Պետր։ Հեչ։ (Ձեռքերը խոթելով գրպանները, մոտենում է Տոնիին և, շշվշվացնելով, նայում է նրան։) Հապա, ցույց տուր։
Տոնի։ Տոնի (ցույց տալով, թե գիրք է կարդում)։ Ի՞նչ ես ասում։ Այնպիսի անմտություն է որ․․․
Պետր։ Հը՜մ․․․ (Կատակով քաշում է Տոնիի մազերից։) Դե լավ, լավ։ Է՛խ, դու․․․ (Դանդաղ մոտենում է գրասեղանին, բացում ծխախոտի տուփերից մեկն ու ծխամորճ է լցնում իր համար։) Ինչպես երևում է, ավելի լավ զբաղմունք չե՞ս գտնում։ (Դուրս է քաշում սեղանի միջին դարակը։)
Պետր։ Ե՞ս։ Ոչնչով։ (Հանում է դարակից քրքրված մի գրքույկ ու սկսում թերթել։) Եթե կարելի է այդպես արտահայտվել, տենդագին ոչինչ չանելով։ Իմ ժամը դեռ չի եկել, Տոնի։ (Մոտենում է շախմատի սեղանիկին ու նստում նրա մոտ։) Հիմա տեսնենք այս խնդիրը, հայրիկը քիչ էր մնում լուծի, բայց այդպես էլ չհասցրեց․ փորձենք մենք․․․ (Շարում է մի քանի սպիտակ ու սև ֆիգուր և գրքույկով ստուգում դիրքը։)
Տոնի։ Տոնի (անվճռականորեն)։ Պետր, դու ոչինչ չգիտե՜ս․․․
Պետր։ Պետր (ցրված)։ Այո՞։
Տոնի։ Իրժի մասին։
Տոնի։ Ի՜նչ ես ասում։ Ի՞նչ ոտանավոր․․․ Դեռ պատրաստ չի։
Պետր։ Պետր (Մոտենում մոտենում է նրան)։ Դե, լավ, լավ։
Տոնի։ Տոնի (Տալիս տալիս է դրստած թերթիկը)։ Դե, բան չի ստացվել։ Դու կծիծաղես։
Պետր։ Ես միայն կնայեմ՝ ուղղագրական սխալներ չկա՞ն։ (Դանդաղ ուշադիր կարդում է բանաստեղծությունը։)
Կորնել։ Ա՜, պարզվում է դուք այստե՞ղ եք։ (Շրխկացնում է փակաղակը։) Հասկանում եք, ստիպված էի այս անիծյալ բանը մաս֊մաս անել, բայց դրա փոխարեն հիմա ոնց որ խաղալիք՝ բավականություն է միայն։ (Հրացանը դնում է հենակին։) Հարկավոր է փորձել, Պետր․․․ Ուրեմն ինչո՞վ եք զբաղված այստեղ, տղաներ։ (Հենակից վերցնում է մյուս հրացանը և փորձում փակաղակը։)
Տոնի։ Տոնի (Առանց առանց աչքը Պետրից կտրելու։) Ոչ մի բանով․․․
Պետր։ Տոնի, այստեղ քեզ մոտ մի քառյակում երկու վանկ ավել է։
Պետր։ Այն քառյակում, որն սկսվում է «Բայց ահա գալիս է չքնաղ անծանոթուհին» բառերով։
Կորնել։ Կորնել (Հոգացողոըթյամբ հոգացողությամբ փչում է փակաղակի վրա)։ Ա՜, ստեղծագործական տվայտանքներ։ Մեր Տոնին նորի՞ց հանգերի իշխանության տակ է։ (Հրացանը դնում է սեղանին, հանում արկղից հրացանի յուղն ու խծուծը։)
Պետր։ Ասա, խնդրեմ, ո՞վ է այդ չքնաղ անծանոթուհին։
Տոնի։ Չք, իսկապե՞ս։
Պետր։ Պետր (Կարդում կարդում է մտքում)։ Առանց հանաքի։ Իսկապես, վատ չի հնչում, պատանի Արիոն։
Տոնի։ Այդ դեպքում դու ինքդ պիտի գլխի ընկնես, թե ով է այդ անծանոթուհին։
Պետր։ Ես պարզապես զարմանում եմ, որ դու այդպիսի կրքոտությամբ մահ ես կոչում։ Ախր դու դեռ բոլորովին երեխա ես։
Կորնել։ Կորնել (Գրասեղանին գրասեղանին մաքրում է հրացանը)։ Հենց նրա համար, որ երեխա է։ Տոնին համաշխարհային վիշտ ունի։ «Օ՜, չքնաղ անծանոթուհի, ամոքիր իմ վիշտը»։ Իսկ ես վճռականորեն չեմ հասկանում, թե մահվան մեջ ինչ չքնաղ բան կարող է լինել։ Թերևս միայն․․․
Պետր։ Թերևս միայն՝ երբ գիտես ինչի համար ես մեռնում։ Այդպե՞ս է։
Տոնի։(համարյա լալով)։ Վե՛րջ տվեք։ Նորից պիտի կռվեք։
Պետր։ Պետր (նստում է շախմատի սեղանի մոտ)։ Չենք կռվի, չենք կռվի, փոքրիկ։ Գոնե ես չեմ պատրաստվում կռվել։ Այդ էր պակաս, որ ուշադրություն դարձնեի, թե ինչ է ասում այս զառամյալ, չարացած, հետադեմ բրածոն։ Ինչ արած, նա ծնվել է ինձանից կես ժամ առաջ։ Եվ, հասկանո՞ւմ ես, հենց այդ պահին մեր միջև անցել է սերնդաբաժան սահմանագիծը։ Բայց պատմության անիվը չի կարելի ետ պահել։ Արդեն լսվում է նոր սերնդի քայլերի ձայնը, այն սերնդի, որը ծնվել է կես ժամ ուշացումով․․․ (Քայլ է անում շախմատի տախտակին)։ Հը՜մ, դե հինգ․․․ դե։ Ոչ, երևի քայլենք այնպես, ինչպես հայրիկն էր մտածում, ոչինչ դուրս չի գա։ (Ֆիգուրը ետ է դնում։)
Կորնել։ Տոնի, իսկ քո բանաստեղծությունը չե՞ս ցույց տա ինձ։
Տոնի։ Նախ ուզում եմ հղկել ինչպես հարկն է։
Կորնել։ Կորնել (խծուծով սրբում է մատները)։ Թող, ինչպես որ կա։ Ինչքան մի բան շատ ես վերափոխում, այնքան վատ է ստացվում։
Տոնի։ Տոնի (թերթիկը մեկնում է նրան։) Բայդ դու ինձ ձեռք չես առնի, չէ՞, Կորնել։
Պետր։ Պետր (թեքվելով շախմատի տախտակին)։ Հանգիստ կաց, Կորնելը կատակել չի սիրում։ Նա միայն կստուգի, թե արդյոք քեզ մոտ ինչ֊որ ավերիչ տենդեցներ չկա՞ն, օրինակ՝ ազատ ոտանավոր․․․
Տոնի։ Դե ոչ, սա գրված է սովորական ոտանավորով։
Պետր։ Ներիր, չէի նկատում, որ մտածում եմ բարձրաձայն։ Այ թե հռետորական տաղանդը մարդուն ուր է հասցնում։
Կորնել։ Կորնել (վերադարձնում է բանաստեղծությունը)։ Սարսափելի է։
Տոնի։ Այդքան վա՞տ է։
Կորնել։ Պարզապես վրդովեցուցիչ է։ Պետր, այս մանչուկից բանաստեղծ դուրս կգա․․․ Այսպիսի հարգարժան սպայական ընտանիքում․․․ Ինչ ես կարծում, մի լավ տուր չտա՞լ սրան։
