Սահմաններ

Գրապահարան-ից
21:40, 16 Մարտի 2025 տարբերակ, Սամվել․Թ․ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սահմաններ

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Սամվել Թավադյան


Վեռլենը մի տող ունի, որ այլևս
չեմ հիշելու:
Մոտակայքում փողոց կա, ուր իմ քայլերը
ընդհատվում են:
Հայելի կա, որը ինձ վերջին անգամ է
տեսնում:
Դուռ կա, որը փակել եմ
մինչև ժամանակների վերջը:
Իմ գրադարանի գրքերում (ես նայում եմ
նրանց) կան այնպիսիները,
որ երբեք չեմ բացելու:
Այս ամառ լրանում է իմ հիսունը։
Անդադար, ինձ մաշում է մահը: