=== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ===
Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե չէր ոչնչով տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որը որ դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում, մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը:
— Թու՛, այ քեզ հո հոտչէ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է:
Ճամփորդները շարունակեցիին շարունակեցին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Քիչ անց պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:
— Ահա և այն, թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը:
Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ կոչվում էր այն Թորեք Ունգոլ, կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ոչ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր՝ էր, ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:
— Սա միակ ճանապա՞րհն էԱյլ կերպ հնարավոր չէ՞ անցնել, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն:
— ԱյոՈչ-այոոչ,— արձագանքեց Գոլլումը,— հարկավոր է մտնել այստեղմիայն այստեղով:
— Ուզում ես ասել, որ դու եղե՞լ ես էդ էս անցքի մեջ,— հարցրեց Սեմը: — Թու՛: Դե հա, քեզ համար գարշահոտությունն ի՜նչ խոչնդոտ է որ...
Գոլլումի աչքերը չարագուշակ փայլատակեցին:
— Նա չգիտի, թե ինչն է մեզ համար խոչնդոտ, ճի՞շտ է, իմ սքանչելի: Ոչ, իհարկե չգիտի: Ուղղակի Սմեագորլը համբերատար է, այո-սսս: Այո, նա եղել է այստեղ, անցել է դրա միջով մի կողմից մյուսը, այո: Այլ ճանապարհ չկա:
— Իսկ ի՞նչն է էնտեղ էսպես էսպիսի նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի թե ինչ աղբ են կուտակել:
— Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք:
Հոբիթները խորը շունչ քաշեցին և մտան ներս: Մի քանի քայլ հետո նրանց կլանեց զարհուրելի անթափանց խավարը: Մորիայից հետո հոբիթներն այդպիսի մթության մեջ չէին հայտնվել, թեև այստեղ, եթե միայն դա հնարավոր է, խավարն ավելի սև խիտ էր թվում: Մորիայում գոնե միջանցուկ քամիներ կային, քայլերն արձագանքում էին ու տարածության զգացում ստեղծում, իսկ այստեղ ոչինչ չկար, բացի ծանր գարշահոտությամբ հագեցած խավարից, որում խլանում էր ցանկացած ձայն: Նրանք դանդաղ գնում էին սև, խիտ մշուշի միջով, որն ասես առաջանում էր հենց խավարից, և երբ հոբիթները փորձում էին շունչ քաշել, այդ գարշահոտ մշուշը ոչ միայն նրանց աչքերն էր կուրացնում, այլև հոգին. այն ջնջում էր գույների, ձևերի և լույսի մասին բոլոր հիշողությունները: Միայն հավերժական գիշեր, որը միշտ եղել է ու կլինի, և չկա ուրիշ ոչինչ, բացի գիշերից:
Բոլոր զգայարաններից մնացել էր էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում:
Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը. այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:
Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմը Սեմն աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ կողմնային միջանցք է սկսվում: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ:
— Էստեղ էլի անցումներ կան,— մեծ դժվարությամբ շշնջաց Սեմը: — Ահա թե որտեղ են օրքերն ապրում ուրախանում:
Շուտով ևս երեք կամ չորս կողմնային միջանցքներ հանդիպեցին՝ սկզբում աջ կողմում, հետո՝ ձախ, որտեղով գնում էր Ֆրոդոն: Դրանք ավելի լայն էին, բայց հոբիթները շարունակում էին գնալ ուղիղ՝ գլխավոր անցումը ոչ մի կողմ չէր թեքվում և անընդհատ բարձրանում էր վեր: Բայց ինչու՞ այն ոչ մի կերպ չի ավարտվում, դեռ որքա՞ն պետք է դիմանալ, կբավականացնի՞ արդյոք նրանց կամքը մինչև վերջ: Որքան բարձրանում էին, այնքան շնչելը դժվարանում էր, և հոբիթներին երբեմն թվում էր, թե օդը դարձել է թանձր, շոշափելի ժելե: Նրանց գլուխները ժամանակ առ ժամանակ դիպչում էին առաստաղից կախված ինչ-որ շոշափուկների, կամ գուցե բույսերի, իսկ գարշահոտությունը գնալով ուժեղանում էր: Հոբիթներին թվում էր, թե բոլոր զգայարաններից մնացել է միայն հոտառությունը՝ և միայն այն պատճառով, որ իրենք տառապեն: Մեկ ժամ, երկու ժամ, երեք՝ որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք գտնվում են այս անցքում: Մի քանի օ՞ր: Իսկ գուցե շաբա՞թ: Սեմը հեռացավ պատից, գտավ Ֆրոդոյի ձեռքը, և նրանք ձեռք-ձեռքի տված շարունակեցին գնալ:
Հանկարծ Ֆրոդոն (նա դեռ բռնած էր ձախ պատից) դատարկություն շոշափեց և քիչ էր մնում ընկներ. հերթական կողմնային միջանցքը մինչ այդ հանդիպածներից ամենալայնն էր: Այնտեղից այնպիսի գարշահոտություն էր փչում և այնքան մեծ էր զգացումը, որ այնտեղ ինչ-որ հրեշավոր չարություն կա թաքնված, որ Ֆրոդոն քիչ մնաց կորցներ գիտակցությունը: Սեմը նույնպես չդիմացավ, սայթաքեց և ձեռքերն առաջ պարզած ընկավ: Հաղթահարելով սրտխառնոցն ու վախը, Ֆրոդոն ճանկեց Սեմի ձեռքը:
— Վե՛ր կաց,— հազիվ լսելի ու խռպոռ խռպոտ շշնջաց նա,— և՛ գարշահոտության, և՛ վտանգի աղբյուրն այստեղ է թաքնված: Առա՛ջ, արա՛գ:
Հավաքելով ուժերի վերջին մնացորդները, նա թափահարեց Սեմին, ոտքի կանգնեցրեց և ստիպեց նրան ու իրեն գնալ առաջնետվեց: Սեմը սայթաքելով քայլում էր նրա կողքից. մեկ քայլ, երկու քայլ, երեք, վեց... Երևի Ըստ երևույթին սարսափելի անցումը մնաց հետևում, որովհետև հանկարծ քայլելը հեշտացավ՝ ասես անտեսանելի թշնամական կամքը մի ակնթարթ բաց թողեց նրանց: Դեռևս իրար ձեռք բռնած, հոբիթները շարունակեցին գնալ առաջ, բայց դեռ չէին հսացրել տասը քայլ էլ գնալանել, երբ հանդիպեցին նոր դժվարության: Թունելը դարձավ դարձյալ ճյուղավորվում էր, և մթության մեջ հնարավոր չէր որոշել, թե որն է ավելի լայն, որն է թեքվում, և ու որն է գնում ուղիղ: Ու՞ր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Երկուսն էլ հասկանում էին, որ սխալ ընտրությունը նշանակում է մահ:
— Ու՞ր կորավ Գոլլումը,— շնչակտուր շշնջաց Սեմը,— ինչու՞ նա մեզ չսպասեց:
— Սմեագո՛րլ,— փորձեց կանչել Ֆրոդոն,— Սմեագո՛րլ: — Բայց նրա ձայնն ընդհատվեց, և արտասանած անունը քարացավ շուրթերին: Պատասխան չկար՝ օդն անշարժ էր ու անարձագանք:
— Իմ կարծիքով էս անգամ վերջնականապես ծլկեց,— փնչացրեց Սեմը: — Տեղ հասցրեց, շնորհակալությու՛ն. ա՛յ թե ուր էր նա մեզ բերում, պարզվում է: Դեհ, Գոլլում, ձեռքս ընկար՝ գլու՛խդ պոկելու եմ:
Վերջապես նրանք շոշափելով հայտնաբերեցին, որ դեպի ձախ ճանապարհ չկա. այն կամ զմռսված էր քարերով, կամ ավարտվում էր փակուղով:
— Այստեղով Ձախ հնարավոր չէ գնալ,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է, ինչ էլ որ այնտեղ մեզ այնտեղ սպասելիս լինի, ստիպված ենք գնանք ձախ աջ անցումով:
— Մենակ թե արագ,— բղավեց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:
Հազիվ էին մի քանի քայլ առաջ գնացել, երբ հետևում ինչ-որ քլթքլթոց լսվեց, հանկարծակի ու սարսափելի, սարսափելի՝ հատկապես ստորգետնյա ծանր լռության մեջ, որն ավարտվեց երկար ու թունավոր սուլոցով: Հոբիթները սարսափահար շրջվեցին, բայց ոչինչ չտեսան: Նրանք քարացան անհայտ սպառնալիքի սպասումով:
— Ծուղա՛կ է,— շշնջաց Սեմը՝ ձեռքը դնելով սրի կոթին: Նա հիշեց Մառախլապատ Գերեզմանոցը, որտեղ ձեռք էր բերել այդ թուրը. այնտեղ նույնպես մութ էր:
«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:
Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը՝ և հանկարծ սիրտը: Հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում: Բայց դա իրական լույս չէր, այլ՝ այլ ներքին. այն շողում լույս, որը ճառագում էր նրա հոբիթի ներսում: Լույսն անասելի պայծառ էր՝ ինչպես արևի լույսը բանտարկյալի աչքերի համար, որը երկար ժամանակ նստած է եղել ստորգետնյա զնդանում: Այն հանկարծ գունավորվեց, դարձավ կանաչ, ոսկեգույն, արծաթագույն, ապա կուրացրեց շլացուցիչ ճերմակությամբ... Ինչ-որ տեղ հեռվում, ասես էլֆական նկարի մեջ, Սեմը տեսավ տիրուհի Գալադրիելին Գալադրիելին՝ կանգնած լորիենյան խոտի վրա նվերները ձեռքին: «Իսկ քեզ, Մատանու Պահապան,— լսեց նա հեռավոր, բայց հստակ ձայնը,— վերջում եմ ընծա տալիս»:
Քլթքլթացող սուլոցը գնալով ավելի մոտիկից էր լսվում, ասես անշտապ, բայց անշեղորեն, սաստիկ գարշահոտություն տարածելով , հոբիթներին էր մոտենում ինչ-որ ահռելի հատվածոտանի արարած:
— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— կրկին խոսալու ունակություն ձեռք բերելով ճչաց Սեմը,— տիրուհու նվե՛րը: Ապակե աստղի՛կը: Հիշու՞մ եք. «Որքան սև է խավարը, այնքան ավելի պայծառ է այն լուսավորվում»լուսավորում»: Ապակե աստղի՛կը:
— Աստղի՞կը,— մրթմրթաց Ֆրոդոն ասես քնի մեջ՝ առանց հասկանալու: — Ախ այո՛, աստղիկը: Ինչպես կարող էի մոռանալ դրա մասին: «Երբ մնացած բոլոր լույսերը մարեն, այն խավարի մեջ քեզ ճանապարհ ցույց կտա»: Իսկապես, միակ փրկությունը դրա մեջ է: Ահա այն՝ խավարը, և թո՛ղ որ վառվի լու՛յսը:
Ֆրոդոն ապշած նայում էր զարմանահրաշ նվերին, որը երկար ժամանակ կրել էր կրծքի տակ՝ չիմանալով դրա իսկական արժեքը: Նա գրեթե մոռացել էր այդ նվերի մասին և հիշեց միայն մորգուլյան հովտում, բայց չօգտագործեց՝ վախենալով, որ այն ազդանշան կլինի թշնամիների համար:
— ''Այա Էարենդիլ Էլենիոն Անկալի՛մա'',— բացականչեց նա՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ են նշանակում և այդ բառերը և որտեղից հայտնվեցին իր շուրթերին, քանզի թվում էր, որ այդ բառերն արտասանում է մեկ այլ ձայն՝ զրնգուն, ու հստակ, և որը չի խլանում թունելի խավարում:
Բայց կան նաև այլ ուժեր` թաքնված Միջերկրի մթին խորքերում, գիշերային ուժեր, չարագույժ, հինավուրց ու հզոր: Այդ խավարածին հրեշը, որ մոտենում էր հոբիթներին, անհիշելի ժամանակներում արդեն լսել էր այդ կանչը հենց էլֆերից, լսել էր ու չէր վախեցել: Ի՞նչը կարող էր կանգնեցնել նրան հիմա: Եվ Ֆրոդոն զգաց խավարի մեջ տարածվող նրա կատարյալ, մահացու չարությունը, մարմնով զգաց նրա զննող, անողոք հայացքը: Ոչ հեռու, կողմնային անցումի մոտ, որտեղ նրանք քիչ էր մնում կորցնեին գիտակցությունը, մթության մեջ աչքեր հայտնվեցին՝ ավելի ճիշտ մանր աչքերի երկու կուտակում, յուրաքանչյուրը կազմված մի քանի բիբերից: Սպառնալիքը տեսանելի կերպարանք ձեռք բերեց: Ապակե աստղիկի լույսն արտացոլվեց հրեշի աչքերում՝ փշրվելով հազարավոր լուսաբեկորների, իսկ այդ հազարավոր չարագուշակ բիբերի խորքերում վառվեց սեփական, մահացու գունատ կրակը: Հրեշավոր ու նողկալի էին այդ կենդանու աչքերը, որոնք ցուղակն ընկած որսի տեսքից լցվել էին չար ու գիշատիչ հրճվանքով:
Ֆրոդոն ու Սեմը, սառը սարսափով համակված, սարսռալով հետ նահանջեցին՝ հայացքները չկտրելով այդ անթարթ , մահաբեր աչքերից, որոնք դանդաղ մոտենում էին: Ֆրոդոյի ձեռքը դողաց, և նա դանդաղ իջեցրեց անոթը: Եվ հանկարծ հանգստություն տիրեց հոբիթներին, ասես քարացնող սարսափը մի պահ մարեց: Հոբիթները շրջվեցին և ու խուճապահար սկսեցին վազել, բայց աչքերն ուղղակի որոշել էին զվարճանալ զոհերի հոգեվարքի թփրտոցով՝ վազելու ընթացքում հետ նայելով Ֆրոդոն սարսափահար տեսավ, որ դրանք մեծ ցատկերով արագորեն մոտենում են: Եվ նա զգաց, թե ինչպես է իրեն հետզհետե պարուրում մահվան անտանելի հոտը:
— Կանգնի՛ր, Սե՛մ, կանգնի՛ր,— հուսահատված բղավեց նա: — Փախչելն անիմաստ է:
Աչքերն անշտապ մոտենում էին:
— Գալա՛դրիել,— բացականչեց Ֆրոդոն և մեծ չարչարանքով կրկին անոթը բարձրացրեց վեր: Աչքերը կանգ առան և մի պահ թեքվեցին այլ կողմ, ասես համակվեցին ինչ-որ կասկածով: Ֆրոդոյի սիրտը բոցկլտաց: Չհասկանալով, թե ինչ է անում, լցված քաջությամբ կամ հուսահատությամբ, կամ, հնարավոր է, խելագարությամբ, նա ձախ ձեռքով բռնեց անոթը, իսկ աջով մերկացրեց թուրը: Սուր և հուսալի էլֆական պողպատը շողշողաց ապակե աստղիկի արծաթավուն լույսի տակ՝ բոցավառվելով կապույտ կրակով: Մի ձեռքին աստղիկը, իսկ մյուսում՝ թուրը, Ֆրոդո Պարկինսը՝ փոքրիկ հոբիթը փոքրիկ Հոբիթստանից, հաստատուն քայլերով գնաց սարսափելի սարսափազդու աչքերին ընդառաջ:
Եվ աչքերը տատանվեցին: Որքան լույսը մոտենում էր, այնքան ավելի հստակ էր դրանց մեջ շփոթություն կարդացվում: Ի վերջո աչքերը խամրեցին ու ընկրկեցին այդ ատելի ու աննախադեպ լույսից: Ո՛չ արևի, ո՛չ լուսնի և ո՛չ էլ աստղերի լույսը չէր թափանցում այդ որջը, բայց ահա այս անգամ աստղն ինքն էր իջել լեռների ընդերքը և մոտենում էր... Եվ աչքերը տատանվում էին... Մեկը մյուսի հետևից դրանք հանգան, ապա այնտեղ, որտեղ լույսը չէր հասնում, շրշոց լսվեց: Մի ակնթարթ հակառակ ուղղությամբ շրջվող հսկայական սև ստվեր երևաց: Աչքերն անհետացան:
— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— բղավում էր Սեմը: Նա մերկացրած թուրը ձեռքին պատրաստ պահած քայլում էր Ֆրոդոյի հետևից: — Կեցցե՛ն աստղերը: Փա՛ռք ու պատիվ մեզ: Եթե էլֆերն իմանային, հաստա՛տ էս մասին երգ կհնարեին: Լավ կլիներ ողջ մնալ և պատմել էլֆերին, իսկ հետո նստել ու լսել, թե ինչպես են մեր մասին երգում: Բայց էլ մի՛ գնացեք առաջ, տե՛ր իմ: Պետք չէ գնալ դրանց որջը: Հիմա՝ կամ երբե՛ք: Եկեք արա՛գ փախչենք հեռանանք էս նողկալի փոսիցանցքից:
Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ արարածը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, բայցսակայն, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում, և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:
Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գույություն գոյություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:
Սեմը մռայլ ծիծաղեց:
— Սարդոստա՛ն է,— բացականչեց նա: — Ընդամենը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրե՛նք այն:
Նա բարձրացրեց սուրը թուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց օդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մոտեցրեց բերանին՝ փչելու:
— Էս տեմպերով մի շաբաթում էլ չենք վերջացնի,— ընկճված ասաց նա: — Ի՞նչ անենք: Աչքերը դեռ չե՞ն երևում:
— Ոչ, դեռ չեն երևում,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ես դեռևս զգում եմ դրանց հայացքը. եթե նույնիսկ այս պահին ինձ չեն նայում, ապա հաստատ մտածում են իմ մասին: Երևի ինչ-որ բան են ծրագրում: Եթե հակարծ աստղիկի լույսը թուլանա կամ հանգչի, կրկին կհայտնվեն ու վայրկենապես կհարձակվեն:
— Թակարդն ընկանք վերջը,— դառնացած ասաց Սեմը՝ կատաղությունից մոռանալով հոգնածության ու հուսահատության մասին: — Ճիշտ ինչպես մոծակները ցանցում: Թող սատկի՛ էդ Գոլլումը: Ֆարամիրը նրան շուտափույթ ու չար մահ խոստացավ. ցանկանում եմ, որ հե՛նց էդպես էլ լինի:
— Մեզ դա հիմա չի օգնի,— ասաց Ֆրոդոն: — Սպասի՛ր, հապա արի տեսնենք ինչի է ընդունակ Ջարդողը: Սա էլֆական թուր է ի վերջո, իսկ Բելերիենդի մթին խորքերում, որտեղ այն կռել են, այս սարդոստայնից հաստատ եղել է: Ուշադիր հետևիր աչքերին ու հարկ եղած դեպքում հեռու քշիր դրանց: Ահա, վերցրու՛ աստղիկը: Մի՛ վախեցիր, բարձր պահիր այն ու զգոն եղիր:
Ֆրոդոն մոտ գնաց, ամբողջ ուժով հարվածեց խիտ, մոխրագույն թաղանթին և անմիջապես հետ ցատկեց: Երկնագույն լուսարձակող սրի շեղբը հեշտությամբ կտրեց սարդոստայնը, ինչպես մանգաղի սայրը՝ խոտը: Սարդոստայնի թելերը սուլելով ցատկոտեցին, պարուրաձև ոլորվեցին՝ ու անօգնական կախվեցին: Սկզբի համար վատ չէր:
Ֆրոդոն իրար հետևից հարվածներ տեղաց, մինչև որ վերջապես կտրեց բոլոր այն թելերը, որոնց կարողացավ հասնել: Վերևի մասում մնացած սարդոստայնը տարուբերվում էր, ինչպես վարագույրը՝ քամուց: Ճանապարհն ազատ էր:
— Գնացի՛նք,— գոռաց Ֆրոդոն,— արա՛գ, ար՛ագ:
Նրանք եղան մահվան ատամների արանքում ու դո՛ւրս պրծան այնտեղից: Ֆրոդոյին վայրի ուրախություն պատեց, գլուխը պտտվում էր, ասես մի լավ գավաթ գինուց: Նա բարձր ճչալով դուրս թռավ թունելից: Որջը պարուրած գարշահոտ խավարից հետո սև երկիրն արևաշող վայր թվաց: Սակայն մռայլ օրն արդեն վերջանում էր. արյունոտ մայրամուտն ավարտվել էր ու Մորդորի վրա գորշ մթնշաղ էր իջել: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյին թվում էր, թե լեռան գագաթի հետևում շողում է հույսով լի լուսաբացը: Իսկ գագաթն այնքա՜ն մոտ էր: Եվս մի փոքր՝ և ահա այն, Քիրիթ Ունգոլի լեռնանցքը՝ ճեղքվածքը լեռան սև գագաթին երկու սրածայր ժայռերի արանքում: Ցատկ դեպի առաջ, կարճ վազք՝ և մյուս կողմում են:
— Լեռնա՛նցքը, Սե՛մ,— գոռաց Ֆրոդոն, չնկատելով, թե ինչ զիլ ու անկաշկանդ է հնչում իր ձայնը՝ ազատվելով թունելի խեղդող մշուշից,— լեռնա՛նցքը, վազե՛նք: Երկու-երեք րոպե՝ և մենք այնտե՛ղ ենք: Կանցնե՛նք, հապա մի թող փորձեն կանգնեցնե՛լ:
Սեմն ինչքան ուժ ուներ, շտապեց տիրոջ հետևից, բայց՝ թեև ազատության մեջ գտնվելու ուրախությունը նրան էլ էր համակել, նա զգուշությունը չէր կորցրել և անընդատ շրջվում ու նայում էր թունելի սև բերանին՝ վախենալով, որ աչքերը, կամ դրանց սարսափելի տերը դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն հետապնդել: Սակայն նրանք վատ էին ճանաչում Շելոբին և չգիտեին, թե որքան է նա խորամանկ: Նրա որջը շատ ելքեր ուներ:
Նա վաղուց էր ապրում էր այդտեղ՝ սարդի կերպարանքով այդ չարի ծնունդը: Մի ժամանակ դրա նմաններն ապրում էին հնագույն արևմուտքում, էլֆերի երկրում, որը կուլ տվեցին ծովի ալիքները: Այդպիսի մեկ այլ հրեշի հետ էր կռվել Բերենը Դորիաթի Սարսափի լեռներում և, իջնելով լեռներից, տեսել լուսնի շողերի ներքո կանաչ մարգագետնում խնդակաթի ծաղիկների մեջ պարող Լութիենին: Ոչ ոք չգիտե, թե ինչպես է Շելոբը փրկվել ոչնչացող այդ երկրից ու հայտնվել Մորդորում, քանզի այդ սև օրերի մասին շատ քիչ հիշողություններ ու ավանդություններ են պահպանվել: