== Նախաբան ==
Ձեր առջև «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ տարեգրությունն է: Առաջին տարեգրությունում պատմվում էր այն մասին, թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց, որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիներըՄատանիները: Պատմվում էր նաև այն մասին, թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակայելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանինՄատանին: Մատանու գլխավոր պահապան Պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո այնուհետև ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն ու մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռԼեռ, որպեսզի մատանին Մատանին ոչնչացնեն նրա լեռան ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով, որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասը՝ Գենդալֆը Մորիայի քարանձավներով առաջնորդում է պահապաններին՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը: Բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև, անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին Պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը: Այնտեղ պահապանները Պահապանները պետք է որոշեն գնալ արևելք՝ Մորդոր, թե Մինաս Թիրիթ՝ Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ դեմ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը Պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին։Մատանին։Առաջին տարեգրությունը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները Պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ տարեգրությունում կիմանանք պահապանների Պահապանների հետագա ճակատագիրը:
== ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ ==