Ռավիկն ստիպեց իրեն մի սիգարետ վառել և հայացքը շրջեց Հաակեի կողմը այնքան ժամանակ, մինչև որ սիգարետը ծխեց, վերջացրեց։ Հետո դանդաղ, կարծես ինչ-որ մեկին փնտրելով, աչքերը ման ածեց շուրջը և նոր միայն զգուշորեն նայեց Հաակեին։ Հաակեն լանգուստն արդեն կերել-վերջացրել էր և, անձեռոցիկը վերցրած, բերանն էր սրբում։ Նա այդ անում էր ոչ թե մեկ, այլ երկու ձեռքով։ Անձեռոցիկը փոքր-ինչ ձգած, նա թեթևորեն այս ու այն կողմ էր տանում նախ վերևի, ապա ներքևի շրթի վրայով, ինչպես որ այդ անում է շրթներկը շրթունքներից սրբող կինը։ Այդ նույն ժամանակ նա նայում էր ուղիղ Ռավիկի աչքերին։
Ռավիկը հայացքը փոխադրեց ուրիշ սեղանի վրա։ Նա զգաց, որ Հաակեն շարունակում է իրեն նայել։ Հետո գլխի շարժումով մոտ կանչեց քելներին և նորից մի բաժակ պերնո պա տվիրեց։ պատվիրեց։ Քելներներից մի ուրիշը մոտեցավ Հաակեի սեղանին, հավաքեց լանգուստի մնացորդները և դատարկ բաժակը լցրեց։ Հետո գնաց և իսկույն նորից վերադարձավ, մատուցարանի վրա բերելով պանրի տարբեր տեսակներ, Հաակեն վերցրեց հյուսովի ծղոտի վրա դրած մի բաժին բրի։
Ռավիկր կրկին մի սիգարետ վառեց։ Հետո մի պահ սպասելուց հետո, աչքը արագ գցեց Հաակեի կողմը և զգաց, որ նա հետևում է իրեն։ Դա արդեն պատահական լինել չէր կարող։ Ռավիկի մարմինը փշաքաղվեց։ Եթե Հաակեն ճանաչել է իրեն, ուրեմն... Ռավիկը մոտ կանչեց կողքից անցնող քելներին։
— Ռավիկ...— ձայն տվեց ինչ-որ մեկը։
Նա անսպասելիությունից այնպես ցնցվեց, կարծես հանկարծակի հարվածեցին։ ժոանը Ժոանը կանգնած էր նրա կողքին։ Ռավիկը ապուշ կտրած աչքերով նրան էր նայում։
— Ռավիկ...— կրկնեց Ժոանը։— Դու այլևս ինձ չե՞ս ճանաչում։
— Ժոան,— դժվարությամբ ասաց Ռավիկը,— ինչպե՞ս ես ընկել այստեղ։
— Դա ի՞նչ հարց է։ Փարիղում Փարիզում ո՞վ է, որ «Ֆուքեում» չի լինում ։
— Դու մենա՞կ ես։
— Ես ոչ մի կնոջ չեմ սպասում։
— Բա ո՞ւմ ես սպասում:սպասում։
Ռավիկը մոլորված նրան նայեց։
Ժոանը չպատասխանեց։ Նրա աչքերը ավելի պայծառացան, իսկ դեմքը պրկվեց ու կենտրոնացավ։
— Ես ոչ մի կնոջ չեմ սպասում, Ժոան,— նորից ասաց Ռավիկը։— Բայց եթե անգամ սպասեմ էլ, դա քո ի՞նչ դործն գործն է։ Քեզ ծիծաղելի մի դարձրու, մի կողմից դերասանիդ հետ ես քարշ գալիս, մյուս կողմից էլ խանդի տեսարաններ ես սարքում։
ժոանը Ժոանը լուռ էր։ Նա աչքերը շրջեց Ռավիկի հայացքի ուղղությամբ, փորձելով տեսնել, թե նա ում է նայում։
— Արի վերջ տանք դրան,— ասաց Ռավիկը։
— Հը, ուրիշի հե՞տ է նստած,— հեգնանքով ասաց ժոանը։Ժոանը։
Ռավիկը հանկարծ տեղում նստեց։ Հաակեն լսել էր, թե ինքն ինչպես քելներին ասաց, որ ուզում է դուրս գալ տերրաս։ Եթե Հաակեն իրեն ճանաչել է, ուրեմն, զգուշացած կլինի և հիմա արդեն հետևում է իրեն։ Եթե այդպես է, ավելի բնական կլինի, որ ինքը տերրասում նստի կնոջ հետ և ոչ թե մենակ։
— Ինչ կա որ, պատահում է։
Ռավիկը աչքը սահեցրեց Հաակեի սեղանի վրայով։ Ապակի է, մտածեց նա։ Խժվժացող, մի տեսակ հոսուն, թափանցիկ ապակի։ Փողոցը, սեղանները, մարդիկ — բոլորը սուզվեց ապակու դողդոջուն Ժելյեի ժելյեի մեջ։
— Ինչքա՞ն ես սառը, էգոիստ...
Անկյունից, որտեղ Հաակեի սեղանն էր, կապույտ ծուխ բարձրացավ։ Քելները նորից էր սուրճ լցնում նրան։ Հաակեն, ինչպես երևում է, չէր շտապում։
— Եu Ես կարող էի և չխոստովանել քեզ։ Կարող էի ասել, որ պատահաբար եմ անցել այստեղ։ Բայց ես այդպիսին չեմ։ Ինչո՞ւ կեղծել։ Ես փնտրում էի քեզ։ Նրանից ուզում եմ հեռանալ։
— Դա նոր պատճառաբանություն չէ։ Միշտ էլ այդպես են ասել։
— Աչքիս վրա, մեսյո։
Ռավիկն, արագ-արագ ճեղքելով բազմությունը, հասավ իր սեղանին։ Հանկարծ նրա շունչը քիչ մնաց կտրվեր։ Հաակեն կանգնած էր դռան շեմին ժոանը Ժոանը նրա հետևից ինչ-որ բան ասաց, բայց Ռավիկը չհասկացավ։
— Սպասիր,— ասաց նա ժոանին։— Ժոանին։— Այդտեղ սպասիր, ես այս րոպեիս գալիս եմ։ Մի վայրկյան միայն։
— Ոչ։— Նա աեղից կանգնեց։— Դու դեռ կփոշմանես։
— Ոչ մի վայրկյան։
Ժոանը ճգնում էր ձեռքն ազատել Ոավիկից։ Եվ Ռավիկր բաց թողեց․ նա աշխատում էր ուշադրություն չգրավել։ ժոանն Ժոանն արագ-արագ սեղանների արանքով գնաց դեպի ելքը և դուրս եկավ դռնից։ Հաակեն նայեց նրա հետևից: հետևից։ Հետո դանդաղորեն հայացքը նորից սահեցրեց Ռավիկի վրայով ու կրկին դարձրեց այն կողմը, ուր Ժոանը գնաց։ Ռավիկը նստեց։ Հանկարծ արյունը խփեց նրա քունքերին։ Նա գրպանից հանեց դրամապանակը և ձևացրեց, թե ինչ-որ բան է փնտրում, բայց նկատեց, որ Հաակեն սեղանների արանքով դանդաղորեն գալիս է իր կողմը։ Ռավիկն, իբրև անտարբերությամբ, հայացքը շրջեց հակառակ ուղղությամբ, բայց, ըստ երևույթին, դա չէր վրիպել Հաակեի աչքից։
Ռավիկն սպասում էր։ ժամանակն Ժամանակն ընթանում էր անասելի դանդաղ։ Հանկարծ նրան համակեց սոսկալի մի սարսափ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Հաակեն շրջվի, նա արագ գլուխը շրջեց ու ետ նայեց, Հաակեն այլևս չկար։ Մի պահ ամեն ինչ գլխին պտտվեց։
— Թույլ տվեք, խնդրեմ,― ասաց նրա կողքին ինչ-որ մեկը։
— Սպիից,— շարունակեց նա, գլխի շարժումով ցույց տալով Ռավիկի ճակատը։— Այդպիսի սպիներ միայն կորպորանտներն են ունենում։ Նշանակում է, դուք գերմանացի պետք է լինեք։ Կամ, ծայրահեղ դեպքում, Գերմանիայում ուսանած։
Հաակեն ծիծաղեց։ Ռավիկը դեռ նրան էր նայում։ Սա անհնարին է։ Պարզապես չափազանց անհեթեթ, ծիծաղելի բան է։ Ռավիկը հանկարծ մի թեթևություն զգաց և խոր շունչ քաշեց։ Ուրեմն, Հաակեն գաղափար չունի, թե ինքը՝ Ռավիկն ով է։ Սպին նա համարել է ուսանողական մենամարտից մնացած հետք։ Ռավիկը ծիծաղեց։ Ծիծաղում էր Հաակեի հետ միասին: միասին։ Նա ստիպված էր բռունցքներն այնպես սեղմել, որ եղունգները մտնեն մսի մեջ, և այդպիսով միայն հարկադրեց իրեն վերջ տալ ծիծաղին։
— Ճի՞շտ է,— հարցրեց Հաակեն, հպարտացած իր հայտնագործությունից։
— Այո։
Հաակեն գլուխր գլուխը տմբացրեց։ Նա գնալով ավելի ու ավելի էր վստահությամբ լցվում դեպի Ռավիկը, որի մեջ նա տեսնում էր իր դասակարգի ներկայացուցչին և համախոհին։
— Դուք, ըստ երևույթին, Փարիզը լավ դիտեքգիտեք, ճի՞շտ է։
— Բավական լավ։
— Ես, իհարկե, նկատի չունեմ թանգարանները։— Հաակեն ատամներր ատամները բացեց ազնվակիրթ մարդու ժպիտով։
— Ես հասկանում եմ, դուք ինչ նկատի ունեք։
Արիական գերմարդը, ըստ երևույթին, ուզում է անառակության գնալ, բայց չգիտի որտեղ պարտակի իրեն, մտածեց Ռավիկը։ Եթե ինքը կարողանար դրան քարշ տալ քաղաքի խուլ անկյուններից որևէ մեկը, որևէ հեռավոր գինետուն կամ աչքից հեռու ընկած անշուք մի բոզանոց..., իսկույն անցավ Ռավիկի մըտքով։ մտքով։ Մի խոսքով, որևէ անկյուն, որտեղ ոչ խանգարող լիներ և ոչ էլ արգելող...
— Այստեղ, ձեզ մոտ, երևի, հետաքրքիր ժամանակ անցկացնելու տեղեր շատ կլինեն, ճի՞շտ է,— հարցրեց Հաակեն։
— Ես յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մի երկու-երեք օրով այստեղ եմ լինում։ Հսկողության պես մի բան է։ Շատ կարևոր գործով։ Վերջին տարվա ընթացքում մենք այստեղ շատ բան ենք արել։ Ամեն ինչ կարգի է ընկած և լավ էլ գործում է։ Ես չեմ կարող մանրամասնությունները ձեզ պատմել, բայց... — Հաակեն ծիծաղեց։ Այստեղ բան չկա, որ մարդ չկարողանա գնել։ Շատ ծախու ժողովուրդ է։ Այն, ինչ մեզ պետք է, համարյա ամեն ինչ գիտենք։ Նույնիսկ հետախուզության կարիք չունենք։ Ամեն տեսակի տեղեկություններն իրենք են բերում։ Հայրենիքի դավաճանությունը հայրենասիրության յուրօրինակ տեսակներից է։ Դա բազմապարտիական սիստեմի ուղղակի հետևանքներից է։ Յուրաքանչյուր պարտիա դավաճանում է մյուս պարտիաներին, իսկ միաժամանակ նաև հայրենիքին։ Միայն թե միջից որևէ օգուտ հանեն։ Իսկ մենք, իհարկե, չենք խանգարում, որ այդ օգուտն ունենան։ Այստեղ մենք բազմաթիվ համախոհներ ունենք։ Եվ բոլորը՝ ազդեցիկ ոլորտներում։— Հաակեն բաժակը բարձրացրեց, նայեց, ինչպես պետքն է, և տեսնելով, որ դատարկ է, նորից դրեց սեղանին։— Նրանք նույնիսկ չեն էլ զինվում։ Կարծում են, որ եթե իրենք զինված չլինեն, մենք ոչինչ չենք պահանջի։ Եթե իմանայիք նրանց ինքնաթիռների և տանկերի թիվը, ծիծաղից կթուլանայիք։ Պարզապես ինքնասպանության թեկնածուներ են։
