Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա, հավանաբար, նախևառաջ կցանկանաք իմանալ որտեղ եմ ծնվել ես, ինչպես եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս մինչև իմ ծնվելը, մի խոսքով՝ Դավիթ Կոպպերֆիլդյան այդ ամբողջ շիլան։ Բայց, ճիշտն ասած, ես տրամադիր չեմ դրանք փորփրել։ Նախ ձանձրալի է, երկրորդն էլ՝ իմ նախնիները հավանաբար երկու ինֆարկտ կստանային եղբորս երեսից, եթե ես պատմեի նրա անձնական գործերի մասին։ Նրանք տանել չեն կարող նման բաները, հատկապես՝ հայրս։ Ընդհանրապես նրանք լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, բայց չափից դուրս նեղացկոտ են։ Ես մտադիր էլ չեմ պատմել կենսագրությունս կամ նման դատարկ֊մատարկ բաներ, կպատմեմ միայն այն խելահեղ պատմությունը, որ տեղի ունեցավ անցյալ Ծննդյան տոներին։ Իսկ հետո քիչ էր մնում շունչս փչեի, ու ինձ տեղափոխեցին այստեղ հանգստանալու ու բուժվելու։ Ես նրան էլ՝ Դ․ Բ֊ինԲ.֊ին, միայն այդքանը պատմեցի, չէ որ ինչքան չլինի հարազատ եղբայրս է։ Նա ապրում է Հոլիվուդում։ Դա այստեղից, այս երիցս անիծյալ սանատորիայից, այնքան էլ հեռու չէ։ Նա հաճախ է ինձ այցելության գալիս, գրեթե ամեն շաբաթ։ Տուն էլ նա ինքը կտանի, գուցե եկող ամսին։ Վերջերս «յագուար» է գնել իր համար։ Մոտ չորս հազար է տվել։ Հիմա նա փող շատ ունի, առաջվա նման չէ։ Առաջ, երբ տանն էր ապրում, իսկական գրող էր։ Կարող է լսած լինեք, նա է գրել պատմվածքների այն հիանալի գիրքը՝ «Թաքցրած ձկնիկը»։ Ամենալավ պատմվածքը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Թաքցրած ձկնիկը»։ Այնտեղ պատմում է մի տղայի մասին, որը ոչ մեկին թույլ չէր տալիս նայել իր ոսկի ձկնիկին, որովհետև իր սեփական փողով էր գնել։ Ի՜նչ պատմվածք է, գժվելու բան ուղղակի։ Իսկ հիմա եղբայրս գլխովին ծախվել է Հոլիվուդին։ Եթե աշխարհում մի բան կա, որ ատում եմ՝ դա կինոն է։ Տանել չեմ կարող։
Ավելի լավ է սկսեմ պատմել այն օրվանից, երբ Փենսիից հեռացա։ Փենսին միջնակարգ փակ դպրոց է Էգերսթաունում, Փենսիլվանիայի նահանգում։ Երևի լսած կլինեք։ Հազարավոր ամսագրերում տպագրում են։ Ճարպիկ մեկը ձին նստած ոստանում է արգելքների վրայով։ Կարծես Փենսիում հենց միայն պոլո են խաղում։ Իսկ ես այնտեղ ոչ մի անգամ ձիու երես չեմ տեսել։ Ու այդ հեծյալի տակ գրված է՝ «Սկսած 1888 թվականից մեր դպրոցում կոփում են խիզախ ու ազնիվ պատանիներ»։ Ա՜յ թե կեղծիք է։ Ոչ մեկին էլ չեն կոփում այնտեղ, ոչ էլ ուրիշ դպրոցներում։ Եվ այնտեղ ես ոչ մի «խիզախ ու ազնիվ» չեմ տեսել, գուցե մեկ֊երկուսը լինեն ու վերջ։ Դե նրանք մինչև դպրոց գալն էլ այդպիսին են եղել։
Մի խոսքով այդ բանն սկսվեց շաբաթ օրը, երբ ֆուտբոլի մրցություն էր գնում Սեքսոնն֊հոլլի հետ։ Մենք գտնում էինք, որ Փենսիի համար այդ խաղը ախարհում ամեն ինչից թանկ է։ Մրցությունը եզրափակիչ էր, ու եթե մեր դպրոցը տանուլ տար, բոլորս վշտից ուղղակի կկախվեինք։ Հիշում եմ, այդ օրը ես մոտ երեք ժամ կանգնած էի աստված գիտե թե որտեղ, ուղղակի Թոմսոն սարի գլխին, այն հիմար թնդանոթի մոտ, որ տնկված էր այնտեղ, կարծեմ, ազատագրական պատերազմից ի վեր։ Այդտեղից երևում էր ամբողջ դաշտը և այն, թե ինչպես էին երկու թիմերը դաշտի մի ծայրից մյուսը քշում իրար։ Տրիբունաները ես կարգին չէի կարողանում տեսնել, միայն լսում էի, ինչպես են գոռգոռում այնտեղից։ Մերոնք բոլորը գոռում էին կոկորդով մեկ, մեր ամբողջ դպրոցն այնտեղ էր, բացի ինձնից, իսկ հակառակորդները ինչ֊որ բան էին ճղճղում․ սովորաբար եկվոր թիմի ժողովուրդը էիչ քիչ էր լինում։
Ֆուտբոլային մրցումներին աղջիկներ միշտ քիչ են լինում։ Միայն բարձր դասարանցիներին է թույլատրվում աղջիկ բերել։ Գարշելի դպրոց է, խոսք չկա։ Իսկ ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ աղջիկներ կան, եթե նույնիսկ ոչինչ չեն անում, հենց այնպես նստած են, մազերն են սանրում, քիթները սրբում կամ քրքջում։ Մեր դիրեկտորի՝ ծերուկ Թերմերի դուստրը, հաճախ էր գալիս մրցումներին, բայց դե նա այնպիսի աղջիկ չէր, որի համար հնարավոր լիներ գժվել։ Թեև ընդհանրապես վատը չէր։ Մի անգամ ավտոբուսում իրար կողքի էինք նստած, Էգերսթաունից էինք գնում ու զրուցում էինք։ Նա ինձ դուր եկավ։ Ճիշտ է, քիթը երկար է, իսկ եղունգները արյունոտելու չափ կրծմրծած, կրծքակալի մեջ էլ ինչ֊որ բան է դնում, որ ցցված մնա, բայց, չգիտեմ ինչու, խղճացի նրան։ Ինձ դուր եկավ, որ նա գլուխ չէր գովում, թե ինչպիսի հրաշալի հայրիկ ունի։ Երևի ինքն էլ գիտեր, որ նա անմիտ դատարկախոսի մեկն է։
Նա բաճկոնս կախեց նախասենյակի պահարանում, և ես ձեռքով հարդարեցի մազերս։ Ընդհանրապես իմ մազերը կարճ «ոզնի» է կտրված և սանրվելու հարկ չի լինում։
― Ինչպե՞ս եք, մսիսիս միսիս Սպենսեր, ― հարցրի ես, բայց այս անգամ բարձր, որ նա լսի։
― Հրաշալի՜, Հոլդեն, ― նա ծածկեց պահարանի դուռը։ ― Իսկ դո՞ւ ինչպես ես։
― Շատ լավ, ― ասում եմ։ ― Միստր Սպենսերն ինչպե՞ս է։ Նրա գրիպը անցա՞վ։
― Անցավ, Հոլդեն, նա ինքն իրեն այնպես է պահում, ինչպես, ինչպես չգիտեմ թե ով․․․ իր սենյակում է, գնա նրա մոտ։
==2==
― Նստիր, ա՛յ, այնտեղ, տղաս, ― նա ցույց տվեց մահճակալի եզրը։
― Ես նստեցի։
― Ինչպե՞ս է ձեր գրիպը, սըր։
― Այո, սըր, ինչպես երևում է, գնում եմ։
Այստեղ նա սկսեց տարուբերել գլուխը։ Կյանքումս չեմ տեսել, որ մարդ այդքան երկար կարողանա տարուբերել գլուխը։ Չեմ հասկանում՝ մտահոգվելո՞ւց է այդպես օրորրում օրորում գլուխը, թե՞ արդեն այնքան ծեր է, որ ոչ մի բան չի հասկանում։
― Իսկ դոկտոր Թերմերն ի՞նչ ասաց քեզ, տղաս։ Ես իմացել եմ, որ դուք երկար եք խոսել։
Նա լռեց և ցած դրեց տետրս։ Ես գրեթե ատում էի նրան այդ պահին։
― Քո, այսպես ասած, էքսկուրսը գիտության մեջ, սրանով ավարտվում է, ― շարունակեց նա միևնույն թունոտ ձայնով։ Երբեք չէի կարծի, թե այդքան զառամայալ զառամյալ ծերուկի մեջ այդքան թույն կարող է լինել։ ― Բայց դու ստորև հատուկ ավելացում ես կատարել՝ ուղղված անձամբ ինձ։
― Այո՛, այո՛, հիշում եմ, ― ասացի։ Ես շտապեցի, որպեսզի գոնե այդ մարսը մասը չկարդա։ Բայց ինչ, մի՞թե նրան հնարավոր է կանգնեցնել։ Նրանից ուղղակի կայծեր դուրս ցայտեցին։
«Թանկագին միստր Սպենսեր, ― նա չափից դուրս բարձր էր կարդում։ ― Ահա այն ամենը, ինչ ես գիտեմ եգիպտացիների մասին։ Չգիտեմ ինչու, նրանք ինձ առանձնապես շատ չեն հետաքրքրում, թեև Դուք նրանց մասին շատ լավ եք դասախոսում։ Ոչինչ, եթե դուք ինձ կտրեք, ես արդեն մյուս առարկաներից կտրվել էմեմ, բացի անգլերենից։ Ձեզ հարգող՝ Հոլդեն Քոլֆիլդ»։
Այստեղ նա ցած դրեց իմ երիցս անիծյալ տետրը ու այնպես նայեց ինձ, ասես պինգ֊պոնգում չորով տարել էր։ Երբեք չեմ ների, որ այդ անհեթեթությունը նա բարձրաձայն կարդաց։ Եթե նա ինքը այդպիսի բան գրած լիներ, ես ոչ մի դեպքում չէի կարդա, ազնիվ խոսք եմ ասում։ Իսկ որ կարևորն է, ես այդ հավելումը կատարել էի, որպեսզի նա վատ չզգա ինձ կտրելով։
Նա տետրս նետեց մահճակալին։ Եվ իհարկե, դարձյալ չկարողացավ տեղ հասցնել։ Ստիպված տեղիցս ելա, վերցրի։ Դրեցի «Ատլանտիկ մանսլիի» վրա։ Սա էլ մի կրակ է, րոպեն մեկ կռացիր։
― Իսկ դու ինչպե՞ս կվարվերի կվարվեիր իմ փոխարեն, ― հարցրեց նա։ ― Միայն ճիշտն ասա, տղաս։
Այո, երևում է, նա շատ վատ էր զգում, որ ինձ կտրել էր։ Ես, իհարկե, սկսեցի գլուխը յուղել։ Ասացի, որ ես մտավոր հետամնաց երեխա ենեմ, ընդհանրապես ապուշի մեկը, որ նրա փոխարեն ինքս էլ այդպես կվարվեի, որ շատերը չեն հասկանում, թե ինչ դժվար բան է ուսուցչի աշխատանքը։ Ու այդպես շարունակ, մի խոսքով գլուխը յուղեցի, ինչպես հարկն է։
Բայց ամենածիծաղելին այն էր, որ ես շարունակ ուրիշ բանի մասին էի մտածում։ Համ գլուխը յուղում էի, համ էլ ուրիշ բանի մասին մտածում։ Ես Նյու֊Յորքում եմ ապրում ու մտածում էի Կենտրոնական զբոսայգու այն լճակի մասին, որ գտնվում էր Հարավային ելքի մոտ․ հետաքրքիր է՝ սառչո՞ւմ է այն, թե չէ, իսկ եթե սառչում է, հապա բադերն ո՞ւր են գնում։ Չէի կարողանում պատկերացնել, թե բադերն ուր են գնում, երբ լիճը ամբողջությամբ ծածկվում է սառույցով։ Գուցե բեռնատար է գալիս ու նրանց տեղափոխում որևէ կենդանաբանական այգի՞։ Իսկ գուցե չվո՞ւմ են պարզապես։
― Մի բաժակ տաք շոկոլադ չե՞ս խմի գնալուց առաջ։ Միսիս Սպենսերը հաճույքով․․․
― ԿխմեյիԿխմեի, սըր, ազնիվ խոսք, բայց ուշանում եմ։ Հարկավոր է շուտ հասնել մարմնամարզական դահլիճ։ Շատ շնորհակալ եմ ձեզնից, սըր, շատ շնորհակալ եմ։
Ու միմյանց ձեռք սեղմեցինք։ Այս ամենը դատարկ բան է, իհարկե, բայց չգիտեմ ինչու, տխրեցի։
Ես սոսկալի ստախոս եմ, նմանը կյանքում տեսած չեք լինի։ Գնում եմ խանութ մի որևէ ամսագիր գնելու, բայց որ ճանապարհին հարցնեն, թե ուր եմ գնում, կարող եմ ասել՝ օպերա։ Սարսափելի բան է։ Ու որ ծերունի Սպենսերին ասացի, թե գնում եմ մարմնամարզական դահլիճ, դա էլ էր փչոց։ Ես այդ երիցս անիծյայլ դահլիճում ոչինչ չեմ պահում։
Քանի դեռ սովորում էի Փենսիում, ապրում էի նոր հանրակացարանում, Օսենբերգերի անվան առանձնաշենքում։ Այդտեղ միայն ավագներն ու կրտսերներն էին ապրում։ Ես կրտսերներից էի, հարևանս՝ ավագներից։ Առանձնաշենքը Օսենբերգերի անունով էր կոչվում, կար այդպիսի մեկը, որ առաջ Փենսիում էր սովորել։ Իսկ երբ ավարտել էր, բավական փող էր կուտակել և թաղման բյուրո հիմնադրել։ Նա այնպիսի թաղման բյուրոներ էր ստեղծել գրեթե ամբողջ նահանգում, գիտեք, այնպիսի բյուրոներ, որոնց միջոցով հարազատներիդ կարող ես թաղել չնչին գումարով՝ հինգ դոլարով։ Դուք մի տեսնեի՜ք այդ Օսենբերգեր կոչվածին։ Գրազ կգամ, որ նա հանգուցյայլներին հանգուցյալներին ուղղակի պարկի մեջ է մտցնում ու գետը նետում։ Ահա այդ տիպը բավական փող է հատկացրել Փենսիին, ու մեր առանձնաշենքը կոչել են նրա անունով։ Առաջին մրցությանը նա եկել էր իր շքեղ «կադիլակով», իսկ մենք պետք է բարձրանայինք տրիբունաներն ու աշխարհով մեկ փողհարեինք, այսինքն՝ «ուռա» գոռայինք։ Իսկ հաջորդ առավոտյան մատուռում մի տասը ժամ ճառ կարդաց։ Նա մի հիսուն անեկդոտ պատմեց, ուղղակի նավթալինից հանած, ուզում էր ցույց տակ, թե ինչպիսի կտրիճն է։ Ուժ ունի։ Իսկ հետո սկսեց պատմել, որ դժվարությունների հանդիպելիս, առհասարակ նեղն ընկած ժամանակ երբեք չի ամաչում՝ չոքում է ու աղոթում աստծուն։ Ու մեզ էլ էր խորհրուրդ խորհուրդ տալիս միշտ աղոթել աստծուն, ուզած ժամանակ զրուցել երկնավորի հետ։ «Դուք, ― ասում է, ― դիմեցեք Քրիստոսին, ինչպես ձեր բարեկամին, ես ինքս միշտ էլ սիրտս բացում եմ Քրիստոսի առաջ։ Նույնիսկ մեքենան վարելիս»։ Քիչ էր մնում շունչս փչեի։ Պատկերացնում էի, թե այդ շան որդին ինչպես է մեքենան առաջին արագության վրա փոխադրում ու միաժամանակ Քրիստոսին խնդրում ավելի շատ հանգուցյալներ ուղարկել։ Բայց այդ ժամանակ նրա ճառի ընթացքում մի շատ լավ բան պատահեց։ Նա արդեն հասել էր կեսին, հենց իր մասին էր պատմում, թե ինչ հրաշալի մարդ է ինքը, որքան ճարպիկ, ու մեկ էլ Էդդի Մարսալան, որ ողիղ ուղիղ իմ առջևում էր նստած, մի հատ ուժգին բաց թողեց։ Իհարկե, դա սարսափելի է, խիստ անքաղաքավարություն, եկեղեցում, բոլորի ներկայությամբ, բայց շատ ծիծաղելի ստացվեց։ Կեցցե՛ս, Մարսալա։ Քիչ էր մնում տանիքը փլվեր։ Ոչ ոք բարձրաձայն չծիծաղեց, իսկ այդ Օսենբերգերը ձևացրեց, թե բան չի լսել, բայց ծերունի Թերմերը՝ մեր դիրեկտորը, նրա կողքին էր նստած ամբիոնում, ու անմիջապես երևաց, որ շատ լավ էլ լսել է։ Ո՜ւհ, այ թե բարկացավ նա։ Ոչինչ չասաց, բայց պահանջեց երեկոյան ներկայանալ լրացուցիչ պարապմունքի ու ճառ ասաց։ Ասաց, թե այն աշակերտը, որ խախտեց կարգը արարողության ժամանակ, արժանի չէ մեր դպրոցում մնալու։ Մենք փորձեցինք ստիպել մեր Մարսալային մի կրակահերթ էլ բաց թողնել ծերունի Թերմերի ելույթի ժամանակ, բայց նա տրամադիր չէր։ Եվ այսպես, ուրեմն, ես ապրում էի այդ Օսենբերգերի անվան նոր հանրակացարանում։
Ծերունի Սպենսերի մոտից հաճելի էր ընկնել հանրակացարան, մանավանդ որ բոլորը ֆուտբոլ էին գնացել, իսկ ջեռուցումը բացառության կարգով լավ էր տաքացնում։ Նույնիսկ մի տեսակ հարմարավետ էր դարձել։ Հանեցի բաճկոնս, փողկապս, արձակեցի բլուզիս օձիքը, իսկ հետո դրի կարմիր գլխարկս, որ առավոտյան էի գնել Նյու֊Յորքում։ Դա որսորդական գլխարկ էր՝ չափից շատ երկար հովհարով։ Ես սպորտային խանութի ցուցափեղկում տեսա, երբ դուրս եկանք մետրոյից, որտեղ մոռացել էի այդ անիծյալ սուսերները։ Ընդամենը մեկ դոլար էի վճարել։ Գլխարկը թարս էի դրել գլխիս, հիմարություն է, իհարկե, բայց ինձ շատ էր դուր գալիս։ Հետո վերցրի գիրքը, որ կիսատ էի թողել, ու նստեցի բազկաթոռին։ Ամեն սենյակում երկու բազկաթոռ կար։ Մեկն իմն էր, մյուսը՝ հարևանինս՝ Ուորդ Ստրեյդլեյթերինը։ Բազկաթոռները կոտրված էին, որովհետև միշտ որևէ մեկը նստում էր դրանց վրա, բայց բազկաթոռն ինքը շատ հարմարավետ էր։
Կարդում էի այն գիրքը, որը գրադարանում սխալմամբ էին ինձ տվել։ Ես միայն տանը նկատեցի, որ իմ ուզած գիրքը չեն տվել։ Նրանք ինձ տվել էին Իսահակ Դայնսենի «Աֆրիկայի թավուտներումը»։ Կարծում էի անպետք բան է, բայց հետաքրքիր դուրս եկավ։ Ընդհանրապես ես շատ անկիրթ եմ, բայց շատ եմ կարդում։ Իմ սիրած գրողը Դ․ Բ֊ն Բ.֊ն է՝ իմ եղբայրը, իսկ երկրորդ հերթին արդեն՝ Ռինգ Լարդները։ Ծննդյանս օրը եղբայրս ինձ նվիրեց Ռինգ Լարդների գիրքը։ Դա Փենսի ընդունվելուցս առաջ էր։ Գրքում շատ ծիծաղելի պիեսներ էին տպագրված ու մեկ էլ մի պատմվածք՝ կարգավորող֊ոստիկանի մասին, սա սիրահարվում է մի շատ սիրունիկ աղջկա, որը անընդհատ խախտում է երթևեկության կանոնները։ Բայց ոստիկանը ամուսնացած է և, իհարկե, չի կարող ամուսնանալ աղջկա հետ։ Վերջում աղջիկը կործանվում է, որովհետև մշտապես խախտում է երթևեկության կանոնները։ Ցնցող պատմվածք է։ Ընդհանրապես ես ամենից շատ այնպիսի գրքեր եմ սիրում, որոնց մեջ գոնե մի որևէ ծիծաղելի բան կա։ Իհարկե, ամեն տեսակ դասականներ էլ եմ կարդում, ինչպես ասենք՝ «Վերադարձ հայրենիքը», <ref>Թոմաս Հարդիի վեպը։</ref> և կռվի մասին հազար ու մի գրքեր, և դեդեկտիվ, բայց դրանք մի տեսակ այնքան էլ չեն հրապուրում ինձ։ Այ, ինձ դուր են գալիս այնպիսի գրքեր, որոնք կարդալուց հետո անմիջապես մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ այդ գրողը քո բարեկամը լիներ, որին ցանկացածդ ժամանակ կարողանայիր զանգահարել ու զրուցել հետը։ Բայց այդպես հազվադեպ է լինում։ Ես հաճույքով կզանգահարեի այդ Դայնսենին, դե, իհարկե, նաև Ռինգ Լարդերին, միայն թե Դ․ Բ֊ն ասաց, որ նա արդեն մեռել է։ Իսկ այ, այնպիսի գիրք, ինչպիսին, օրինակ, Սոմերսեթ Մոեմի «Մարդկային կրքերի բեռն» է, այն չէ, ես անցած ամռանը կարդացի։ Գիրքն ընդհանրապես ոչինչ, բայց ես ոչ մի ցանկություն չունեմ զանգահարելու այդ Սոմերսեթ Մոեմին։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Պարզապես նա այն մարդը չէ, ում հետ կցանկանայի զրուցել։ Ես ավելի շուտ կզանգահարեի հանգուցյալ Թոմաս Հարգիին։ Ինձ դուր է գալիս նրա Յուստաիսա Վեյը։
Ուրեմն դրի նոր գլխարկս, նստեցի բազկաթոռին ու սկսեցի կարդալ «Աֆրիկայի թավուտներումը»։ Մի անգամ արդեն կարդացել էի, բայց ուզում էի որոշ տեղեր նորից կարդալ։ Ընդամենը մի երեք էջ էի կարդացել, երբ ինչ֊որ մեկը դուրս եկավ ցնցուղարանից։ Առանց նայելու էլ հասկացա, որ Ռոբերտ Էկլին է․ սա ապրում էր հարևան սենյակում։ Մեր թևում երկու սենյակը մի ընդհանուր ցնցուղարան ունեին, ու այդ Էկլին օրը տասն անգամ իրեն ինձ մոտ էր գցում։ Բացի այդ, ամբողջ հանրակացարանից մենակ նա էր, որ ֆուտբոլ չէր գնացել։ Նա ընդհանրապես ոչ մի տեղ չէր գնում։ Տարօրինակ տիպ էր։ Նա բարձր դասարանցի էր և արդեն չորս տարի է, սովորում էր Փենսիում, բայց բոլորը նրան ազգանունով էին դիմում՝ Էկլի։ Նույնիսկ նրա սենյակի հարևանը՝ Հերբ Հեյլը, երբեք նրան «Բոբ» կամ գոնե «Էկ» չէր ասում։ Երևի կինն էլ նրան «Էկլի» կանվանի, եթե, իհարկե, երբևէ ամուսնանա։ Նա չափից դուրս բարձրահասակ էր՝ վեց ֆուտ, չորս դյույմ, սոսկալի կուզիկ, ատամներն էլ փտած։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա մաքրեր ատամները։ Կեղտոտ, մի տեսակ բորբոսնած էին նրա ատամները, իսկ երբ ճաշարանում բերանը կարտոֆիլ կամ սիսեռ էր լցնում, քիչ էր մնում սիրտս ետ տամ։ Հապա պզուկնե՜րը։ Ոչ միայն ճակատին ու ծնոտին, ինչպես բոլոր տղաներին է պատահում, նրա ամբողջ դեմքն էր պզուկոտ։ Ընդհանրապես նա զզվելի էր։ Ու մի տեսակ ստոր։ Ճիշտն ասած, ես այնքան էլ չէի սիրում նրան։
― Ոչ ոք էլ չհաղթեց, ― ասում եմ, բայց գլուխս չեմ բարձրացնում։
― Ի՞նչ , ― հարցնում է։ Նա միշտ կրկնում էր հարցը։
― Ոչ ոք էլ չհաղթեց։ ― Աչքիս պոչով նայեցի տեսնեմ նա ինչ է անում իմ պահարանի վրա։ Զննում էր աղջկա լուսանկարը, որի հետ ես ընկերություն էի անում Նյու֊Յորքում․ Սալլի Հեյսի լուսանկարը։ Նա այդ անիծյալ լուսանկարը, հավանաբար, արդեն հազարերորդ անգամ էր նայում ու երբեք իր տեղը չէր դնում։ Դիտմամբ․ ամիջապես երևում էր դա։
― Չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։ Գուցե կնստես, Էկլի, բալիկս, թե չէ լույսս ամբողջովին փակում ես։
Նա ատում էր, որ ես իրեն «Էկլի, բալիկս» էի ասում։ Իսկ ինքը անվերջ կրկրնում կրկնում էր, որ ես դեռևս փոքրիկ եմ, որովհետև տասնվեց տարեկան եմ, իսկ ինքը՝ արդեն տասնութ է։ Նա կատաղում էր, որ իրեն «բալիկ» էի ասում։
Ու այդպես էլ մնաց կանգնած։ Այդպիսին է այդ Էկլին ― ոչ մի դեպքում չի հեռանա, եթե նրան խնդրես։ Հետո, իհարկե, կհեռանա, բայց եթե խնդրես՝ դիտմամբ չի հեռանա։
― Լա՞վն է, ― հարցնում է։
― Այո, հատկապես այս նախադասությունը, որ անընդհատ կարդում եմ։ ― Ես էլ կարող եմ երբեմն բավական թունոտ լինել, եթե տրամադրված լինեմ։ Բայց տեղ չհասավ։ Էլի սկսեց շրջել սենյակում, էլի ձեռք տալ, շոշափել իրերս, նույնիսկ Սրեյդլեյթերի Ստրեյդլեյթերի իրերը։ Վերջապես գիրքը նետեցի սեղանին։ Միևնույն է, Էկլիի ներկայությամբ ընթերցելն իմաստ չունի։ Ուղղակի անհնար է։
Ես փռվեցի բազկաթոռին ու սկսեցի նայել, թե Էկլին ինչպես է տնօրինում սենյակում։ Նյու֊Յորք մեկնելուց կարգին հոգնել էի, սկսեցի հորանջել։ Հետո էլ սկսեցի հիմարություններ անել։ Սիրում եմ երբեմն ձանձրույթից հիմարություններ անել։ Գլխարկիս հովարն առաջ բերի ու իջեցրի մինչև աչքերս։ Այդպես ոչինչ չէի կարողանում տեսնել։
― Մայրիկ, մայրիկ։ Ինչո՞ւ չես ձեռքդ տալիս։
Իհարկե, ես ուղղակի խաղում էի։ Դրանից երբեմն ուրախանում եմ։ Բացի այդ, գիտեի, որ Էկլին սոսկալի կատաղում է։ Նրա մոտ ես ուղղակի սադիստ եի էի դառնում։ Կատաղեցնում էի ինչպես կարող էի, դիտմամբ էի կատաղեցնում։ Բայց հետո ձանձրացա։ Նորից հովարս ետ տարա ու փռվեցի բազկաթոռին։
― Սա ո՞ւմն է, ― հարցրեց Էկլին։ Նա ձեռքն առավ հարևանիս ծնկակապը։ Այդ անիծյալ Էկլին ամեն ինչի ձեռք էր տալիս։ Ինչ ասես կվերցնի, նույնիսկ կոշիկներիդ կապիչները։ Ես նրան ասացի, որ ծնկակապը Ստրեյդլեյթերինն է։ Նա անմիջապես նետեց Ստրեյդլեյթերի մահճակալին․ վերցրել էր պահարանիկի վրայից, բայց դիտմամբ գցեց մահճակալին։
Ես նրա հետ հանգիստ էի խոսում։ Նույնիսկ խղճում էի նրան։ Հասկանում եմ, այնքան էլ հաճելի բան չէ, որ քեզ դիտողություն անեն, թե ատամներդ չես մաքրում։
Սրեյդլեյթերը Ստրեյդլեյթերը շան որդի չէ։ Նա այնքան էլ վատը չէ։ Դու պարզապես չես ճանաչում նրան, դա է պատճառը։
― Իսկ ես ասում եմ՝ շան որդի է։ Եվ երևակայող։
― Չեմ լայնացնի։ ― Նա վազեց դեպի պահարանը։ ― Գործերդ ո՞նց են, Էկլի, ― ասում է։ Շատ բարեհամբյուր տղա է այդ Ստրեյդլեյթերը։ Իհարկե, ձևացնում է, բայց և այնպես նա միշտ բարևում է Էկլիին։
Իսկ սա միայն ինչ֊որ բան մռթմռթաց, երբ Սրեյդլեյթերը Ստրեյդլեյթերը հարցրեց․ «գործերդ ո՞նց են»։ Էկլին չէր ուզում պատասխանել, բայց, այնուամենայնիվ, ինչ֊որ բան մռթմռթաց, սիրտ չարեց լռության մատնել։ Իսկ ինձ ասում է․
