Շվեյկի արշավանքը դեպի Իտալիա

Գրապահարան-ից
Շվեյկի արշավանքը դեպի Իտալիա

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»


Շվեյկը զինվոր ական ծառայաթյան գնաց ուրախ տրամադրաթյամբ։ Ցանկանամ էր պարզապես զվարճանալ, բայց այնպես ստացվեց, որ սարսափ տարածեց Տրիենտ քաղաքի ողջ կայազորում՝ սրա պետով հանդերձ։
Շվեյկը միշտ ժպտում էր, սիրալիր վերաբերմունք ուներ և, ըստ երևույթին, դա էր պատճառը, որ նրան անընդհատ բանտ էին նստեցնում։ Դուրս գալով, բանտարկաթյունից, ժպտալով պատասխանում էր բոլոր հարցերին և բացարձակորեն հանգիստ թույլ էր տալիս՝ իրեն նորից կալանել, սակայն հոգու խորքում բավարարված էր այն բանով, որ իրենից վախենամ են Տրիենտի կայազորի բոլոր սպաները։ Ոչ թե կոպտությամբ, այլ, ընդհակառակը, բարեկիրթ շարժուձևով և բարյացակամությունով, բարեկամական ժպիտներով. ահա թե ինչով էր նա սպաներին հուսահատաթյան հասցնում։ Տեսուչի հայտնվելուն պես, զինվորական մահճակալին նստած ու լայն ժպտացող Շվեյկը քաղաքավարութլամբ ողջունում էր նրան այսպիսի բառերով.
_ Փառք Հիսուս Քրիստոսին, համարձակվում եմ զեկուցել։
Այդ անկեղծ, բարեսիրտ ժպիտը սպա Վալկին ստիպում էր կրճտացնել ատամները։ Նա հաճույքով կուղղեր Շվեյկի գլխարկը, որպեսզի դա գլխին նստեր համաձայն կանոնադրաթյան, սակայն Շվեյկի ջերմ, մտերմիկ հայացքը խանգարում էր նրան՝ որևէ բան ձեռնարկել։
Մի անգամ զորանոց մտավ մայոր Թելլերը։ Իրենց մահճակալների մոտ ձգված զինվորներին խիստ հայացք գցելով, Վալկը հրամայեց.
_ Շվեյկ, այստեղ բեր հրացանը։
Շվեյկը բարեխղճորեն կատարեց հրամանը, միայն թե հրացանի փոխարեն, բերեց ուսապարկը։ Ատելությամբ նայելով Շվեյկի միամիտ ու փառահեղ կերպարանքին, մայոր Թելլերը հարցրեց.
_ Դուք չգիտենալ, ինչ բան հրացա՞ն։
_ Ճիշտ այդպես, չգիտեմ,_ հետևեց պատասխանը։
Շվեյկին տարան գրասենյակ։ Բերեցին հրացանը, ցցեցին քթի տակ։
_ Սա ի՞նչ է։ Ի՞նչ է անունը։
_ Չգիտեմ։
_ Սա հրացան է։
_ Չգիտեմ։
Նրան ուղարկեցին բանտ, և, ի հավելումն այդ ամենի, բանտի վերակացուն իր պարտքը համարեց նրան էշ անվանել։ Սակայն զինվորները գնացին լեռներում նախատեսված դժվարին զորավարժաթյունների, իսկ Շվեյկը շատ հանգիստ նստած էր մնացել վանդակաձողի հետևում՝ ժպիտը երեսին։
Չիմանալով՝ ինչպես վարվել Շվեյկի հետ, նրան ճաշարանամ նշանակեցին հոժարակամ զինվոր, որի պարտականությունն էր ճաշը և ընթրիքը սպասարկելը։ Սեղանն էր հարդարում, ուտելիք բաժանում, գարեջուր, գինի բերում, որից հետո համեստորեն նստում էր դռան մոտ և ծխում՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելով.
_ Համարձակվում եմ զեկացել, պարոնայք, պարոն սպա Վալկը լավ, շատ լավ մարդ է։
Այդ բանն ասելիս ժպտում էր՝ ծխի քուլաներ օդ բաց թողնելով։
Ճաշարան մտավ տեսչական հանձնաժողովը, և ինչ-որ նոր սպա անզգուշություն ունեցավ համեստորեն դռան մոտ կանգնած Շվեյկին հարցնել, թե նա որ վաշտից է։
– Չեմ կարող իմանալ։
_ Գրողը տանի։ Սա ո՞ր գունդն է։
_ Չեմ կարող իմանալ։
_ Ինչպե՞ս է կոչվում քաղաքը, ուր տեղակայված է այս կայազորը։
_ Չեմ կարող իմանալ։
_ Դու ինչ է, երկնքի՞ց ես իջել։
