Անհանգստացած հոբիթի բարակ ձայնից, Շելոբը, սթափվելով ասես արյունալի խնջույքի մասին քաղցր մտքերից, դանդաղորեն իր սպանիչ չարությամբ լցված աչքերն ուղղեց դեպի Սեմը: Բայց մինչ նա կհասկանար, որ իր վրա հարձակվում են, և այն էլ այնպիսի կատաղությամբ, ինչպիսին չի հանդիպել երբևէ իր ապրած կյանքի անհամար տարիների ընթացքում, փայլփլուն թուրը խրվեց նրա ոտքը և կտրեց ճիրանը: Սեմը ցատկեց առաջ, սահեց սարդի ոտքերի արանքով և, արագորեն դուրս գալով մյուս կողմից, թուրը խրեց նրա աչքակուտակումներից մեջ՝ բարեբախտաբար Շելոբն այդ պահին գլուխը կախել էր: Ամենամեծ աչքերից մեկը խամրեց:
Փոքրիկ, խղճուկ գազանիկը թաքնվեց սարդի փորի տակ: Գազազած հրեշը ոչ մի կերպ չէր կարողանում խոցել նրան ո՛չ խայթիչովխայթով, ո՛չ ճիրաններով: Սարդի հսկայական փորը ճոճվում էր Սեմի գլխավերևում և սարսափելի գարշահոտություն արձակում: Հոբիթը քիչ էր մնում գիտակցությունը կորցներ, սակայն զսպեց իրեն և, թափ հավաքելով, թրատեց հրեշի փորը: Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով բազմաթիվ նողկալի շերտերով: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր սուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական սրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ: Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որն ինքն այդքան սիրում ու պահպանում էր: Սարդի մարմնով դող անցավ: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր իրեն. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, ծնոտներից թունավոր լորձ էր կաթում: Սարդը չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել և մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլ սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով բազմաթիվ նողկալի շերտերով: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր սուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական սրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որն ինքն այդքան սիրում ու պահպանում էր: Սարդի մարմնով դող անցավ: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: