշակման այս նոր մեթոդին ենթարկվեր։ Իսկ եթե բարելավումն ամենից առաջ ընգգրկեր A-ի տարածության լոկ մի ավելի փոքր մասը, ապա այս ավելի լավ մշակված մասը մի գերշահույթ կտար, որը հողատերն ամբողջովին կամ թե մասամբ ռենտայի կփոխարկեր արագությամբ և կսևեռեր իբրև ռենտա։ Այսպիսով ուրեմն, եթե պահանջարկը համաքայլ ընթանար աճող առաջարկի հետ, կարող էր այն չափով, որով A հողը իր ամբողջ տարածությամբ աստիճանաբար կենթարկվեր մշակման նոր մեթոդին, հետզհետե ռենտա գոյանալ A որակի բոլոր հողերում, և հավելյալ արտադրողականությունը, նայած շուկայական հարաբերություններին, ամբողջովին կամ մասամբ կբռնագրավվեր հողատիրոջ կողմից։ Հետնաբար, ծախսվող կապիտալի աճման դեպքում A-ի արտադրության գնի հավասարեցումը իր արդյունքի միջին գնին կարող էր արգելակվել այն բանի շնորհիվ, որ կապիտալի այս ավելի բարձր ծախսման տված գերշահույթը սևեռվում է ռենտայի ձևով։ Այս դեպքում դուրս կգար, ինչպես մենք առաջ տեսել ենք ավելի լավ հողերում ներդրվող լրացուցիչ կապիտալների նվազող արտադրողական ուժի օրինակի վրա, որ գերշահույթի փոխարկումը հողային ռենտայի, այսինքն՝ հողային սեփականության միջամտությունը բարձրացնում է արտադրության գինը, այնպես որ դիֆերենցիալ ռենտան այլևս սոսկ արտադրության անհատական ու ընդհանուր գնի տարբերությունների հետևանքը չէ։ Այս հանգամանքն արգելք կլիներ A հողի համար երկու գների համընկնելուն, որովհետև կխափաներ արտադրության գինը A-ի արտադրության միջին գնով կարգավորելը. ուրեմն արտադրության գինը կպահեր մի ավելի բարձր մակարդակի վրա, քան անհրաժեշտ է, և սրանով ռենտա կստեղծեր։ Այս հետևանքը կարող էր առաջանալ կամ թե հարատևել նույնիսկ արտասահմանից ազատորեն հացահատիկ ներմուծելու դեպքում, որովհետև այն հողը, որ արտադրության դրսից որոշված գնի ժամանակ կարող էր հացահատիկի մշակության մեջ մրցել առանց ռենտա բերելու, ֆերմերներն ստիպված կլինեին այլ կերպ շահագործելու, օրինակ, արոտավայր դարձնելու, և, հետևաբար, միմիայն ռենտա բերող հողերը կզբաղվեին հացահատիկի մշակությամբ, այսինքն այն հողերը միայն, որոնց ամեն մի քվարտերի արտադրության անհատական միջին գինն ավելի ցած կլիներ, քան արտադրության դրսից որոշված գինը։ Ընդհանուր առմամբ կարելի է ընդունել, որ տվյալ դեպքում արտադրության գինը կիջնի, բայց ոչ մինչև իր միջին գինը, այլ կկանգնի ավելի բարձր, սակայն ամենավատ մշակված A հողի արտադրության գնից ցած, այնպես որ A հողի նոր տեղամասերի մրցումը կսահմանափակվի։ '''2) Ավելադիր կապիտալների նվազող արտադրողական ուժի դեպքում.''' Ենթադրենք թե A—1 հողը կարող է ավելադիր քվարտերը միմիայն 4 £-ով արտադրել, իսկ A հողը՝ 3¾ £-ով, ուրեմն ավելի էժան, բայց £ ¾-ով ավելի թանկ, քան իր առաջին կապիտալաներդրման միջոցով արտադրված քվարտերը։ Ալս դեպքում A-ում արտադրված երկու քվարտերի ամբողջ գինը = կլիներ 6¾ £-ի, ուրեմն ամեն մի քվարտերի միջին գինը = 3⅜ £-ի։ Արտադրության գինը կբարձրանար, բայց ⅜ £-ով միայն, մինչդեռ եթե ավելադիր կապիտալը նոր հողում ներդրվեր, որը մի քվարտերը 3¾-ով է արտադրում, ապա նա կբարձրանար դեռ ⅜ £-ով, մինչև 3¾ £, և սրանով առաջ կգար մյուս բոլոր դիֆերենցիալ ռենտաների համամասնական բարձրացում։ Այսպիսով ուրեմն, A-ի ամեն մի քվարտերի արտադրության 3⅜ £-անոց գինը կհամահարթվեր աճած կապիտալաներդրման ժամանակ իր արտադրության միջին գնի հետ նույն հողի վրա և կարգավորիչ կդառնար. հետևաբար, նա ոչ մի ռենտա չէր տա, որովհետև