— Դեռ չէ։ Բռնած պահել են...
Մթնշաղոտ սենյակոմ պատուհանի մոտ սևին էր տալիս մարդկանց մի խումբ։ Ռութ Գոլդբերգն էր, էմիգրանտ Վիզենհոֆը և էլի ինչ֊որ մեկը։ Ռավիկր Ռավիկը լույսը վառեց։ Ռութն ու Վիզենհոֆը ծերունի Գոլդբերգին տիկնիկի նման ձեռքերի վրա պահել էին։ Երրորդ մարդը շփոթահար ու դողդողացող մատներով ուզում էր լուսամատի բռնակից փողկապի հանգույցն արձակել։
— Կտրեք կորչի, ի՞նչ եք մոլորվել...
Ռավիկը գրպանից դուրս քաշեց մի մկրատ և իսկույն կտրեց։ Փողկապը հաստ, ծանր, մետաքսյա միագույն կտորից էր, մինչև կտրելը մի քանի վայրկյան տևեց։ Այդ ընթացքում Գոլգբերգի դեմքը ուղղակի Ռավիկի հայացքի առաջ էր։ Նրա դուրս պրծած աչքերը, բաց բերանը, նոսր ալեհեր մորուքը, դուրս ընկած լեզուն, սպիտակ պտերով մուգ֊կանաչ փողկապը, որը խրվել էր կնճռապատ, ուռած վզի մեջ... Նրա մարմինը թեթևորեն այնպես էր օրորվում Վիզենհոֆի և Ռութի ձեռքերի վրա, կարծես նրանք օրոր էին ասում ծերունի Գոլդբերգին, որի շուրթերին սառել էր զարհուրելի մի ժպիտ։
Ռութ Գոլդբերգի հուզմունքից կարմրած դեմքը ողողված էր արցունքների մեջ։ Նրա կողքին կանգնած Վիզենհոֆի ճակատը ծածկվել էր քրտինքի խոշոր կաթիլներով։ Ծերունի Գոլդբերգի մարմինը հիմա շատ ավելի ծանր էր, քան կենդանության ժամանակ։ Եվ ահա քրտինքից թրջված, սարսափահար, ծանրության տակ տնքացող ընդամենը երկու մարդ, որոնց վերևում քմծիծաղով այն աշխարհին է նայում մեռյալի անկանոն կերպով այս ու այն կողմ ընկնող գլուխը։ Երբ Ռավիկը փողկապը կտրեց, ծերունու գլուիւն գլուխն ընկավ Ռութի ուսին։ Ռութը ծղրտալով մի կողմ ցատկեց, և մեռյալի մարմինը իր կախ ընկած ձեռքերով այնպես ցած սահեց լուսամուտից, կարծես ծաղրածուի անհեթեթ ու տարօրինակ թռիչքով հետապնդում էր տիկնոջը։
Ռավիկը բռնեց ծերունու մարմինը և Վիզենհոֆի հետ միասին դրեց հատակին։ Հետո փողկապը վզից հանելով, սկսեց զննումը։
— Կինո...— կմկմալով և անկապ ասում էր Ռութը,— նա ինձ կինո ուղարկեց։ Ռութիկս, ասաց, դու այնքան քիչ ես օգտվում զվարճալիքներից... Օրինակ, ինչո՞ւ վեր չկենաս ու գնաս կինո։ «Կուըսել» «Կուրսել» կինոթատրոնում ցուցադրվում է «Թագուհի Քրիստինան», որի մեջ Գրետա Գարբոն է խաղում․․․ Ինչո՞ւ չգնաս տեսնես։ Մի լավ տեղի համար տոմս վերցրու... պարտերում կամ օթյակում... Գնա նայիր... Հենց թեկուզ մի երկու ժամով մեր այս զարհուրելի կյանքից կտրվելն էլ ինչ-որ բան է նշանակում․․․ Եվ նա այս բոլորն ասաց այնքա՜ն հանգիստ... այնքա՜ն սիրալիր... թշիս թփթփացնելով, որ... Հետո, ասում է, շոկոլադի կամ վանիլի պաղպաղակ կուտես՝ Մոնսո զբոսայգու մոտ գտնվող հրուշակարանում։ Հաճույք պատճառիր քեզ, սիրելիս, ասաց նա, և ես գնացի։ Իսկ երբ վերադարձա, նա արդեն...
Ռավիկը տեղից կանգնեց։ Ռութ Գոլդբերգը լռեց։
Մի քանի մարդ այստեղ հուզված այս ու այն կողմ էին վազում։ Դրանք փաստաթղթեր չունեցող էմիգրանտներ էին, որոնց «անլեգալ բրիգադայի» անդամ էին կոչում։ Մատուցողուհի Կլարիսսան և քելներ Ժանը օգնում էին ճամպրուկները տեղավորել «կատակոմբայի» կողքին գտնվող մառանում։ Այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ «կատակոմբայում» ընթրիքի էին նախապատրաստվում։ Սեղաններն արդեն բացել էին, զամբյուղներով հացը շարել էին նրանց վրա, խոհանոցից ներս էր լցվել տապակած ձկան հոտը։
— Ոչինչ, ոչինչ, ժամանակ շատ կա,— ասում էր ժանը Ժանը իրար անցած էմիգրանտներին։— Ոստիկանությունն այնքան էլ ոտից թեթև չէ։
Սակայն էմիգրանտները լավ բան չէին սպասում։ Նրանց աչքը միշտ վախեցած էր, և հիմա արագ-արագ իրենց ունեցած-չունեցածը մառան էին տանում։ Էմիգրանտների մեջ էր նաև իսպանացի Ալվարեսը։ Հյուրանոցի տիրուհին բոլորին հայտարարել էր, որ ոստիկանությունն ուր որ է հիմա կհայտնվի։ Ալվարեսը, չգիտես ինչու, մի տեսակ մեղավոր տեսքով ժպտում էր Ռավիկին։
― Ոչ։
Զայդենբաումը, որ «Ինտերնացիոնալում» վետերանության վեց տարվա ստաժ ունեցող մարդ էր, ուսերր ուսերը թոթվեց։
— Իսկ ես մնում եմ։ Փախչելու ոչ մի ցանկություն չկա։ Ես կարծում եմ, որ գործը արձանագրություն կազմելով կվերջանա։ Ո՞ւմ ցավն է կտրվել Գերմանիայից փախստական ինչ-որ մեռած ծեր հրեայով հետաքրքրվի։
Զայդենբաումը պենսնեն ուղղեց։
— Ինձ համար դա միևնույն է։ Գիտե՞ք վերջին շուրջկալի ժամանակ ես ինչ արի։ Ոստիկանական մի սերժանտ իջավ «կատակոմբան»։ Դա երկու տարի առաջ էր։ Ես իսկույն հագա ժանի Ժանի քելներական խալաթներից մեկը և սկսեցի սպսարկել սեղանները։ Ոստիկաններին օղի մատուցեցի։
— Լավ է մտածված։
Նա շարունակեց իր ճանապարհը։ Դեպի հյուրանոց։ Հետնաբակով անցավ «կատակոմբան»։ Դռան միջով նա տեսավ, որ սրահում մարդկանց մի խումբ է նստած։ Նրանց հետ էր նաև Զայդենբաումը։ Նրա հագին քելների խալաթ չկար, հագնված էր ինչպես սովորական հաճախորդ։ Վտանգն ըստ երևույթին անցել էր։ Ռավիկը ներս մտավ հյուրանոց։ Մորոզովն իր սենյակում էր։
— Ես հենց այն է, ուզում էի դուրս դալ,— ասաց Մ որոզովը։— Մորոզովը։— Ճամպրուկներդ տեսա, կարծեցի նորից քեզ դուրս են քշում Շվեյցարիա։
— Այստեղ արդեն վտանգ չկա՞։
— Ուրեմն, Զայդենբաումը Գոլդբե՞բգ կդառնա։
— Զայդենբաումը՝ ոչ։ Նա հրաժարվեց։ Դա նրա արժանապատվությունից ցածր է։ Նա բոլոր անանձնագիր-հետապնդվածների Դոն-Կիխոտն է։ Ճակատագրական հանդարտությամբ նա նայում է իր սեփական ապագային և ոչ մի դեպքում ուրիշի անուն չի դնի իր վրա։ Իսկ ի նչ ի՞նչ կլիներ, եթե դու դառնայիր Գոլդբերգ։
Ռավիկը գլուխն օրորեց։
— Ես նույնպես չեմ ցանկանում։ Այդ հարցում լրիվ համաձայն եմ Զայդենբաումի հետ։
Նա վերցրեց իր ճամպրուկները և աստիճաններով վեր բարձրացավ։ Այն հարկի հարթակում, որտեղ Գոլդբերգների սենյակն էր, նրա հետևից հասավ, սև սերթուկը հագին, մորուքը թողած պեյսերով և բիբլիական մարգարեի դեմք ունեցող մի հրեա ծեբունի։ ծերունի։ Նա ռետինե ներբաններ ունեցող կոշիկներով առանց աղմուկ հանելու այնպես էր քայլում, որ թվում էր, թե թեթևորեն սավառնում է մթին միջանցքով։ Ծերունին մռայլ էր և գունատ։ Ռավիկը բացեց Գոլդբերգների դուռը։ Կարծես մոմերից տարածվող թույլ կարմրավուն լույսը մի վայրկյան ընկավ միջանցք, և Ռավիկը լսեց մի տարօրինակ, կիսով չափ խեղդված, կիսով չափ վայրի և միևնույն ժամանակ համարյա մելամաղձոտ և միալար ինչ֊որ տնքոցներ։ Ողբասաց կանայք են, մտածեց նա։ Մի՞թե դրանք գոյություն ունեն մեր ժամանակներում։ Թե՞ այդ ողբասացը հենց ինքը Ռութ Գոլգբերգն Գոլդբերգն է։
— Ռավիկ, դու քո հանդերձանքը մոռացել ես...
Մթնում նրա աչքը ընկավ Ժոանի վրա, բայց ցույց չտվեց, թե նկատել է։ Ռավիկը կասկածում էր — Մ որոզովը Մորոզովը ճանաչե՞ց Ժոանին թե չէ։ Նա, առանց ներս մտնելու, շշերը տվեց Ռավիկին ու վերադարձավ։
Ռավիկը կալվադոսն ու «վուվրեն» դրեց սեղանին։ Բաց լուսամուտից նրա ականջին հասավ նորից այն ձայնը, որն ինքը միջանցքում էր լսել։ Մահվան ողբն է։ Ձայնը բարձրանում էր, մեղմանում և դարձյալ հնչում ամբողջ ուժով։ Ըստ երևույթին, Գոլդբերգների լուսամուտները տոթ գիշերվա պատճառով բաց էին արված։ Ծեր Արոնի ընդարմացած մարմինը, որը դրված էր կարմիր փայտե կահույք ունեցող սենյակում, այժմ արդեն սկսել էր նեխել։
— Եվ բացի այդ, դու ամենևին էլ կլինիկա չես գնալու։
Ռավիկը մի պահ լռեց։ Նա գիտեր, որ ինքը կմեռնի, եթե գիշերը պառկի Ժոանի հետ։ Դա միևնույն էր, թե ստորագրի մի մուրհակ, որը չգիտի ինչով մարել։ Ժոանը նորից կսկսի այցելել իրեն, միշտ օգտագործելով այն, ինչ նվաճել է արդեն, ամեն անգամ պահանջելով նոր զիջումներ, առանց որևէ բան իրենից զիջելու, մինչև որ լրիվ հավաքի իր բուռը և մի գեղեցիկ օր սեփական կրքերին և թուլությանը կուլ գնացած զոհին լքի և հեռանա։ Հիմա այդպես վարվելու մտադրություն ժոաննԺոանն, իհարկե, չունի, նման բան նրա մտքով առայժմ չի էլ կարող անցնել, բայց վաղ թե ուշ սա այդ վախճանն է ունենալու։ Թվում էր, թե այստեղ երկար մտածելու ոչինչ չկա, մի գիշերն ի՞նչ է, որ ինչ լինի... Բայց արի ու տես, որ հենց յուրաքանչյուր այդպիսի մի գիշերն է, որ կամաց-կամաց թուլացնում է մարդու դիմադրողականությունը, մի բան, որը կյանքի անխախտելի հիմքն է կազմում։ Մեղանչում ոգու հանդեպ — ահա թե ինչպես էր կաթոլիկական կատեխիզիսը վախով ու զգուշավորությամբ անվանում այդ, և հենց նույն րոպեին, ի հակադրություն այդ ուսմունքի, ավելացվում էր, որ նման մեղսագործությունները չեն ներվում ոչ այս և ոչ էլ անդրշիրիմյան կյանքում։
— Դա ճիշտ է,— ասաց Ռավիկը,— ես կլինիկա չեմ գնալու։ Բայց ես չեմ ուզում, որ դու մնաս այստեղ։
— Ինչո՞ւ չես ուզում։
Արժե՞ր, որ նա բացատրություններ տար ժոանին։ Ժոանին։ Եվ առհասարակ ինչպե՞ս պետք է դա բացատրեր։
— Դու այլևս այստեղ անելիք չունես,— ասաց Ռավիկը։
— Ճիշտ չէ։
— Շատ ճիշտ է։ Այդ իրա դրությունը բա զմաթիվ իրադրությունը բազմաթիվ վարիանտներ ունի։ Որոնցից մեկն էլ հենց այն է, ինչ դու ինձ առաջարկում ես։
— Ինչպե՞ս կարող ես դու ինձ այդպիսի բան ասել,— ասաց Ժոանը տեղից վեր ցատկելով։— Ինչպիսին ուզում ես եղիր, միայն ոչ այդպիսին... Երբեք դու այդպիսին չես եղել, և չես էլ լինի... Մյուսն ավելի շուտ...— Ժոանը սսկվեց։— Ոչ։ Նա նույնպես այդպիսին չէ... Ես չեմ կարող քեզ բացատրել։
