Լայման Ֆրենք Բաում (կենսագրություն)

Գրապահարան-ից
11:16, 11 Նոյեմբերի 2013 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856թ. Նյու Յորքում, մեծացել է ապահովված ընտանիքում և փորձել մի շարք մասնագիտություններ՝ դերասան, թռչնաբույծ, էժանագին խանութի տեր... 1882թ. Բաումը ամուսնանում է մի մեծահարուստ կնոջ հետ։ Կնոջ մայրը՝ Մաթիլդա Ջոսլին Քեյջը, որ հայտնի էր որպես կանանց իրավունքների պաշտպան, խրախուսում է Բաումին հրատարակել իր երևակայական պատմությունները։ Առաջին վեպը լույս է տեսնում 1899թ., որին հաջորդում է հանրահայտ «Օզի կախարդը» (1900թ.)։ Վեպն այնպիսի հաջողություն է ունենում, որ ընթերցողները նորանոր պատմություններ են պահանջում։ Օզի շարքից գրվել է 14 ստեղծագործություն։ Բաումը մահացել է 1919թ.։