Մեսեւեյվների տան ծեսը
Գրապահարան-ից
22:22, 24 Ապրիլի 2016 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Իմ բարեկամ Հոլմսի բնավորության մեջ հաճախ ինձ զարմացնում էր մի տարօրինակ հատկություն․ չնայած, որ իր մտավոր աշխատանքում նա ամենաճշգրիտն ու ամենաճշտապահն էր մարդկանց մեջ, իսկ հագուստը միշտ էլ աչքի էր ընկնում ոչ միայն մաքրությամբ, այլ նույնիսկ նուրբ ու ընտիր լինելով, մնացած ամեն ինչում բարեկամս ամենաթափթփված էակն էր աշխարհիս երեսին, եւ նրա սովորությունները կարող էին խենթացնել նրա հետ միեւնույն հարկի տակ ապրող ուզածդ մարդուն։