Երգարան (1956)
հեղինակ՝ [[]] |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1
- 2 ՁՈՆԵՐ, ԳՈՎՔԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
- 2.1 ԼԵՆԻՆ
- 2.2 ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՍԵՐ
- 2.3 ՀԱՅՐԵՆԻՔ Է ԿԱՆՉՈՒՄ
- 2.4 ՀԱՅՐԵՆԻՔ
- 2.5 ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.6 ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.7 ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
- 2.8 ՀԱՅՐԵՆԻ ՋՐԵՐ
- 2.9 ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
- 2.10 ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.11 ԵՐԳ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՍԻՆ
- 2.12 ԱՆԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.13 ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.14 ՀԱՅՐԵՆԻՔ
- 2.15 ՀԱՅՐԵՆԻՔ
- 2.16 ԵՐԳ ՑՆԾՈՒԹՅԱՆ
- 2.17 ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.18 ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.19 ԵՐԳ ՑՆԾՈՒԹՅԱՆ
- 2.20 ԵՐԳ ՀՆԳԱՄՅԱԿԻ
- 2.21 ՕՐՈՐ
- 2.22 ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
- 2.23 ՄՈՍԿՎԱ
- 2.24 ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԳԸ
- 2.25 ԵՐԵՎԱՆ
- 2.26 ՆՈՐ ԵՐԵՎԱՆ
- 2.27 ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԳԵՏԸ
- 2.28 ՀԵՐՈՍ ՆԵԼՍՈՆ
- 2.29 ԵՐԳ ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
- 2.30 ԿԵՆԱՑ ԵՐԳ
- 2.31 ԱԶԵՐԲԵՅՋԱՆ
- 2.32 ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
- 2.33 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ
ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ
(Կոմունիստական պարտիայի հիմնը)
Ելի՛ր, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում։
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ,
Ինտերնացիոնալը աշխարհը կըփրկե։
Ոչ ոք չի տա մեր փրկությունը,
Ոչ խենթ հերոսը, ոչ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խըփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ,
Ինտերնացիոնալը աշխարհը կըփրկե։
Լոկ մենք ճորտերս ու բանվորներս
Ունենք անխախտ մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող, տըզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շըները չքանան,
Նորից երկիրը և՛ երկինքը
Մերն են ու մերը կմնան։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ,
Ինտերնացիոնալը աշխարհը կըփրկե։
- Խոսք՝ Է. Պոտյեի
- Երաժշտ.՝ Պ. Դեզայտերի
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԸ
Բյուր ազգի որդիներըս
Երազում ենք խաղաղ կյանք ու սեր,
Մենք այս ահեղ օրերին
Կըռվում ենք, որ ազատ միշտ լինենք։
Ամենուր, ամեն երկրում,
Օվկիանոսներում, ծովերում,
Եթե ջահել ես, տուր ձեռքդ դու մեզ,
Ձուլվիր շարքին, ընկեր։
Եղբայրության երգըն երգիր,
Նոր սերունդ, նոր սերունդ,
Նոր սերունդ.
Եվ այդ երգը չի մահանա,
Միշտ կապրի, միշտ կապրի,
Միշտ կապրի։
Մեզ բոլորիս ձայնակցում է
Ողջ աշխարհը մեծ.
Եվ այդ երգը չի մահանա,
Միշտ կապրի, միշտ կապրի,
Միշտ կապրի։
Հիշում ենք գոռ շառաչն այն՝
Մարտական անուններ անմոռաց,
Մեր կարմիր արյունով ալ
Հավիտյան մեր դաշինքն է կնքված։
Ով հոգով ազնիվ է, թող գա,
Մտնի մեր շարքերը.
Բախտը ազգերի, գալիքն օրերի
Մեր ձեռքումն է, ընկեր։
Եղբայրության երգըն երգիր...
Ջահել, ազնիվ բյուր սրտեր
Կըրկնում են խոսքերը մեր երդման,
Բարձրացնում ենք դըրոշները
Ի պատիվ սրբազան մեր անվան։
Սև ուժերը նորից-նոր
Մեզ սպառնում են ամեն օր,
Ով ազնիվ է, լինի դիրքերում,
Ընդդեմ պատերազմի։
Եղբայրության երգըն երգիր...
- Խոսք՝ Օշանինի
- Երաժշտ.՝ Նովիկովի
ՁՈՆԵՐ, ԳՈՎՔԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ԼԵՆԻՆ
Լենին, դու կյանք ես հարակեզ,
Դու պատմություն ես մարդկային,
Որ շառաչում է հորդ գետի պես
Դեպի օվկիանն ապագայի։
Մեր երջանիկ Հայրենիքի
Յուրաքանչյուր հարկի ներքո
Ու վանդակում ամեն կրծքի
Կա որպես շունչ անունը քո։
Մեզ հետ ես դու ամեն վայրկյան,
Արյան պես վառ ու կենդանի,
Ե՛վ հողմերում ատելության,
Ե՛վ հաղթական սիրո ժամին։
Մեր երջանիկ Հայրենիքի
Յուրաքանչյուր հարկի ներքո
Ու վանդակում ամեն կրծքի
Կա որպես շունչ անունը քո։
- Խոսք՝ Ն. Զարյանի
- Երաժշտ.՝ Դ. Ղազարյանի
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՍԵՐ
Երկրիս վըրա մարդ ու ծաղիկ
Արեգական շողն են ընկել,
Սեր են առնում, սեր են տալիս,
Ուրախության լողն են ընկել,
Լուսինն անգամ շուտ է ծագում,
Աստղերն ուսեն օղ են ընկել.
Արի, ծաղկենք, իմ սիրական,
Մենք էլ սիրո դողն ենք ընկել։
Սիրտըս առա ու ման եկա
Հազար երկիր, հազար մի գեղ,
Բայց չըտեսա Հայրենիքես
Անուշ մի հող, անուշ մի տեղ,
Ուր բացվում է ձըմեռ, գարուն
Հըզոր սիրո վարդը շըքեղ.
Արի ծաղկենք, իմ սիրական,
Սիրո ազատ հողն ենք ընկել։
Թե խեթ նայես Հայրենիքիս,
Սերըդ փուշ է, զուր ես գալու,
Ինչքան ժըպտաս դու նըրա հետ,
Այնքան սըրտիս դուր ես գալու,
Ինչպես ցողը կոկոն վարդին՝
Ծարավ սըրտիս ջուր ես տալու.
Արի, սիրենք, իմ սիրական,
Սիրողների բովն ենք ընկեր։
- Խոսք՝ Հ. Շիրազի
- Երաժշտ.՝ Մ. Մազմանյանի
- Մ. Միրզոյանի
ՀԱՅՐԵՆԻՔ Է ԿԱՆՉՈՒՄ
Հայրենիքն է կանչում իր առյուծ զավակաց,
Եվ կուռ կանչը նըրա փոթորիկ ու ցասում,
Սիբիրից մինչև Կարպատ ու մինչև վեհ Արագած
Զինավառ վեր ելան միլիոններ դյուցազուն,
Միլիոններ դյուցազուն։
Մեր վառոդն է միշտ չոր, մեր սըվինը խոցող,
Մեր տանկերը հուժկու, ամրոցներ կարծրակուռ,
Բազեներ ունենք բյուր, ուրուրներ որսացող,
Մեր նավերը սարսափ ու մահ են կայծակում,
Ու մահ են կայծակում։
Աներեր հավատով, վրեժով մեր ատող,
Անձնազոհ և արի մենք ելանք պայքարի,
Թող կորչեն վախկոտներ և հոգիներ վհատող,
Մահ նրան, մեր կռվում ով որ մեզ խանգարի,
Ով որ մեզ խանգարի։
Դե առաջ, ընկերնե՛ր, աննահանջ, անվեհեր,
Մեր երկիրն է խուժում դավադիր թշնամին,
Մենք սովոր ենք կռվի և հաղթել ենք հավետ,
Կըհաղթենք այս անգամ մենք խիզախ պայքարով,
Մենք խիզախ պայքարով։
- Խոսք՝ Ա. Վշտունու
- Երաժշտ.՝ Էդ. Միրզոյանի
ՀԱՅՐԵՆԻՔ
(Քայլերգ)
Ծաղկիր, ազատ իմ Հայրենիք,
Երջանկության դու իմ բևեռ,
Հրպարտ ենք մենք ու երջանիկ
Գարնան շընչով քո բարեբեր։
Ի՜նչ ազատ է մարդը շնչում
Մեր այս խաղաղ երկնքի տակ,
Որքա՜ն հուզանք է ներշնչում
Եվ խնդության ծովեր անտակ։
Դու արև ես ճամփին խավար։
Ես զինվորը քո խանդավառ,
Քեզ կըհսկեմ քեզնով հարբած՝
Լոսաբացից մինչ լուսաբաց։
Ծաղկիր, ազատ իմ Հայրենիք,
Երջանկության դու իմ բևեռ,
Հըպարտ ենք մենք ու երջանիկ
Գարնան շընչով քո բարեբեր։
- Խոսք՝ Ա. Գրիգորյանի
- Երաժշտ.՝ Ա. Այվազյանի
ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆ
Ես ջուրն եմ խըմել ամեն աղբյուրից
Անուշ ակունքից, անուշ Հայաստան,
Ինձ օրորել է ամեն մի ուռիդ,
Սընել քո բույրդ, անուշ Հայաստան։ (2)
Ամպիդ արցունքը շաղիկն է սըրտիս,
Առվիդ կարկաչը տաղիկն է սըրտիս,
Քո վառ գարունը ծաղկունքն է սըրտիս,
Ծուփ-ծուփ ծաղկունքով, անուշ Հայաստան։ (2)
Դու ծառաստան ես, ես ծառ գարունքիդ,
Նըվագարան ես, ես լար գարունքիդ,
Նոր երգարան ես, ես բառ գարունքիդ.
Հազար մի երգից անուշ Հայաստան։ (2)
- Խոսք՝ Ա. Գրաշու
- Երաժշտ.՝ Ե. Սարդարյանի
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Ամեն հայի սըրտի համար
Ուրախություն, իմ Հայաստան,
Ճամփաներում հեռու, խավար
Դու լույսի սյուն, իմ Հայաստան։
Զավակներիդ ձախորդ օրին՝
Դու միշտ արթուն, իմ Հայաստան,
Դեպի քո գիրկ ետ դարձողին
Հարազատ տուն, իմ Հայաստան։
Դարեր եկան ու գընացին,
Դու աննկուն, իմ Հայաստան,
Մեր Արարատ սարի պես հին
Դու միշտ կանգուն, իմ Հայաստան։
Սովետական մեր աշխարհում
Դու էլ մի սյուն, իմ Հայաստան,
Ամեն, ամեն հայի սըրտում
Անխորտակ տուն, իմ Հայաստան։
- Խոսք՝ Գ. Սարյանի
- Երաժշտ.՝ Ա. Սարյանի
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Հայոց աշխար, հըպարտ եմ ես,
Որ քո զավակն եմ հարազատ,
Եվ անսահման սիրում եմ քեզ,
Հայրենական հող իմ ազատ։
Եթե ցանկաս, կյանքս էլ կըտամ,
Կըտամ բոլոր գանձերս անգին,
Որ քո աչքերը միշտ ժըպտան,
Հավետ ծաղկի կյանքիդ այգին։
Քաջերը քո թող միշտ արթուն
Պահակ կանգնեն քո լույս բախտին,
Որ թըշնամին չըմտնի տուս,
Կըտրի հայոց կանաչ բարդին։
Հայոց աշխարհ, հըպարտ եմ ես,
Որ քո զավակն եմ հարազատ,
Եվ անսահման սիրում եմ քեզ,
Սովետական հողն իմ ազատ։
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Ռ. Ստեփանյանի,
- Ա. Խուդոյանի,
- Վ. Բունիի
ՀԱՅՐԵՆԻ ՋՐԵՐ
Իմ Հայրենիքի դաշտում ու ձորում
Ջըրերն են երգում, կարկաչում անքուն,
Երանի՜ նըրան, ով հուն է փորում,
Ջուր տալիս ծարավ արտին ու այգուն։
Ջըրերն են հոսում, կարկաչում անքուն,
Կյանք են տալիս ծարավ արտին ու այգուն։
Երանի՜ նըրան, ով արդար ձեռքով
Փորել է այս խոր ջըրանցքն ու առուն,
Թող ջուրը նըրան փառք տա իր երգով
Եվ բերի իր հետ վարդեր ու գարուն։
Ջըրերն են հոսում, կարկաչում անքուն,
Կյանք են տալիս ծարավ արտին ու այգուն։
Երանի՜ նըրանց, որ սրրտով զըվարթ
Պիտի նոր հուներ, ջըրանցքներ փորեն,
Որ ջուրը հասնի նոր այգի ու արտ,
Դառնա խաղողի ողկույզ ու ցորեն։
Ջըրերն են հոսում, կարկաչում անքուն,
Կյանք են տալիս ծարավ արտին ու այգուն։
- Խոսք՝ Ս. Վահունու
- Երաժշտ.՝ Կ. Զաքարյանի
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Պիտի փարվիմ չըքնաղ լանջիդ
Գարնան վարդով ցընծուն,
Եվ մայրական անհուն շընչիդ
Ցորեն արտով ծըփուն։
Կանչում ես ինձ լուսաբառբառ
Քո սիրադեղ կոչով,
Դեմքդ եմ տեսնում նոր ու պայծառ
Քո հընագեղ ոճով։
Վառ ու հըզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու, հավերժող իմ Հայաստան,
Անուն քաղցըր ու վըսեմ։
- Խոսք՝ Ավ. Իսահակյանի
- Երաժշտ.՝ Ռ. Ստեփանյանի
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը զարդ ունի,
Մեզ պես հազար մարդ ունի,
Օդում, ծովում, ցամաքում
Հազար հերոս մարդ անի։
Հե՜յ, ջա՜ն, ջանեջա՜ն,
Հազար հերոս մարդ ունի։
Հայաստանի բերքն առատ,
Կուռ շինարար ձեռքն առատ,
Աշխատանքը խանդավառ,
Երջանկության երգն առատ։
Հե՜յ ջա՜ն, ջանեջա՜ն,
Երջանկության երգն առատ։
Հայաստանը լույսի ծով,
Արևի տուն, հույզի ծով,
Երեկ, այսօր ամեն օր
Ապագա վառ հույսի ծով։
Հե՜յ, ջա՜ն, ջանեջա՜ն,
Ապագա վառ հույսի ծով։
- Խոսք՝ Վազգեն Տալյանի
- Երաժշտ.՝ Վարդգես Տալյանի
ԵՐԳ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՍԻՆ
Լայնարձակ է հայրենի երկիրն իմ,
Ձոր ու դաշտ, լեռներ անտառապատ,
Ես նըման մի այլ երկիր տեսած չեմ,
Որ տեղ մարդ շնչեր այդպես ազատ։
Մոսկվայից մինչև հեռու վայրերը,
Հարավից մինչև հյուսիս ծովեր,
Մարդ ազատ քայլում է, նա է տերը
Իր հզոր անպարտ հայրենիքի,
Ամենայն տեղ կյանքն ազատ ու լի է,
Ինչպես Վոլգան լայն ու հորդառատ,
Ջահելի ՜ճամփան միշտ հուսալի է,
Ալևոր մարդկանց կյանքն է զվարթ։
Լայնարձակ է հայրենի երկիրն իմ...
Մեր հանդերը շեն ու բարեբեր են,
Քաղաքները անթիվ ու անհամար,
Մեր հարազատ ու վեհ խոսքն է «ընկեր»,
Ամենքից նա թանկ է մեզ համար.
Այս խոսքից մեր սիրտը միշտ հրճվում է,
Բարեկամ են դառնում ամեն տեղ,
Ամենքին ծանոթ ու հարազատ է,
Եվ չկա մեզ մոտ ո՛չ գույն, ո՛չ ցեղ։
Լայնարձակ է հայրենի երկիրն իմ...
- Խոսք՝ Լեբեդև-Կումաչի
- Երաժշտ.՝ Դունաևսկու
ԱՆԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Սարերի հովով,
Արտերի ծովով
Դու ինձ գերում ես, իմ նոր բուրաստան,
Ես քեզ սիրում եմ հազար մի ձեվով,
Իմ սովետական, անուշ Հայաստան։
Սարեսար ծաղկել,
Որդոցդ հավաքել
Դարդից ելել ես, իմ նոր վարդաստան,
Դու նազ լուսնկա է արև ես հագել,
Իմ սովեատկան անուշ Հայաստան։
Քո բախտի ճամփին,
Էլ չես գա ծունկի,
Քեզ ոտքի հանեց հզոր Ռուսիան,
Ապրիր, որ ապրենք, ծաղկիր, որ ծաղկենք,
Իմ սովետական անուշ Հայաստան։
- Խոսք՝ Հ. Շիրազի
- Երաժշտ.՝ Ե. Սարդարյանի
ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ երկրի վրա շողում է
Սարը Արարատ,
Եվ խաղողը, մեր ժպտում է
Քաղցր ոսկեհատ։
Փայլփլում է մեր Սևանը, Լույս տալիս անվերջ,
Ու ծաղկում է Երևանը,
Իմ քաղաքը պերճ։
Թնդա՛, զվարթ, եմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար.
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան։
Քաջագործ են ջահելները,
Մեր գարունն է թանգ,
Իմաստուն են ահելները,
Փառք են ու պարծանք.
Ալվան վարդ են աղջիկները,
Սերն է իմ վկա,
Ով տեսնի հուր աչիկները,
Էլ հանգիստ չկա։
Թնդա՛, զվարթ...
Դաշտերում ուրախ հնչում է
Երգը անսպառ,
Թասերումը կարկաչում է
Գինին ոսկեվառ.
Կուռ պողպատ է մեր երկիրը,
Հողը ծաղկավետ.
Աստղափայլ են երգն ու գիրը։
Ռուսիան է մեզ հետ։
Թնդա՛, զվարթ...
- Խոսք՝ Հ. Ղուկասյանի
- Երաժշտ.՝ Ա. Այվազյանի
ՀԱՅՐԵՆԻՔ
Սարերդ ծաղկել, ձորերդ ծաղկել,
Զմրուխտ գարունքի շորեր են հագել,
Գարնան ճամփով ես գնում երջանիկ,
Անուշ Հայրենիք, քնքուշ Հայրենիք։
Վարդերը գարնան շուրթերով վառման
Խոսում են քեզ հետ սիրով անսահման,
— Քեզնով ենք միայն զվարթ, երջանիկ,
Անուշ Հայրենիք, քնքուշ Հայրենիք։
Ատաերդ լիքն են ցորենի բերքով,
Լույս արտուտների հայրենի երգով,
Բերքով երջանիկ, երգով երջանիկ,
Անուշ Հայրենիք, քնքուշ Հայրենիք։
Ես էլ մի հասկ եմ քո կյանքի արտում,
Սիրտս՝ մի արտայտ, քեզ գովք է կարդում,
Քեզնով է միայն. որդիդ երջանիկ,
Անուշ Հայրենիք, քնքուշ Հայրենիք։
- Խոսք՝ Աշոտ Գրաշու
- Երաժշտ.՝ Արտաշես Խաչատրյանի
ՀԱՅՐԵՆԻՔ
Կուզեմ վարդի պես քո հողին բուրել,
Միայն քո հողին, մեր նոր հայրենիք,
Կուզեի սիրտըս պոկել, քեզ բերել,
Սրտանց քեզ բերել, մեր նոր հայրենիք։
Եվ վարդ քո հողում դու արև աշխարհ,
Դու արև աշխարհ սոցիալիստական,
Կուզեմ հավիտյան քո հողն համբուրել,
Մեր նոր հայրենիք, սրտանց քեզ սիրել։
- Խոսք՝ Ա. Միրասի
- Երաժշտ.՝ Կ. Զաքարյանի
ԵՐԳ ՑՆԾՈՒԹՅԱՆ
Ցնծում է այսօր մեր երկիրը հայրենի,
Քաղաքներ, գյուղեր իրար են ձայնակցում,
Մեր հերոսների անմահ անուններից,
Տրոփում թնդում են բերկրանքող սրտերը հայրերի։
Խանդավառ սիրով մայրերն են նրանց գրկում,
Սիրեցյալ ընկերն է կարոտով փարվում...
Թըռչում են ուրախ, կանչում են ու ճչում,
Բյուր, բյուր զավակներ գորովալից ու խնդուն։
Հնչեք փողեր զիլ,
Երգեք տաղերը բյուր,
Երգերով, զովքերով,
Թընդա թող Հայրենիք։
Հայրենիք ուրախ, խնդության,
Ցնծության երգերով։
Հաղթական քայլով մեր գընդերն են եկել
Ալ դրոշներով շենքերն են զարդարվել,
Ջերմ ու խանդավառ երկիրն է ծափ տալիս.
Հզոր բանակին ու հերոսներին մեր Լենինյան։
Առնենք ընկերներ այս լիք-լիք բաժակները,
Առաջին կենացը նվիրենք նրանց,
Ովքեր երջանիկ կյանքի պայծառ օրերը,
Հաղթանակով պսակեցին հավիտյան։
- Խոսք և երաժշտ.՝ Մ. Աղայանի
ՀԱՅԱՍՏԱՆ
Երգենք ազատ երկիրը մեր,
Ծաղկուն դաշտերը բարեբեր.
Լույսերի մեջ հավերժական
Հայրենիքը սովետական։
Ծաղկիր երկիր իմ Հայաստան
Ազգերի հետ եղբայրական,
Մենք ապրում ենք երջանկության
Ազատ դարում սովետական։
Ժպտում է մեզ իր նոր տեսքով
Լենինականը հոգեթև.
Լույս է տվել նրան հավերժ,
Կրեմլի պայծառ աստղն անշեջ։
Ծաղկիր երկիր իմ Հայաստան...
Պարուրել է բերկրանքն այսօր
Կիրովական քաղաքը նոր,
Քայլում է նա ազատ կյանքի
Լույս ուղիով կոմունիզմի։
Ծաղկիր երկիր իմ Հայաստան...
- Խոսք՝ Ռ. Ղասարյանի
- Երաժշտ.՝ Է. Կզարթմյանի
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Քո սարերը,
Քո ձորերը,
Իմ երկիր, ծաղիկ հագան,
Քո արտերն են,
Քո վարդերն են
Լեն ճամփան կյանքի գարնան։
Դու մնա միշտ վառ դալար,
Դու ծաղկիր միշտ, իմ աշխարհ։
Ծով բերքդ,
Ծով միրգդ
Թող ծփա վարար։
Դու ես իմ ազատ երգը, Հայաստան,
Դու ես իմ զվարթ կյանքը, Հայաստան։
Մի շողն ես, մի ցողն ես,
Մեծ աստղի Կրեմլյան։
Դու նոր ես, հզոր ես,
Իմ մայր Հայաստան։
Նոր շենքերդ,
Կամուրջներդ,
Թող շողան կամար-կամար
Մութ գյուղերիդ,
Մութ հյուղերիդ
Լույս բերինք պայծառ անհամար։
Տես, լույսի տակ պար բռնել,
Կաքավում են մեր հարսերը.
Դու լար իմ,
Քնար իմ,
Իմ սրտի վառ սեր։
Դու ես իմ ազատ...
- Խոսք՝ Ա. Գրաշու
- Երաժշտ.՝ Ա. Այվազյանի
ԵՐԳ ՑՆԾՈՒԹՅԱՆ
(«Հայրենիք» կանտատայից)
Իմ աննման, իմ հուրհըրան,
Դաժան օրերն անդարձ կորան,
Սեղանը բաց, գինին վըրան,
Թասերը լից բերնեբերան։
Հայոց ազատ
Արևի տակ
Խըմենք, խընդանք,
Կյանքին փառք տանք։
Դու, սևաչյա իմ սըրտակից,
Մեր շեն ու նոր օջախներից
Կանչիր, թող գան դուռ ու դըրկից,
Քո նուրբ ձեռքով թասերը լից։
Հայոց ազատ...
Մեր պապերի հոգին արդար
Հազար տարվա տենչն անկատար
Պահեց անշեջ ու անվըթար...
Հիմա ծիծղուն բաժակըդ առ։
Հայոց ազատ...
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Ա. Հարությունյանի
ԵՐԳ ՀՆԳԱՄՅԱԿԻ
(«Հայրենիք» կանտատայից)
Մեր մաքառման այս հինգ տարին
Սովետական մեր աշխարհին
Կըբերի նոր, ուրախ օրեր,
Լույսի ծովեր հեքիաթային։
Նոր ավաններ, նոր ոստաններ,
Մըշտականաչ այգեստաններ,
Նորակառույց գյուղեր ծաղկուն
Կըզարդարեն երկիրր մեր։
Սարի հովից ալեծածան՝
Կերգեն հասկերը քաղցրաձայն,
Տըրխուր, տոչոր խոպաններում
Ծաղկած ծառերը կըցնծան։
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Ա. Հարությունյանի
ՕՐՈՐ
(«Հայրենիք» կանտատայից)
Նընջի՛ր անհոգ, իմ լույս մանկիկդ
Օրոր եմ ասում,
Դու նոր բացված սարի ծաղիկ,
Հոգյակ սիրասուն։
Մեր փողոցում քնքուշ նազով
Առվակն է հոսում,
Նընջի՛ր, բալիկ, գիշեր է զով,
Օրոր եմ ասում։
Աճի՛ր, խընդա, մեր անուշիկ,
Ազատ աշխարհում,
Լաց մի՛ լինի, կարմրաթըշիկ,
Հոգյա՛կ, իմ սիրուն։
Նընջի՛ր, նրնջի՛ր, իմ լույս մանկիկ՛
Գիշեր է դըրսում,
Աստղերն ինձ Հետ քեզ աննուշիկ
Օրոր են ասում։
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Ա. Հարությունյանի
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Սրտիս սազով քեզ եմ գովում,
Արեգական իմ Հայաստան,
Ժողովրդի կանաչ գարուն,
Սովետական իմ Հայաստան։
Ազատ աշխարհ իմ Հայաստան,
Զվարթ աշխարհ իմ Հայաստան։
Զավակներին քո անձնվեր
Պարտիան տվել է զոր թևեր
Սավառնելով միշտ դեպի վեր,
Դեպ ապագան անզուգական։
Կոմունիզմի շող Հայաստան,
Բոլշևիկյան հող Հայաստան։
Եղբայրության մեծ պարտեզում,
Ծաղկավառ եմ միշտ քեզ տեսնում,
Երջանիկ ես բանում, ապրում,
Աշխատանքի աշխարհ վառման։
Շեն շինարար իմ Հայաստան,
Անգին գոհար իմ Հայաստան։
- Խոսք՝ Ա. Գրաշու
- Երաժշտ.՝ Արտաշես Խաչատրյան
ՄՈՍԿՎԱ
Մոսկվա, Մոսկվա, արև ու սեր,
Դու լույս փարոս մեր նոր դարում,
Վառել ես դու հազար լույսեր
Մեր Հայաստան նոր աշխարհում։
Մոսկվա, քեզ փառք, Մոսկվա, քեզ կյանք,
Շողա անմար դու դարե-դար։
Քեզնով հզոր, քեզնով հպարտ,
Դու մեր սրտում անմար անուն,
Վառել ես դու հազար լույսեր
Մեր Հայաստան նոր աշխարհում։
Մոսկվա, քեզ փառք, Մոսկվա, քեզ կյանք,
Շողա անմար դու դարե-դար։
Քեզնից է միշտ ծագում արև
Ապրիր ծաղկիր դու դարե-դար,
Դու Լենինի քաղաք հավերժ,
Դու Լենինի հզոր քաղաք։
Մոսկվա, քեղ վառք, Մոսկվա քեզ կյանք,
Շողա անմար դու դարե-դար։
- Խոսք՝ Գ. Բորյանի
- Երաժշտ.՝ Գ. Եղիազարյանի
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԳԸ
Ազատ ու անծայր
Մեր Հայրենիքում,
Նորից շինարար (շինարար)
Մուրճերն են զընգում։
Հաղթել ենք մարտում,
Երդում ենք, խնդում,
Հայրենի հողին (ջանեջան)
Արև ենք մաղթում։
Գարնան պես ծաղկել,
Նոր կյանքն է եռում,
Ի՜նչ լավ է ապրել (լավ ապրել)
Ազատ աշխարհում։
Հաղթել ենք մարտում,
Երգում ենք, խնդում,
Հայրենի հողին (ջանեջան)
Արև ենք մաղթում։
Դաշտերի ոսկի
Հասկերն ենք հնձում,
Պայծառ գալիքի (գալիքի)
Ճամփան ենք բացում։
Հաղթեք ենք մարտում,
Երգում ենք, խնդում,
Հայրենի հողին (ջանեջան)
Արև ենք մաղթում։
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Կ. Զաքարյանի
ԵՐԵՎԱՆ
Գարուն Երևան, սիրուն Երևան,
Վարդեր ես ճամփիս փըռում, Երևան,
Ուր էլ գրնամ, ուր էլ մընամ,
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևան։
Իմ ժողովըրդի վառ աչքերի լույսն ես, Երևան, (2)
Իմ Հայաստանի զարդըն ես, Երևան։ (2)
Զուգվել, զարդարվել, սիրուն աննման.
Դու նորահարս ես դարձել, Երևան,
Սովետական գարնան գըրկում
Ծաղկիր, ծիծաղիր, երգիր, Երևան։
Իմ ժողովրրդի վառ աչքերի լույսն ես, Երևան, (2)
Իմ Հայաստանի զարդն ես, Երևան։
Երգը շըրթունքիս կըռիվ գընացի,
Քո կյանքի համար անվախ կըռվեցի,
Կըրակ կըռվում, կըրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մընացի։
Իմ ժողովըրդի վառ աչքերի լույսն ես, Երևան, (2)
Իմ Հայաստանի զարդն ես Երևան։
- Խոսք՝ Ա. Գրաշու
- Երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ
Զուգվել ես դու գարնան նըման,
Սիրտը քո՝ հուր-վառման,
Գեղեցկանում ես ժամե-ժամ,
Նոր Երևան։
Մի՛շտ փառքով, միշտ պայծառ,
Ցնծա՛, ծաղկի՛ր, դու դարեդար,
Սովետական քաղաքամայր,
Նոր Երևան։
Ամենազոր մեր ձեռքով,
Մեր ջանքով, մեր կյանքով
Փոխվեց տըխուր տեսքը քո,
Նոր Երևան։
Միշտ փառքով, միշտ պայծառ...
Հեռու հողից քո գիրկն եկ ան,
Բուն դրրին, զարդ հագան
Պանդուխտ հայերն հալածական,
Նոր Երևան։
Մի՛շտ փառքով, միշտ պայծառ...
Մեծ Միության լույս գըրկում
Միշտ խնդում, միշտ ծաղկում,
Արև-մարդուն ես երգում,
Նոր Երևան։
Մի՛շտ փառքով, միշտ պայծառ...
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Էդ. Միրզոյանի
ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԳԵՏԸ
Արազ, Արազ, հե՜յ ջան, Արազ,
Հե՜յ, Բինգյոլից բխող Արազ,
Ալիքներով քո թխավարս,
Ո՞ւր ես վազում ափով ավազ։
— Արարատյան դաշտն եմ գնում,
Դալար արտեր ինձ են մնում,
Գնամ գարնան լուր տամ նրանց,
Արար-վարար ջուր տամ նրանց։
Ո՞ւր ես գնում դու վազեվազ,
Գարնան Արազ, ելման Արազ,
Դաշտով քաշած ջրանցքներով,
Ո՞ւր ես գնում դու երգելով։
— Քուռ անունով քույրիկ ունեմ,
Գնում եմ ես նրան փարվեմ,
Կարոտ ունեմ, կարոտ առնեմ,
Երգս նրա երգին խառնեմ։
Քույրիկիս հետ ուրախ կերթամ,
Մինգեչաուր, Ադրբեջան,
Երգով կերթանք, բերքով կերթանք,
Երջանկության ծով կդառնանք։
- Խոսք՝ Աշոտ Գրաշու
- Երաժշտ.՝ Արտ. Խաչատրյանի
ՀԵՐՈՍ ՆԵԼՍՈՆ
Մեծ հարգանքով ենք քեզ գովում,
Երգըդ երգեն ամեն դարում,
Քաջությանդ եմ զարմանում,
Հերոս Նելսոն, հայի զավակ։
Կայծակից ահեղ շանթեցիր,
Պողպատե կարկուտ թափեցիր,
Անթիվ ֆաշիստներ ջարդեցիր,
Տանկ, սավառնակ չըթողեցիր։
Առյուծի պես հարձակվեցիր,
Գազաններին ջախջախեցիր,
Ջուր ու կրակ չընայեցիր,
Բազում նավեր խորտակեցիր։
Դու ես տառք ու պարծանքը մեր,
Սերոբիս երգը քեզ նվեր,
Հիշատակիդ փառք եմ երգում,
Հերոս Նելսոն, հայի զավակ։
- Խոսք՝ Սերոբի
- Երաժշտ.՝ Մ. Միրզոյանի
ԵՐԳ ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Երբ որ դաշնակները շրջապատեցին,
Քաշվեցիր ջաղցի մեջ, դիրքեր բռնեցիր,
Հե՜յ ջան, աննըման
Ընկեր Ղուկասյան։
Ասիր, «Մեռնե՛նք, տըղերք, մենք քաջի նըման,
Քան թե ստրուկ, գերի մընանք հավիտյան»։
Հե՜յ ջան, աննըման
Մեր քաջ Ղուկասյան։
Թշնամին ուժեղ էր, ձեր թիվը քիչ էր,
Կռվեցիր ու ընկար դու, հերոս ընկեր,
Ազնիվ Ղուկասյպն,
Մեր հոգի, մեր ջան։
Դաշնակի գյուլլեն քո սիրտը ծակեց,
Ձեր սուրբ արյունովը երկիրն ազատվեց.
