Ինքնասպանությունը

Գրապահարան-ից
Ինքնասպանությունը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ դատարկ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Երկնքում ոչ մի աստղ չի լինի,
Չի լինի գիշերը,
Ես կմեռնեմ և իմ հետ նաև
Ամբողջ անտանելի տիեզերքը։
Ես կջնջեմ բուրգերը, մեդալիոնները,
մայրցամաքները և դեմքերը։
Կջնջեմ անցյալի կուտակումը,
Կփոշիացնեմ պատմությունը,
կփոշիացնեմ և փոշին։
Սպասում եմ հիմա վերջին մայրամուտին։
Լսում եմ վերջին թռչնին։
Թողնում եմ ոչինչը ոչ մեկին։