Ավելացվել է 2463 բայտ,
16:51, 30 Հոկտեմբերի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Օլիվիա խխունջի եւ դեղձանիկի մասին
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Հազար տարի առաջ, երբ Թիփերերիայի արքան դեռ շատ երիտասարդ էր, թագավորական այգում, ոսկե վանդակի մեջ ապրում էր երգչուհի դեղձանիկը։
Անունն էլ հենց Երգչուհի էր։ Բայց մի անգամ նախաճաշի ժամանակ, իսկ նախաճաշը տապակած եգիպտացորեն էր ու կաթ, նա շտապեց ու եգիպտացորենը մնաց կոկորդում․ դեղձանիկը քիչ մնաց խեղդվեր եւ սկսեց հազալ։
— Ըքըխ, ըքըխ…
Այնքան բարձր էր հազում, որ թագավորական այգու մյուս ծայրում ապրող Օլիվիա խխունջը լրջորեն անհանգստացավ ու շտապեց Երգչուհու մոտ, որպեսզի մի քանի անգամ խփի նրա մեջքին։ Մեջքին խփելիս հազը կտրվում է։
Բայց, ամենից առաջ Օլիվիան մայրիկին մի երկտող գրեց այն մասին, թե ուր է գնում։ Ու դրանից հետո միայն ճամփա ելավ։ Ամբողջ օրը նրա գլխավերում կիզում էր արեւը, բայց խխունջը արիաբար առաջ էր սողում։ Վերջապես, աղջամուղջին նա հասավ այն վանդակին, որտեղ ապրում էր Երգչուհին։
— Ըքըխ, ըքըխ,— հազում էր խեղճ Երգչուհին։
Որքան ուժ ուներ, Օլիվիան իր պոզերով խփեց նրա մեջքին, եգիպտացորենը դուրս թռավ դեղձանիկի կոկորդից, եւ Երգչուհու հազն անմիջապես կտրվեց։ Ինչ լավ էր։ Ուրախությունից նա բացեց կտուցն ու երգեց։
Ավելի լավ երգ Օլիվիան իր ամբողջ կյանքում դեռ չէր լսել։
Այդ օրվանից Օլիվիա խխունջն ու դեղձանիկը դարձան լավ ընկերներ եւ գրեթե ամեն օր հյուր էին գնում իրար մոտ։