― Դե լավ, ես գնացի։ Դեռ կհանդիպենք։
Ես անմիջապես չպատասխանեցի, այդպիսի տիպերին օգտակար է անորոշ վիճակի մեջ պահել։
― Ինչի՞ մասին պիտի գրեմ, ― հարցնում եմ։
― Ինչի մասին ուզում ես։ Ամեն ինչ էլ կարող ես գրել։ Նկարագրիր սենյակ, կամ տուն, կամ մի վայր, որտեղ դու ապրել ես։ Ինչ ուզում ես, հասկանո՞ւմ ես։ Միայն թե գեղարվեստական ստացվի, գրողը տանի։ ― Այստեղ նա հորանջեց՝ բերանը լայն բացելով։ Այ, այդպիսի վերաբերմունքից իմ աղիքները ոլորվում են։ Հասկանո՞ւմ եք, քեզ խնդրում է ծառայություն մատուցել, իսկ ինքը հորանջում է։ ― Շատ ջանք չթափես, ― ասում է նա։ ― Այդ գրողի տարած Հարտսելը գտնում է, որ դու անգլերենում շատ ես գնացել, և նա գիտի, որ ես ու դու միասին ենք ապրում։ Այնպես որ շատ ջանք չթափես, ստորակետները, կետադրության մյուս նշանները տեղը տեղին դնել։
Ստրեյդլեյթերը քրքջում էր, համենայն դեպս, նա հումորի զգացում ուներ։
― Այսօր Զիգֆիլդի պրեմիերան է։ ― Արդեն սկսեցի շնչահեղձ լինել, շնչառությունս մի բանի պետք չէ։ ― Հերոսը չի կարող ելույթ ունենալ։ Հարբած է կառապանի պես։ էլ Էլ ո՞ւմ են վերցնելու նրա փոխարեն։ Ի՛նձ, այ թե ում, խեղճ ու աղքատ նահանգապետի որդուս։
― Որտեղի՞ց ես հաջողացրել այդ գլխարկը, ― հարցրեց Ստրեյդլեյթերը․ նա նոր միայն նկատեց իմ որսորդական գլխարկը։
― Օ՜, գրողը տանի, ― նա ածելին ցած գցեց, հանկարծ ձեռքերը բարձրացրեց ու դուրս պրծավ գրկիցս։ Նա շատ ուժեղ էր, իսկ ես՝ շատ թույլ։ ― Թող կատակներդ, ― ասաց նա։ Սկսեց երկրորդ անգամ սափրվել։ Նա միշտ կրկնակի է սափրվում, գեղեցկանում է։ Իսկ նրա ածելին կեղտոտ է։
― Հապա ո՞ւմ հետ ես հանդիպելու, եթե ոչ ՖիցջելադիՖիցջերալդի, ― հարցնում եմ։ ― Փոքրիկ Ֆիլիս Սմիթի, հա՞։
― Ոչ։ նրա հետ պետք է հանդիպեի, բայց ամեն ինչ խառնվեց։ Ինձ սպասելու է Բեդ Թոուի ընկերուհին։ Սպասիր, քիչ էր մնում մոռանայի։ Նա ճանաչում է քեզ։
Տեր աստվա՜ծ, քիչ էր մնում ուշաթափվեի, երբ լսեցի։
― Ջեյն Գալլահե՜րը, ― ասում եմ։ Ես նույնիսկ լվացարանից ցած թռա, երբ իմացա։ Ազնիվ խոսք, քիչ մնաց ուշաթափվեի։ ― Դե, իհարկե, մենք իրար ծանոթ ենք։ Նախանցյալ ամռանը շատ մոտիկ էր ապրում մեզ։ Նա մի վիթխարի դոբերման֊պինչեր էլ ուներ։ Հենց դրա առիթով էլ ծանոթացել էինք։ Այդ շունը միշտ միշտ մեր այգին էր վազում։
― Լույսս փակում ես, Հոլդեն, ― ասում է Ստրեյդլեյթերը։ ― Ետ քաշվիր գրողի ծոցը, ուրիշ տեղ չկա՞, ի՛նչ է։
― Ե՞վ, ― ասաց Ստրեյդլեյթերը։ Այստեղ նա հանկարծ աշխուժացավ, երբ ասացի, թե հարբեցողը մերկ վազվզում էր Ջեյնի ներկայությամբ։ Սոսկալի անառակ սրիկա է այդ Ստրեյդլեյթերը։
― Սոսկալի մանկություն է ունեցել աղջիկը։ Լուրջ եմ ասում։
Բայց դա նրան չէր հետաքրքրում։ Նա միայն ամեն տիպի լկտիություններով էր հետաքրքրվում։
― Է՛ն է, սեղանի վրա են։ ― Նա երբեք չգիտեր ինչը որտեղ է։ ― Շարֆիդ տակ։ ― Սիգարետները խոթեց իմ բաճկոնի գրպանը։
Հանկարծ ես գլխարկս շուռ տվի հավարը հովհարը դեպի առաջ։ Մի տեսակ նյարդայնանում էի։ Իմ նյարդերն առհասարակ վատ վիճակում էին։
― Լսիր, իսկ դու ո՞ւր ես գնալու նրա հետ, ― հարցրի ես։ ― Արդեն որոշե՞լ ես։
Ու հանկարծ Էկլին նորից ցնցուղարանից խուժեց մեր սենյակը։ Այստեղ գտնվելուս ամբողջ ընթացքում ես առաջին անգամ ուրախացա նրա գալու համար։ Ցրեց մտքերս։
Նստել էր ինձ մոտ մինչև ճաշ ու խոսում էր տղաների մասին, որոնց ատում էր, և փորփորում էր ծնոտին բսնած խոշոր պզուկը։ Մատներով, առանց թաշկինակի։ Չգիտեմ, այդ անասունը առհասարակ թաշկինակ ունե՞ր թե չէ։ Եբեք Երբեք չեմ տեսել։
Շաբաթ օրերին մեր ճաշը միշտ նույնն էր լինում։ Դա շքեղ ճաշ էր համարվում, որովհետև բիֆշտեքս էին տալիս։ Գրազ կգամ՝ հազար դոլլարի վրա, որ բիֆշտեքս էին տալիս, որովհետև կիրակի օրերին ծնողները այցելության էին գալիս երեխաներին, և ծերունի Թերմերը, հավանաբար, մտածում էր, թե որևէ մեկի մայրը սիրասուն զավակին կարող է հարցնել՝ ինչ են տվել նրան, երեկ, ու որդին կպատասխանի՝ բիֆշտեքս։ Այդ ամենը խարդախություն էր։ Մի այդ բիֆշտեքսերը տեսնեի՜ք։ Կոշտ էին, ինչպես կոշիկի ներբանը, դանակով չէիր կարող կտրել։ Դրա հետ միշտ կարտոֆիլի պյուրե էին մատուցում գնդիկներով, իսկ որպես քաղցրեղեն՝ «շեկ Բետտի», մրգահյութով պուդինգ, միայն թե դա ոչ մեկը չէր ուտում, բացի առաջին դասարանցիներից և Էկլիի նմաններից, որոնք ամեն ինչին վրա էին պրծնում։
Ճաշից հետո մենք դուրս եկանք փողոց, հիանալի եղանակ էր։ Մի երեք դյույմ արդեն ձյուն էր նստել ու մի կողմից էլ դեռ գալիս էր։ Չտեսնված գեղեցիկ էր։ Սկսեցինք ձնագնդի շինել ու մեկմեկու լավ ծեծել։ Երեխայություն էր իհրարկեիհարկե, բայց բոլորս էլ ուրախացանք։
Ես անելիք չունեի և իմ բարեկամ Բրոսարի հետ, որ ընբշամարտիկների խմբից էր, որոշեցի ավտոբուսով գնալ Էգերթաուն՝ կոտլետ ուտել, գուցեև որևէ ախմախ ֆիլմ նայել։ Չէի ուզում ամբողջ երեկոն մնալ տանը վեր ընկած։ Մելին հարցրի՝ ոչի՞նչ, որ Էկլին էլ մեզ հետ գա։ Որոշեցի Էկլիին կանչել, որովհետև նա նույնիսկ շաբաթ օրերը որևէ տեղ չէր գնում, նստում էր տանն ու պզուկները հուպ տալիս։ Մելն ասաց, դե, իհարկե, ոչինչ, թեև հիացած չէր, նա այնքան էլ չէր սիրում այդ Էկլիին։ Մի խոսքով, մենք գնացինք հագնվելու, ու մինչ կհագնեի կրկնակոշիկներս ու մյուս բաները, ձայն տվի Էկլիին, թե չի՞ ուզում կինո գալ։ Նա իմ ձայնը լսեց ցնցուղարանի կողմից, բայց միանգամից չպատասխանեց։ Նրա նմանները միանգամից չեն պատասխանում։ Վերջապես հայտնվեց նա, ետ քաշեց ցնցուղարանի վարագույրը և, կանգնելով շեմքին, հարցրեց, թե է՞լ ով է գալիս։ Ազնիվ խոսք եմ ասում, եթե նա երբևէ նավաբեկության ենթարկվեր և մի որևէ նավակ մոտենար փրկելու, անպայման հարձուփորձ կաներ, թե այդ նավակն ո՞վ է թիավարում, այլապես չէր նստի նավակ։ Ասացի՝ Մել Բրոսարը։ Իսկ նա թե․
Ընդամենը իննից քառորդ էր պակաս, երբ վերադարձանք հանրակացարան։ Բրոսարը գժվում էր բրիջ խաղալու համար և գնաց խաղընկեր գտնելու։ Էկլին, իհարկե, խցկվեց ինձ մոտ։ Միայն այս անգամ ոչ թե նստեց Ստրեյդլեյթերի աթոռի բազկակալին, այլ փռվեց իմ մահճակալին, երեսն ուղղակի բարձիս վրա։ Փռվեց ու սկսեց մզմզալ իր միալար ձայնով և միաժամանակ քչփորել երեսի պզուկները։ Մի հարյուր անգամ ակնարկեցի, բայց ոչ մի կերպ չկարողացա գլուխս ազատել։ Նա իր միալար ձայնով երկար֊բարակ պատմում էր ինչ֊որ աղջկա մասին, որի հետ քարշ էր եկել անցյալ ամառ։ Արդեն մի հարյուր անգամ ինձ պատմել էր այդ պատմությունը, ու ամեն անգամ նոր ձևով։ Մեկ նրա հետ իր զարմիկի «բյուիքում» էր գրկախառնվել, մեկ՝ ինչ֊որ շենքի մուտքում։ Կարևորն այն է, որ բոլորը փչոց էր։ Գրազ կգամ, որ նա կյանքում կին չի տեսել, անմիջապես երևում է։ Երևի ոչ մի անգամ մատ էլ չի կպցրել որևէ մեկին, ազնիվ խոսք։ Մի խոսքով, ստիպված եղա բացեիբաց նրան ասել, որ պետք է շարադրություն գրեմ Ստրեյդլեյթերի համար, որ նա քաշվի գնա, թե չէ չեմ կարողանում կենտրոնանալ։ Վերջ ի վերջո գնաց, բայց դե ոչ անմիջապես, շա՜տ տաղտկալին է։ Իսկ ես հագա պիժամաս, խալաթս, դրեցի իմ որսորդական կարմիր գլխարկը և նստեցի շարադրություն գրելու։
Ցավն այն էր, որ չգիտեի, թե որ սենյակի կամ շենքի մասին պիտի գեղարվեստորեն գրեմ, ինչպես հանձնարարել էին Ստրեյդլեյթերին։ Ընդհանրապես շատ էլ չեմ սիրում սենյակներ ու տներ նկարագրել։ Ես էլ վերցրի ու սկսեցի նկարագրել իմ պստլիկ եղբոր՝ Ալլիի, բեյսբոլային ձեռնոցը։ Դա շատ գեղեցիկ ձեռնոց էր, ազնիվ խոսք։ Եղբայրս, Ալլին, ձախ ձեռքի բեյսբոլային ձեռնոց ուներ։ Նա ձախլիկ էր։ Ու գեղեցիկ էր այդ ձեռնոցը, որովհետև եղբայրս նրա վրա բանաստեղծություններ էր գրել և՛ թաթին, և՛ գրպանի վրա, ամեն տեղ։ Կանաչ թանաքով։ Նա գրել էր, որպեսզի ազատ ժամանակ, երբ գնդակը իր կողմը չի գալիս, և դաշտում անելիք չունի, կարողանա կարդալ։ Ալլին մեռավ։ Հիվանդացավ սպիտակարյունությամբ և մեռավ 1946 թվականի հուլիսի 18֊ին, երբ մենք ապրում էինք Մեյնում։ Նա ձեզ դուր կգար։ Ինձնից երկու տարով փոքր էր, բայց հիսուն անգամ ավելի խելացի էր։ Չափից դուրս խելոք էր։ Նրա ուսուցիչները միշտ գրում էին մայրիկիս, թե որքան հաճելի է, որ իրենց դասարանում այդպիսի տղա է սովորում, ինչպիսին Ալլին է։ Ու չէին ստում, իսկապես այդպես էին մտածում։ Բայց նա մեր ընտանիքի ոչ միայն ամենախելոքն էր, այլև ամենալավ մարդը բազմաթիվ առումներով։ Երբեք չէր բարկանում, չէր բորբոքվում։ Ասում են շեկերը պատրաստ են կատաղելու համար, իսկ նա՝ բոլորովին, թեև շատ շիկահեր էր։ Ես սկսել եմ գոլֆ խաղալ տասը տարեկանից։ Հիշում եմ, մի անգամ գարնանը, երբ արդեն տասներկու տարեկան էի, գլորում էի գնդակը ու անընդհատ այնպիսի զգացում ունեի, թե բավական է շուռ գամ, կտեսնեմ Ալիին։ Ու ես շրջվեցի և տեսնեմ, այդպես էլ կա․ ցանկապատի ետևում, այն ցանկապատի, որ շրջափակում էր ամբողջ դաշտը, նա ինձնից մի հարյուր հիսուն յարդի վրա, իր հեծանվին նստած, հետևում էր, թե ինչպես եմ խփում գնդակին։ Այ թե որքան շիկահեր էր նա։ Ու շա՜տ լավն էր, աստված վկա։ Երբեմն սեղանի մոտ նստած մի որևէ բան էր հնարում ու այնպես է հռհռում, որ քիչ էր մնում աթոռից գլորվեր։ Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի, և ծնողներս ուզում էին ինձ տանել հոգեբույժի մոտ, որովհետև ջարդել էի գարաժի բոլոր պատուհանները։ Ես նրանց հասկանում եմ, ազնիվ խոսք։ Այն գիշեր, երբ Ալլին մահացավ, ես գիշերեցի գարաժում և ջարդեցի բոլոր պատուհանները, ուղղակի բռնցքով, չգիտեմ ինչու։ Նույնիսկ մեքենայի ապակիներն էի ոզում ուզում ջարդել (այդ ամռանը մենք «պիկապ» ունեինք), բայց ձեռքս արդեն վնասվել էր, էլ չկարողացա։ Հասկանում եմ, որ դա հիմարություն էր, բայց ինքս էլ չէի գիտակցում ինչ եմ անում, հետո, բացի այդ էլ, դուք չգիտեք, թե Ալլին ինչպիսին էր։ Մինչև հիմա էլ ձեռքս ցավում է, հատկապես անձրևային եղանակներին, բռունցքս չեմ կարողանում լավ սեղմել, բայց դա դատարկ բան է։ Միևնույն է, ես մտադիր չեմ վիրաբույժ կամ ջութակահար դառնալ, ոչ էլ նման որևէ բան։
Ահա այդ մասին էլ գրեցի Ստրեյդլեյթերի շարադրության մեջ։ Մեր Ալլիի բեյսբոլյան ձեռնոցի մասին։ Այն պատահմամբ իմ ճամպրուկում էր, վերցրի և արտագրեցի նրա վրայի բոլոր բանաստեղծությունները։ Միայն Ալիի ազգանունը փոխեցի, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ նա իմ եղբայրն է, ոչ էլ Ստրյդլեյթերի։ Այնքան էլ չէի ուզում փոխեմ ազգանունը, բայց ուրիշ բան չկարողացա հորինել։ Համ էլ ինձ համար հաճելի էր այդ մասին գրել։ Մի ամբողջ ժամ նստեցի, որովհետև գրում էի Ստրեյդլեյթերի անպետք գրամեքենայով, որն անվերջ տառեր էր կուլ տալիս։ Իսկ իմը ես տվել էի միաջանցքի մյուս ծայրին ապրող մի տիպի։
― Մի քիչ ուշացավ, ― ասում է։ ― Ինքն է մեղավոր, ինչո՞ւ էր ինն անց կեսին խնդրում, այն էլ շաբաթ օրը։
― Օ՜, տեր աստված, ինչպե՜ս էի ատում նրան այդ պահին։
― Նյու֊ Յորք գնացի՞ք, ― հարցնում եմ։
― Ըհը՛։
― Շ՜ատ էլ հաղորդած կլինի այդ տականքը։
― Իսկ նա ի՞նչ ասաց։ Հարցրի՞ր, առաջվա պես բոլոր դամաները վերջին շարքո՞ւմ է հավաքում։
Ոչինչ չպատասխանեցի։ Տեր աստվա՜ծ, ինչպես էի ատում նրան։
― Բա որ Նյու֊Յորք չգնացիք, որտե՞ղ էիք ման գալիս, ― հարցրի ես քիչ հետո։ Ողղակի Ուղղակի ջանք էի թափում, որ ձայնս չդողար։ Շա՜տ էի ջղայնանում։ Հավանաբար, սիրտս վատ բան էր նախազգում։
Վերջապես նա ավարտեց եղունգները կտրատելը։ Վեր կացավ տեղից հենց այնպես, միայն տրուսիկով ու հանկարծ սկսեց հիմարություններ անել։ Մոտեցավ ինձ, կռացավ ու հրեց ուսս․ խաղ էր անում սողունը։
― Միևնույն է, դու կրետին ես, տհաս ապուշ, շան որդի, ― ասում եմ։
― Այստեղ նա արդեն կատաղեց։ Բռունցը բռնել է քթիս տակ այդ կրետինն ու սպառնում է։
― Հոլդեն, վերջին անգամ եմ զգուշացնում, եթե բերանդ չփակես, էնպե՜ս կհագցնեմ․․․
― Ես քեզ զգուշացրի, չէ՞, ― ասում է։ Երևում է, շատ էր վախեցել, կարծել էր, թե գլուխս ջարդվել է հատակին շրմփալիս։ Ափսոս, որ չէր ջարդվել։
― Ի՛նքդ ես մեղավոր, գրողը տանի, ― ասաում ասում է։ Ո՜ւհ, այ թե վախեցել էր, հա՜։
Իսկ ես տեղիցս չեմ շարժվում։ Հատակին ընկած հայհոյում եմ նրան՝ շա՛ն որդի, տխմա՛ր։ Այնպես կատաղած էի նրա վրա, որ քիչ էր մնում լաց լինեի։
― Եվ դա քո կարծիքով ուշ չէ՞, ― ասում է Էկլին։ ― Լսիր, վաղը շուտ պետք է վեր կենամ, եկեղեցի եմ գնալու, գրողը տանի։ Իսկ դուք սատանայի պես, գիշերվա կեսին կռիվ֊ղալմաղալ եք գցել։ Գոնե ասա, թե ինչի համար էիք կռվում։
― Երկար պատմություն է։ Կձանձրանաս լսես, Էկլի։ Տեսնո՞ւմ ես, ինչպես եմ մտածում քո մասին։ ― Նրա հետ ես երբեք անձնական գործերիս մասին չէի խոսում։ Նախ նա Ստրեյդլեյթերից էլ հիմար էր։ Ստրեյդլեյթերը նրա համեմատույթամբ համեմատությամբ հանճար էր։ ― Գիտես ինչ, ― ասում եմ, ― կարելի՞ է, այս գիշեր ես Էկի Էլի մահճակալին գնեմ։ քնեմ։ Նա մինչև վաղը երեկոյան չի վերադառնալու։
― Գիտեի, որ Էլը չի վերադառնալու։ Նա ամեն շաբաթ օր տուն էր գնում։
― Գիտեմ, բայց ինչպես կարող եմ ասել՝ քնիր, խնդրեմ, նրա մահճակալին։ Մի՞թե կարելի է այդպիսի բան անել։
― Սպանեց թողեց։ Ես մեկնեցի ձեռքս, դեռևս հատակին նստած, ու թփթփացրի այդ հիմարի ուսին։
― Դու արքայազն ես, Էկլի, բալիկս, ― ասում եմ։ ― Դու գիտե՞ս այդ բանը, թե ոչ։
― Չէ, իսկապես, ինչպե՞ս կարող եմ ասել՝ քնիր ուրիշի մահճակալին։
― Դու իսկակա՜ն արքահյազն արքայազն ես։ Դու ջենտլմեն ես ու գիտնական, բալիկս, ― ասացի ես։ Իսկ գուցեև նա իսկական գիտնական էր։ ― Պատահմամբ սիգարետ չունե՞ս։ Որ չունենաս՝ կմեռնեմ։
―Ոչինչ չունեմ։ Լսիր, ինչի՞ց սկսվեց կռիվը։ ― Բայց ես նրան չպատասխանեցի։ Միայն վեր կացա ու մոտեցա պատուհանին։ Այնպես տխրեցի հանկարծ։ Կուզեի այդ րոպեին մեռնել, ազնիվ խոսք։
― Այո, ես պաշտպանում էի քո պատիվը։ Ստրեյդլեյթերը ասաց, որ դու զզվելի ես։ Ինչպես կարող էի թույլ տալ նման հանդգնություն։
― Նա ուղղակի վեր թռավ տեղից։
― Չէ, իսկապես։ Ճի՞շտ ես ասում։ Այդպես էլ ասա՞ց։
Բայց ես բացատրեցի, որ կատակ եմ անում, իսկ հետո պառկեցի էլի Էլի մահճակալին։ Օ՜հ, ինչքան վատ էի զգում։ Տրամադրությունս ուղղակի անտանելի էր։
― Ձեր սենյակից շատ վատ հոտ է գալիս, ― ասում եմ։ ― Այստեղից զգացվում է գուլպաներիդ հոտը։ Լվանալ չե՞ս տալիս, ի՛նչ է։
― Դու, ինչ է, մտադիր ես այստե՞ղ քնել, ― հարցրեց Էկլին։ Խոսք չկա, շա՜տ բարեհամբյուր տան տեր է։
― Չգիտեմ։ Գուցե։ Մի՛ հուզվիր։
― Դե ես չեմ հուզվում։ Միայն թե շատ անհարմար կլինի, եթե Էլը հանկարծ վերադառնա, տեսնի իր մահճակալին մարդ է քնած․․․
― Էյ, Է՛կլի։
― Նա դարձյալ չլսեց։ Քնած էր մեռածի պես։
― Էյ, Է՛կլի։
― Սա ի՞նչ բան է։
― Ոչինչ։ Պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել, որ դու իսկական արքայզն արքայազն ես, ուրիշ ոչինչ, ― ասացի ես, ու ձայնս այնպես անկեղծ ու ազնիվ էր։ ― Կեցցես դու, Էկլի, բալիկս, ― ասացի, ― գիտե՞ս ի՜նչ տղա ես դու։
― Խելքիդ զոռ տուր, զոռ տուր։ Եբևէ Երբևէ կջարդեն գլուխդ․․․
Բայց ես բանի տեղ չդրի։ Դուռը շրխկացրի ու դուրս եկա միջանցք։
Բոլորը քնել էին, ոմանք էլ կիրակի օրով տուն էին գնցելգնացել, և միջանցքում լուռ ու թախծալի էր։
Լեգիփ ու Հոֆման դռան մոտ «Կոլինոս» ատամնամածուկի մի դատարկ տութ տուփ էր ընկած, ու դեպի սանդուղքը գնալիս ես խփում էի դրան կոշիկիս քթով, հագիս տնային մորթե մաշիկներ էին։ Սկզբում մտածեցի գնամ ցած, տեսնեմ ինչպես է ապրում իմ ծերուկը՝ Մել Բրոսարը։ Բայց մեկ էլ միտքս փոխեցի։ Հանկարծ որոշեցի ինչ պետք է անեմ։ Հենց այս րոպեին պետք է գլուխս առնեմ ու գնամ Փենսիից։ Չսպասեմ մինչև չորեքշաբթի, և վերջ։ Սոսկալի չէի ուզում մնալ այստեղ տնկված։ Շատ էի տխուր և միայնակ զգում ինձ։ Ու որոշեցի ահա թե ինչ անել․ համար վերցնել Նյու֊Յորքի որևէ հյուրանոցում, իհարկե, ոչ թանկարժեք հյուրանոցում, ու հանգիստ ապրել այնտեղ մինչև չորեքշաբթի։ Իսկ չորեքշաբթի օրը վերադառնալ տուն․ մինչև չորեքշաբթի կարգին կհանգստանամ, տրամադրությունս էլ կբարձրանա։ Հաշվում էի, որ ծնողներս իմ հեռացման մասին ծերունի Թերմերի նամակը կստանան ոչ շուտ, քան երեքշաբթի կամ չորեքշաբթի։ Չէի ցանկանում տուն վերադառնալ, մինչև նամակն ստանալն ու դրա հետ հաշտվելը։ Չէի ուզում ականատես լինել այդ ամենն առաջին անգամ կարդալուն։ Մայրս անմիջապես հիստերիկայի մեջ էր ընկնելու։ Իսկ հետո, երբ մի քիչ հնանա, արդեն ոչինչ։ Իսկ ինձ հարկավոր էր հանգստանալ։ Նյարդերս սոսկալի լարված էին։ Ազնիվ խոսք, սոսկալի։
Մի խոսքով, այդպես էլ որոշեցի։ Վերադարձա սենյակ, վառեցի լույսը, սկսեցի հավաքել իրերս։ Համարյա ամեն ինչ տեղավորել էի։ Իսկ այդ Ստրեյդլեյթերը իսկի չարթնացավ էլ։ Ծխեցի, հագնվեցի, երկու ճամպրուկներս դասավորեցի։ Երկու րոպեում դասավորեցի։ Ես շատ արագ եմ դասավորում։
Մի բան միայն տրամադրությունս գցեց։ Տեղավորեցի նաև նոր չմուշկներս, որ մայրս նախօրյակին էր ուղարկել։ Տրամադրությունս ընկավ, որովհետև պատկերացրի, թե մայրիկս ինչպես է գնացել սպորտխանութ, վաճառողին միլիոն տարօրինակ հարցեր տվել, իսկ այստեղ ինձ կրկին վտարել են դպրոցից։ Մի տեսակ տխուր էր։ Չմուշկներն էլ այն չի գնել, որն ինձ հարկավոր է, ինձ վազքային է հարկավոր, իսկ նա գնել է հոկեյի, բայց միևնույն է, տրամադրությունս ընկավ։ Միշտ այդպես է ստավում՝ ստացվում՝ ինձ նվեր են տալիս, իսկ տրամադրությունս դրանից ընկնում է։
Ամեն ինչ տեղավորեցի, նորից հաշվեցի փողս։ Չեմ հիշում կոնկրետ որքան էր, բայց բավական շատ էր։ Հենց անցյալ շաբաթ էր տատիկս փող փոխանցել ինձ։ Մի տատիկ ունեմ, որ փողը չի խնայում։ Ճիշտ է, խելքն այնքան էլ տեղը չէ․ հարյուր տարեկան է նա և տարին մի չորս անգամ ծննդյանս կապակցությամբ փող է ուղարկում ինձ։ Ու թեև բավականին փող ունեի, այնուամենայնիվ, մտածեցի, որ մի ավելորդ դոլարը փոր չի ծակի։ Գնացի միջանցքի ծայրը, արթնացրի Ֆրեդերիկ Ուդրոֆին, այն տղային, որին փոխարինաբար տվել էի գրամեքենաս։ Հարցրի, թե որքան կտա գրամեքենայիս դիմաց։ Նա հարուստներից էր։ Ասաց՝ չգիտեմ։ Ասաց՝ մտադիր չէ գնել։ Բայց, այնուամենայնիվ, գնեց։ Գրամեքենան արժեր մոտ իննսուն դոլար, իսկ նա գնեց քսանով։ Դեռ բարկացավ էլ, որ արթնացրի իրեն։
Նա վերևի ցանցին էր նայում, որտեղ դրված էին իմ ճամպրուկները։
― Այո, ― ասում եմ։ Նա իրավացի է, ճամպրուկներիցս մեկի վրա իրոք մնացել էր դպրոցական պիտակը։ Էժանագին բան է։
― Ա՜խ, ուրեմն դուք Փենսիո՞ւմ եք սովորում, ― ասում է նա։ Շատ հաճելի ձայն ունի։ Այդպիսի ձայնը լավ է հնչում հեռախոսով։ Արժե որ հետը փոքրիկ հեռախոս ման ածի։
― Բայց, սիրելիս, մի՞թե ձեզ թույլատրվում է կոկտեյլ պատվիրել, ― հարցնում է նա։ Ու բոլորովին էլ ոչ բարձրից։ Նա այնքա՜ն լավն էր, որ երբեք վերևից չէր խոսի։
― Ընդհանրապես չի թույլատրվում, բայց ինձ մատուցում են, որովհետև ես բարձրահասակ եմ, ― ասում եմ։ ― Բացի այդ, մազերս ճերմակել են։ ― Ես թեքեցի գլուխս ու ցույց տվի ճերմակ մազերս։ Նա ուղղակի ապշեց։ ― Իսկապես, ինչո՞ւ չխմենք միասին։ ― Հարնցում Հարցնում եմ։ Ես շատ էի ուզում նրա հետ խմել։
― Չէ, թերևս, չարժի։ Շնորհակալ եմ, բարեկամս, ացելի լավ է չգնանք, ― ասում է։ ― Համ էլ ռեստորանն այս ժամին փակ է լինում, ախր հիմա շատ ուշ է, չգիտե՞ք։
― Ե՞ս։ Ես ավտոմատից։
― Ախ այդպե՜ս։ ― Հետո երկար լռեց։ ― Գիտեք ինչ, ես շատ ուրախ կլինեմ ձեզ հետ հանդիպել, միստր Քոֆլ։ Ձյանից Ձայնից երևում է, որ դուք շատ լավ մարդ եք։ Զարմանալի հաճելի ձայն ունեք։ Բայց հիմա, այնուամենայնիվ, ուշ է։
― Ես կարող եմ գալ ձեզ մոտ։
― Դու ճի՞շտ էիր ասում։ Իսկապե՞ս ոչ մի տեղ չես գնալու։ Իսկապե՞ս վերադառնալու ես տուն։
― Այո, ― ասացի ես։ Ու չէի խաբում։ Իսկապես վերադարձա տուն։ ― Դե շո՛ւտ արա, ― ասում եմ։ ― Հիմա կսկսվի։
Նա վազեց տոմսակ գնեց ու վերջին պահին հասավ կարուսելի մոտ։ Էլի պտտվեց շուրջբոլորը։ Մինչև որ գտավ իր նախկին ձին։ Հեծավ, ձեռքը թափահարեց իմ կողմը, ես էլ ձեռքս թափահարեցի։