— Ես մի հինգ րոպե առաջ քեզ զանգ տվի։ Մեզ մոտ այնտեղ մի խումբ գերմանացիներ են նստած։ Նրանցից մեկը շատ նման է․․․
— Ո՞ւր ենեն։
— Նվագախմբի կողքին։ Այնտեղ միայն մի սեղան կա, որի շուրջը չորս հոգի են նստած։ Դռան մոտից երևում է։ Հենց մտնես, կտեսնես։
— Լավ, լավ, Բորիս։
Ռավիկը կանգնեց դռան շեմին։ Սրահը մութն էր։ Լուսարձակի լույսը ընկնում էր պարահրապարակի վրա, որտեղ կանգնած էր արծաթին տվող զգեստով երգչուհին։ Լույսի կոնաձև շողն այնքան էր պայծառ, որ նրանից դուրս ոչ մի բան չէր երևում։ Ռավիկր Ռավիկը հայացքն ուղղել էր դեպի նվագախմբի մոտ գտնվող սեղանը։ Բայց ոչինչ չէր կարողանում տեսնել։ Սպիտակ թռթռացող լույսը սեղանը ծածկում էր նրա հայացքից։
Ռավիկը նստեց դռան կողքի սեղանի մոտ։ Քելներներից մեկը մի գրաֆին օղի բերեց։ Նվագախումբը կարծես նվաղած լիներ։ Նվագի քաղցրավուն մեղեդու մշուշը խխունջի նման սողում էր դանդաղ ու տարածվում, «J’attendrai․․․ J’attendrai․․․»։
— Ճի՜շտ է։ Ճի՜շտ է։ Պարոն ֆոն Հորն․․․ իհարկե՜։ Ա՜յ քեզ պատահականություն։ Այ մարդ, այս ո՞ւր էիք այսքան ժամանակ չքացել։
— Ես միշտ Փարիզում եմ եղել։ ՆստհցեքՆստեցեք, նստեցեք։ Չգիտեի, որ դուք նորից վերադարձելեք։վերադարձել եք։
— Մի քանի անգամ ես ձեզ նույնիսկ զանգ եմ տվել։ Չլինի՞ ուրիշ հյուրանոց եք փոխադրվել։
Ռավիկը խոսում էր առանց շտապելու, հանգիստ, շնչառությունը հավասարաչափ էր։ Ինքն իր ասածները լսելով, նա իրեն թվում էր գիշերային Փարիզի մի փորձառու էկսկուրսավար։ Նա ստիպում էր իրեն անընդմեջ խոսել, որպեսզի որքան կարելի է հանգիստ լինի։ Նրա թևերի երակները տրոփտրոփում էին։ Իր ամբողջ ուժով նա սեղմում էր մեքենայի ղեկը, որպեսզի ձեռքերը չդողան։
— Դուք ուղղակի կապշեք, եթե այդ տան կահավորանքը տեսնեք,— շարունակեց Ռավիկը։— Բարձրաճաշակ կահույք, հին ոճի գորգեր ու գոբելեններ, ընտիր տեսակի գինիներ, բարձրաճաշակ մատուցում․․․ իսկ ինչ կանա՜նց է վերաբերում, այստեղ արդեն բացարձակապես կարող եք վստահ չինել լինել և ապահով։
Հաակեն բաց թողեց իր սիգարի ծուխը և գլուխը շրջեց դեպի Ռավիկը։
― Սատանան տանի։ Դա արդեն ուրիշ բան է։
Նրա դեմքով մեկ տարածվեg տարածվեց գոհունակ ժպիտը։
— Դուք, ըստ երևույթին, այստեղ բոլոր ծակուծուկերը հիանալի գիտեք,— ասաց Հաակեն, շրջվելով դեպի Ռավիկը։— Ինչպես երևում է, այդ կնոջը դուք մեծ ծառայություն եք ցույց տվել։
Արգելակները ճռնչացին, մեքենան մեխվեց տեղնուտեղը։ Մի ոտքը հենելով պեդալին, իսկ մյուսը թափքի առաջի մասին, Ռավիկը կարողացավ պահպանել իր հավասարակշռությանը։ Հաակեն, որի ոտքերը պատրաստ չէին դիմադրության և ինքն էլ այդպիսի հարված չէր սպասում, գլխով ընկավ առաջ։ Նա չհասցրեց ձեռքր գրպանից հանել և ճակատով զարնվեց մեքենայի պրիբորային պանելին։ Այդ նույն վայրկյանին Ռավիկն աջ գրպանից դուրս քաշեց մանեկի դարձակը և ամբողջ թափով խփեց Հաակեի գանգի ծոծրակային մասին։
Հաակեն այլևս ուղղվել չկարողացավ։ Նստիքից կողքի վրա սահելով, նա գնաց դեպի մեքենայի հատակը և, աջ ուսով դեմ առնելով պոիբորային պրիբորային պանելին, ամբողջ մարմնով սեղմվեց նրան։
Ռավիկը մեքենայի գազն ավելացնելով, սլացավ առաջ։ Ծառուղին կտրել-անցնելուց հետո միացրեց քողարկված լույսերը։ Նա սլանում էր և մտածում, թե որևէ մեկը չի՞ լսել արդյոք արգելակների ճռնչոցը։ Թ՞ե ավելի լավ չի արդյոք Հաակեին դուրս գցել մեքենայից և թաքցնել թփուտների մեջ, եթե հանկարծ մեկնումեկը հայտնվի։ Ռավիկը մեքենան կանգնեցրեց մի խաչմերուկում, հանգցրեց մոտորն ու լույսը, դուրս թռավ մեքենայից, բացեց կապոտը և այն կողմի դռնակը, որտեղ Հաակեն էր գտնվում, և ականջները սրեց։ Այստեղից հիանալի երևում էր և լսվում, թե ինչ է կատարվում շուրջը, եթե որևէ մեկը հայտնվեր, իսկույն կարող էր նկատել, Հաակեին թաքցնել թփուտներից մեկի տակ և բզբզել մոտորը, ձևացնելով, թե խափանվել է։
Լույսն ավելի էր բացվել։
Ռավիկը չէր ուզում ռիսկի դիմել։ Նա մոտեցավ բագաժանոցին և կիսով չավ։ չափ բարձրացրեց կափարիչը։ Հետո ձախ ոտքը դրեց հետևի բուֆերին և ծնկով կափարիչն այնպես պահեց կիսաբաց վիճակում, որ հնարավոր լինի ձեռքերը ներս մտցնել ինչ֊որ բան անելու համար։ Եթե որևէ մեկը նույնիսկ տեսնի էլ, կկարծի, թե նա անմեղ գործով է զբաղված։ Մանավանդ որ կափարիչը ուզած րոպեին կարող է փակել։ Նրա առջևում երկար ճանապարհ էր ընկած։ Բայց ամենից առաջ պետք էր Հաակեին սպանել։
Հաակեի գլուխը խրվել էր բագաժանոցի աջ անկյունը։ Ռավիկը դա պարզ տեսնում էր։ Նրա վիզը թուլացած էր, փափուկ, բայց զարկերակները խփում էին։ Ռավիկը ձեռքր գցեց Հաակեի կոկորդին և ամբողջ ուժով սեղմեց։