Ընդամենը հերթական աշխարհի վերջն է

Գրապահարան-ից
01:40, 5 Փետրվարի 2019 տարբերակ, NikeaRurounin (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վատ օր էր։ Արթնացա մերկ անկողմնում ստամոքսիս հանած անմարդկային ձայներից ու դժոխային ինքնզգացողությամբ։ Լայն շողերով մետաղի նման ծակող մարգարինագույն լույսը ասում էր, որ կեսօր է։

Սենյակը սառցակալած էր, բառի բուն իմաստով։ Լուսամուտները ներսից պատված էին սառույցի բարակ շերտով։ Մահճակալի սավանը ճմրթված էր ու ինչ-որ կենդանու մազ կար այնտեղ, որովհետև դրանից մարմինս քոր էր գալիս։

Մտածում էի մահճակալում մնալ ամբողջ հաջորդ շաբաթը, սովորաբար շատ հոգնած եմ լինում ինչ որ փոփոխությունից հետո, բայց վրա հասած սրտխառնոցային ալիքը ստիպեց ազատել ինձ անկողնային գերությունից ու հավասարակշռությունը հազիվ պահելով շտապել բնակարանիս նեղլիկ բաղնիք։

Ստամոքսիս ձայները կրկին գլուխ բարձրացրեցին, երբ հասա լոգասենյակի դռանը։ Դռնից բռնված մի կերպ կանգնել էի, քրտինքը տվել էր վրաս։ Մտածեցի հավանաբար գրիպ է հուսալով որ ոչ մի լուրջ բան չի լինի։

Որովայնում սուր ցավերը շարունակվում էին, գլուխս պտտվում էր։ Տապալվեցի գետնին ու մինչև կհասցնեի գլուխս բավականաչափ բարձրացնել զուգարանակոնքին հասնելու համար, սկսեցի հետ տալ։

Դեղին ու գարշահոտ հեղուկ հետ տվեցի, որի մեջ շան թաթ կար, եթե չեմ սխալվում Դոբերմանի, բայց գուցե սխալվում եմ, ես շներին էնքան էլ լավ չեմ տարբերում, լոլիկի կեղև քերած գազար ու քաղցր եգիպտացորեն, մի քիչ կիսամարսված միս, ընդ որում հում, ու մի քանի մատներ։ Բավականին փոքր գունատ, հավանաբար երեխայի մատներ էին։ Գրողը տանի։

Ստամոքսիս ցավը մեղմացավ, գլխապտույտս մի կողմ քաշվեց։ Գարշահոտ թուք ու փսլիքնի մեջ պառկել էի գետնին, իսկ այտերիս վրա չորանում էին արցունքներս։ Էն արցունքները, որ լինում են, երբ հիվանդ ես։

Երբ ինձ մի փոքր լավ զգացի, հետ տվածս զանգվածի միջից հավաքեցի շան թաթն ու մատները, լցրեցի լվացարանի մեջ ու ջուրը քաշեցի։

Միացրեցի ծորակը ու Ինսմաութի աղի ջրով ողողեցի բերանս հետո թքեցի լվացարանի մեջ։ Հետ տվածիս մնացած մասը ինչքան կարողացա հավաքեցի զուգարանի թղթով ու հատակը մաքրելու շորով։ Հետո միացրեցի ցնցուղն ու զոմբիացած կանգնեցի լոգախցիկում, ասես տաք ջրից կաթվածահար էի եղել։

Ոտքից գլուխ օճառ քսեցի մարմնիս ու օճառի փոքր կտորը մոխրագույն դարձավ։ Պետք է որ շատ կեղտոտ լինեի։ Մազերիս կպած զանգվածը ոնց որ թե չորացած արյուն էր ու ես այնքան քսեցի օճառը գլխսի ու մատներով տրորեցի, մինչև լրիվ մաքրվեց։ Հետո այնքան կանգնեցի ցնցուղի տակ, մինչև ջուրը սառեց։ Դռան տակ տանտիրուհիս երկտող էր թողել։ Ասում էր, որ ես իրեն պարտք եմ երկու շաբաթվա վարձը։ Ասում էր, որ բոլոր պատասխանները հայտնության գրքում են, որ աղմկել եմ այսօր առավոտյան տուն գալիս ու որ շնորհակալ կլիներ եթե ապագայում փորձեի ավելի քիչ խանգարել մյուսներին։ Ասում էր, որ երբ հին աստվածները դուրս գան օվկիանոսի հատակից, երկիր ողջ կեղտ, բոլոր անհավատները, մարդկային ողջ աղբն ու անպետքությունը կմաքրվեն երկրի երեսից, ու երկիրը կմաքրի սառույզով ու ջրերով։ Ասում էր, որ ստիպված է հիշեցնել ինձ, որ սառնարանում դարակ է պահել ինձ համար իմ ժամանելուն պես ու ապագայի համար շնորհակալ կլիներ, եթե հետևեի դրան։

Երկտողը ճմրթեցի ու նետեցի հատակին սուրճի տուփի, պիցցայի դատարկ տուփի ու վաղուց մեռած չորացած պիցցայի կտորների կողքին։ Աշխատանքի գնալու ժամանակն էր։

Ինսմաութում էի արդեն 2 շաբաթ ու չէի հավանում։ Ձկան հոտ ուներ։ Կլաուստրոֆոբիկ փոքր ավան էր․ արևելքում մարգագետիններ էին, ժառերը՝ արևմուտքում իսկ կենտրոնում նավահանգիստն էր իր մի քանի փտող ձկնորսական նավերով ու անգամ մայրամուտի ժամանակ տեսարանը տեսարժան չէր։ Յուպիները Ինսմաութ եկել էին 80ականներին իրենց հետ բերելով նավահանգստին նայող իրենց տեսարժան ձկնորսական խրճիթները։ Մի քանի տարի է ինչ յուպիները գնացել էին ու իրենց ափին իրենց լքված խրճիթները խորտակվում էին։

Ինսմաութի բնակիչները ապրում էին այստեղ այնտեղ, ավանում ու դրա շուրջ, ավանի շուրջ այգում, որը լիքն էր խոնավ վագոն տնակներով, որոնք երբեք ոչ մի տեղ չէին գնում։


Հագնվեցի, երկարաճիտ կոշիկներս քաշեցի ոտքերիս, վերարկուս գցեցի ուսերիս ու դուրս եկա սենյակիցս։ Տանտիրուհիս ոչ մի տեղում չէր երևում։ Նա ցածրահասակ, դուրս ցցված աչքերով կին էր, ով քիչ էր խոսում, բայց երկար գրություններ էր փակցնում դռանս վրա կամ թողնում այնպիսի տեղերում, որ ես կտեսնեմ։ Տնից միշտ խաշված ծովամթերքի հոտ էր գալիս։ Հսկայական կաթսաները միշտ եռում էին խոհանոցում գազօջախի վրա լցված բազմաթիվ ոտքեր ունեցող կամ ընդհանրապես ոտքեր չունեցող զանգվածով։

Տանը ուրիշ սենյակներ էլ կային, բայց դրանք ոչ ոք չէր վարձում։ Խելքը գլխին մեկը ձմեռվա կեսին Ինսմաութ չի գա։

Դրսում օդը ավելի լավը չէր քան տան ներսում։ Չնայած որ ավելի ցուրտ էր ու շնածս գոլորշիները դեսանելի էին ծովային օդում։ Փողոցներում ձյունը սառած ու ցեխոտ էր։ Իսկ ամպերը էլի էին ձյուն խոստանում։

Ափից սառը փոշոտ քամի էր փչում։ Որորները դաժանաբար տանջվում էին։ Ինձ սարսափելի վատ էի զգում։ Իմ գրասենյանկում հավանաբար նույնպես սառնամանիք կլինի։ Մարշ սթրիթի ու լոնգ ավենյուի խաչմերուկում մի բար կար “The Opener” , ցածր տանիքով փոքր ու մութ լուսամուտներով մի շինություն,որի կողքով նախորդ երկու շաբաթների ընթացքում արդեն հասցրել էի մի քանի անգամ անցնել։ Նախկինում այդտեղ չէի եղել, բայց իրոք խմիչքի կարիք էի զգում ու բացի այդ, ներսում պետք է որ ավելի տաք լիներ։ Դուռը ներս հրեցի։

Բարում իրոք տաք էր։ Մաքրելով կոշիկներիս ձյունը, ներս մտա։ Համարյա դատարկ էր ու մոխրամանների ու հնացած գարեջրերի հոտ ուներ։ Երկու ավելի տարիքով պարոններ բարի մոտ շախմատ էին խաղում։ Բարմենը կարդում էր հին փայլուն ու կանաչ կաշվե կազմով հրատարակությամբ Լորդ Ալֆրեդ Թենյոնի բանաստեղծությունների ժողովածուն։

— Ողջույն, մի հատ ջեք դանիելս, հա՞։

— Հիմա։ Դուք նոր եք քաղաքում, - ասաց գիրքը բացված շրջված սեղանին դնելով ու խմիչքս բաժակի մեջ լցնելով։

— Երևու՞մ է։

— Նա ժպտաց, ինձ մեկնեց Ջեք դանիելսը։ բաժակը կեղտոտ էր յողոտ մատնահետքերով բաժակի պատերին, կասկածելով վերցրեցի ու հետ դրեցի բաժակը։

— Ի՞նչ է, շան մա՞զ կա։

— Կարելի է և այդպես ասել։

— Ասում են,- բարմենը աղվեսային կարմիր աչքերը փախցրեց,- լիկանտրոպը գայլ դարձած ժամանակ կարող է վերադառնալ իր բնական վիճակին շների շնորհիվ կամ էլ եթե իրեն կոչես իր իսկական անունով։

— Հաաա՜, շնորհակալ եմ։

Նա մի գավաթ էլ լցրեց ինձ համար, առանց ինձ հարցնելու։ Նա Պիտեր Լորին էր նման։ Ինսմաութում շատերն են Պիտեր Լորին նման, այդ թվում նաև իմ տանտիրուհին։

Խմեցի Ջեք Դանիելսը այս անգամ զգալով թե ոնց է այրվում իմ ստամոքսում այնպես ինչպես պետք է զգայի։ — Դա մարդիկ են ասում, ես դրան երբեք էլ չեմ հավատացել։

— Իսկ ինչի՞ն եք հավատացել։

— Գոտին վառելուն։

— Կներե՞ք։

— Լիկանտրոպը մարդու մաշկից կարված գոտի է ունենում, որի իրեն տվել է դժոխքի իր տիրակալը առաջին կերպարանափոխության ժամանակ։ Վառիր գոտին։

Շախմատ խաղացող ծերուկներից մեկը շրջվեց իմ կողմը ու հսկայական կույր ու դուրս ցցված աչքերով ասաց

— Եթե անձրևաջուր խմես գայլի ոտնահետքից, դա հաջորդ լիալուսնի ժամանակ քեզ գայլ կդարձնի։ Էդ ժամանակ միակ փրկությությունը մնում է գտնել էն գայլին, որի ոտնահետքից խմել ես ու կտրել վիզը մաքուր արծաթից կռված դանակով։

— Մաքուր արծաթի՞ց,- ծիծաղեցի ես։

Նրա խեր ընկերը, ճաղատ ու կնճռոտ, թափ տվեց գլուխը ու տխուր հոգոց հանեց։ Հետո թագուհով քայլ արեց ու կրկին հոգոց հանեց։

Նրա նման մարդիկ լիքն էին Ինսմաութում։

Վճարեցի խմիչքի համար, մի դոլլար էլ թեյավճար թողեցի բարի վրա։ Բարմենը վերադրձել էր իր ընթերցանությանը ու ուշադրություն չդարձրեց։


Դրսում ձյուն էր գալիս խոշոր ու կպչուն փաթիլներով ու նստում մազերիս ու թարթիչներիս վրա։ Ես ատում եմ ձյունը։ Նյու Ինգլանդն էլ եմ ատում։ Ինսմաութն էլ։ Ինսմաութը մենակ մնալու համար լավագույն տեղը չէ, բայց եթե անգամ երկրագնդի վրա կա տեղ մենակ մնալու համար, հավանաբար ես այն դեռ չեմ գտել։ Այնուամենայնիվ, աշխատանքը ստիպեց ինձ շարունակել տեղափոխվել շատ ավելի շատ քան կարող էի մտածել։ Աշխատանքն ու էլի ուրիշ բաներ։

Քայլում էի Մարշ Սթրիթով։ Ինչպես Ինսմաութի մեծ մասը այն 18-րդ դարի ամերիկայն գոթական ոճով տների խառնուրդ էր, 19-րդ դարի շագանակագույն քարերով, ուշ 20-րդ դարի մոխրագույն աղյուսե արկղերով։ Քայլեցի մինչև հասա տապակած հավի ցուցանակի, բարձրացա ծանութի կողքի քարե աստիճաններով ու բացեցի մետաղյա շղթաներով կողպված դուռը։

Դիմացի փողոցում ալկոհոլի խանութ էր, իսկ երկրորդ հարկում բախտագուշակ էր աշխատում։ Ինչ-որ մեկը մետաղի վրա սև մարկերով գրաֆիտի էր խզբզել։ «Ուղղակի մեռիր» ասում էր գրաֆիտին։ Կարծես ամեն ինչ այդքան հեշտ էր։