Վերջին թարմացում 3 Ապրիլի 2016, 22:12

Տպխիսի աւագնու երդումնագիր 1879 թիւ

ԵՐԴՈՒՄՆԱԳԻՐ

Ես ներքոյ անուանեալս խոստանում և երդնում յամենակարողն Աստուած, առաջի ս՟բյ Աւէտարանի նորա թէ ես կամիմ եւ պարտիմ Նորին Կայսերական Մեծութեան իմս իսկական յատուկ Ամենաողորմած մեծ Թագաւորի և Կայսեր Աղեքսանդր Նիկոլայեւիչի, ինքնակալին ամենայն Ռուսաց Նորին Կայսերական Բարձրութեան առաջի աթոռոյ մեծ Իշխան Աղեքսանդր Աղեքսանդրովիչի, ծառայիլ հաւատարմութեամբ և անկեղծօրէն և յամենայնի հնազանդիլ ոչ խնայելով գանձն իմ մինչև ցյետին կաթիլ արեան իմոյ և զամենայն պատկանեալս Բարձրագոյն Ինքնակալութեան զորութեան և իշխանութեան Նորին Կայսերական Մեծութեան, իրաւունս և արտոնութիւնս թէ օրինագրութիւնս և թէ յետոյ օրինադրելիս ըստ չափու զօրութեան և իմանալոյ իմոյ և զվսեմութիւն նոցա պահել և պաշտպանել և ամենայն զորութեամբ, գուն գործել, յամենայն ժամանակի նպաստամատոյց լինել յայն գործս որք վերաբերին հաւատարիմ ծառայութեան և թագաւորական շահու Նորին Կայսերական Մեծութեան, իսկ երբ իրազգաց եղեց զվնասուց օգտին Նորին Կայսերական Մեծութեան զպակասութենէ և զկորստէնէ շահու, զայն ամենայն ոչ միայն ա ճապարել ի յայտ ածել, այլ նա և ամենայն հնարիւք ջանալ խափանել զայնոսիկ, և ինձ հաւատացեալ խորհուրդն պահպանել պնդութեամբ, նա և զեգեալն վերայ իմ և հաւատացեալն ինձ աստիճան ի գործ դնել պարտուպատշաճ եղանակաւ, ըսա խղճի մաաց իմոյ, համաձայն որպէս այսմ ընդհանուր նմանապէս և առանձին սահմանադրութեամբ և համեմատ ժամանակէ առ ժամանակ յանուն Նորին Կայսերական Մեծութեան, յիմ վերայ կարգն դրեալ մեծաւորաց տուեալ պատուիրանացն, հրովարտակաց և հրամանաց։ Իսկ վ՟սն շահաւորութեան բարեկամութեան կամ՝ թշնամութեան զընթանալ ընդդէմ պարտաւորութեան և երդման իմոյ և այն օրինակ վարել որպէս վայելուչէ հաւատարիմ հպատակի Նորին Կայսերական Մեծութեան և որպէս զի կարացից ես տալ պատասխանի յայնմ առաջի Աստուծոյ և ահաւոր ատենի նորա որ և ինքն Տէր Աստուած օգնեսցէ ինձ ըստ հոգւոյ և մարմնոյ։ Ի վախճան այսմ երդման համբուրեմ զբան և զխաչ Փրկչին իմոյ Ամէն․

Դ 187 ամի ՛իՏփխիս