Տափակաձկան մեջքամիսը

Գրապահարան-ից
Տափակաձկան մեջքամիսը (հատված գրքից)

հեղինակ՝ Ջերալդ Դարրել
թարգմանիչ՝ Մ․ Վ․ Արիստակեսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Բաֆուտի քերծեները»


Եղբայրս իմ մասին

Աննորմալ երեխա է, բոլոր գրպանները լցված են խխունջներով։

Լոուրենս Դարրել, 1931 թ․


Դեֆեկտավոր երեխա է․ լուցկու տուփերով կարիճներ է բերում։

Լոուրենս Դարրել, 1935 թ․


Տղան խելքը թռցրել է, աշխատանքի է վարձվել կենդանաբանական խանութում։

Լոուրենս Դարրել, 1939 թ․


Տղան բոլորովին խախտվել է, ցանկանում է աշխատել կենդանաբանական այգում։

Լոուրենս Դարրել, 1945 թ․


Այս մարդը խենթացել է, թափառում է ջունգլիներում, ուր օձեր են վխտում:

Լոուրենս Դարրել, 1952 թ․


Այս խելապակասը ցանկանում է իր կենդանաբանական այգին ունենալ։

Լոուրենս Դարրել, 1958 թ․


Սա մտագար է։ Հրավիրում եք նրան ձեզ մոտ, և նա արծվին խցկում է գինու մառանը։

Լոուրենս Դարրել, 1967 թ․


Նա պարզապես խելագար է։

Լոուրենս Դարրել, 1972 թ․