Մասնակցի քննարկում:Էքսուզյան

Գրապահարան-ից
21:36, 3 Օգոստոսի 2021 տարբերակ, Էքսուզյան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ժառանգված Կղզին

Հեռու Հեռավոր կղզում ապրում էին մի ընտանիք, որ չունեին ոչ մայր և ոչ էլ հայր։ Ընտանիքում միայն եղբայրներ էին, որոնք ապրում էին խաղաղ, բազմակարծություններից ու սեփական գերիշխանության ծարավից հեռու: Նրանք ամեն օր խնամում էին ֆերման և մտածում արարել և ստեղծել մի նոր բան: Մեծ եղբայրը, նայելով դատարկ գոմերին և հոգնելով դատարկությունից, երազեց այնտեղ տուրիստական հյուրանոց կառուցել։ Եղբայրները մտածեցին, որ այն կփոխեր նրանց կյանքի ընդացքը և կծաղկեր նրանց ֆերման։ Փոքր եղբայրը ամենուրեք ստեղծեց գունազարդ ծառեր ու ծաղիկներ, իսկ մեծ եղբայրը, կենդանիներ ու "ոչխարներ" ներմուծեց։ Սկզբում ամեն ինչ խաղաղ էր, սակայն փոքր եղբայրը ամեն օր սպանում էր ոչխարներին ու խորովում։ Մեծ եղբորը դա դուր չեկավ և գտնում էր, որ պետք չէ ուտել ոչխարներին։ Ասում էր, թե ամենուրեք բույսեր են ու կապույտ աստղեր, և֊որ թե պետք չէ ոչխարներին մորթելով հագենալ։ Փոքր եղբայրը ասում էր, որ ֆերման երկուսինն է և֊որ որքան էլ ոչխար ուտեն, չի վերջանա։ Նրանց խաղաղ ու պարկեշտ կյանքը, վերածվեց պատերազմի։ Ֆերման, գետի երկանքով, բաժանվեց երկու մասի։ Փոքրը, ամեն օր, երբ քաղցած էր լինում, մտնում էր Մեծի տարացք ու հափշտակում էր ոչխարներին։ Մի քանի տարի հետո, Մեծ եղբայրը որոշեց ապաստանել եկվորների։ Նրա հյուրանոցը` շատ թանգ արժեր, սակայն միակն էր տեղամասում և ամենա չքնաղն իր յուրահատուկ վայելքներով։ Թվում էր, թե մեծ եղբայրը, գտել էր իր երջանկությունը և փարատել դարերի լռությունն ու մենության սիմֆոնիան, սակայն փոքր եղբայրը, դեռ մենակ նստած էր գետի մյուս ափին։ Նա չարացավ և ցանկացավ իր սեփական եկվորներն ունենալ։ Նա իր տեղամասում, կառուցեց աշխարհի ամենա հաճելի գողտրիք անկյունները և գունազարդեց իր կղզամասը։ Եկվորները, մեծ եղբոր կղզամասից հասնում էին գետի ափերին ու անցնում դեպի փոքր եղբոր հյուրանոց։ Այսպես, միշտ փոքր եղբայրը գողանում էր մեծ եղբոր եկվորներին և գնալով անվերջանալի շատեսնում հաճույքներն իր կղզամասի երկանքում։ Մի անգամ, երբ մեծ եղբաբայրը մոտեցավ փոքր եղբորը և ասաց, թե արդյոք հերիք չէ՞ հափշտակել իր եկվորներին, փոքրը պատասխանեց`, ֊ Ես չեմ հափշտակում, նրանք են գալիս։ Մեծը նորից դարձավ և ասաց`, ֊ Նրանք ի՞նչու հենց սկզբից քեզ մոտ չեն գալիս։ Փոքրը նորից դառնացավ և պատասխանեց`, ֊ Մութքը քեզ մոտ է, սակայն նրանց դուր չեկավ քեզ մոտ խոտակեր կյանքը։ ֊Ես ուզում եմ խոսել նրանց հետ, բացատրել իմ կղզու ժամանակի ընդացքը և, որ նրանք հավերժ կապրեն իմ կղզում։ ֊Խոսի՛ր..., թե լսեն քեզ՝ այլևս։ ֊Դու խաթարել ես ժամանակի ընդացքը և նրանք կղզում մնում են միայն մեկ օր և մեկ օրում վայելում հաճույքը քո կեղծ ու հեռանում են մեկ օրից։ ֊Դե թո՛ղ չգան ինձ մոտ, մնան քեզ մոտ ու դարերով խոտ ուտեն։ Մեծ եղբայրը որոշեց չվիճել՝ մի հարատև, և սպասել, որ հեռացող եկվորները, սպառեն մեկ օրը ու վերադառնան հեռանալու, որ այդ ժամ խոսի ու դատի նրանց...

4301 թվականին, երբ մարդիկ դեռ տհաս էին ու բութ, Կապույտ կղզին դեռ գործում էր և աննդմեջ իջևանում եկվորների։ Տարացքը բաժանված էր հազարավոր մասերի և մարդիկ դեռ պատմում էին այդ լեգենդնը, սակայն ամեն ինչ ավելի խառնված էր և ամեն մարդու շուրթին մեկ լեգենդ էր շրջում։ 《Ժառանգված Կղզին》 դեռ աննդմեջ եկվորներ էր ընդունում։ Կղզին փոխված էր և է՛լ ավելի հաճելի, սակայն յուրահատուկ էր այն բանով, որ կղզին կարող էր դառնալ միայն արհավիրք, որտեղ ճորտանում էին մարդիկ հանուն միայն հացի:

4301թվականի, ապրիլյան մի գիշեր, Կապույտ կղզու գետի ափին, մի քանի սիրահար զույգեր, լսեցին վեց եկվորների աղաղակներ։ Նրանց գետից հանեցին ու տարան կղզի։ Կղզում մարդիկ ապրում էին՝ հավատալով ու ընդունելով տարբեր լեգենդների և բաժանված էին հազար մասերի։ Վեց նորեկ եկվորներին տեղավորեցին տարբեր լեռան լեգենդով ապրող այդ հյուրանոցում։ Նրանցից առաջինը՝ շատակեր իշխան էր, ով տհաս կանեփի պես, զավթում էր Ժառանգված կղզու հողերը։ Երկրորդը խենթ ազատարար էր, ով անիմաստ փշենու պես, բաժանում էր աշխարհները բողոքի փշալարով։ Երրորդը խենթ ջութակահար էր, ով դեռ նվագում էր՝ խաղաղ, սահմանին գերի։ Չորորդն ու հինգերորդը, ճորտ ու զինվոր էին, որ կռվում էին մեկ մեկու դեմ ու չհասկանալով՝ ինչու ինչու։ Վեցերորդ եկվորը, շատ էր լռում և թվում էր, թե նա էլ բութ էր, կամ չէր ուզում ընդունել անհասկանալին։ Վեցերորդը, մեկ տառապում էր խենթանոցներում, մեկ անհայտ կորչում աշխարհի անհայտ լռության ճիրաններում։ Նա վախենում էր իր այդ լռությունից, որտեղ իր լուռ աղմուկը, միշտ քարկոծում էր ներսից։ Մեղքն այն էր, որ լռել էր մի տեղ ու կորցրել ճամփան իր եկվորի։ Նա գիտեր կղզին ու գիտեր, թե ինչն է թանգ այդ քարափում, բայց չգիտեր, թե արդյոք կուշտ փորը, կամ թանգ քարերը՝ պետք կգան մյուս քարափներում, թե՝ ոչ։ Նրա աղմուկի մեջ գամված հուշեր էին, որ ձիերի պայտերի հետ, հեռանում էին սև սերենատի պես։ Հաստափոր ու բութ մարդկանց լրահոսի ձայնը, եթերում էր տարածության ալիքները, երբ տարածությունը դառնում էր անհասելի, մենախոսությունը հոսում էր տարածության մեջ ու քննարկում էր մաճառային լռությունը։ Նա լռում էր, որովհետև չգիտեր, թե ինչն է, որ պետք էր վերցնել. Չէ֊որ նախորդ քարափից էլ, ոչինչ չկարողացավ գետը հատել, և նա լռում էր մշտնջենական իր աղմուկով։ Ինչպես ամեն քարափներն ու ամենուրեք, պատմում էին հազար լեգենդ՝ մարդու ու կղզու մասին։ Պատերազմ էր աշխարհում և ասում էին, թե հայրերին հավաքագրել են Կապույտ Լեռան ստորոտին։ Հայտնի էր միայն, որ այնտեղից ետ վերադարձ չկար, իսկ վեցերորդը, դեռ որբ ու միայնակ մանուկի պես, սպասում էր Կապույտ Լեռան ստորոտին։ Նա հաճախ էր ինքն իրեն հարցնում, թե ինչ կա այդքան որոնելու, երբ ուղակի կարող է մտնել կղզի ու վայելել մարդկանց լրահոսի սիմֆոնիան և բամբակե ճերմակ ճամփուղին, սակայն դեռ հավատով սպասում էր հորը, մտածելով, որ նա դեռ ողջ է ու կփարվի նրան մի օր, Կապույտ Լեռան ստորոտին։ Մյուս որբերը, դեռ շարունակում էին պատերազմել հացի ու հողի համար, ինքնամոռաց, և ամեն մի որբ, իր պատերազմում, իր ձայնն ուներ իր սրտի տակ և ոչ֊ոք չար չէր այնտեղ հիրավի։

4321 թվականին, երբ վեցերորդ որբը բավականին շրջել էր Կապույտ բլրի հյուրանոցում և այցելել՝ անշիրիմ հոր գերեզմանատուն, ճանապարհին նստեց կանաչ բացատում։ Նա անչափ հոգնած էր և ննջեց կանաչ թփերի մեջ։ Երազի մեջ գրկել էր մորը ու նրան խնդրում էր պատմել, թե որտեղ է հայրը։ Մայրը երգում էր Լուսնային քամին և մերթ լացում էր՝ բորբ, Անձրևային, և կարծես հուշեր, որ չխոսի նա դրա մասին։ Հետո ժպտաց մայրը՝ հայր Արևի պես և որդուն ասաց, որ կյանքում իրեն որբ չհամարի և իր Մայր հողը չարհամարի։

Արդնացավ, թե ոչ՝ վեցերորդ եկվորը, այդ խորը քնից, ես չիմացա, սակայն մայր հողը, թողեց սեպագրերն իր ծառների վրա, որ գողացան հինգ եկվորներն ու կառուցեցին տաճարներն իրենց սուտ հայրերի...

25.06.19թ. 00:20 eqsuzyan.blogspot.com