Changes

Մատանիների Տիրակալը

30 bytes removed, 18:52, 25 Հուլիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
=== Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները ===
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ , թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Այն բավականին հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
Եվ Ճանապարհորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.
Ապասե՛քՍպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն, շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Ջիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, անիմաստ չենք վազում:
— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է , երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...
Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Սակայն բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան ուժներս հերիքի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Ջիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլու՛խը գլուխը բարձրանա:
— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, և ո՛չ էլ արևի:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց Արագորնը: — Մի՞թե հողը չի տնքում այդ չարագործների սապոգների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրը հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրնթաց սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:
— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչա-մոխրագույն կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ Լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս -արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ոչ ո՛չ մարդու, ոչ էլ ո՛չ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կանգ առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:
— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Ջիմլին:
Հույսին՝ Հույսին հնարավոր է, բայց ջանքերին՝ ջանքերին ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին էլ չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք, դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքը առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ՝ առավոտ ու կրկին առաջ:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ վեր կացան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ, տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:
— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Ջիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:
— Չի երևա,— առարկեց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս՝ հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնհինգ լիգ:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում, և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ-որ բան էր սևին տալիս թանձրացող մթության մեջ: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
— Ոչինչ չի երևում,— ասաց Ջիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներիհեծյալներ, շատ հեծյալներիհեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը:
— Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,— ուսերը թոթվեց Լեգոլասը: — Նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:
— Հինգ լիգ են հեռու, թե մեկ՝ կարևոր չէ,— ձեռքը թափ տվեց Ջիմլին: — Միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ, թե թե՞ սպասենք այստեղ:
ՍպասենքՍպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյյալները հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:
— Կամ սուր նիզակներ,— քմծիծաղեց Ջիմլին:
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
— Ես եղել եմ Ռոհանում,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրձհինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Ջիմլին:
— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից և, տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց նա:
— Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
— Ես հպատակվում եմ իմ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզե՛ն անզեն չեմ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:
— Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Եվ ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են անցել այն պահից, երբ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կա՛մ Սաուրոնի կողմից, կա՛մ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի՝ ես ինքս թագավորին կհանդիպեմ: Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերձրել վերցրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
— Հետապնդելն իմաստ չունի,— ասաց Էոմերը,— օրքերը ոչնչացված են:
— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
— Գե՛նդալֆը,— գոչեց Էոմերը,— Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով և ամեն անգամ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին՝ Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են նախսպատրաստվումնախապատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել-տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծնել հեծել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:
— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ, և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:
— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ, կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց Լոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: նրան Նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է, ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:
— Չորս օր առաջ,— պատասխանեց Արագորնը: — Հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից և հիմա կանգնած ենք այստեղ՝ այստեղ քո առջև:
— Ինչպես թե... ոտքո՞վ,— չհասկացավ Էոմերը:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
— Պանդու՜խտ... սխալ են քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չո՛րս Չորս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:
— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Ջիմլիի բերանից:
— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա՛ Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին, լեռնային ավազակներին և արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում Արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, և բացի այդ, նա նաև փոխակերպուկ է: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:
— Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:
— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում, և վախենում եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել, և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին՝ Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և, երեկ առավոտյան, հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին, կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ Ոսկե Անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:
— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— Շնորհակալ շնորհակալ եմ: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:
— Հույս չկա,— ասաց Էոմերը: — Հյուսիսային սահմաններում դու նրանց չես գտնի:
— Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,— համաձայնեց Էոմերը: — Եվ առհասարակ այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն և նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ. Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողեր: Եվ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:
— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և՛ մարդկանց մոտ, և՛ էլֆերի, ու և՛ թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այնպես, ինչպես քո տանը:
— Ճշմարիտ , որ այդպես է,— համաձայնեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:
— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն՝ սակայն ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել՝ հանդիպել այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ՝ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու, դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրե՛լ: Կա՛մ ընտրել կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:
Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին. էլֆերը հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին նստեցրին Լեգոլասի հետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը նույնքան տհաճ լիներ, որքան Սեմի համար նավակ նստելը:
— Բարի ճանապա՜րհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,— բարեմաղթեց Էոմերը: — Ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, և թող մեր սրերը փայլատակեն միասի՛նմիասին:
— Ես կվերադառնա՛մ,— գոչեց Արագորնը:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն հետազոտեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝ դեպի հետ՝դեպի Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
— Չես իմանա խարույկի լույսն էլ ում այստեղ կբերի բացի օրքերից ու հոբիթներից,— ասաց Արագորնը: — Մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից: Եվ բացի այդ՝ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում: Ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:
— Բայց, նայի՛ր, Ռոհիրիմները մեծ խարույկ են վառել երեկ և հաստատ մի՛ մի ծառ չեն տապալել,— առարկեց Ջիմլին: — Գիշերն էլ այստեղ են անցկացրել, և նրանց հետ ոչինչ չի պատահել:
— Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,— հիշեցրեց Արագորնը: — Եվ առհասարակ Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգու՛յշ եղեք, ծառերին ձեռք չտաք:
— Շատ ասույթներ կան Գոնդորում, և ոչ միայն այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորստի է մատնված: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շա՜տշատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճող աճում է Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Ջիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...
— Ոտքե՞ր,— հոգնած փնթփնթաց Ջիմլին,— ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ՝ մեզ նրանք չեն կարող:
Նա ցախ ավելացրեց խարույկին և նստեց կողքին:
— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:
— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք՝ ենք ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
29
edits