Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 12:08, 16 Հուլիսի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն, մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
— Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,— գոչեց նա: — Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոկն Մերիադոքն եմ, Սարադոկի Սարադոքի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,— այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,— Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձալեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
— Այդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,— ծիծաղեց Գենդալֆը: — Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասն ու դիմավորել հյուրերին, եթե, իհարկե, ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
Վստահելի
1342
edits