Ավելացվել է 3637 բայտ,
13:54, 22 Սեպտեմբերի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Օլիվիա ճայն ու Ռոզալդինա կրիան
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Եղել է, չի եղել, մի ճայ է եղել։ Անունը՝ Օլիվիա։ Ապրում էր ծովում գտնվող մի կղզում, իր ընկերուհու՝ Ռոզալդինա կրիայի հետ։
Ամբողջ օրը Օլիվիան ձուկ էր որսում։ Իսկ Ռոզալդինան տանը, ծառերի ստվերում նստած կաղամբ էր կրծում եւ երգում։ Նա շատ լավ ձայն ուներ։
Մի անգամ կղզու մոտակայքով թռչում էր քաղցած Չարլի արագիլը։ Տեսնելով, որ Ռոզալդինան մենակ է, նա մտածեց․
«Բախստ բերեց։ Այդ կրիայից համեղ կերակուր կլինի»։
Արագիլը սավառնեց դեպի ցած, կտուցով բռնեց կրիային ու թռավ գնաց։
Տուն հասնելով, նա բացեց փոքրիկ վանդակի դուռը եւ Ռոզալդինային ասաց․
— Ներս մտիր։ Ուզածիդ չափ կաղամբ կա։ Կեր ու գիրացիր։
Հետո ամուր փակեց վանդակի դուռը։
Երբ Օլիվիան վերադարձավ ձկնորսությունից, շատ որոնեց Ռոզալդինային, բայց կրիան չկար ու չկար։ Մութն էլ ընկավ, բայց Օլիվիան դեռ Ռոզալդինային էր որոնում։ Վերջապես, երբ թռչում էր մութ անտառի վրայով, նրա ականջին հասավ ծանոթ երգը։ Ո՞վ էր երգում, չլինի՞ թե՝ Ռոզալդինան։
Օլիվիան թռավ ձայնի ուղղությամբ, իջավ անտառ եւ լուսնի լույսի տակ տեսավ խեղճ Ռոզալդինային, որը տխուր, շատ տխուր մի երգ էր երգում։ Իսկ քիչ հեռու, իր բնում քնած էր արագիլը։
— Սո՜ւս, ձայն չհանես,— շշնջաց Օլիվիան։
Նա իր ամուր կտուցով կտրատեց վանդակի ճաղերը եւ ազատեց Ռոզալդինային։
Բայց ավա՜ղ, նրանք տնից շատ հեռու էին։ Իսկ Ռոզալդինան թռչել չէր իմանում։ Եվ ստիպված մի լաստ պատրաստեց, որպեսզի ծովում նավարկելով տուն հասնի։ Այն էլ, հակառակի պես, արդեն ուշ գիշեր էր, ու ծովում էլ մոլեգնում էր փոթորիկը։
Օլիվիան կայմից մի պարան կապեց ու լաստը քարշ տվեց քամուն հանդիման։ Իսկ կրիան ղեկով պահում էր ուղղությունը եկ ուրախ երգեր էր երգում, որպեսզի սրտապնդի թե իրեն եւ թե՝ Օլիվիային։
Երբ, վերջապես, նրանք հասան իրենց կղզուն, Օլիվիան Ռոզալդինայի պոչը կապեց ծառից ու ասաց․
— Հիմա այլեւս քեզ ոչ մի վտանգ չի սպառնա։
Ու թե այնպես պատահի, որ դուք երբեւէ նավարկության դուրս գալով անցնեք այդ կղզու մոտով եւ լուսնյակ գիշերով մի երգ լսեք, իմացեք, որ Ռոզալդինան է երգում։