Ռավիկը լուռ լսում էր նրան։ Նա վերին աստիճանի կենտրոնացած էր, բայց, չնայած դրան, շուրջը ամեն ինչ լողում էր, կարծես ինքը ինչ-որ երազ է տեսնում և ահա ուր որ է կարթնանա։ Սեղանը, քելներներրքելներները, կյանքի իրիկնային աշխուժությունը, ավտոմեքենաների սահող շարքերը, տանիքների վրա կախված լուսինը, տների ճակատներին հարմարեցված լուսային պայծառ ռեկլամները... և իր դիմաց խոսքաշատ, բազմաթիվ ոճրագործություններ կատարած մի մարդ, որը կործանել էր իր՝ Ռավիկի կյանքը։
Երկու կին հիանալի կոստյումներ հագած անցան նրանց կողքով ու ժպտացին Ռավիկին։ Իվետան ու Մարթան էին՝ «Օզիրիսից»։ Այսօր նրանց ազատ օրն էր։
Ես այդ մասին չպետք է մտածեմ, ասաց ինքն իրեն Ռավիկը։ Հիմա դրա ժամանակը չէ։
— Իսկ դուք այդպիսի հաստատություններում ոչ մի անգամ չե՞ք եղել,— հարցրեց Ռավիկը:Ռավիկը։
— Որոշ տեղեր, մտել եմ։ Պատկերացում ունենալու համար, իհարկե։ Ուզեցել եմ տեսնել, թե մի ժողովուրդ ինչ աստիճանի կարող է ցածրանալ։ Բայց, իհարկե, իսկական տեղերում չեմ եղել։ Այդպիսի տեղերում մարդ պետք է իրեն շատ զգույշ պահի։ Այլապես սխալ քայլ արիր, իսկույն կվարկաբեկվես։
Հաակեն իր աթոռը մոտ քաշեց սեղանին։
— Իմ խնդիրներից մեկն էլ այդ է։ Հայտնաբերել ոչ լեգալ կապեր Գերմանիայի և դրսի միջև։ Երբեմն շատ դժվար է որևէ կոնկրետ բան գտնել։ Ռայց Բայց մենք այստեղ լավ, հուսալի մարդիկ ունենք։— Նա բազմանշանակորեն հոնքերը բարձրացրեց։— Մեզ մոտ, իհարկե, դա բոլորովին ուրիշ բան է։ Պատվի գործ է։ Հայրենիքի շահեր են, վերջին հաշվով։
— Ի՜նչ խոսք։
― Նա դարձյալ գալու է։ Այ, կտեսնես։ Այդպիսի տիպերը սովորաբար էլի վերադառնում են։ Լավ չանգալ ես գցել, հանգիստ մնա։ Կենացդ։
Ռավիկը բաժակր բաժակը խմեց։
— Ես դեռ կարող եմ հասնել հյուսիսային կայարանը։ Որպեսզի տեսնեմ գնում է, թե չէ։
— Իհարկե, կարող ես։ Դու կարող ես նաև նրան հենց այնտեղ սպանել։ Եվ ամենաքիչը քսան տարով տաժանակրության գնաu։գնաս։
— Այո։ Կարող էի հետևել — գնո՞ւմ է թե չէ։