Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3 բայտ, 18:22, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր: Եթե դուք այդպես պնդում եք, որ մենք այսօր իջնենք, ապա ասեք ինձ, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել պարանը: Քառասուն կանգունը, ըստ երևույթին, տասնութ սաժեն կլինի: Պետք է, որ հերիքի, եթե ճիշտ եք հաշվել բարձրությունը:
— Կապիր կոճղից, Սեմ,— մի փոքր մտածելուց հետո կարգադրեց Ֆրոդոն: — Այս անգամ թող քո ասածով լինի, կիջնես առաջինը: Ես քեզ կիջեցնեմ, բայց չմոռանաս. հենվիր հրվիր ժայռից ոտքերով ու ձեռքերով: Եթե մեկ-երկու անգամ ինչ-որ ելուստ գտնես, կանգնես վրան ու թողնես, որ մի փոքր հանգստանամ, դա միայն կօգնի գործին: Հասնես հատակին, պարանն ինձ կտաս՝ ու ես քո հետևից: Ես արդեն լավ եմ ինձ զգում:
— Ինչպես կասեք,— մռայլ ասաց Սեմը: — Լավ, ինչ լինելու է, թող լինի:
— Ուրեմն դու այնտեղ եղե՞լ ես,— կտրուկ հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու կամքիդ հակառակ ուզում ես այնտե՞ղ վերադառնալ:
— Այո, այո, ո՛չչ, -ծղրտաց Գոլլումը: — Դա պատահաբար ստացվեց, ճի՞շտ է, սքանչելի: Այո, այո, պատահաբար: Նորից մենք չենք ուզում, ոչ, ոչ: — Հանկարծ նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց. նա սկսեց հեծկլտալ, խեղդվել և դիմել անհայտ մեկին: — Թողե՛ք ինձ, գո՛լլում, գո՛լլում: Ցավու՛մ է: Իմ խեղճ թաթեր, գո՛լլում: Ես, մենք, ոչ, ես չե՛մ ուզում վերադառնալ, ես չե՛մ կարող գտնել այն: Ես հոգնե՛լ եմ: Ես, մենք չենք կարող գտնել այն, գո՛լլում, գո՛լլում, այն ոչ մի տեղ չկա: Նրանք հսկում են, նրանք երբեք չեն քնում: Թզուկները, մարդիկ, էլֆերը, ահարկու էլֆերն իրենց վառվող աչքերով շատ հեռու են տեսնում: Չեմ կարող այն գտնել, ախխ: —Նա վեր թռավ և շրջվելով դեպի արևելք, իր նիհար, ոսկրոտ բռունցքով սպառնաց ինչ-որ մեկին: — Մենք չե՛նք փնտրի այն,— գոռաց նա,— քեզ համար՝ չե՛նք փնտրի: — Եվ կրկին թուլանալով, կպավ գետնին: — Գո՛լլումմ գո՛լլում, մի՛ նայիր մեզ, հեռացի՛ր, գնա քնի՛ր:
— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:
Գոլլումը կրկին նստեց և կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:
-Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են Սքանչելին և Սմեագորլը կորել է:
— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:
Վստահելի
1342
edits