Ամպեր

Գրապահարան-ից
23:46, 18 Փետրվարի 2018 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամպեր

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ ∅ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Չկա ոչ մի բան, ինչն ամպ չէ: Տաճարները
քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնց ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան:
Հայելում նայող արտացոլանքդ արդեն նույնը չէ,
իսկ օրը մի շփոթեցնող լաբիրինթոս է:
Մենք նրանք ենք, ովքեր անհետանում են:
Արևմուտքում լուծվող բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: