Զղջում

Գրապահարան-ից
17:23, 9 Հուլիսի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Զղջում

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Դավիթ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Թող մոռացության սառույցները
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:

Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Ես չեմ եղել երջանիկ:

Ես չեմ իրագործել նրանց
երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:

Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը: