Պաուլո Կոելյո (կենսագրություն)

Գրապահարան-ից
20:33, 24 Օգոստոսի 2013 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պաուլո Կոելյոն ծնվել է 1947 թվին Բրազիլիայում։ Նրա «Ուխտագնացություն» (1987) և «Ալքիմիկոսը» (1988) վեպերը հեղինակին բերում են աննախադեպ հաջողություն։ Նա ձեոք է բերում աշխարհի ժամանակակից ամենամեծ գրողներից մեկի համբավը։

Կոելյոյի գրչին են պատկանում նաև «Հրեշն ու տիկին Պրիմը» (2001), «Գերոնիկան որոշել է մեռնել» (1999), «Հինգերորդ լեոը» (1998), «Պիեդրա գետի ափին նստեցի ու լացի » (1995), «Լույսի Զինվորի հիշատակարանը» (1998), «Սիրո նամակներ մարգարեից» (1997) և այլ գործեր, որոնք մտել են լավագույն բեստսելլերների շարքը։

Պ. Կոելյոն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում համաշխարհային տնտեսական ֆորումի հաղճապակե մրցանակի և Ֆրանսիայի ազգային Պատվո լեգիոնի շքանշանի։ 2002թ. ընտրվել է Բրազիլիայի Գրողների ազգային ակադեմիայի ցմահ անդամ։ Նրա «Ալքիմիկոսը» թարգմանվել է 60 լեզվով և տպագրվել ավելի քան 50 միլիոն տպաքանակով։ «Ալքիմիկոսը» դասվել է 20-րդ դարի 35 ամենաականավոր գրական ստեղծագործությունների շարքը։

Պաուլո Կոելյոյի ստեղծագործություններից մի քանիսը առանձին գրքերով լույս են տեսել հայերեն։