_ Ո՜չ,_ պատասխանեց Շվեյկը՝ սիրալիր ժպտալով և սպային նայելով միամիտ վստահող հայացքով։ _ Ես ծնվել եմ, ապա դպրոց գնացել։ Հետո ատաղձագործի արհեստը սովորել։ Հետո ինձ տարան մի պանդոկ ու ստիպեցին հանել բոլոր շորերս։ Ապա մի քանի ամիս անց իմ հետևից եկավ ոստիկանությունն ու տարավ զորանոց։ Այնտեղ ինձ զննեցին ու ասացին. «Դուք ինչո՞ւ ժամանակին չեք ներկայացել զորակոչին, ուշացել եք երեք շաբաթ։ Մենք ձեզ ձերբակալամ ենք»։ Ինչի՞ համար,_ հարցնում եմ։ _Չէ՞ որ ես չէի էլ ցանկանում բանակ գնալ և նույնիսկ չգիտեմ, թե ինչ բան է զինվորը...»։ Բայց լսողն ով էր, ձերբակալեցին ինձ, նստեցրին գնացք ու տարան մի տեղ, որտեղից էլ եկանք այստեղ։ Ես ոչ մեկին չեմ հարցրել, թե սա որ գունդն է, որ վաշտը, որ քաղաքը, որպեսզի հանկարծ անգգուշորեն որևէ մեկին վիրավորանք չհասցնեմ։ Զորավարժաթյան ժամանակ ինձ անմիջապես ձերբակալեցին այն բանի համար, ինչ է՝ շարքում ծխել էի,– թե դրա մեջ ինչ վատ բան կա, չեմ հասկանում։ Հետո ձերբակալեցին, երբ հայտնեցի, թե սվինս եմ կորցրել։ Այնուհետև պոլիգոնում քիչ մնաց, որ գնդակահարեի պարոն գնդապետին... Իսկ հիմա պարոններին որպես հոժարակամ զինվոր եմ ծառայում։
Քաջ զինվոր Շվեյկը այս ամենը ասաց, սպային նայելով այնպիսի ջինջ, մանկական հայացքով, որ վերջինս չգիտեր՝ զայրանալ, թե ծիծաղել։
Եկավ թաթախման երեկոն[1]։ Հոժարակամ զինվորները ճաշարանում եղևնի տեղադրեցին, զարդարեցին, և ընթրիքից հետո գնդապետը հուզիչ ճառ արտասանեց այն մասին, որ ահա ծնվել է Քրիստոսը և նա ուրախանում է լավ զինվորներ տեսնելիս, իսկ լավ զինվորը պարտավոր է ինքն իրենով ուրախանալ։
Հանկարծ հանդիսավոր ելույթն ընդհատվեց մի բղավոցով։
_ Հենց էդպես է, որ կա։ Շատ ճիշտ է։
Բղավոցը դուրս պրծավ հոժարակամ զինվորների մեջ կանգնած, ոչ մեկի ուշադրաթյանը չարժանացած քաջ զինվոր Շվեյկի բերանից։
_ Հոժարակամներ,_պայթեց գնդապետը,_ ո՞վ գոռաց։
Շվեյկը ժպտերես կերպարանքով դարս եկավ շարքից։
_ Ուրեմն, պարոն գնդապետ, ես պարոններին եմ ծառայում որպես հոժարակամ զինվոր և ինձ անչափ դար եկավ այն, ինչ բարեհաճեցիք ասել դուք։ Անմիջապես զգացվեց, որ դա սրտից է բխում։
Երբ Տրիենտում կեսգիշեր էր, քաջ զինվոր Շվեյկն արդեն ժամից ավելի նստած էր սառը պատժախցամ։
Պատիժը կրելուց հետո նրան կալանավայրի երեք բախտակից ընկերների հետ կապրալի հսկողաթյամբ ուղարկեցին գնդացրային իր զորամասը։ Սկզբամ հովիտով էին գնում, հետո խորացան լեռներում, և այստեղ, մի բան, որ անսպասելի չէր, Շվեյկը հենց Իտալիայի սահմանի մոտ մոլորվեց խիտ անտառում։
Դժվարաթյամբ անցնելով մացառների միջով, նա փնտրում էր յուրայիններին, մինչև որ լրիվ զինյալ՝ բարեհաջողաթյամբ հայտնվեց սահմանի մյուս կողմում։
Քաջ զինվոր Շվեյկն այստեղ աչքի ընկավ քաջաթյամբ։ Այդ ժամանակ Ավստրիայի սահմանագլխին, Իտալիայի տարածքում, զորախաղեր էր անցկացնամ Միլանի գնդացրային զորամասը. ութ զինվոր և գնդացիրը տանող ջորին քայլում էին հարթավայրով, որն ուշադիր աչքի էր անցկացնում քաջ զինվոր Շվեյկը։
Իտալացի զինվորները, ոչինչ չկասկածելով, պառկեցին ստվերում ու քնեցին, իսկ գնդացիրը կրող ջորին, կարևոր տեսքով ձեռնամուխ եղավ խոտ արածելուն, հետզհետե նրանցից հեռանալով, մոտեցավ այն թփին, որի հետեից Շվեյկը ժպիտը երեսին հետևում էր հակառակորդին։
Քաջ զինվոր Շվեյկը բռնեց ջորու սանձից և վերադարձավ Ավստրիա՝ բերելով իտալական գնդացիրը կրող իտալական ջորին։
Նույն սարալանջն ի վար գնալով, ջորու հետ կես օր շարունակ թափառեց ինչ-որ անտառում և միայն երեկոյան կողմ տեսավ ավստրիական ճամբարը։
Սկզբում ժամապահները ներս չէին թողնում, քանի որ չգիտեր նշանաբանը, բայց մոտ վազեց սպան և Շվեյկը, ձեռքը տանելով գլխարկի հովարին, զեկուցեց.
_ Պատիվ ունեմ զեկուցելու, պարոն լեյտենանտ, ես իտալական ջորի եմ խլել՝ գնդացիրն էլ հետը։
Քաջ զինվոր Շվեյկին ղրկեցին կայազորի հրամանատարության տրամադրության տակ, բայց դրա փոխարեն հայտնի դարձավ, թե ինչ կառուցվածք ունի իտալական վերջին նմուշի գնդացիրը։


  1. Ծննդյան տոների թաթախման երեկո՝ կրոնական տոն: