Պատրաստ
հեղինակ՝ Նադեժդա Կրուպսկայա |
Պետական հրատարակչություն 1927
Յուրաքանչյուր պիոներ «Պատրաստ» կոչին պատասխանում ե «Միշտ պատրաստ», բայց շատերը չգիտեն, թե ինչպես են առաջացել այդ կոչն ու պատասխանը։
«Պատրա՛ստ». այդ Լենինի կոչն եր ուղղած կուսակցության անդամներին, բանվոր դասակարգի գործի համար պայքարողներին։
22 տարի առաջ, 1902 թվին Ռուսաստանի բանվոր դասակարգը դեռ չուներ իր կուսակցությունը։ Ճիշտ ե, 1898 թվին տեղի ունեցավ սոցիալ-դեմոկրատների առաջին համագումարը։ Այնտեղ բանվորական կազմակերպությունների ներկայացուցիչներից միայն մի քանի մարդ կար։ Համագումարը վորոշեց կազմակերպել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, նույնիսկ ընտրեց կենտրոնական կոմիտե։
Բայց վոստիկանությունը համագումարի հետքը գտավ, բանտարկեց նրա համարյա բոլոր մասնակիցներին և գործը քայքայվեց, մնաց միայն անունը։
Առանձին մեծ քաղաքներում գոյություն ունեյին սոցիալ-դեմոկրատական փոքրաթիվ կազմակերպություններ, վորոնք աշխատանք եյին կատարում բանվորների մեջ, բայց նրանք թույլ եյին եւ համարյա կապված չեյին իրար հետ։ Մի կազմակերպություն աշխատում էր մի ձեւով, մյուսը մի այլ ձեւով։ Այդ կազմակերպություններն ամենից շատ ոգնում եյին բանվորներին գործադուլներ կազմակերպելու գործում։ Մի քանի սոցիալ-դեմոկրատներ կարծում եյին, թե կուսակցության դերը միայն այն ե, վոր ոգնի բանվորներին կռվելու իրենց տերերի դեմ, բայց վաղաժամ է խոսել այն մասին, վոր հարկավոր ե տապալել ցարին և ամբողջ կյանքն այլ կերպ կառուցել։ Մյուսներն ասում եյին թե անհրաժեշտ չե նույնիսկ կուսակցության գոյությունը։ Գլխավորն այն ե, վոր բանվոր դասակարգն ապստամբվի ցարերի դեմ, բայց մոռանում եյին, վոր դրա համար հարկավոր ե _կազմակերպվել_։
ԸՆկ. Լենինն այն ժամանակ գրեց «Ի՛նչ անել» գրքույկը։ Այդ գրքույկում նա բացատրում էր, վոր պետք է աշխատել բանվորներին վորքան կարելի յե գիտակից դարձնել, խոսում էր այն մասին, թե վորքան հսկայական նշանակություն ունի կազմակերպությունը։ Նա գրում էր, վոր հարկավոր ե, վորպեսզի կուսակցությունը, բանվոր դասակարգի առաջավոր ջոկատը, վորքան կարելի յե լավ հասկանա, թե ինչ է կատարվում իր շուրջը, վորպեսզի պարզ տեսնի իր ուղին, լավ հասկանա, թե ամեն մի րոպե ինչ պիտի անել։ Յեվ հարկավոր է, վորպեսզի կուսակցությունը ներկայացնի մի միաբան կազմակերպություն, վոր անհրաժեշտ դեպքում կարողանա հանդես գալ վորպես մի մարդ։ Այն ժամանակ միայն կարելի է հաղթել և՛ ցարիզմին, և՛ բուրժուազիային։ Գիտակցանկանությունն ու կազմակերպվածությունը յերկնքից չեն ընկնում։ Հարկավոր է անդադար սովորել շրջապատը հասկանալ, հարկավոր է ամեն բանում սովորել կազմակերպված, միաբան գործել։
«Մենք պետք է միշտ,— գրում եր ընկ. Լենինը 1902 թ. իր «Ի՞նչ անել» գրքույկում,— մեր առօրյա աշխատանքը կատարենք և միշտ պատրաստ լինենք ամեն բանի համար» (Աշխ. ժող. հատոր V եջ 264)։
Պիտի պատրաստ լինենք աշխատանք կատարելու վոստիկանությունից գաղտնի, թռուցիկներ տպագրելու գաղտնի տպարաններում, ոգտվելու հարմար առիթից, վորպեսզի աջակցենք բանվորներին գիտակից դառնան և կազմակերպվեն, պիտի պատրաստ լինենք դրա համար բանտ նստել և տաժանակիր աշխատանքի գնալ. նույնիսկ պիտի պատրաստ լինենք յերբ հարմար ժամանակը գա, զենքը ձեռքներիս ապստամբելու։
«Պատրաստ»– ասում էր ընկ. Լենինը կուսակցության անդամներին, և Լենինի կուսակցությունը, վոր այժմ կոչվում է համամիութենական կոմմունիստական կուսակցություն, չխուսափեց վոչ մի ամենասև, ամենաձանձրալի աշխատանքից Յեվ, յերբ տեղափոխության հարմար ժամանակը յեկավ, Լենինյան կուսակցությունը «պատրաստ եր» և տարավ իր ետևից բանվորներին ու գյուղացիներին։
Պատանի պիոներները դեռ չեյին ծնվել, երբ Լենինը բանվոր դասակարգի գործի համար պայքարողներին կոչ եր անում լինել պատրաստ, բայց պատանի պիոներները հաստատ վորոշել են հավատարիմ լինել Լենինի պատգամների. նրանք անդադար սովորում են, նրանք անդադար կազմակերպվում են, նպատակ են դնում կազմակերպել բոլոր պատանիներին, դարձնել բոլորին գիտակից ու հմուտ. պատանի պիներները ուզում են սովորել նոր կյանք կառուցելը, նրանք ուզում են շարունակել Լենինի գործը։
«ՊԱՏՐԱՍՏ»
«ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ»