Ինքնասպանությունը

Գրապահարան-ից
17:47, 1 Փետրվարի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ինքնասպանություն

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ դատարկ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Երկնքում ոչ մի աստղ չի լինի,
Չի լինի գիշերը,
Ես կմեռնեմ և իմ հետ նաև
Ամբողջ անտանելի տիեզերքը։
Ես կջնջեմ բուրգերը, մեդալիոնները,
մայրցամաքներն ու դեմքերը։
Կջնջեմ անցյալի կուտակումը,
Կփոշիացնեմ, պատմությունը,
կփոշիացնեմ և փոշին։
Սպասում եմ հիմա վերջին մայրամուտին։
Լսում եմ թռչնի երգը վերջին։
Թողնում եմ ոչինչը ոչ մեկին։