Ջան, ախպեր, ախպեր,
Նահատակ ախպեր։
Ձեր թափած արյունը իզուր չկորավ,
Բոլշևիկը մեզի փրկություն բերավ.
Ազիզ ախպեր ջան,
Ղուկաս Ղուկասյան։
- Խոսք՝ Ն. Խաչատրյանի
- Երաժչտ.՝ Մ. Աղայանի
ԿԵՆԱՑ ԵՐԳ
Բաժակները պահեք գլխից վեր.
Մեր հողի սուրբ կենացն ենք խմում,
Մեր հողի կենացը, ընկերներ,
Թող ծաղկուն լինի միշտ աշխարհում։
Բարի բերք մաղթենք մեր հողին,
Մեր հողի ոսկի խաղողին,
Խաղողից գինի քամողին,
Մեր հողերն ազատ պահողին։
Բաժակները պահել սրտի մոտ.
Ժողովուրդ, քո կենացն ենք խմում,
Քո գիշերը դարձավ առավոտ,
Քո արևը՝ հավերժ անմարում։
Բարի բերք մաղթենք մեր հողին,
Մեր հողի ոսկի խաղողին,
Խաղողից գինի քամողին,
Ժողովուրդն ազատ պահողին։
Բաժակները պահել գլխից վեր.
Սերունդներ, ձեր կենացն ենք խմում,
Թող լինեք շինարար, անվեհեր,
Արժանի ապրելու այս հողում։
Բարի բերք մաղթենք մեր հողին,
Մեր հողի ոսկի խաղողին,
Խաղողից գինի քամողին,
Այս երկիրը շեն պահողին։
- Խոսք՝ Գ. Սարյանի
- Երաժշտ.՝ Ա. Սաթյանի
ԱԶԵՐԲԵՅՋԱՆ
Ջա՛ն,
Ազրբեյջա՛ն,
Հեյ ջա՜ն,
Իգի՛թ ես հիմի,
Զահե՛լ։
Վառել ես
Բյուրամոմ ջահե՛ր,
Վառել ես
Շող,
Շեմս-արև։
Ջա՜ն,
Ազրբեյջա՛ն,
Հեյ ջա՜ն,
Սաբահ խե՛յր,
Սալա՛մ,
Բարև՛,
Ջա՜ն։
Պարզել ես
Բազուկըդ կուռ
Դեպի
Քերբեյլլա,
Մեքքա
Բանտում ես
Ալլահը ծեր,
Քանդում ես
Մինարա,
Մըզկիթ...
Ջա՜ն,
Ազրբեյջա՛ն,
Հեյ ջա՜ն,
Սաբահ խե՛յր,
Սալա՛մ,
Բարև՛,
Ջա՜ն։
- Խոսք՝ Ա. Վշտունու
- Երաժշտ.՝ Տեր Ղևոնդյանի
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Հայաստանի վերքի երգիչ,
Լուսապայծառ Աբովյան,
Խոսում ես մեր սըրտի խորքից,
Մեզ հետ ես դու հավիտյան։
Քո սև դարում դու ազգերի
Եղբայրություն տենչացիր,
Ազատության վառ երգերի
Ոսկի սերմեր ցանեցիր։
Դու փըրկարար ռուս մեծ ազգին
Փառքի երգեր ձոնեցհր,
Նրա խիզախ, հըզոր հոգին
Քո մեծ սըրտով սիրեցիր։
Երանի՜, թե մի օր հանկարծ
Քանաքեռից իջնեիր,
Եվ քո սիրած Նորքում կանգնած՝
Երևանին նայեիր։
Արևազարդ, զըվարթ Նորքից
Գայիր մեր մեծ խընջույքին,
Եվ քեզ տանջող քո հին վերքից
Հավետ բուժվեր քո հոգին։
Ժողովրդի գավակն ես դու
Կորած անհայտ, անդամբան,
Բայց միշտ կապրես դու մեր սրտում,
Մեր մեծ, անմահ Աբովյան։
- Խոսք՝ Սարմենի
- Երաժշտ.՝ Ա. Մերանգուլյանի
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ
Մենք ծնվել ենք պայքարի մեջ,
Մեր աչքերում խոյանք ու տենչ,
Մեր սըլացքին երկիրն է մեր
Տըվել երկինք, տըվել թևեր։
Թոզ գազազեն ուժերը մութ,
Արևելքից մինչ արևմուտ,
Մենք կերտում ենք հաստատակամ
Կոմունիզմի մեծ ապագան։
Միշտ անվեհեր, միշտ դեպի վեր,
Միշտ աննահանջ քայլենք առաջ,
Քայլենք հըրպարտ, քայլենք հաստատ,
Մենք սերունդ ենք երիտասարդ։
- Խոսք՝ Ս. Կապուտիկյանի
- Երաժշտ.՝ Մ. Մազմանյանի