— Այդպես էին գրում լրագրերը, բայց ոչ մի ապացույց չկար։ Նրա անցյալում երևի ուրիշ պատմություններ էլ կան, որոնց մասին երբեք չեն խոսում։ Հավանաբար դա շատ սարսափելի բան է, որովհետև հայրս չի ուզում ինձ պատմել։ Մի անգամ Թոմ Հեյգընին փորձեցի մի քիչ գրգռել ու հարցրի, թե երբ պիտի ինձ բավականաչափ մեծ համարեն Լուկայի պատմությունն իմանալու համար։ Թոմն ինձ պատասխանեց․
— Երբ հարյուր տարեկան լինես։
Մայքլը գինուց կում արեց։