Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին

Գրապահարան-ից
Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին

հեղինակ՝ Նիկոլայ Բերդյաև
թարգմանիչ՝ Էդվարդ Աթայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Հոգի և ազատություն»


Թարգմանչի կողմից

Թարգմանաբար ներկայացվող հոդվածը հրապարակվել է Փարիզում, 1937թ., երբ գաղափարախոսական մոլեռանդությունն իր գագաթնակետին էր հասել երկու՝ ֆաշիստական և կոմունիստական հակառակորդ ճամբարներում: Թեև հոդվածն իր պաթոսով ուղղված է այդ տարիներին հատկապես վտանգավոր դարձած խորհրդային կոմունիզմի և գերմանական նացիզմի դեմ, մոլեռանդությունը հոդվածում ներկայացված է իբրև համամարդկային բնույթի հոգեբանական աղետ, որն ի վերջո դրսևորվում է որպես առանձին անհատների խեղված հոգեվիճակ: Ժամանակին մենք փորձել ենք ցույց տալ այդ «մարտնչող տգիտության» թե անկեղծ թե շինծու (ըստ Բերդյաևի՝ «ոճավորված») ձևերի վտանգավորությունը մեր անկախության պայմաններում. լիակատար անհանդուրժողականության տեսք ունենալով՝ այն մեզ այժմ հիրավի կանգնացրել է անդունդի եզրին: Ուրիշին մոլեռանդության մեջ մեղադրելը անօգուտ զբաղմունք է. պայքարող և այս կամ այն չափով գիտակից ոչ մի կողմ կամ ոչ մի մարդ որևէ սփոփիչ արդյունքի չի հասնի, եթե կատարյալ ինքնախոստովանությամբ իր հոգում չսպանի մոլեռանդին, ինչը հոգին թեթևացնելու հետ միաժամանակ կթեթևացներ նման պարագայում ճիշտ արդյունավետ բանը՝ կլոր սեղանի շուրջ խորհրդակցելը: Իրականալիության առումով ասածս կարող է մի տեսակ դոնքիշոտություն, կրքերի կատարյալ բախման օրերում մեղմ ինքնամաքրում երազող դատարկաբանություն թվալ, բայց ողջ պարադոքսը, ողջ հարընբռնումն այն է, որ այդ հոգեպաշտ ճանապարհից զատ, այլ իրապաշտ ճանապարհ, ցավոք, չկա: Եվ լավ է դրա անխուսափելիությունն ազգովի ընդունել նախքան աղետը: Քանզի մյուս հնարավոր ճանապարհը՝ բռնությունը, միայն բռնություն է բերում, ծայրահեղությունը՝ ծայրահեղություն. մարդկությունը, ազգն ու անհատը անողոքաբար մղվում են բևեռից բևեռ, քանի դեռ չեն ձգտում հասկանալ ու հնազանդեցնել այս անհավասարակշռության կենսական հիմքն ու սնուցող աղբյուրը՝ տարաձայնությունների դրդապատճառը: Այլ կերպ ասած՝ հասկանալ միմյանց: Եվ հասու լինել նաև մի այլ բանի. մեղադրելի են ոչ թե հոգեկան անդորըն ու հավասարակշռությունը կորցրած մարդիկ, այլ մոլեռանդության այն համաճարակը, որ մոլեգնում է ողջ երկրագնդով մեկ՝ հաճախ կործանելով անգամ առավել կոփված ու տոկուն հոգիները: Դա ամենադաժան, բայց սթափ գիտակցությամբ ու կենտրոնացված կամքով միանգամայն հաղթահարելի իրավիճակ է: Միայն թե ժամանակ առ ժամանակ չփախչենք հոգու խորքում, այնուամենայնիվ, միշտ առկա, մարդ լինելու պահանջից: Միայն թե նաև (և առանձնապես) փորձենք հաղթահարել մեր ազգային նկարագրին բնորոշ «ես եմ, որ կամ» և «նա ով է, որ» մտայնությունը: Ոչ միայն Աստծո, այլև, ասենք, Նարեկացու, Թումանյանի կամ Նժդեհի համեմատ բոլորս մոտավորապես նույնն ենք:

«Լրագրի» 1994թ. 75-77 համարներում զետեղված հոդվածում* մեր ներկայացրած Անազատությունը այդ նույն մոլեռանդության ընդլայնված ըմբռնումն է՝ մարմնական, մտային (գաղափարական), զգացական և եսամոլ տարբերակների ընդգրկմամբ և դրանցից ներքուստ ձերբազատվելու հնարավոր ուղիների նշագծմամբ:

Ներկայացվող հոդվածը մտքի գաղափարի, կեղծ ուղղափառության ու աղավաղված ճշմարտության մոլուցքի, հասարակայնորեն առավել կործանարար դրսևորումների զարմանալի դիպուկ վերլուծությունն ու մերկացումն է, ինչպես նաև անհանդուրժողականությունը անողոք ճզմելու կոչ:

  • «Անհատի և ազգի ներքին անազատությունը և դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները» (խմբ.)


Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին

Մոլեռանդության թեման, որն առնչվում է ուղղափառ (օրթոդոքս) ուսմունքների հետևորդությանը, հույժ արդիական է: Պատմությունը կշռույթային է, ու դրանում հսկայական դեր է կատարում հոգեկան հակազդեցությունների հաջորդականությունը: Եվ եթե մենք ենթարկվում ենք այդ կշռույթին, երբ գերակայում է պարտադրվող միասնականության միտումը, բոլորի վզին փաթաթվում է ուղղափառությունը և ազատությունը ճնշող կարգուկանոնը: Սա հակազդեցություն է XIX դարին հատուկ ազատասիրության ու մարդկայնությանը: Մշակվում է անհանդուրժողականության ու մոլեռանդության զանգվածային հոգեբանություն: Ընդսմին, խախտվում է հավասարակշռությունը, և մարդն ինքն իրեն հասցնում է մոլագարության: Անհատը դառնում է կոլեկտիվ հոգեխախտումների զոհ. Գիտակցության սոսկալի անձկացում, մարդկային բազմաթիվ էական հատկությունների, մարդու բարդ զգացական ու մտավոր կյանքի համակ ճնշում ու արտամղում: Միասնության հասնում են ոչ թե լիարժեքության, այլ աճող թերարժեքության շնորհիվ: Անհանդուրժողականությունն ընդհանրություն ունի խանդի հետ: Վերջինը հոգեկան այնպիսի խանգարում է, որի առկայությամբ կորսվում է իրականության զգացումը: Հոգևոր կյանքը գլխիվայր շրջվում և սևեռվում է մեկ կետի: Բայց հենց այդ կետն իրականորեն չի ընկալվում:

Մարդը, որի անհանդուրժողականությունը հասել է իր լրումին, խանդահարյալի նման ամենուր տեսնում է միայն մեկ բան՝ դավաճանություն, անհավատարմություն միասնականին, դառնում է կասկածամիտ ու մտավախ, ամենուր հայտնաբերում իր փայփայած գաղափարի, հավատքի ու սիրո առարկայի դեմ դավադրություններ: Շատ դժվար է իրականության վերադարձնել թե անհանդուրժող և թե խանդոտ անձնավորությանը: Հետապնդման մոլուցքով տառապող մոլեռանդն իր շրջապատում տեսնում է լոկ սատանայի դավեր, բայց իրականում միշտ ինքն է հետապնդում, տանջում ու պատժում: Հետապնդման մոլուցքով տառապողը, որին թվում է՝ շրջապատված է թշնամիներով, խիստ վտանգավոր է, քանզի իրականում հետապնդողն ինքն է: Մեծագույն ոճրագործությունների, բռնությունների ու դաժանությունների դիմող մոլեռանդներին թվում է, թե շրջապատված են վտանգներով: Եվ նրանց մշտապես համակում է վախը: Մարդ միշտ բռնության է դիմում հենց վախից:

Վախի զգացումր խորապես շաղկապված է անհանգուրժողականությանն ու մոլեռանդությանը: Վախից ապաքինվելր հավասարազոր է դրանից ձերբազատվելուն: Մոլեռանդին սատանան միշտ թվում է ահաբեկող ու զորեղ: Նա առավել հավատում է սատանային, քան Աստծուն: Մոլեռանդության ակունքր բնույթով կրոնական է, բայց այն հեշտությամբ անցնում է ազգային և քաղաքական բնագավառներ: Ազգային կամ քաղաքական մոլեռանդր ևս հավատում է սատանային ու նրա նյութած դավերին, եթե անգամ սատանայի կրոնական հիմնըմբռնումը միանգամայն օտար լինի իրեն: Սատանայի զորության դեմ միշտ ստեղծվում է հավատաքննչություն կամ հասարակական փրկության կոմիտե, ամենազոր գաղտնի ոստիկանություն («չեկա») : Այս սարսռազդու հաստատությունները միշտ ստեղծ¬վել են սատանայի ահից, բայց սատանան եղել է ավելի զորեղ, նա թափանցել է այդ հաստատությունները և ղեկավարել դրանք: Երկյուղից երկյուղելի ոչինչ չկա:

Մարդկության համար առավել անհրաժեշտ բանը ոգեղեն բուժումն է վախից: Չհանդուրժող մոլեռանդը բռնանում է, բանադրում, բանտ է նետում և մահապատժի ենթարկում, բայց էությամբ նա թույլ է, նրան ճնշում է վախր: Նրա գիտակցությունը ծայրաստիճան անձուկ է, և նա Աստծուն հավատում էավելի քիչ, քան հանդուրժող մարդը:

Որոշ իմաստով կարելի է ասել, որ մոլեռանդ հավատը թուլություն է՝ անհավատություն կամ բացասական հավատ: Հավատաքննչությունր նույնքան քիչ է հավատում քրիստոնեական ճշմարտության ուժին, որքան ԳՔՎ-ն*՝ կոմունիստական ճշմարտության զորությանը: Փաստացի անհանդուրժողականությունր միշտ խոր անհավատություն է մարդու, նրա մեջ տպավորված Աստծո կերպարի, ճշմարտության ուժի, ի վերջո, Աստծո հանդեպ: Մարդը, որն իրեն թույլ է տվել համակվել մասոնների, հրեաների, ճիզվիտների, բոլշեիկների կամ մարդասպանների գաղտնի կազմակերպության հա մաշխարհայ ին վտանդավորության կամ համաշխարհային դավադրության գաղափարի մո¬լուցքով, դադարում է հավատալ Աստծո զորությանը, ճշմարտության ուժին և հույսր կապում է միայն սեփական բռնության, դաժանության ու մարդասպանության հետ: Նման մարդը, ըստ էության, հոգեախտաբանության և հոգեվերլուծության առարկա է:

Վախի ներշնչած մոլագար գաղափարն իսկ մեծագույն վտանգ է: Այժմ մոլեռանդությունր և բոլորին պարտադրվող ուղղափառ ճշմարտության պաթոսն ի հայտ են գալիս ֆաշիզմի, կոմունիզմի, կրոնական դավանաբանության և ավանդապաշտության ծայրահեղ դրսևորումների տեսքով: Մոլեռանդությունր աշխարհը բաժանում է երկու մասի՝ եր¬կու թշնամի ճամբարների: Այն թույլ չի տալիս, որ համագոյակ¬ցեն տարբեր գաղափարներ ու աշխարհայացքներ: Կա միայն թշնամին: Թշնամական ուժերը միակցվում, ներկայացվում են միակ թշնամու տեսքով: Միանգամայն նույնը կլիներ, եթե մարդ տարանջատեր ոչ թե Ես-ը և բազմաթիվ այլ Ես-երը, այլ Ես-ը և Ոչ Ես-ը, ընդ որում Ոչ Ես-ը պատկերացներ մեկ էակ: Նման հրեշավոր պարզեցումը հեշտացնում է պայքարը: Կոմունիստների համար աշխարհում այժմ կա միայն մեկ թշնամի՝ ֆաշիզ¬մը: Կոմունիզմի ամեն մի թշնամի սրանով իսկ արդեն ֆաշիստ է։ Եվ հակառակը, ֆաշիստների համար ֆաշիզմի ամեն մի թշնամի արդեն իսկ կոմունիստ է: Ընդ որում, ֆաշիստների ու կոմունիստների քանակն անշեղ աճում է: Կոմունիզմի հանդեպ թշնամությունից մարդիկ անցնում են ֆաշիզմի կողմր, և հակառակը: Միավորումը տեղի է ունենում սատանայի շուրջ, որը ներկայացնում է աշխարհի մյուս կեսը: Առաջարկվում է անհեթեթ ընտրություն ֆաշիզմի և կոմունիզմի միջե: Անհասկանալի է ես ինչու պետք է ընտրություն կատարեմ երկու այնպիսի ուժերի միջև, որոնք հավասարապես ժխտում են մարդկային անհատի արժանապատվությունը և ոգու ազատությունը, որպես պայքարի միջոցներ հավասարապես բանեցնում սուտն ու բռնությունը: Պարզ է՝ ես պետք է անցնեմ ինչ-որ երըորդ ուժի կողմը: Մոլեռանդ անհանդուրժողականությունը միշտ կանգնեցնում է կեղծ ընտրության առջև և կատարում կեղծ բաժանում: Բայց հետաքրքիր է, որ մեր օրերում մոլեռանդ անհանդուրժողականության պաթոսը ոչ թե կրքոտ հավատի ու համոզմուն֊ քի, այլ արհեստական ինքնագրգռման, հաճախ նաև ոճավորման արդյունք է և առաջանում է կոլեկտիվ ներշնչումների ու ամբոխավարության հետևանքով: Անշուշտ, կան մոլեռանդության աստիճանի հավատացող ու համոզված առանձին կոմունիստներ ու ֆաշիստներ (հատկապես ռուս կոմունիստների ու գերմանացի նացիստների, ա ռավել պակաս՝ ավելի անհավատ ու քաղաքականորեն հաշվենկատ իտալացի ֆաշիստների շրջանում): Բայց կոմունիստների ու ֆաշիստների զանգվածր զուրկ է որևէ հաստատուն ու մտածված հավատքից կամ համոզմունքից: Այդ զանգվածր ոճավորվում է մոլեռանդության երանգով ՝ ներշնչման ու ընդօրինակման, հաճախ նաև հետաքրքրասիրության շնորհիվ:

Անհանդուրժողականության ժաման ակակից պաթոսր խորապես տարբերվում է միջնադարյանից. այն ժամանակ հիրավի գոյություն ուներ խոր հավատ: Մեր օրերի միջին մարդը գաղա¬փարներ չունի, օժտված է միայն բնազգներով ու հույզերով: Նրա անհանդուրժողականությունր պայմանավորված է պատե¬րազմական իրադրությամբ, կարգուկանոնի փափագով: Նրան հայտնի են միայն կազմակերպվածությանր նպաստող ճշմարտությունները: Պատերազմական դրության պահանջներով առաջացած աշխարհի երկատումր հանգեցնում է անշրջանցելի արդյունքի։

Մեր դարաշրջանին անհայտ է քննադատությունր, խորթ են գաղափարական վեճն ու գաղափարների պայքարը: Նա գիտե միայն մերկացնել, բանադրել ու պատժել: Այլախոհը դիտվում է որպես հանցագործ: Հանցագործի հետ չեն վիճում: Ըստ էու-թյան, այժմ արգեն գոյություն ունի ոչ թե գաղափարական, այլ միայն թշնամական տերություններին պատկանող ռազմական հակառակորդ: Վեճր հանդուրժողական է, անգամ ամենակա¬տաղի վիճաբանողը, այնուամենայնիվ, հանդուրժող է, որ սեփական գաղափարներից զատ թույլատրելի է համարում նաև այլ գաղափարներ: Նա կարծում է, թե գաղափարների բախումից կարող է ակնառու դառնալ ճշմարտությունը: Բայց աշխարհում այժմ որևէ գաղափարական պայքար չկա, ծավալվում է միայն շահերի ու բռունցքների պայքար: Կոմունիստները, ֆաշիստները, ուղղափառության, կաթոլիկոթյան կամ բողոքականության մոլեռանդները ոչ մի գաղափարի դեմ չեն վիճում. պարզապես հակառակորդին շպրտում են հակադիր ճամբար, որին ուղղված են գնդացիրները։ Պայքարելու ու կազմակերպ¬վելու համար օգտակար դիտվող ուղղափառ դավանանքի պաթոսը հանգեցնում է մտքի ու գաղափարների, ճշմարտության ու ինտելեկտուալ մշակույթի նկատմամբ հետաքրքրու¬թյան կատարյալ կորստի: Եվ միջնադարի հետ համեմատությունը խիստ անբարենպաստ է մեր ժամանակների համար: Որեէ գաղափարախոսական ստեղծագործություն այստեղ չի հայտ-նաբերվում:

Այս առումով մեր անհանդուրժող ժամանակաշրջանը զար¬մանալի անտաղանդ ու ողորմելի է. մարել է ստեղծագործ միտքը. այն մակաբուծորեն սնվում է նախորդ ժամանակաշրջաններից:

Մարքսիզմր, պրուդոնիզմր, սինդիկալիզմը, անգամ ռասիզմր XIX դարի մտքի արգասիք են: Մեր դարի գլխավոր առավելությունն այն է, որ նա հիմնականում շրջված է դեպի իրականու¬թյուն և իրականություն է վերհանում: Բայց մերկացնելով հին կուռքերին՝ նոր դարը ստեղծում է նոր կուռքեր: Մոլեռանդի համար բազմազան աշխարհը գոյություն չունի: Նա միայն մի բանով մոլագարված մարդ է: Բացի այդ մեկից, նա չարացած ու անողոք է վերաբերվում ամեն ինչի և ամեն մար¬դու: Մոլեռանդությունր հոգեբանորեն կապված է փրկության կամ կործանման գաղափարի հետ: Հենց այդ գաղափարն է մո¬լեռանդ դարձնում հոգին: Կա միակ փրկարարը, մնացյալր կոր¬ծանիչ է: Ուստի պետք է ամբողջովին տրվել այդ միակին ու անողոք ոչնչացնել մնացյալր, իմա կործանման սպառնալիք կրող բազմակիության ողջ աշխարհը: Աշխարհի բազմակիու¬թյունից բխող կործանման հետ կապված է նաև մոլեռանդու¬թյան ենթահիմքում մշտապես առկա վախի զգացողությունր: Միջնադարյան հավատաքննիչները՝ ինկվիզիտորները, խորապես համոզված էին, որ դաժանությունների դիմելիս, զոհերին խոշ¬տանգելիս ու խարույկների վրա այրելիս մարդասիրություն էին դրսևորում: Նրանք պայքարում էին կործանման դեմ հանուն հոգիների փրկության, աղանդների կործանարար գայթակղությունից նրանց պաշտպանելու համար: Լավ էր կարճատև տանջանք պատճառել երկրաին կյանքում, քան թույլ տալ շատ շա¬տերի կործանումը հավերժության մեջ: Տորկվեմադան անշահա խնդիր, կյանքից մեկուսացած մարդ էր. նա ոչինչ չէր ուզում իր համար, այլ ամբողջովին տրվում էր իր գաղափարին, իր հավատին, մարդկանց տանջահար անելով ծառայում իր Աստծուն, ամեն ինչ անում էր միայն ի փառս Աստծո: Նա օժտված էր անգդամ մեղմությամբ, ոչ ոքի նկատմամբ չարություն կամ թշնա¬մություն չուներ, մի խոսքով յուրատեսակ «լավ մարդ» էր:

Սա Հետաքրքիր Հոգեբանական խնդիր է: Հավատացյալ, անձնուրաց, գաղափարական մարդր կարող է լինել մոլեկրոն, կատարել մեծագույն դաժանություններ: Անմնացորդ նվիրվել Աստծուն կամ նրան փոխարինող գաղափարին՝ շրջանցելով մարդուն, նրան դարձնելով Աստծո կամ գաղափարի իրագործ¬ման միջոց, նշանակում է դառնալ մոլեռանդ մոլեկրոն կամ պարղապես Հրեշ: Ավետարանր մեզ սովորեցնում է, որ մարդ չպիտի Հաստատի իր վերաբերմունքն աո Աստված առանց Հա¬մապատասխան վերաբերմունք Հաստատելու մարդու նկատմամբ: Եթե փարիսեցիները շաբաթր դասում էին մարդուց Վեր (ինչի Համար էլ նրանց մերկացնում էր Քրիստոսր), ապա վերացական գաղափարը մարդուց վեր դասող ամեն ոք դավանում է շաբաթ օրվա՝ Քրիստոսի մերժած կրոնը: Ընդ որում, միևնույն է՝ դա եկեղեցական ուղղափառության, պետականության ու ազ¬գայնամոլության, թե Հեղափոխության ու սոցիալիզմի գաղափար է։ Քրիստոսը վաղուց ի վեր մերկացրել ու դատապարտել է աղանդներ որոնելու, աղանդավորներին բանադրելու ու Հա¬լածելու գաղափարից խելահեղված մարդուն, թեև նա դա չի էլ նկատում: Աղանդավորության նկատմամբ Հիվանդագին ատելությունը մարդուց վեր դասվող գաղափարի մոլուցք է: Այնինչ աշխարՀի բոլոր ուղղափառ դավանանքները ոչինչ չարժեն ան¬գամ ամենաչնչին մարդու ու նրա ճակատագրի Համեմատ: Ւսկ գաղափարների յուրաքանչյուր Համակարգ րնդունելր մարդկային մտքի (կամ անմտության) արգասիք է:

Մարդ չի փրկվում և կամ չի կործանվում այն պատճառով, որ Հետևում է գաղափարների որևէ Համակարգի: Աղանդներ մերկացնողներն ու Հալածողներն Հենց կյանքի Հերետիկոսներ են՝ աղանդավորներ կենդանի մարդու, գթության ու սիրո նկատմամբ: Բոլոր Հավատաքննիչները կյանքի աղանդավորներ էին, մարդու կենսադավանանքի դավաճաններ: Աղանդավորների մերկացման ետևում միշտ թաքնված է իշխանության մեղսավոր տարփանքր, Հզոր լինելու կամքր: Փրկության ու կորստի գաղափարների Հիվանդագին մոլուցքր, որից արժե բուժվել, կարող է տեղափոխվել նաև սոցիալական ոլորտ: Այնժամ այդ խուճապային գաղափարը ծնում է Հեղափոխության մոլեռանդություն և առաջացնում քաղաքական հավատաքննչական հաստատություններ: Անհանդուրժողականությունն ու հավատաքննչությունը արդարացվում են սոցիալական կործանման սպառնալիքով:

Մարդկային Հոգեբանությունը քիչ է փոխվում: Ըստ էության, մոլեռանդությունը միշտ էլ սոցիալական բնույթ ունի: Մարդ չի կարող մոլեռանդ լինել, երբ Աստծո առջև է. նա այդպիսին դառնում է միայն այլ մարդկանց առջև լինելու պարագայում: Մոլեռանդը միշտ թշնամու կարիք ունի, միշտ պետք է մաՀապատժի ենթարկի որևէ մեկին: Մոլեռանդությունը միշտ նշանակում է սոցիալական Հարկադրանք: Կրոնի բնագավառում ծայրաՀեղ ուղղափառության մոլեռանդությունը Հերձվածական բնույթ ունի: Ընտրյալների շրջանին պատկանելու Հանգամանքի պատճառած բավարարվածությունր ևս Հերձվածական զգացում է: Մոլեռանդությունը Հույժ կոփում է կամքը, մարդկանց կազմակերպում պայքարելու, տառապանք պատճառելու ու կրելու: Մոլեռանդությունը միշտ առնչվում է տանջահարելու երևույթին: Գաղափարախոսական առումով այն միշտ ուղղափառության մոլեգնություն է:

Ուղղափառության աղանդին Հակադրվող Հիմնակարգն այժմ կիրառվում է մտածողության այնպիսի տեսակների նկատմամբ (օրինակ՝ մարքսիզմի), որոնք ոչ մի ընդՀանրություն չունեն կրոնի Հետ. բայց և այնպես, ծագմամբ այն կրոնական է: Կրոնական ակունքներ ունենալով հանդերձ այն, նախևառաջ, սոցիալական երևույթ է և նշանակում է կոլեկտիվի գերակայություն անհատի նկատմամբ: Ուղղղափառությունը կոլեկտիվի մտավոր կազմակերպումն է և նշանակում է գիտակցության ու խղճի արտաքնայնացում: Այն ինքն իրեն հաստատում է՝ ի հակադրություն աղանդի: Աղանդավորը մի մարդ է, որի մտածելակերպը շեղվում է կոլեկտիվի մտավոր հորինվածքից: Իրենց առավելապես ուղղափառ համարող և աղանդավորներին (իմա՝ այլախոհներին) մերկացնող մարդիկ սիրում են ասել, թե իրենք պաշտպանում են ճշմարտությունը և այն դասում ազատությունից բարձր: Դա ուղղափառների ամենամեծ մոլորությունն ու ինքնահրապուրանքն է: Ուղղափառության՝ մոլեռանդությունը սնուցող պաթոսը որևէ ընդհանրություն չունի ճշմարտության պաթոսի հետ, այլ ճիշտ հակադիր է դրան:

Ուղղափառությունը բյուրեղանում է փրկության ու կորստի թեմայի շուրջ. ուղղափառները սարսափահար են և սարսափեցնում են ուրիշներին: Այնինչ ճշմարտությունը չգիտե՝ ինչ է վախը: Հենց ուղղափառության պահապաններն են բոլորից շատ աղավաղել ճշմարտությունը և վախեցել դրանից: Կրոնական ուղղափառության պահապանները ևս աղավաղում էին այն: Այդ մարդիկ միշտ չարանենգ առասպելներ էին հորինում թշնամական ուժի մասին: Ճշմարտությունը նենգափոխվում է օգտակարության, կազմակերպված կարգուկանոնի շահի: Ամենափրկիչ գաղափարներով «մոլեռանդ դարձած» մարդը չի կարող ճշմարտություն փնտրել: Ճշմարտության որոնումն ազատություն է ենթադրում: Ազատությունից դուրս ճշմարտություն չկա, այն հասանելի է միայն ազատությանը: Իսկ ազատությունից դուրս կա միայն օգուտն ու իշխանության շահը, այլ ոչ թե ճշմարիտը:

Մոլեռանդը եսակենտրոն է: Նրա հավատը, անձնուրաց ու անշահախնդիր նվիրվածությունը գաղափարին ամենևին չի օգնում եսակենտրոնությունը հաղթահարելու գործում: Որևէ ուղղափառ ուղղության հարող մոլեռանդ իրեն նույնացնում է իր քարոզած գաղափարի և ճշմարտության հետ: Ի վերջո, դա է ուղղափառության միակ չափանիշը: Ուղղափառության մոլեռանդը կարող է լինել հեղինակության սկզբունքի ծայրահեղ հետևորդ: Բայց նա հեղինակությունն աննկատելի նույնացնում է իրեն և երբեք չի ենթարկվի իրեն անհամաձայն որևէ հեղինակության: Հեղինակության պաշտամունքին հակված երիտասարդությունն իրենից վեր ոչ մի հեղինակություն չի ընդունում: Գործնականում հեղինակությունը երբեք չի կաշկանդում իր մոլեռանդ կողմնակիցներին, նա նեղում ու ճնշում է մյուսներին՝ հկառակորդներին: Ըստ էության, ոչ ոք երբեք չի կարող ենթարկվել հեղինակությանը, եթե ենթադրել է, որ վերջինս համամիտ չէ ճշմարտության իր ըմբռնմանը: Որևէ ծայրահեղ ուղղափառության, որևէ ամբողջատիրական համակարգի դավանումը միշտ վկայում է ճշմարիտ ուսմունքին հարող ընտրյալների շրջանին պատկանելու ցանկություն: Դա շոյում է մարդկանց ինքնասիրությունը: Այդ ամենի համեմատությամբ ազատասիրությունը լոկ համեստության վկայություն է: Խիստ հաճելի է, որ մարդ ինքն իրեն համարում է միակ իսկական գիտակն այն բանի, թե ինչ է ճշմարիտ ուղղափառությունը կամ ճշմարիտ մարքսիզմ-լենինիզմը (հոգեբանական հիմքն այստեղ նույնն է): Ռոբեսպիերը անձնուրաց սիրում էր հանրապետական առաքինությունը, հեղափոխական Ֆրանսիայում նա ամենաառաքինի և անգամ միակ առաքինի մարդն էր: Նա ինքն իրեն նույնացրեց հանրապետական առաքինությանը, հեղափոխության գաղափարին: Նա եսակենտրոնության ավարտուն տիպար էր: Նրանում ամենագարշելին առաքինության մոլորությունն էր, առաքինության հետ ինքնանույնացումը: Արատավոր Դանտոնը նրանից հազարապատիկ լավ ու մարդկային էր:

Ինչ-որ գաղափարի, ինչ որ ուսմուքնի մոլեռանդ եսակենտրոնությունն արտահայտվում է այն բանով, որ նա այլևս չի նկատում անձը, անուշադիր է մարդու անհատական ուղու նկատմամբ, նա չի կարող որևէ հարաբերություն հաստատ ել անհատների աշխարհի՝ որոշակի կենդանի, մարդկային աշխարհի հետ: Մոլեռանդին մատչելի է միայն գաղափարը, նա չի ճանաչում մարդուն, չի ճանաչում անգամ այն դեպքում, երբ պայքարում է հանուն մարդու գաղափարի: Բայց, սեփական գաղափարներից զատ, նա չի ընկալում նաև գաղափարների աշխարհը, անընդունակ է համակվելու գաղափարների հաղորդակցմամբ: Նա սովորաբար ոչինչ չի հասկանում ու չի կարող հասկանալ. հենց եսակենտրոնությունն է, որ նրան զրկում է հասկանալու ունակությունից: Նա ամենևին չի ձգտում ապացուցել ինչ-որ բանի ճշմարտացիությունը, ճշմարտությունը նրան բոլորովին չի հետաքրքրում:

Ազատությունը կարելի է ըմբռնել որպես ճշմարտության անկապտելի մաս: Մարդ ամեն ինչ չէ, որ պետք է հանդուրժի: Բնավ հարկ չկա հանդուրժողաբար վերաբերվել ժամանակակից անհանդուրժողականությանը, մոլեռանդությանը, այսօրվա ուղղափառամոլուցքին. Ընդհակառակը, դրանց նկատմամբ պահանջվում է հենց անհանդուրժողություն: Եվ ամենևին հարկ չկա անսահման ազատություն տալ ազատության թշնամիներին: Որոշ իմաստով մեզ այսօր անհրաժեշտ է իսկական ազատության դիկտատուրա: Այնինչ ներկայիս դիկտատուրաները, իրենց բոլոր դրսևորումներով հանդերձ, հենվում են ծանր հոգեախտից խարխլվող հիմքին: Այստեղ անհրաժեշտ է հոգևոր բուժում:

  • «գլխավոր քաղաքական վարչություն» (խմբ.)