Զեկուցագիր երրորդ մոլորակի մասին
Գրապահարան-ից
հեղինակ՝ Արթուր Քլարկ |
- Ներքում բերվող հատվածը (որ նոր է վերծանվել Միջմոլորակային հնագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ) Մարսի վրա հայտնաբերված ամենանշանակալի վավերագրերից մեկն է։ Այն մեզ նոր հարուստ տեղեկություններ է տալիս մեր անհետացած հարևանների գիտական գիտելիքների և մտածումների մասին։ Վավերագիրը վերաբերվում է Մարսյան քաղաքակրթության վաղ ուրանի դարաշրջանին (այսիքն մարսեցիների պատմության վերջին շրջանին)․ դա նշանակում է, որ այն գրված է մեր թվականությունից ավելի քան հազար տարի առաջ։
- Թարգմանությունը կարելի է միանգամայն ստույգ համարել, թեև որոշ տեղերում նկատվել են դժվար մեկնաբանելի դարձվածքներ։ Որտեղ անհրաժեշտ է նկատվել, ավելի պարզ լինելու համար, մարսյան տերմիններն ու չափի միավորները փոխարինված են երկրայինով։
- (Ծանոթ․ թարգմ․)