Շան սիրտ
Գրապահարան-ից
հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով |
1
Ու-ու-ու-ուու-հու-հուհու-հու-հու։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքր հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտտեսության կենարոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված. ոնց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՛նչ օգուտ։