— Ես երկար եմ մտածել... Անսահման երկար եմ մտածել, Ռավիկ։ Մտածել եմ իմ և քո մասին։ Դու երբեք չես ձգտել ինձանից վերցնել այն ամենը, ինչ ես քեզ կարող էի տալ։ Գուցե դու ինքդ էլ այդ չգիտես։ Ես միշտ կարծես թե դեմ եմ առել ինչ-որ բանի, որից այն կողմը չեմ կարողացել անցնել։ Մինչդեռ այնպե՜ս եմ ես այդ ցանկացել։ Այնպե՜ս եմ ես ձգտել դրան։ Ինձ մոտ այն զգացումն է եղել, թե դու ուզած րոպեին կարող ես ինձ թողնել ու հեռանալ։ Ես անընդհատ սպասումների և վախի մեջ եմ ապրել։ Ճիշտ է, քեզ արտաքսեց ոստիկանությունը, դու ստիպված էիր հեռանալ... Բայց կարող էր նույն ձևով և ուրիշ բան պատահել... Կարող էր լինել այնպես, որ մի գեղեցիկ օր դու ինքդ հեռանայիր քո սեփական կամքով, հեռանայիր, առանց որևէ հետք թողնելու, գնայիր որևէ մի տեղ․․․
Ռավիկը խավարի մեջ լարված նայում էր ժոանի Ժոանի դեմքին։ Նրա ասածների մեջ, իհարկե, որոշ ճշմարտություններ կային։
— Եվ միշտ այդպես էր,— շարունակեց Ժոանը։— Միշտ։ Հետո եկավ մեկը, որն ուզեց ինձ հետ լինել, միայն ու միայն ինձ հետ, ամբողջովին և ընդմիշտ, պարզորեն, առանց որևէ բարդություններ ստեղծելու։ Ես ծիծաղում էի, չէի ուզում, խաղում էի, այդ ամենի մեջ ես ոչ մի վտանգ չէի տեսնում, ամեն ինչ այնքան էր թեթև, որ թվում էր, թե ուզած րոպեին կարող եմ մի կողմ նետել։ Եվ հանկարծ դա մեծացավ, դարձավ անհաղթահարելի։ Հանկարծ իմ մեջ նույնպես ինչ-որ բան արթնացավ։ Ես սկսեցի դիմադրել, բայց դա ոչ մի օգուտ չտվեց, ես զգում էի, որ իմ արածն այն չէ, ինչ պետք է, զգում էի, որ ամբողջ էությամբ չէ, որ ես այդ ուզում եմ, այլ ինչ-որ մի մասնիկով, բայց մի բան ինձ հրում էր դեպի այդ, թվում էր, թե դանդաղ մի փլուզում է սկսվել, որի վրա մարդ սկզբում ծիծաղում է, բայց մեկ էլ հանկարծ զգում է, որ հողը գնաց ոտքերի տակից, որ այլևս ոչինչ չկա, ինչից կարելի է բռնել, որ այլևս անհնար է դիմադրել... Սակայն իմ տեղն այնտեղ չէ, Ռավիկ։ Ես պատկանում եմ քեզ։
Ռավիկն զգուշորեն մի կողմ հրեց Ժոանին։
— Դու մյուսին մի խաբիր, ժոան։ Ժոան։ Առանց այն էլ նա ծանր է տանելու այս բոլորը։
— Ես մենակ հիմա չեմ կարող տուն գնալ։
― Դու երկար չես մնա մենակ։
— Ինչպե՞ս չեմ մնա։ Կմնամ։ Արդեն մի քանի օր է, ինչ ես մենկ մենակ եմ։ Նա մեկնել է այստեղից։ Փարիզում չէ։
— Ահա՜ թե ինչ...— հանգիստ ասաց Ռավիկը, նայելով Ժոանին։— Գոնե անկեղծ ես։ Մարդ գիտե, թե ինչպես պետք է իրեն պահի քեզ հետ։
— Այդ դեպքում ես քեզ կուղեկցեմ։
Ժոանը դանդաղորեն քայլը ետ դցեց։գցեց։
— Դու ինձ այլևս չես սիրում․․․— ասաց նա կամաց և գրեթե սպառնագին։