Տոնի։ Տոնի (ցնծալով)։ Չէ, չէ, ասա, իսկապե՞ս քեզ դուր եկավ։
Կորնել։ Կորնել (գզգզում է նրա մազերը)։ Դու պետք է սովորես։ Բայց մահվանը հանգիստ թող։ Դա մայրիկի բալաների բանը չի։ Կարելի է սքանչելի բանաստեղծություններ գրել նաև կյանքի մասին․․․
Տոնի։ Ուրեմն քո կարծիքով, արժե՞ որ շարունակեմ․․․
Կորնել։ Կորնել (նորից զբաղվում է հրացանով)։ Դե․․․ ինչպես ասեմ․․․ Ախր մեծ ընտանիքում ամեն մեկն իր ձևի է։ Այդպիսի չարաբաստիկ ընտանիք է։
Պետր։ Դու գիտե՞ս, որ այսօր մեր Իրժին մտադիր է ռեկորդ սահմանել։
Կորնել։ Կորնել (թողնում է հրացանը)։ Ո՞վ ասաց։
Պետր։ Տոնին։ Իրժին խնդրել է նրան ձեռքով երջանկություն մաղթել իրեն։
Տոնի։Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ես բոլորովին մոռացել էի։(Շտապով թափահարում է ձեռքը։)
Կորնել։ Կորնել (դուրս է ընկնում պատուհանից)։ Հիանալի եղանակ է։ Իսկ եթե դրան էլ գումարենք մի փոքր հաջողություն․․․
Տոնի։ Այդ ի՞նչ ռեկորդ է։
Կորնել։ Ինչպե՞ս։
Պետր։ Պետր (Մեկեն մեկեն լրջանում է)։ Նոր իշխանություն, սիրելիս։ Սևերի իշխանություն։ Եվ նա կգա։
Կորնել։ Այդ չի լինի, Պետր։ Մեզ մնում է ևս մի քայլ։
Պետր։ Ահա՜․․․ Դա կոչվում է բռնության ուղի։ (Վեր է կենում։) Դե ինչ, լավ։ Այն ժամանակ մենք այլ կերպ կգործենք։
Տոնի։ Տոնի (որ մինչ այդ կարդում էր, հարմար տեղավորված բազմոցին, գլուխը բարձրացնում է ու կիսահիստերիկ ձայնով բղավում։) Դե, թողեք ձեր քաղաքականությունը։ Դա պարզապես անտանելի է։
Կորնել։ Ախր սա միայն խաղ է, հանգստացիր, քնքուշ արարած։ Մենք պարզապես ուզում ենք մի քիչ սրամարտել, այնպես չէ՞, Պետր։
Կորնել։ (դնում է հեծելազորայինի սաղավարտը)։ Ես պատրաստ եմ։ (Իջեցնում է պատից երկու ճկասուսեր։) Հաճեցեք ընտրել, հարգելի հակառակորդ։
Պետր։ Պետր (կորացնում է ճկասուսերնեից մեկը)։ Պիտանի է։ Բայց այժմ հավասար զենքով կռիվ չի լինում։ Դա խիստ հնաձև է։ (Երկուսն էլ մարտական դիրք են ընդունում։) Դե, Տոնի, հրահանգիր։
Տոնի։ (թաղվելով գրքի մեջ ու մատներով փակելով ականջները)։ Չեմ ուզում։
Կորնել։ Վիրավորված եմ, բայց շարունակում եմ մարտը։ Մինչև վերջին շունչս։ Ալա՛։
Տոնի։ Տոնի (բղավում է)։ Վե՛րջ տվեք։
Պետր։ Հիմա, Տոնի, հիմա։ Զինվորը գրոհի է գնում։ Ա֊ա՜։ Հին աշխարհը կործանվում է։
Կորնել։ Finito: <ref>Վերջացած է (իտալ․)։</ref> Պետր, այս հարվածը ճիշտ սրտիդ է ուղղված։ (Իջեցնում է ճկասուսերը։)
Պետր։ Պետր (սալյուտ է տալիս ի պատասխան)։ Ես շատ ցավում եմ։
Պետր։ Ես սպանված եմ, սակայն հազարավոր սև զինվորներ կկանգնեն իմ տեղում։ Ուռա՛, ընկերներ․․․
Մայր։ Թողեք։ Ես ձեր կարգի բերելը գիտեմ։ Միայն հոգս է։
Կորնել։ Կորնել (չորեքթաթ հարթում է գորգը)։ Հիմա ամեն բան տեղը տեղին կլինի, մայրիկ։ Բաց թող, Պետր։
Պետր։ (նույնպես չորեքթաթ հրում է նրան)։ Չէ, դու բաց թող։
Ես հիմա քեզ ծնկի կբերեմ։
Կորնել։ Կորնել (ծանր շնչելով)։ Փորձի՛ր։
Պետր։ Հիմա կտեսնես։ (Գլորվում են ամբողջ սենյակով մեկ։)
Մայր։ Դե հերիք եղավ։ Դուք մի օր այստեղ իսկապես ամեն ինչ ջարդուփշուր կանեք։ Գոնե հասակներիցդ ամաչեք․․․ Ի՞նչ կմտածի ձեր մասին Տոնին։
Պետր։ Պետր (բաց է թողնում Կորնելին)։ Տոնի, մոտ արի, ես քեզ էլ կսովորեցնեմ։
Տոնի։ Չեմ ուզում։
Տոնի։ Պետրը չուզեց գնալ դե հինգ։
Կորնել։ Կորնել (հավաքում է հատակից շախմատի ֆիգուրները)։ Հասկանում ես, մայրիկ, դա հայրիկի քայլն է։ Ես միայն պաշտպան կանգնեցի ընտանեկան ավանդույթին։
Պետր։ Ճիշտ չի, մայրիկ։ Խնդիրը թույլ էր տալիս երկու լուծում։
Կորնել։ Կորնել (ֆիգուրները դասավորում է շախմատի տախտակին)։ Ուրեմն, ինչո՞ւ չխաղալ այնպես, ինչպես հայրիկն է խաղացել։
Պետր։ Իսկ ինչո՞ւ ոչ այլ կերպ։ Թերևս, մեր օրերում, հայրիկը նույնպես խաղար այնպես, ինչպես ես եմ խաղում։
Մայր։ Ավելի քիչ, քան դուք կարծում եք։ Դե, գնացեք, գնացեք, թոկից փախածներ։
Կորնել։ Կորնել (համբուրում է նրա ճակատը)։ Դու էլ չե՞ս բարկանում։
Պետր։ Պետր (համբուրում է նրա այտը)։ Մայրիկն ինչո՞ւ պիտի բարկանա։ Խեղճը սովորել է․․․
Մայրիկ։ Դուք չգիտեք՝ ո՞ւր է Իրժին։
Հայր։ (դանդաղ դուրս է գալիս մութ անկյունից․ նա հագել է նույն համազգեստը, ինչ որ դիմանկարում)։ Ես նրանց բոլորովին էլ չեմ ձգում այստեղ, թանկագինս։ Այդ նրանք իրենք են գալիս։ Հասկանում ես, նրանք մանկությունից ավելի լավ խաղալիքներ չեն տեսել, քան այս անպետք բաները․․․ Այնպես որ դա հասկանալի է։
Մայր։ Մայր (բոլորովին չզարմացած հոր հայտնվելով, հանգիստ դառնում է նրան։) Դե հա, դու միշտ էլ այդպես ես ասում, սիրելիս։ Բայց այժմ նրանք կարծես դուրս են եկել խաղալիքի հասակից, բայց էլի շարունակ ցցված են այստեղ։
Հայր։ Ինչ արած։ Մանկական հիշողություններ։ Դե դու վաղուց կարող էիր դուրս նետել այս ամբողջ հնոտին։ Ո՞ւմ է հարկավոր սա։
Մայր։ Ի՜նչ ես ասում։ Դո՜ւրս նետել։ Ախր սա իմ հիշողությունն է քո մասին։ Ոչ, ոչ, Ռիխարդ, ես ունեմ այս իրերի իրավունքը, պահում եմ ինքս ինձ համար։ Սրանք դու ես։ (Նստում է բազկաթոռին։) Բայց, գիտես, ամեն անգամ, երբ երեխաները գալիս են այստեղ, նրանցից հետո ինչ֊որ բան է մնում օդի մեջ․․․ Ինչ֊որ բան, ասես դու ինքդ եղել ես այստեղ։ Դու ինքդ։
Հայր։ Հայր (հենվում է աթոռին)։ Դա պարզապես ծխախոտի հոտն է, հոգյակս։
Մայր։ Ծխախոտի ու կյանքի։ Չես կարող պատկերացնել, թե այսպիսի րոպեներին ինչ է կատարվում ինձ հետ։ Պետք է միայն աչքերս փակեմ, և սարսափելի սուր կերպով զգում եմ՝ Ռիխարդը եղել է այստեղ․․․ Ռիխարդը․․․ Ռիխարդը․․․ Դու այստեղ լցնում ես ամեն ինչ, այստեղ կարելի է շնչել քեզանով։ Ոչ, մի՛ ասա, այդ հնոտին այստեղ գործ չունի։ Այդ դու ես, դու․․․ Իսկ երեխաներին դու այնուամենայնիվ փչացնում ես, Ռիխարդ։
Մայր։ Ռի՜խարդ․․․
Հայր։ Հայր (վեր է կենում)։ Դե, իսկ դո՞ւ, հոգյակս։ Ինչպե՞ս ես ապրել։
Մայր։ (փակ աչքերով)։ Ես սպասում էի քեզ, թանկագինս․․․ Ծնեցի քեզ համար հինգերորդ տղան․․․ Նա շատ թույլ է, Ռիխարդ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես փխրուն։ Երևի, այն պատճառով, որ ես այդքան շատ եմ լաց եղել քեզ համար․․․
Հայր։ Ոչինչ, կկազդուրվի։ Այ կտեսնես, կտրիճ ու հերոս տղա կդառնա։
Մայր։ Մայր (անակնկալ դյուրաբորբոքությամբ)։ Ո՛չ։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ Տոնին հերոս դառնա։ Այսքանն էլ ինձ հերիք է։ Լսո՞ւմ ես, Ռիխարդ։ Ձեր հերոսության համար ես թանկ եմ վճարել։ Այն էլ բավական է, որ ամուսինս զոհվեց։ Մի՞թե դու գիտես, մի՞թե ձեզանից մեկնումեկը գիտե, թե ինչ է նշանակում այդ՝ կորցնել ամուսնուն։ Եթե միայն դու իմանայիր, թե ես ի՜նչ եմ դարձել․․․ Ա՛խ, Ռիխարդ, ի՛նչ արիր դու ինձ։ Ինչպե՞ս կարողացար համաձայնել, որ քեզ այդպես անիմաստ կերպով մորթվելու ճամփեն։
Հայր։ Բայց ի՞նչ կարող էի անել, թանկագինս, երբ այդ հիմար գնդապետն ասաց, որ ես վախենում եմ․․․ Ես ստիպված էի գնալ․․․ Եվ նա այդ խոսքը ասաց․․․ մյուս սպաների ներկայությամբ։ «Մայոր, դուք կարծես վախենո՞ւմ եք»։ Մանկիկս, չգիտեմ, եթե դու ներկա լինեիր, ինչ կասեիր։
Մայր։ Մայր (վեր է կենում, մեղմ ձայնով)։ Ես կասեի․ «Գնա, Ռիխարդ։ Այդ անպատվությունը տանել չի կարելի»։
Հայր։ Այ, տեսնո՞ւմ ես, թանկագինս, ուրեմն, դու էլ նույնը կզգայիր։
Պարտեզից լսվում է երկու կրակոց։
Հայր։ Հայր (գլուխը բարձրացնում է)։ Այս ի՞նչ է։
Մայր։ Ոչինչ։ Տղաները կրակում են նշանին։ Կորնելը և Պետրը։
Մայր։ Իսկ Պետրն ասաց, որ կա և ուրիշ լուծում։ Այդ երկուսը շարունակ կռվում են։
Հայր։ Հայր (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․
Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։
Հայր։ Հայր (շուռ է գալիս)։ Ա՛, ո՜ւմ եմ տեսնում։ Ի՛րժի։
Օնդրա։ Բարև։
Հայր։ Ճիշտ է։ Իսկ այս կոստյումը քեզ շատ է սազում։
Մայր։ Մայր (սարսափած կիսաբարձրանում է տեղից)։ Սպասիր․․․ Իրժի, դու տեսնում ես․․․ հայրիկին․․․ և Օնդրայի՞ն։
Իրժի։ Տեսնում եմ, մայրիկ։ Ինչո՞ւ չպիտի տեսնեմ։
Իրժի։ Այո, մայրիկ։ Դա այդպես է կոչվում․․․
Մայր։ Մայր (հեկեկում է)։ Տե՜ր աստված։ Ի՛րժի։ Ի՛րժի։
Օնդրա։ Կամաց, կամաց, մայրիկ։ Հանգստացիր։
Հայր։ Հոգյակս, դու պետք է արիաբար կրես այդ կորուստը։ Դու հո տեսնում ես, որ նա զոհվել է հերոսի նման։ Դա եղել է գեղեցիկ մահ։
Մայր։ Մայր (ասես քարացած)։ Գեղեցիկ մահ։ Ահա և հասար դրան, Ռիխարդ։ Հասա՛ր։
Իրժի։ Բայց ախր ոչ ոք մեղավոր չէ, մայրիկ։ Դե, իսկ շարժիչը ամոթով թողեց։ Ես, իսկապես, ինքս էլ չգիտեմ, թե այդ ինչպես եղավ։
Օնդրա։ Ձեռք մի տուր։ Թող արտասվի, հանգստանա։ (Կանգնում է մոր կողքին։)
Հայր։ Հայր (Իրժիին մի կողմ է տանում)։ Իրժի, իսկ ի՞նչ էիր ուզում փորձել։
Իրժի։ Ուզում էի բարձրության ռեկորդ սահմանել, հայրիկ։ Բեռով։ Մեկ և կես տոննա։
Հայր։ Բայց այդ բանն արված է՝ ահա թե որն է ամենագլխավորը։ Իսկ ո՛ւմ մտքով կանցներ։ Միշտ այնպիսի չարաճճին էիր․․․ Դե, շնորհավորում եմ քեզ, տղաս։
Մայր։ Մայր (տնքում է)։ Ի՛րժի․․․ Ի՛րժի․․․
Օնդրա։ Հանգստացիր, մայրիկ։
Դռան թակոց
Հայր։ Հայր (հանգցնում է իր դիմանկարի դիմացի սեղանին դրված լամպը)։
Սենյակում համարյա լիակատար խավար է։
Մայր։ Իմ Ի՜րժին։ Այնպես բարեկազմ, գեղեցիկ տղա էր։ Հանուն ինչի՞․․․ հանուն ինչի՞․․․
Իրժի։ Իրժի (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․
Դռան թակոց։
Օնդրա։ Օնդրա (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։
Հայր։Հայր (շշուկով)։ Մնաս բարով, սիրելիս։
Թակոց։