Զղջում
Գրապահարան-ից
Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ մեկը կարող է գործել: Ես չեմ եղել երջանիկ: Մոռացության սառույցները թող կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն: Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ: Չեմ եղել երջանիկ: Ես չեմ իրագործել նրանց երիտասարդ կամքը: Իմ միտքը հանձնել եմ արվեստի համառ համաչափությանն ու մանրուքներին: Նրանք տեսնում էին ինձ համարձակ: Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում: Միշտ կողքիս է մելանխոլիկ մարդու այս ստվերը: