Նրանք տարա՛ն տիրոջը: Չափազանց ու՛շ է: Այնուամենայնիվ, Սեմը սայթաքելով վազում էր նրանց հետևից: Օրքերն իրար հրմշտելով մեկը մյուսի հետևից չքացան թունելում. սկզբում մարմինը տանող չորսը, ապա՝ մյուսները: Սեմը դուրս քաշեց թուրը, և շեղբը փայլատակեց երկնագույն կրակով, բայց ոչ ոք նրա ուղղությամբ չնայեց: Վերջապես, երբ նա շնչակտուր հասավ թունելի բերանին, վերջին օրքն արդեն անհետացել էր սև խոռաչում:
Սեմը կանգ առավ, սիրտը բռնեց և շունչը տեղը բերեց: Ապա թևքով մաքրեց սրբեց դեմքի վրայի կեղտը, քրտինքն ու արցունքները: