Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 11 բայտ, 08:17, 30 Հոկտեմբերի 2015
/* Գլուխ IX */
Այդ նույն ժամանակ անեն բանից բոլորովին անտեղյակ բարեսիրտ Գրանգուզիեն , բուխարու մոտ նստած՝ նստած, խանձված փայտի ծայրով խզբզում էր հատակի վրա և, տասներորդ անգամ պատմելով իր կնոջն ու տնեցիներին անցած֊գնացած ժամանակի պատմություններ, ` սպասում էր, որ շագանակները բուխարիում խորովվեն։
Հանկարծ ներս է մտնում Պիլո անունով մի հովիվ և ամեն բան պատմում նրան։ Ասում է, թե Պիկրոշոլ թագավորը ավերել է ամբողջ երկիրը, անվնաս է մնացել միայն մի այգի, որ փրկել է հայր սուրբ Ժանը։ Այժմ Պիկրոշոլ թագավորը անցել է արդեն Վեդու հունը, գրոհ տալով վերցրել է Լայ֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, որտեղ և ամրացել է իր զորքով։
― Ա՜յ, ա՜յ, բարի մարդիկ, այդպես էլ բան կլինի, ― ասաց Գրանգուզիեն, ― Պիկրոշոլը ` իմ հին բարեկամն ու դաշնակիցը , հարձակվում է ինձ վրա, դա հնարավո՞ր բան է։ Ո՞ւմ խորհրդով է նա դա անում։ Ո՜հ, տեր իմ, օգնիր ինձ, մի ճանապարհ ցույց տուր, ի՞նչ անեմ։ Ախր Պիկրոշորլին ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդհակառակը, միշտ օգնել եմ նրան թե՛ փողով, թե՛ խորհրդով և թե զորքով։ Մի՞թե ես պետք է այժմ իմ ծերության օրոք պատերազմի դուրս գամ։ Մի՞թե ես պետք է այժմ իմ հոգնած մարմինը զրահով պատեմ և դողդոջուն ձեռքս նիզակ առնեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ո՛չ, ո՛չ, պետք է ամեն միջոց գործ դնել, որ այս գործը խաղաղությամբ վերջանա, այսպես է իմ հաստատուն վճիռը։
Այնուհետև Գրանգուզիեն խորհրդի նիստ հրավիրեց և հայտնեց վիճակը։ Վճռվեց մի բանիմաց և զգույշ մարդ ուղարկել Պիկոշորլի մոտ ` իմանալու, ` ինչու է նա այդպես անակնկալ խախտել խաղաղությունը և ներխուժել ուրիշի երկիրը։ Բացի այդ, որոշեցին Փարիզից ետ կանչել Գարգանտյուային, որ հարկ եղած դեպքում օգնի Պիկրոշոլի հախից գալու։
Գարգանտյուային մի երկար նամակ գրեցին, իսկ Պիկրոշոլի մոտ որպես դեսպան ուղարկեցին Ուլրիխ Գալլեին, որ մի իմաստուն ու համեստ մարդ էր և որին շատ անգամ էր ապավինել Գրանգուզիեն իր կյանքի ամենադժվար րոպեներին։ Այդ բարի մարդը անմիջապես ճանապարհ ընկավ, բարեհաջող անցավ գետն ու հարցուփորձ արավ այնտեղի ջրաղացպանին, թե ինչ է պատահել այդ կողմերում։
― Ինչ ասեմ, ― պատասխանեց ջրաղացպանը, ― վայն եկել է մեզ տարել, այդ անիծվածները ինձ մոտ ոչ աղ են թողել, ոչ մաղ, ինչ կար չկար, բոլորը տարել են։ Հիմա նրանք փակվել նստել են Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքում և ձեզ խորհուրդ չէի տա գիշերով գնալ այնտեղ։ Կարող եք պահակի հանդիպել և ձեր գլխին մեծ փորձանք բերել։
Գալլեն գիշերեց ջրաղացպանի մոտ և առավոտյան իր փոխհարի փողհարի հետ միասին մոտեցավ բերդի դարպասին։ Փողհարը փչեց փողը, և Գալլեն պահանջեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ մի շատ կարևոր գործով։ Թագավորը, սակայն, թույլ չտվեց, որ բերդի դարպասը բանան, նա ինքը դուրս եկավ պարսպի վրա և հարցրեց դեսպանից։
― Ի՞նչ նոր բան կա, ի՞նչ եք ուզում ինձ ասել, ասացեք։
Երբ Ուլրիխ Գալլեն լռեց, նրա ամբողջ ճառին Պիկրոշոլը միայն մի պատասխան տվեց։
― Շատ լավ, եկեք ստացեք, եկեք ստացեք, ձեզ այնպես ստանալ ցույց կտանք, որ եկած ճամփաներդ մոռանաք , և այնպիսի կարկանդակ ուտեցնենք, որ կոկորդներումդ կմնա։
Գալլեն դատարկաձեռն վերադարձավ իր թագավորի մոտ։
Բայց այս անգամ Պիկրոշոլն ամենևին չցանկացավ խոսել Գալլեի հետ և հրամայեց ասել նրան, որ ինչ ասելիք ունի թող ասի կապիտան Տուկդիլիոնին, որն այդ ժամանակ պարսպի վրա թնդանոթներ էր լցնում։
― Պարոն, ― ասաց Գալլեն Տուկդիլիոնին, ― իմ տերը, Գրանգուզիեն, չի ցանկանում, որ կարկանդակների պատճառով մեր և ձեր մեջ թշնամություն լինի։ Այն հինգ դյուժին կարկանդակների փոխարեն, որ մեր հովիվները զոռով առել են ձեզանից, մենք վերադարձնում ենք ձեզ ամբողջ հինգ սայլ ամենալավ տեսակի կարկանդակներ։ Ահա այս կարկանդակները, բարեհաճեցեք ընդունել։ Բացի այդ, մենք առաջարկում ենք ձեզ 700.003 ոսկի, իսկ վիրավորված կարկանդակագործին պարգևում ենք Լյա֊Պոմարդիներ ավանը։ Եկեք հաշտվեք հաշտվենք ու խաղաղ ապրենք։ Թողեք մեր բերդը և գնացեք ձեր տները, մենք առաջվա պես լավ բարեկամներ կլինենք։
Տուկդիլիոնը զեկուցեց Պիկրոշոլ թագավորին Գալլեի ասածը։
Զեկուցելիս Տուկդիլիոնը բարձր ծիծաղելով ասում էր․
― Այդ ողորմելի ռամիկները, աստված վկա, վախից սրտաճաք են եղել, իսկ Գրանգուզիեն, ` այդ խղճուկ հարբեցողը, ահ ու սարսափից գլուխը բոլորովին կորցրել է։ Կոնծելում նա շատ քաջ է, բայց երբ բանը հասնում է կռվի, շատ է խեղճանում։ Չգիտեմ ` դուք ինչպես կհրամայեք, տեր տե´ր արքա, իսկ ես այն կարծիքին եմ, որ կարկանդակները պետք է վերցնենք, իսկ պատերազմը իր կարգով շարունակենք։ Մի՞թե նրանք իսկապես կարծում են, թե կարող են մեզ խաբել իրենց մի քանի կարկանդակներով։ Ինչպես երևում է, նրանք ոչ մի հարգանք չունեն ձեր նկատմամբ։
― Այդպես հա՞, ― պատասխանեց թագավորը, ― սուրբ Հակոբը գիտենա, ես նրանց փոշին քամուն կտամ։ Ինչպես ասացիք, այնպես էլ արեք։
― Բայց ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, տեր տե´ր արքա, ― ասաց Տուկդիլիոնը, ― որ պարեն քիչ ունենք, եթե Գրանգուզիեն բերդը պաշարի, գործներս շատ վատ կլինի։
― Եղած պարենը բավական է, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― մենք այստեղ պատերազմելո՞ւ ենք ելել, թե ուտելու։
― Իհարկե, պատերազմելու, ― ասաց Տուկդիլիոնը, ― բայց սոված փորով պատերազմել չի լինի։
― Վերջ տվեք ձեր շատախոսությանը, ― ասաց Պիկրոշոլը, ― գնացեք, ինչ բերել են , վերցրեք։ Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին, խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին` խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
==Գլուխ X==