ոչ մի գերշահույթ չէր լինի։ Բայց եթե կապիտալի երկրորդ ներդրման արտադրած այս քվարտերը 3¾ £-ով ծախվեր, ապա A հողը հիմա ¾ £ ռենտա կբերեր ու այն էլ A-ի բոլոր ակրերում, որոնցում կապիտալի ոչ մի լրացուցիչ ներդրում տեղի չի ունեցել և որոնք, ուրեմն, քվարտերն առաջվա պես արտադրում են 3 £-ով։ Քանի դեռ A-ի անմշակ տարածություններ գոյություն ունեն, գինը լոկ ժամանակավորապես կարող էր 3¾ £-ի բարձրանալ։ A-ի նոր տարածությունների մրցակցությունն արտադրության գինը կպահեր 3 £-ի մակարդակի վրա, մինչև որ սպառվեր A-ի ամբողջ հողը, որի բարենպաստ տեղադրությունը նրան հնարավորություն է տալիս քվարտերն 3¾ £-ից ավելի էժան արտադրելու։ Հետևաբար, հարկավոր կլիներ այս ենթադրել, թեև հողատերը, եթե հողի մի ակրը ռենտա է բերում, ոչ մի ուրիշ ակր առանց ռենտայի չի զիջի որևէ վարձակալի։ Առկա A հողում արվող կապիտալի երկրորդ ներդրման ավելի շատ կամ թե ավելի քիչ տարածումից է կախված դարձյալ, թե արդյոք արտադրության գինը համահավասարվում է միջին գնին, կամ թե կապիտալի երկրորդ ներդրման 3¾ £ արտադրության գինը կարգավորիչ դառնում է։ 3¾ £ դառնում է կարգավորիչ լոկ այն դեպքում, երբ հողատերը հաջողեցնում է իբրև ռենտա սևեռելու այն գերշահույթը, որը կգոյանար ամեն մի քվարտերի 3¾ £ գնի ժամանակ՝ մինչև պահանջարկի բավարարումը։ Հողի նվազող արտադրողականության վերաբերմամբ, որը տեղի է ունենում կապիտալի հաջորդական ներդրումների դեպքում, պետք է նայել Լիբիխի գործերը։ Մենք տեսանք, որ կապիտալի ներդրումների հավելյալ արտադրողական ուժի հաջորդական նվազումը շարունակ ավելացնում է ամեն մի ակրի ռենտան արտադրության անփոփոխ գնի դեպքում, և որ նա այս կարող է առաջացնել նույնիսկ արտադրության ընկնող գնի ժամանակ։ Բայց ընղհանուր առմամբ պիտի նկատել հետևյալը։ Արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից արդյունքների հարաբերական թանկացումն է տեղի ունենում ամեն անգամ, երբ միևնույն արդյունքն ստանալու համար պետք է մի նոր ծախսում արվի, պետք է վճարվի մի այնպիսի բանի համար, որի համար առաջ չէր վճարվում։ Որովհետև արտադրության մեջ սպառված կապիտալի փոխհատուցում ասելով պետք է հասկանալ այն արժեքների փոխհատուցումը միայն, որոնք ներկայանում են արտադրության որոշ միջոցների կերպարանքով։ Բնության այն տարրերը, որոնք իբրև գործակալներ մտնում են արտադրության մեջ՝ առանց որևէ ծախք պահանջելու, ինչ դեր էլ որ նրանք խաղալիս լինեն արտադրությունում, սրա մեջ մտնում են ոչ թե որպես կապիտալի բաղադրամասեր, այլ իբրև կապիտալի ձրի բնական ուժ, այսինքն՝ որպես աշխատանքի ձրի բնական արտադրողական ուժ, որը սակայն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա ներկայանում է — ամեն արտադրողական ուժի նման — իբրև կապիտալի արտադրողական ուժ։ Հետևաբար, եթե բնության մի այսպիսի ուժ, որն սկզբնապես ոչինչ չարժե, մասնակցում է արտադրությանը, ապա նա գինը որոշելու ժամանակ չի մտնում հաշվի մեջ, քանի դեռ նրա օգնությամբ մատակարարված արդյունքը բավարարում է պահանջին։ Իսկ եթե զարգացման պրոցեսում ավելի շատ արդյունք է պահանջվում, քան կարող է պատրաստվել բնության այս ուժի օգնությամբ, ուրեմն եթե այս լրացուցիչ արդյունքը պետք է արտադրվի առանց բնության այս ուժի օգնության կամ թե մարդկային գործակցության օժանդակությամբ, մարդկային աշխատանքի օժանդակությամբ, ապա մի նոր լրացուցիչ տարր կմտնի կապիտալի մեջ։ Հետևաբար, միևնույն արդյունքն ստանալու համար կապիտալի համեմատաբար ավելի մեծ ծախսումն է տեղի ունենում։ Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով, տեղի է ունենում արտադրության թանկացում։

(«1876 թվի փետրվարի կեսերին սկսած» տետրակից)։ '''Դիֆերենցիալ ռենտան ու ռենտան իբրև հողում ներդրած կապիտալի սոսկական տոկոս։''' Այսպես կոչված կայուն մելիորատիվ միջոցառումները,— որոնք հողի ֆիզիկական, մասամբ էլ քիմիական հատկությունը փոխում են այնպիսի գործառնություններով, որոնք կապիտալի ծախսում են պահանջում և կարող են նկատվել որպես կապիտալի միակցում հողին,— գրեթե բոլորն էլ հանգում են այն բանին, որ որոշ հողակտորի, մի հողի, որը գտնվում է որոշ, սահմանափակ վայրում, այնպիսի հատկություններ տան, որ մեկ ուրիշ հող, մի ուրիշ վայրում ու հաճախ բոլորովին մոտիկ, ի բնե ունի։ Մի հող ի բնե համահարթված է [ist nivelliert], մյուսը դեռ պիտի համահարթվի. մեկը բնական ջրատար առուներ ունի, մյուսը կարիք ունի արհեստական ցամաքուրդի. մեկն ի բնե խոր հողաշերտ ունի, մի ուրիշինը պետք է արհեստականորեն խորացվի, մի կավահող ի բնե խառնված է ավազի պատշաճ քանակի հետ, մեկ ուրիշի մեջ այս հարաբերությունը դեռ նոր պետք է ստեղծվի. մի մարգագետին ի բնե է ոռոգվում ու տղմածածկվում, մյուսը պետք է այսպիսին դառնա աշխատանքի միջոցով կամ թե, բուրժուական տնտեսագիտության լեզվով ասած, կապիտալի միջոցով։ Արդ, իսկապես զվարճալի է այն թեորիան, համաձայն որի այստեղ մեկ հողի դեպքում, որի համեմատական առավելությունները ձեռք են բերված, ռենտան ընդունվում է որպես տոկոս, իսկ մյուսի դեպքում, որն ի բնե ունի այս առավելությունները, ռենտան տոկոս չի համարվում։ (Սակայն իրականում խնդիրն այնպես են այլաշրջում, թե որովհետև մի դեպքում ռենտան իրոք համընկնում է տոկոսի հետ, մյուս դեպքում էլ, երբ փաստորեն այս տեղի չի ունենում, ռենտան պետք է որ տոկոս կոչվի, կեղծելով ներկայացվի իբրև տոկոս)։ Բայց արված կապիտալաներդրումից հետո հողը ռենտա է բերում ոչ թե այն պատճառով, որ կապիտալ է ներդրված եղել նրանում, այլ որովհետև կապիտալի ներդրումը հողը դարձրել է, առաջվանի համեմատությամբ, ներդրման ավելի արտադրողական դաշտ։ Ենթադրենք թե, մի երկրի ամեն հող կարիք ունի կապիտալի այսպիսի ներդրման. այս պարագայում յուրաքանչյուր հողակտոր, որին դեռ չի վիճակվել կապիտալի այսպիսի ներդրում, դեռ պետք է անցնի այս ստադիայով, և այն ռենտան (այն տոկոսը, որ հողը տալիս է տվյալ դեպքում), որ բերում է կապիտալի ներդրումով արդեն հարստացած հողը, դիֆերենցիալ ռենտա է ճիշտ այնպես, որպես թե հողն ի բնե ունեցել է այս առավելությունը, իսկ մյուս հողը դեռ նոր պետք է ձեռք բերի այն։ Տոկոսի վերածելի այս ռենտան էլ է զուտ դիֆերենցիալ ռենտա դառնում, հենց որ ծախսված կապիտալը շիջուցվում է։ Ապա թե ոչ, դուրս կգար, որ միևնույն կապիտալը որպես կապիտալ երկակի գոյություն ունի։

Ամենազվարճալի երևույթներից մեկն այն է, որ Ռիկարդոյի բոլոր հակառակորդները, որոնք մաքառում են արժեքը բացառապես աշխատանքով որոշելու դեմ, հողի տարբերություններից ծագող դիֆերենցիալ ռենտայի հանդեպ այն են ընդգծում, թե այստեղ աշխատանքի փոխարեն բնությունն է դառնում արժեքի որոշիչ. սակայն միաժամանակ այս որոշումը վերադրում են տեղադրությանը կամ թե,— այն էլ ավելի մեծ չափով,— այն կապիտալի տոկոսին, որը մշակման ժամանակ ներդրված է հողի մեջ։ Միևնույն աշխատանքը նույն արժեքն է գոյացնում տվյալ ժամանակում ստեղծված արդյունքի համար. բայց այս արդյունքի մեծությունը կամ թե