Հավերժական վերադարձ

Գրապահարան-ից
02:42, 27 Նոյեմբերի 2018 տարբերակ, Մողէս (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հավերժական վերադարձ

հեղինակ՝ Վարդան Գրիգորյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ


Ով տեսնում է ներկան, նա տեսել է ամեն ինչ՝ ժամանակի հավիտենական հոսքում անցած֊գնացածը եւ այն ամենը, ինչ դեռ լինելու է

Մարկոս Ավրելիոս 

«Խորհրդաձություններ»


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՍԻՄԵՈՆ

Եվ ուղարկեց կայսրը պավլիկյանների դեմ ոմն պալատականի՝ Սիմեոն անունով։

Պետրոս Սիկիլիացի «Օգտակար պատմություն»


Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ֊արևելք։ Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում։ Ձիերը երբեմն մինչեւ ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու։ Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը։