Changes

Բնավ ոչ տեղին

33 bytes removed, 08:09, 20 Օգոստոսի 2015
Արեւը դուրս ելաւ։ Օրը տաք ու հաճելի դարձաւ։ Երիտասարդը մի տեսակ թեթեւութիւն զգաց։ Նա այլեւս ոչ մի օրէնք էլ չէր խախտում։ Նստելով ափին՝ նա գրպանից հանեց մարսալայի շիշն ու մեկնեց Պեդուցցիին։ Պեդուցցին ետ տուեց այն։ Ամերիկացին մի կում արաւ ու փոխանցեց Պեդուցցիին։ Սա կրկին այն տուեց երիտասարդին։— Խմէ՛ք,— ասաց նա,— խմէ՛ք։ Ձեր մարսալան է սա։— Մի կում եւս անելով՝ ամերիկացին շիշը մեկնեց նրան։ Պեդուցցին ուշադիր զննում էր, յետոյ շտապով վերցրեց այն ու գլխին քաշեց։ Վզի ծալքերի ճերմակ մազմզուկները թրթռացին, երբ նա խմում էր գինին՝ աչքերը նեղլիկ գորշ շշին հառած։ Նա շիշը լրիւ դատարկեց։ Քանի դեռ խմում էր, արեւը սկսեց շողալ։ Հրաշալի էր շուրջը։ Յամենայն դէպս յաջող օր էր։ Սքանչելի՜ օր։
— Senta, caro<ref></ref>։ caro։ Ուրեմն, էգուց՝ առաւօտը եօթին։ Նա երիտասարդին մի քանի անգամ caro ասաց, ու լաւ էլ ստացուեց։ Ա՛յ թէ լաւ մարսալա է, հա՜։ Էդպիսի օրեր առջեւում դեռ էնքա՜ն կան, իսկ սկիզբը վաղն է, ժամը եօթին։
Նրանք սկսեցին բլրով բարձրանալ՝ քաղաքի ուղղութեամբ։ Ամերիկացին առջեւից էր գնում։ Նա գրեթէ բլրի կատարին էր, երբ Պեդուցցին ձայն տուեց․
— Էսօրուա՞յ համար,— խոժոռուած հարցրեց երիտասարդը։
— Չէ՛, էսօրուայ համար չէ։ Էսօր տուէք էգուցուայ համար։ Կառնեմ ինչ որ պէտք է։ Pane salami, formaggio<ref></ref>, լաւ նախաճաշ կը լինի երեքիս համար էլ։ Դուք, ես ու Signora֊ն։ Խայծ, մատղաշ օձաձուկ, հո միայն որդերը չեն։ Կարող է՝ մի քիչ էլ մարսալա ճարեմ։ Ու էդ բոլորը՝ հինգ լիրայով։ Հինգ լիրա, հը՞, սինյոր։
Երիտասարդը փորփրեց դրամապանակը եւ հանեց երկու լիրանոց մէկ թղթադրամ ու երկու հատ էլ մեկանոց։
— Ո՞նց,— հարցրեց Պեդուցցին,— ես օձաձուկ կը բերեմ, Signor։ Salami, ամէն ինչ։ Դո՛ւք, ե՛ս ու Signora֊ն։ Էս երե՛քս։
— Ես երեւի թէ չգամ,— կրկնեց երիտասարդը,— ամենայն հաւանականութեամբ՝ չէ։ Հիւրանոցի Padrone<ref></ref>֊ից Padrone֊ից կիմանաք էդ մասին։
Վստահելի
593
edits