Ամպեր

Գրապահարան-ից
Ամպեր

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ դատարկ

Չկա ոչ մի բան, ինչն ամպ չէ: Տաճարները
քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան:
Հայելում նայող արտացոլանքդ արդեն նույնը չէ,
իսկ օրը մի շփոթեցնող լաբիրինթոս է:
Մենք նրանք ենք, որոնք անհետանում ենք:
Արևմուտքում լուծվող բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: