Շան սիրտ
հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով |
1
Ու-ո՜ւ-ու-ուո՜ւ-հու-հուհո՜ւ-հու-հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքը հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտեսության կենտրոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված, ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՞նչ օգուտ։
Ինչո՞վ էի խանգարում նրան։ Չլինի՞ կխժռեմ-կվերջացնեմ ժողովրդական տնտեսության սովետը, եթե աղբահորը քանդքնդեմ։ Անկշտում անասուն։ Մի առիթով նայեք նրա քիթումռութին․ ախր, լենքին է տվել, պղնձե ռեխով գող։ Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ։ Կեսօրին գդակն ինձ կերակրեց եռջրով, հիմա էլ մթնել է, կեսօրվա չորսը կլինի մոտավորապես, դատելով տապակած սոխի հոտից, որ փչում է Պրեչիստենկայա փողոցի հրշեջ խմբից։ Ինչպես ձեզ հայտնի է, հրշեջները ընթրում են։ Բայց եղածը փուչ բան է, սնկի նման։ Պրեչիստնկայի ծանոթ շները պատմում էին, թե իբր Նեգլիննայա փողոցի վրայի «Բար» ռեստորանում հերթապահ ճաշաաեսակ են խժռում՝ պիկան սոուսով սունկ, բաժինը երեք ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Սիրելու բան է, նույնն է, թէ կրկնակոշիկ լիզես․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
Կողս ցավում է անտանելի, և իմ կարիերայի հեռուները անչափ հստակ եմ տեսնում․ վաղը խոցեր կբացվեն, և հարցնող լինի՝ ինչո՞վ եմ բուժելու։ Ամռանը կարելի էր գնալ Սոկոլնիկի, այնտեղ շատ լավ հատուկ խոտ կա, դրանից բացի, ձրի կխժռես երշիկի պոչիկներ, ճարպոտած թղթեր են շպրտում քաղաքացիները, ուզածդ չափ կլպստես։ Ու եթե մի լեզվանի էլ չլինի, որ լուսնի լույսի տակ, շրջանակի մեջ «Սիրելի Աիդա» է երգում, որից սիրտոդ կտոր-կտոր է լինում, հրաշալի կլինի։ Իսկ հիմա՞ ուր պիտի գնաս։ Ձեզ չե՞ն խփել սապոգով: Խփել են։ Աղյուսով հասցրե՞լ են կողերիդ։ Շատ-շատ եմ կերել։ Ամեն ինչ կերել եմ, բախտիս հետ հաշտ եմ և եթե լալիս եմ հիմա, մարմնական ցավից է ու քաղցից, որովհետև ոգիս դեռ չի մարել․․․ Դիմացկուն է շան ոգին:
Բայց ահա մարմինս՝ ջարդուխուրդ, ծեծված, բավականաչափ ոտնահարել են մարդիկ: Գլխավորն էլ որն է․ եռջուրն էնպես շփեց վրաս, որ բրդի տակ էլ անցավ, ուրեմն, ձախ կողիս համար ոչ մի պաշտպանություն չկա։ Շատ հեշտ կարող եմ թոքերի բորբոքում ստանալ, իսկ որ ստացա, քաղաքացիներ, սովից կսատկեմ: Թոքերի բորբոքումով ընդունված է պառկել շքամուտքում, աստիճանների տակ, իսկ իմ պառկած, ամուրի շան փոխարեն ո՞վ պիտի վազ տա աղբարկղերով՝ կեր որոնելու։ Թոքս կբորբոքվի, փորի վրա կսողամ, կթուլանամ, ամեն մեկը կսատկակացնի ինձ փայտով: Եվ ճարմանդակիր դռնապանները ոտքերիցս կբռնեն ու կգցեն սայլի մեջ․․․
Բոլոր պրոլետարներից ամենանnղկալին դռնապաններն են։ Մարդկային թափթփուկներ՝ ամենացածր տեսակը: Խոհարարները տարբեր են լինում: Օրինակ, հանգուցյալ Վլասը Պրեչիստենկայից։ Քանի-քանիսի կյանքն է փրկել։ Որովհետև հիվանդ ժամանակ ամենագլխավորը մի կտոր կեր ձեռք գցելն է: Եվ ահա, պատմում են շները, Վլասը մի ոսկոր կշպրտեր, վրան մեկ ութերորդ ֆունտի չափ միս։ Աստված հոգին լուսավորի, քանի որ իսկական անհատականություն էր, կոմս Տոլստոյների տիրունական խոհարարը, և ոչ թե նորմալ սննդի Սովետի: Թե ինչեր են անում նրանք, այդ նորմալ սննդում, շան խելքի բանը չէ: Ախր, հենց այդ սրիկաները աղ դրած, հոտած մսից են շչի եփում, իսկ ճաշարան եկող խեղճերը ոչինչ չեն իմանում: Վազեվազ գալիս են, լափում, լակում։
Ոմն մեքենագրուհի, ըստ իններորդ կարգի, ստանում է չորսուկես տասանոց, ճիշտ է, սիրեկանը ֆիլդեպերսե գուլպաներ է նվիրում։ Իսկ էդ ֆիդելպերսի երեսից ինչքան ստորացում պիտի քաշի խեղճը։ Արագ-արագ կգա մեքենագրուհին, չէ՞ որ չորսուկես տասանոցով «Բար» չես մտնի։ Կինեմատոգրաֆի էլ չի հերիքում, իսկ կինեմատոգրաֆը կանանց միակ սփոփանքն է կյանքում: Ցնցվում է, դեմքը կնճռոտում, բայց և խփշտում: Խելքի մո՞տ բան է, երկու ճաշատեսակը քառասուն կոպեկ արժի, իսկ էդ երկուսի գինը տասնհինգ էլ չի, որովհետև մնացած քսանհինգը տնտեսվարն է գողացել։ Իսկ մեքենագրուհուն այդպիսի՞ ճաշ է պետք: Նրա աջ թոքի կատարն ախտահարված է, կանացի հիվանդություն էլ կա, աշխատավայրում պահումներ են արել, ճաշարանում հոտած բաներով են կերակրել, ահա նա, ահա նա։ Դարպասատակ է մտնում սիրեկանի գուլպաներով: Ոտքերը՝ սառած, փորի մեջ քամիներ են խաղում, որովհետև վրայի բուրդը կարծես թե իմի պես է, հագի վարտիքը բարակ է, էնպես՝ ժանյակի պես մի բան, սիրեկանի աչքին թոզ փչելու համար: Թե փորձեց ֆլանելե վարտիք հագնել, սիրեկանը կգոռա․
― Իչքա՜ն ես գեշ։ Իմ Մատրյոնան ինձ ձանձրացրել է, հոգիս դուրս եկավ էդ ֆլանելե վարտիքներից, հիմա եկել է իմ ժամանակը։ Ես հիմա նախագահ եմ, ու ինչքան էլ գողանամ, լրիվ կգնա կանացի մարմնի, անուշեղենի, «Աբրաու-Դյուրսյի» վրա։ Որովհետև ջահել օրերիս շատ եմ քաղցած մնացել, ինձ հերիք է, իսկ անդրշիրիմյան կյանք գոյություն չունի:
Մեղքս գալիս է, խղճաում եմ մեքենագրուհուն: Բայց ինքս ինձ ավելի եմ խղճում: Եսասիրությունից չեմ ասում, չէ, քանի որ իսկականից տարբեր պայմաններում ենք։ Նա գոնե իր տանը կտաքանա, իսկ ես, ես։ Ո՞ւր պիտի գնամ: Ծեծված, կողս խաշված, թուքումուր կերած, ո՞ւր գնամ: Ո՜ւ-ո՜ւ-ու-ո՜ւ․․․
— Քուչիկ, քուչիկ, քուչիկ, Շարիկ, այ Շարիկ: Ինչի՞ ես վնգստում, խեղճ լինես դու։ Քեզ ո՞վ է նեղացրել․․․ Ուխ․․․
Ջադու պառավ-չոր բուքը շրխկշրխկացրեց դռներն ու երկարապոչ ավելով հասցրեց օրիորդի ականջին: Փեշը թռցրեց ծնկներից վեր, բաց արեց կրեմագույն գուլպաները և վատ լվացված ժանյակե սպիտակեղենի նեղլիկ շերտը, խլացրեց բառերը և քշեց-տարավ շանը:
— Տեր Աստված․․․ էս ինչ եղանակ է․․․ ուխ․․․ փորս էլ ցավում է։ Ախ, այդ աղ դրած միսը։ Ու ե՞րբ է վերջանալու այս ամենը։
Գլուխն առաջ կռացրած, մեքենագրուհին նետվեց գրոհի, անցան դարպասից, փողոցում բուքն սկսեց պտտել, պատռել, տապալել, հետո պտտահողմ դարձավ և մեքենագրուհին անհետացավ։
Իսկ շունը մնաց դարպասատակում և, տառապելով վնասված կողից, uեղմվեց սառը, զանգվածեղ պատին, շունչը կտրվեց ու հաստատ որոշեց, որ այստեղից ոչ մի տեղ չի գնա, այստեղ էլ կսատկի։ Հուսալքություն պատեց նրան։ Սիրտն այնպես դառնացավ ու ցավեց, այնքան միայնակ ու ահավոր դարձավ, որ շան մանրիկ արցունքները պզուկի նման իջան աչքերից և իսկույն չորացան։ Վնասված կողի բուդը գունդ-գունդ կախկխվել էր, իսկ արանքներում երևում էին կարմիր չարագույն պտեր եռջրից: Ի՜նչ անիմաստ, բթամիտ ու դաժան են խոհարարները։ Մեքենագրnւհին իրեն ասաց․ «Շարիկ»: Ո՞ր գրողի տարած Շարիկ է ինքը։ Շարիկ՝ նշանակում է կլորիկ, գնդլիկ, վարսակաձավար է լափում, հայտնի ծնողների զավակ, իսկ ինքը փրչոտ, լողլող ու վիրավnր, թափառական, անտեր շուն։ Ասենք, շնորհակալ եմ բարի խոսքի համար։
Վատ լուսավորված խանութի փողոց ելնող դուռը շրխկաց և երևաց մի քաղաքացի։ Հենց քաղաքացի, և ոչ թե ընկեր, նույնիսկ ամենաճիշտը՝ պարոն։ Ինչքան ավելի մոտեցավ, այնքան ավելի հստակ դարձավ, որ պարոն է: Կարծում եք, դատում եմ վերարկուի՞ց։ Անմտություն։ Վերարկու հիմա շատերը, մեծ թվով պրոլետարներն էլ են հագնում: Ճիշտ է, օձիքներն այսպիսին չեն, խոսել անգամ չարժի, բայց և այնպես, հեռվից կարելի է չփոթել։ Իսկ ահա, աչքերից՝ այստեղ արդեն ոչ մոտիկից, ոչ հեռվից շփոթել չի լինի։ Օ՜, նշանակալի բաներ են աչքերը։ Ծանրաչափի պես։ Եվ ամեն ինչ երևում է՝ ում հոգում մեծ ամայություն է տիրում, ով ոչ դես, ոչ դեն, սապոգի քթով կհասցնի կողերիդ, իսկ ով ինքն է վախենում ամեն մեկից ու ինչից: Ահա և, հենց այդպիսի հետնյալ մեկի, ոտքի կոճը խածնելն է հաճելի: Թե վախենում ես, ստացիր։ Եթե վախենում ես, ուրեմն արժես․․․ Ռ-ռ-ռ-ռ․․, հա՛ֆ, հա՛ֆ:
Պարոնը վստահաբար ճեղքեց փողոցի հողմասյունը և շարժվեց դեպի դարպասատակ: Հա, հա, այս մեկի ամեն ինչը երևում է: Նա նեխած աղ դրած միս չի ուտի, իսկ եթե որևէ տեղ էլ մատուցեն, այնպիսի սկանդալ կսարքի, թերթերին էլ կգրի՝ ինձ, Ֆիլիպ Ֆիլիպովիչին վատ կերակրեցին:
Նա ավելի ու ավելի է մոտենում։ Նա ուտում է առատ և չի գողանում: Այդպիսի մեկը քացով չի խփի, բայց և չի վախենում ոչ ոքից։ Չի վախենում, որովհետև մշտապես կուշտ է։ Մտավոր աշխատանքի պարոն է, կուլտուրական սրածայր մորուքով և ալեխառն, թավ ու կարճ բեղերով, ինչպես ֆրանսիական ասպետներինը, բայց բուքը նրանից վատ հոտեր է բերում՝ հիվանդանոցի և սիգարի:
Հարցնող լինի, ո՞ր սատանան էր քշում նրան ցենտրոխոզի կոպերատիվ։ Ահա, իր կողքին է․․․ Ի՞նչ է փնտրում։ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․ Ի՞նչ կարող էր գնել նա այդ հետևյալ խանութից, Օխոտնիյ Ռյադի խանութները քի՞չ են նրա համար։ Ի՞նչ։ Ի՞նչ։ Եր-շիկ։ Պարոն, եթե դուք տեսնեիք, թե ինչ՞ից են պատրաստում այդ երշիկը, խանութին չէիք մոտենա։ Տվեք ինձ դա:
Շունը հավաքեց վերջին ուժերը և ցնորված դուրս սողաց մայթ: Բքի հրազենը պայթեց գլխավերևոմ և ծածանեց կտավե պլակատի վիթխարի տառերը․ «Հնարավո՞ր է, արդյոք, երիտասարդացումը»։
Բնականաբար, հնարավոր է։ Բույրն ինձ ջահելացրեց, փորս կտրեց գետնից, այրող ալիքներով սեղմեց երկու օրուգիշեր դատարկ ստամոքսս, հիվանդանոցայինը չքացրած բույրը, կտրատած ձիամսի դրախտային բույրը, սխտորով ու պղպեղով: Զգում եմ, գիտեմ, նրա մուշտակի աջ գրպանում է երշիկը։ Նա իմ գլխավերևում է։ Օ՜, իմ տիրակալ։ Նայիր ինձ։ Ես մեռնում եմ։ Մեր ճորտի հոգին, նսեմ բախտը:
Շունը սողում էր, օձի նման փորի վրա, արցունքները թափվում էին: Ուշադրություն դարձրեք խոհարարի արածին։ Բայց ախր, դուք ոչ մի դեպքում չեք տա։ Օ՜հ, շատ լավ եմ ճանաչում հարուստ մարդկանց։ Իսկ, ըստ էության, ձեր ինչի՞ն է դա պետք։ Ինչի՞ համար է այդ հոտած ձիամիսը։ Ոչ մի տեղ նման թունավոր բան չեք գտնի, ինչպես Մոսսելպրոմում։ Իսկ դուք այսօր նախաճաշել եք, դուք համաշխարհային նշանակության մեծություն եք, շնորհիվ արական սեռական գեղձերի․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
Այս ինչեր են կատարվում լույս աշխարհում։ Երևում է, սատկելս դեռ չի եկել, իսկ հուսալքությունն, իրn՞ք, մեղք է։ Նրա ձեռքերն է պետք լիզել, ուրիշ բան չի մնում։
Հանելուկային պարոնը կռացվ դեպի շnւնը, փայլեցրեց աչքերի ոսկյա շրջանակները և աջ գրպանից հանեց ճերմակ, երկարավուն փաթեթը: Դարչնագույն ձեռնոցները չհանելով, բացեց փաթեթը, որն իսկույն քշեց-տարավ բուքը և երշիկից մի կտոր պոկեց, որը կոչվում է «Օսոբեննայա կրակովսկայա»։ Եվ շանը տվեց այդ կտորը։ Օ՜, անշահամոլ անձնավորություն։ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
— Քուչի, քուչի,— սուլաձայն ասաց պարոնը և ավելացրեց շատ խստաձայն,— առ։ Շարիկ, Շարիկ։
Նորից «Շարիկ» կնքեցին։ Ասենք, ինչպես ուզում եք կոչեք, ձեր այս բացառիկ արարքի դիմաց․․․
Շունն ակնթարթորեն պլոկեց կաշին, լորձնախեղդ խրեց ատամները կրակովյանի մեջ ու մեկ-երկու՝ խժռեց։ Ըստ որում, խեղդվեց երշիկից ու ձնից, որովհետև ագահությունից քիչ էր մնացել թելն էլ հետը կուլ տար։ Նորից, նորից եմ լիզում ձեր ձեռքը։ Շալվարդ եմ համբուրում, իմ բարերար։
— Առայժմ հերիք է,— պարոնն այնպես հատու էր խոսում, ճիշտ կարծես հրաման էր արձակում։ Նա կռացավ Շարիկի վրա, քննախույզ նայեց շան աչքերին և անսպասելի ձեռնոցով շոյեց Շարիկի փորը։
― Ահա,— բազմանշանակ արտաբերեց նա,— վզկապ չկա, հրաշալի է, հենց դու էլ ինձ պետք ես։ Արի ետևիցս,— նա ճրթացրեց մատներով,— քուչի, քուչի։
— Ձեր ետևի՞ց գամ։ Թեկուզ աշխարհի ծայրը, ձեր ֆետրե ոտնամաններով հասցրեք մռթիս, ծպտուն էլ չեմ հանի։
Պրեչիստենկայով մեկ շողշողում էին լապտերները: Կողը ցավում էր անտանելի, բայց Շարիկը ժամանակ առ ժամանակ մոռանում էր դա, համակված մի մտքով, որ այս իրարանցման մեջ ինչպես չկորցնի մուշտավոր տեսիլքը և մի կերպ արտահայտի իր սերն ու նվիրվածությունը նրան։ Եվ Պրեչիստենկայաից Օբուխով ամբողջ ընթացքում մի յոթն անգամ դա արտահայտեց։ Համբուրեց ոտնամանը, Մյորտվըյ նրբանցքի մոտ, ճանապարհ բացելով, այնպես ոռնաձայն հաչաց մի կնոջ վրա, որ նա նստեց թմբի վրա, մի երկու անգամ էլ վնգստաց, իր հանդեպ խղճահարություը պահպանելու նպատակով։
Ինչ-որ մի սրիկա, սիբիրյանի նմանեցրած անտեր կատու, դուրս պրծավ ջրհորի ետևից և, չնայած բքին, կրակովյանի հոտն առավ։ Աշխարհը մթնեց Շարիկ շան աչքերում այն մտքից, որ դարպասատակերից վիրավոր շներ հավաքող հարուստ խելառը, մեկ էլ տեսար, այդ գողին ևս կվերցնի հետը, և ինքըը ստիպված կլինի կիսել մոսսելպրոմյան արտադրանքը։ Այդ պատճառով այնպես կրճտացրեց ատամները կատվի վրա, որ սա, ծակ փողրակի թշշոցի պես ֆշշացնելով, խողովակով վեր մագլցեցեց երկրորդ հարկ։
― Փռ-ռ՜ռ․․․ հա՜ֆ․․․ չքվիր․․․ Մոսսելպրոմը լրիվ բերես, չի հերիքի Պրեչիստենկայով թափառող անտեր-անտիրականներին։
Պարոնը գնահատեց նվիրվածությունը և հենց հրշեջ խմբի մոտ, որի լուսամուտից լսվում էր վալտորնի դուրեկան մռտոցը, երկրորդ կտորը նվիրեց, ավելի փոքր, հինգ մսխալի չափ։ Է՛հ, խելառ, ինձ հրապուրում է։ Մի անհանգստացեք, ինքս ոչ մի տեղ չեմ գնա։ Ձեր ետևից կգամ, ուր որ հրամայեք։
— Քուչ, քուչ, այստեղ։
Օբուխո՞վ: Ողորմած եղեք։ Մեզ լավ հայտնի է այդ նրբանցքը։
— Քուչի, քուչի:
Այստ՞եղ։ Հաճույք․․․ Է, չէ՜, ներեցեք։ Չէ։ Շվեյցար կա։ Իսկ դրանից վատ ոչինչ չկա աշխարհում։ Շատ ավելի վտանգավոր դռնապանից։ Բացարձակապես ատելի ցեղ։ Կատուներից էլ գարշելի։ Տրեխավոր կաշի քերթող։
— Ասացի, մի վախենա, արի։
— Ողջություն եմ ցանկանում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ։
— Բարև ձեզ, Ֆյոդոր։
Ա՛յ, մարդ եմ ասել։ Աստված իմ, ուր հասցրեցիր ինձ, իմ շան բախտը։ Այս ի՞նչ դեմք է, որ կարող է փողոցից շուն անցկացնել բնակընկերության շենք, շվեյցարի մոտով։ Հապա տեսեք, այդ սրիկան՝ ոչ ձեն, ոչ ծպտուն։ Ճիշտ է աչքերը պղտոր են, բայց ընդհանրապես անտարբեր է ոսկետրեզ բոլորքի տակ։ Կարծես, այդպես էլ ենթադրվում է։ Հարգում է, պարոնայք, ինչքա՜ն է հարգում։ Դե-հ, ես էլ նրա հետ, նրա ետևից։ Ի՞նչ, ձեռ տվե՞ց։ Առ հա, քեզ։ Այ, եթե մի հատ խածնեի պրոլետարական կոշտուկապատ ոտքը։ Մերպեսներին ծանակելու համար։ Պոչավոր խոզանակով քանի անգամ ես հասցրել մռութիս, հը՞։
— Արի, արի։
— Հասկանում ենք, հասկանում ենք, բարեհաճեք չանհանգստանալ։ Ուր որ դուք, այնտեղ էլ ես։ Մենակ ճանապարհը ցույց տվեք, ետ չեմ մնա, չնայած անհույս կողիս։
Սանուղքի վրայից ցած․
— Նամակ չունե՞մ, Ֆյոդոր։
— Ոչ, ֆիլիպ Ֆիլիպովիչ (Կիսաձայն ու մտերմիկ)։ Իսկ երրորդ բնակարանում բնակընկերներ են տեղավորել:
Շների կարևոր բարերարը կտրուկ շրջվեց աստիճանի վրա և, ցած կռացած բազրիքի վրա, հարցրեց․
— Հետո՞-ո՞։
Նրա աչքերը կլորացավ և բեղերը տնկվեցին։
Շվեյցարը ներքևից գլուխը բարձրացրեց, ափն օղակեց շրթունքների մոտ ու հաստատեց․
— Ճիշտ այդպես: Լրիվ չորս հատ։
— Աստվա-ա՜ծ իմ։ Պատկերացնnւմ եմ, թե հիմա ինչ և լինելու բնակարանը: Իսկ ի՞նչ են անում:
— Բ-բան էլ չէ:
— Համմե՞, Ֆյոդոր Պավլnվիչ։
— Գնացին միջնորմ ու աղյուս բերելու։ Միջնապատեր են կանգնեցնելու։
— Սատանան գիտե, թե ինչ է:
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, բոլոր բնակարաններում բնակեցնելու են, բացի ձերից։ Նոր ժողով արեցին, որոշում կայացրեցին, նոր ընկերություն հիմնեցին: Իսկ նախկիններին քշեցին։
— Ինչ է կատարվում: Ա՛յ-յա՛յ-յա՛յ․․․ Քուչի, քուչի։
Գալիս եմ, շտապ-շտապ գալիս եմ։ Հաճեցեք նայել, կողս իրեն զգացնել է տալիս։ Թույլ տվեք լիզեմ ձեր կոշիկը։
Շվեյցարի տրեզն անհետացավ ներքևում, մարմարապտ հարթակի վրա տաքություն փչեց խողովակներից, մի անգամ էլ շրջվեցին և ահա՝ կիսահարկը։
2
Կարդալ սովորել ամենևին պետք չէ, երբ մսի հոտը վերստից էլ փչում է։ Այնուամենայնիվ, եթե դուք ապրում եք Մոսկվայում և ուղեղի նշույլ կա ձեր գլխում, կամա թե կամա թե ակամա գրաչանաչությnւն կսովորես, այն էլ առանց ամեն տեսակ դասընթացների: Մոսկովյան քառասուն հազար շներից գուցեև մի կատարյալ ապուշ չի կարող տառերից «երշիկ» բառը կազմել։
Շարիկրը սովորել սկսեց գույներով: Նոր-նոր էր լրացել չորս ամիսը, Մոսկվայով մեկ կախկխեցին կանաչ-երկնագույն ցուցանակներ՝ «Մ․ Ս․ Պ․ 0․ Մսի առևտուր» մակագրությամբ: Կրկնենք, որ այդ ամենը հարկավոր չէր, որովհետև մսի հոտն առանց այդ էլ գալիս է։ Եվ մի անգամ շփոթմունք եղավ․ հարմարվելով հազվագյուտ երկնագույնին, Շարիկը, ում հոտառոււթյունը խախտվել էր շարժիչների բենզինի ծխից, մսավաճառի փոխարեն մտավ Մյասնիցկայա փողոցի Գոլուբիզներ եղբայրների էլեկտրական պիտույքների խանութ։ Այնտեղ, եղբայրների մոտ, շունը ճաշակեց մեկուսացրած մետաղալարի շամփրոցը՝ շատ ավելի վատ կառապանի մտրակից։ Այդ նշանավոր պահն էլ հարկ է համարել Շարիկի գրաճանաչության սկիզբը։ Արդեն մայթի վրա, Շարիկն սկսեց հասկանալ, որ «երկնագույնը» միշտ չէ, որ «մսեղեն» է նշանակում և խանձող ցավից պոչը քաշած ետևի թաթերի արանքը, վնգստալով մտաբերեց, որ բոլոր մսավաճառների մոտ ձախից առաջինը ոսկեգույն կամ շիկավուն մի զուգահետ կա, նման բաց ունելիի «Մ»:
Հետագան ավելի հաջող ընթացավ։ «Ա»-ն սովորեց Մոխովայա փողոցի անկյան «լավռըյբա»-ից, իսկ հետո արդեն «բ»-ն (տառ-տառ կարդալը նրան հարմար էր «ռըյբա» բառի պոչից, որովհետև բառի սկզբին միլիցիոներ կար կանգնած)։
Հախճասալե քառակուսիները, որոնք ծածկում էին անկյուն կազմող տեղերը Մոսկվայում, միշտ և անխուսափելի նշանակում էին «Պա-ն-ի-ր»: Ինքնաեռի սև ծորակը, որ սկզբնավորում էր նախկին տիրոջ՝ Չիչկոյին ներկայացնող բառը, հոլանդական կարմիր սարերը, շներին ատող գազն-գործակալները, թեփը հատակի վրա, վատ հոտ արձակող բակշտեյնը։
Եթհ հարմոն էին նվագում, ինչը շատ ավելի լավ էր «Սիրելի Աիդա»-ից և նրբերշիկի հոտ էր գալիս, սպիտակ պլակատների վրա աոաջին տառերը չափազանց հարմար խմբվում ու դառնում էին «Անվայ․․․» բառ, որ նշանակում էր՝ «Անվայել խոսքեր չասել ե թեյադրամ չտալ»։ Այստեղ մեկ-մեկ կռիվներ էին ծայր առնում, բռունցքներով խփում էին մարդկանց քիթուբերանին, ճիշտ է՝ հազվադեպ, իսկ շներին մշտապես՝ սրբիչներով կամ սապոգով։
Եթե դա ցուցափեղկերում կախկխված էին խոզապուխտի ոչ թարմ ազդամսեր և մանդարինի բլուրներ՝ գաու-գաու, գաստրոնոմիա։ Եթե մգագույն շշեր վատ հեղուկով՝ վե-ի, վի, ն՝-ա՝ վինա՝ գինիներ․․․ նախկին Ելիսեև եղբայրներ․․․
Անհայտ պարոնը, որը շանը քարշ էր տալիս իր շքեղ, կիսահարկում գտնվող բնակարանի դռանը, զանգ զարկեց, իսկ շունն իսկույն աչքերը տնկեց խոշոր, սև և ոսկեզօծ տառերով քարտին՝ փակցված լայն, ալիքաձև և վարդագույն ապակեպատ ռնը։ Առաջին երեք տառերն անմիջապես միացրեց՝ «Պրո»։ Բայց հետո գալիս էր մի ցմփոր երկտող անպետքություն, որ հայտնի չէր, ինչ է նշանակում։
«Չինի՞ պրոլետար է,— մտածեց Շարիկը զարմացած,—չի կարող պատհել»։ Նորից վեր ցցեց քիթը, հոտոտեց մուշտակը և վստահ մտածեց․ «Չէ, պրոլետարի հոտ անգամ չկա»։ Գիտական բառ է և Աստված գիտե, ինչ է նշանակում։
Վարդագույն ապակու մյուս կողմում անսպասելի ու բերկրալի լույս շողաց, ավելի ընդգծելով սև քարտը։ Դուռը միանգամից անձայն բացվեց, և մի երիտասարդ, գեղեցիկ կին, ճերմակ գոգնոցով և ժանեկազարդ գլխակրով, կանգնեց շան և պարոնի առաջ։ Շանը պարուրեց դրախտային ջերմությունը, իսկ կնոջ շրջազգեստը բուրեց հովտաշուշանի պես։
«Ահա թե ինչ։ Այս մեկը հասկացանք»,—մտածեց շունը։
Բազմթիվ առարկաներ էին ծանրաբեռնել նախասենյակը։ Մտքի մեջ մնաց հատակին հասնող հայելին, որ անմիջապես արտացոլեց երկրորդ, գզգզված և վիրավոր Շարիկին, եղջերվի վիթխարի եղջյուրները վերևում, անթիվ-անհամար մուշտակներ ու կրկնակոշիկներ և էլեկտրական ծիածանաքարե վարդակակաչը՝ առաստաղից կախ։
—Համեցեք, պարոն Շարիկ,— հեգնաբար հրավիրեց պարոնը, և Շարիկը երկյուղածությամբ ներս մտավ, պոչը խաղացնելով։
— Որտե՞ղ հք գտել նմանին, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,—ժպտալով հարցրեց կինը և օգնեց հանել սևագորշ աղվեսամորթե ծանր մուշտակը, կապտավուն կայծիկներով։- Տեր իմ, ինչ քոսոտն է։
— Ղատարկ բաներ ես ասում։ Նրա ի՞նչն է քոսոտ,— խստաձայն և հատու հարցրեց պարոնը։
Մուշտակը հանելով, նա հայտնվեց անգլիական մահուդից սև կոստյումով, նրա փորի վրա բերկրահարույց և աղոտ շողաց ոսկյա շղթան։
—Համբերիր, մի պտտվիր, քուչի․․․ ասացի՝ մի պտտվիր, անխելք։ Հըմ․․․ Սա քոս․․․ չէ, դե կանիր, սատանա․․․ հը՛մ․․․ Ա-ա-ա՜։ Այրվածք է․․․ Էս ո՞ր սրիկան է քեզ խաշել։ հը՞։ Ուղիղ կանգնիր, տեսնեմ։
«Խոհարարը, աքսորականի մեկը։ Խոհարարը», — աղիողորմ արտաբերեց շունը և թեթևակի վնգստաց։
— Զինա,— հրամայեց պարոնը,—հենց հիմա նրան տար գրասենյակ, ինձ էլ խալաթ տուր։
Կինը շվարեց, ճրթացրեց մատներով, է և շունը, թեթևակի տատանվելով, հետևեց նրան։ Երկուսով ընկան մի նեղ, աղոտ լուսավորված միջանցք, լաքապատ մի դուռ անցան, հասան ծայրին, ապա դարձան ձախ և հայտնվեցին մութ սենյակում, որն ակնթարթորեն դուր չեկավ շանն իր չարահուէյժ հոտով: Խավարը չրխկաց ու դարձավ կուրացուցիչ ցերեկ: Ըստ ոըում, բոլոր կողմերից փայլփլեց, շողշողաց ու, ճերմակեց։
«Է՜, չեղավ,—մտքում կլանչեց շունը,— կներես, չեմ հանձնվի: Հասկանում եմ։ 0՜, սատանան տանի սրանց, իրենց երշիկով: Ինձ խաբել, բերել են շների բուժարան։ Հիմա կստիպեն լուծողական կուլ տալ և կողս լրիվ կկտրատեն փոքր դանակներով, իuկ առանց դրա էլ դիպչել չի լինում»։
—Է, չեղավ: Էդ ո՞ւր,— բղավեց նա, ում անունը Զինա էր։
Շունը պտույտ տվեց տեղում, զսպանակվեց և անվնաս կողով հանկարծ խփվեց ղռանն այնպես, որ բնակարանով մեկ չխկչխկաց։ Ապա, ետ շպրտվելով, հոլի պես պտույտ տվեց տեղում, ըստ որում՝ հատակին շրջեց սպիտակ դույլը, որից ցրիվ եկան բամբակի կտորներ։ Պտտվելիս, չորսբոլորը ցատկոտում էին փայլփլուն գործիքներով լեցուն պահարաններ, սպիտակ գոգնոցը և կնոջ այլայլված դեմքը։
—Էս ո՞ւր, ո՞ւր, փրչոտ սատանա,— հուսակտուր բղավում էր Զինան,—ա՛յ, անիծված։
«Ո՞րն է սրանց ետնասանդուղքը․․․»,—մաածում էր շունը։ Նա թափ առավ և գունդ դարձած, հենց այնպես զարնվեց ապակուն, հուսով, որ դա երկրորդ դուռն է։ Ջարդված ապակու կտորտանք տեղաց՝ զնգոց, շխկոցով, մի ցմփոր աման թռավ-ընկավ, դեղնավուն գարշանքով, վայրկենապես ողողեց հատակը և գարշահոտ տարածվեց։ Իսկական դուռը բացվեց։
—Կանգնիր։ Ան-նասուն,— բղավեց պարոնը, ցատկոտելով մի թևքը հագած խալաթով, փորձելով բռնել շան թաթերից,— Զինա, բռնիր դրա շլինքից, էդ սրիկայի:
- Տե․․․ Տե՜ր Աստված․․․ Այ քեզ շուն։
Ավելի լայն րացվեց դուռը, և ներս ընկավ ևս մի անձնավորություն, արական սեռի, ճերմակ խալաթով։ Տրորելով ապակու կտորտանքը, նա շարժվեց ոչ թե շան կողմը, այլ պահարանի, րացեց և ամբողջ սենյակը լցվեց քաղցրավուն ու որձկալի հոտով։ Հետո անձնավորությունը փորով ընկավ շան վրա, ընդ որում՝ շունրը հափշտակությամբ խածնեց ոտքը, կոշկաքուղերից վեր։ Անձնավորությունն օխ արեց, բայց չշփոթվեց։ Որձկալի գարշանքը հանկարծ կտրեց շան շունչը, գլխը պտտվեց, հետո թաթերը անկենդան դարձան և շունը լողաց մի կողմի վրա՝ ծուռ ու թեք:
«Շնորհակալ եմ, վերջացավ,— երազի մեջ մտածեց շունը, փռված սուր-սուր կտորտանքի վրա։— Մնաս բարով, Մոսկվա։ Էլ չեմ տեսնի Չիչկինին, պրոլետարներին և կրակովյան երշիկը։ Գնում եմ դրախտ իմ շնական համբերատարության համար։ Մաշկ Քերթող եղբայրներ, ինչի՞ համար ինձ»։
Այստեղ վերջնականապես շրջվեց կողին ու անշնչացավ։
Երբ նա հարություն առավ, գլուխը թեթևակի պտտվում էր, մի քիչ էլ սիրտն էր խառնում, իսկ կողը կարծես չէր եղել, կողն անուշ ռում էր։ Նա բացեց աջ մշուշված աչքը և պոչով տեսավ, որ կողերն ու փորը ամուր վիրակապած են։ «Համենայն դեպս, արածներն արեցին, շան որդիք,-մտածեց աղոտ կերպով,— բայց շատ ճարպիկ արեցին, պետք է պատշաճը հատուցել»:
« Սևիլյայից Գրենադա․․․ գիշերների լուռ խավարում»,—գլխավերևում մի ցրված ու կեղծ ձայն երգեց:
Շունը զարմաղավ, լրիվ բացեց երկու աչքը և երկու քայլի վրա տղամարդու ոտք տեսավ ճերմակ աթոռակի վրա։ Շալվարի փողքը և ոտաշորը ետ էին քաշած, և դեղնավուն սրունքին չորացած արյուն կար և յոդ էր քսված:
«Արդար մարդիկ,— մտածեց շունը,- էս էլ, ուրեմն, ես եմ կծել, իմ արածն է։ Էհ, ջարդս կտան»:
«Ս-սերենադներ են հնչում, թրեր են զարկվում․․․-»։ Ինչի՞ կծեցիր բժշկին, թափառական։ Հը՞։ Ապակի՞ն ինչու կոտրեցիր: Հը՞ ․․․
— Ու-ու-ո՜ւ,— աղիողորմ վնգստաց շունը։
—Դե, լավ: Ուշքդ գլուխդ եկավ, ու պառկիր, անխելք։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, ինչպես կարողացա՞ք հրապուրել այսպսի նյարդային շանը,— հարցրեց տղամարդու հաճելի մի ձայն, և տրիկոյե ոաաշորը ցած սահեց։ Մխախոտի հոտ եկավ, և պահարտնում զնգզգացին սրվակները։
—Գուրգուրանքով։ Միակ միջոցով, որը հնարավոր է կենդանի արարածի հետ շփվելիս: Ահաբեկչությամբ ոչինչ չի լինի անել կենդանու հետ, զարգացման ինչ աստիճանի էլ լինի։ Ես սա պնդել, պնդում ու պնդելու եմ: Նրանք իզուր են մտածում, թե տեռորն իրենց կօգնի: Ոչ, ոչ և ոչ, չի օգնի, ինչպիսին ուզում է լինի՝ սպիտակ, կարմիր կամ նույնիսկ դարչնագույն։ Տեռորը լիովին կաթվածահար է անում նյարդային համակարգը։ Զինա՛։ Այս անզգամի համար կրակովյան երշիկ եմ առել՝ մեկ ռուբլի քառասուն կոպեկի։ Բարի եղեք կերակրեք նրան, երբ դադարի որձկալ։
Խշխշացին ավլվող ապակիները, և կանացի ձայնը, կոտրատվելով ասաց․
— Կրա-կովյա՜ ան։ Աստված իմ, նրա համար մսի կտորտանք էլ կարելի էր առնել քսան կոպեկի՝ մսավաճառից։ Կրակովյանն ավելի լավ է, ես կուտեմ:
— Փորձիր միայն: Ես քեզ ուտել ցույց կտամ։ Այդ թույնը մարդկային ատամոքսի համար չէ: Հասուն աղջիկ է, բայց երեխայի պես ձեռքն ընկածը բերանն է տանում: Չհամարձակվես։ Նախազգուշացնում եմ, ոչ ես, ոչ բժիշկ Բորմենտալը չենք զբաղվի քեզնով, երբ փորդ սկսի ցավել։«բոլորին, ով կասի, թե մեկը կհամեմատվի քեզ․․․»
Այդ ժամանակ մանրիկ ու փափուլկ ղողանջներ սփռվեցին բնակարանով մեկ, իսկ նախասենյակից մեթընդմեր լվում էին ձայներ: Զնգաց հեռախոսը: Զինան անհետացավ։
ֆիլիպ Ֆիլիպովիչը գլանակի մնացորդը նետեց դույլի մեջ, կոճկեց խալաթը․ պատի հայելուն նայլելով հարդարեց փափլիկ բեղերը և ձայն տվեց շանը․
—Քուչի,քուչի․․․ դե, լավ, լավ, ոչինչ։ Գնանք ընդունենք։
Շունը կանգնեց անհաստատ ոաքերին, ճոճվեց ու սրսփաց, բայց իսկույն շտկվեց ու գնաց Ֆիլիպ Ֆիլիպովիչի ծածանվող փեշի ետևից: Շանը կրկին հատեց նեղ միջանցքը, բայց հիմա տեսավ, որ վառ լուսավորված է։ Իսկ երբ բացվեց լաքապատ դուռը, շունը Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ մտավ աշխատասենյակ, և կահավորանքը կուրացրեց շանը: Առաջին հերթին, ամբողջոին ողողված էր լույսերով․ Վառվում էր ծեփաքանդակ առասատաղի տակ, վառվում էր սեղանի վրա, պատին, կրակվում էին, պահարանների ապակիները: Լույսը ողողել էր մեծ քանակությամբ ապակիներ, որոնցից ամենագրավիչը հսկայական բուն էր, նստած պատին, ճյուղի վրա:
— Պառկի՛ր,— հրամայեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Բացվեց դիմացի փորագրանախշ դուռը, մտավ այն կծվածը, որն այժմ, վառ լույսի տակ պազվեց, որ շատ գեղեցկադեմ, սրածայր սև մորուքով երիտասարդ է, մի թուղթ մեկնեց պարոնին, ասաց․
— Նախկին է․․․— և անաղմուկ հեռացավ, և Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ծածանելով խալաթի փեշերը, նստեց վիթխարի գրասեղանի մոտ և միանգամից դարձավ արտակարգ կարևոր ու ներկայանալի։
-Չէ, սա բուժարան չէ․․․ մի ուրիշ տեսակ տեղ եմ ընկել,— շփոթմանքի մեջ մտածեց շունը և մեկնվեց գորգանախշի վրա, կաշվապատ ծանր բազմոցի մոտ,— իսկ այս բվի հախից մենք կգանք․․․
Դուռը փափուկ բացվեց և ներս եկավ շանն այնպես զարմացրած մեկը, որ սա կլանչեց, բայց վախվորած։
— Ձա՛յնդ: Պահ-պահ-պահ։ Ձեզ ճանաչել չի լինի, սիրելիս։
Ներս եկածը շատ հարգալիր և շփոթված խոնարհվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին:
-Հի-հի՛․․․ Դուք կախարդ եք հրաշագործ, պրոֆեսոր,— շփոթահար արտբերեց նա։
—Հանեք շալվարը, սիրելիս,— կարգադրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և վեր կացավ տեղից։
«Տեր մեր Քրիստոս,— մտածեց շունը,—այ քեզ պտուղ»:
Պտղի գլխին աճում էին բացարձակապես կանաչ մազեր, իսկ ծոծրակի վրա մազերը ժանգի, ծխախոտի գույն ունեին։ Կնճիռներ էին սփռված պտղի դեմքին, սակայն դեմքը, նորածնի պես, վարդագույն էր: Ձախ ոտքը չէր ծալվում, ստիպված քարշ էր տալիս գորգի վրա, փոխարենն աջը ցատկոտում էր մանկական խաղալիքի նման։ Հոյակապ պիջակի մերակին, աչքի պես, թանկարժեք քար էր շողում:
Հետաքրքությունից նույնիսկ շան սրտխառնուքն անցավ։
— Տյաու, տյաու․․․— շունը կամացուկ վնգաց։
— Ձայնդ: Ւնչպե՞ս է քունդ, սիրելիս:
— Հե-հե․․․ Մենք երկու՞unվ ենք, պրոֆեսոր։ Սա աննկարագրելի է,— շփոթահար ասաց այցելուն։— Պարոլ դ'օննоոր, քսանհինգ տարի նման ոչինչ չի եղել,— մարդն անցավ շալվարի կոճակներին,— կհավատա՞ք, արդյոք, պրոֆեսոր, ամեն գիշեր երամ-երամ մերկ աղջիկներ․․․ Ես վերջնականապես հմարյած եմ։ Ղուք կախարդ եք։
— Հրմմ,— մտահոգ մրմնջաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, զննելով հյուրի բիբերը:
Սա վերջապես գլուխ հանեց կոճակներից և հանեց զոլավոր շալվարր։ Դրա տակից երևաց երբեք չտեսած ոտաշորը։ Կրեմագույն էին, վրակար սև մետաքսե կատուներով, օծանելիքի հոտ եկավ։
Շունը տանել չէր կարող կատուներին և հաչաց այնպես, որ մարդը վեր թռավ:
- Ա՛յ։
— Ջարդդ տալու եմ: Մի վախեցեք, չի կծում։
«Ե՞ս չեմ կծում․․․»,— զարմացավ շունը։
Այցելուի գրպանից գորգին ընկավ մի փոքրիկ ծրար, որի վրա հերարձակ գեղեցկուհի էր պատկերված։ Մարդը վեր թռավ, կռցավ, վերցրեց և թունդ կարմրեց։
— Բայց դուք տեսեք, հա՜,— նախազգուշական և խոժոռ ասաց ֆիլիպ Ֆիլիպովիչը, մատը թափ տալով,— համենայն դեպս, չշտապեք:
— Ես չեմ չարա․․․- շփոթահար մրմնջաց մարդը, շարունակելով հանվել,— թանկագին պրոֆեսոր, ես միայն փորձի համար․․․
— Եվ ի՞նչ, ինչպիսի՞ արդյունք ունեք,— խստաձայն հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
Մարդը զմայլանքի մեջ թափ տվեց ձեռքը։
— Քսանհինգ տարի, երդվում եմ Աստծով, պրոֆեսոր, նման և ոչինչ չէր եղել: Վերջին անգամ Փարիզում, 1899 թվականին, Ռյու-դե-լա- Պե փողոցի վրա։
— Իսկ ինչո՞ւ եք կանաչել։
Այցելուի դեմքը մշուշվեց:
— Անիծյալ յուղայնություն։ Պրոֆեսոր, չեք կարող պատկերացնել, թե ինչ անբաններ ինձ ծախեցին սա՝ ներկի փոխարեն: Միայն նայեք,— մրմնջաց մարդը, աչքերով հայելի փնտրելով, — ախր, սարսափելի բան է: Նրանց քիթումռութին է պետք հասցնել,— մոլեգնած ավելացրեց նա:— Հիմա ես ի՞նչ անեմ, պրոֆեսոր,— լալագին հարցրեց նա։
— Հըմմ․․․ Լրիվ ածիլեք:
— Պրոֆեսոր,- խղճալի բացականչեց այցելուն,— նորից սպիտակ պիտի աճեն: բացի դրանից, աշխատասենյակում չեմ կարող երևալ, առանց այդ էլ երեք օր չեմ գնացել։ Մեքենան գալիս է տանելու, ետ եմ ուղարկում: էհ, պրոֆեսոր, եթե մի եղանակ հայտնաբերեիք, որ մազերն էլ երիտասարդանան։
— Ոչ միանգամից, ոչ միանգամից, թանկագինս, — մրմնջաց Ֆիլիպ ^Ֆիլիպովիչը։ Կռացած, նա փայլփլող աչքրերով զննում էր այցելուի մերկ փորը։- է, ինչ, ամեն բան հրաշալի է, լրիվ կարգին․․․ ճիշտն ասած, ես այպիսի արդյունք չէի սպասում․․․ «Արյան գետեր, բազում երգեր․․․»: Հագնվեք, սիրելիս:
— «Նրան, ով սքանչելի է բոլորից․․․»,— տապակի պես զնգզնգացնող ձայնով երգեց այցելուն և բերկրանքից շողալով, սկսեց հագնվել: Կարգի բերելով իրեն, թռչկոտելով և օծանելիքի հոտ արձակելով, մի տրցակ ճերմակ թղթադրամ հաշվեց, տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և գորովանքով սեղմեց նրա երկու ձեոքերը։
— Երկու շաբաթ կարող եք չգալ,- ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը բայց և այնպես, խնդրում եմ, զդույշ եղեք:
— Պրոֆեսոր,— դռան ետեից, զմայլագին բացականչեց հյուրը,- լիովին հանգիստ եղեք,— նա դուրեկան քրքջաց ու անհետացավ։
Ցրիվ ու հատ-հատ զանգակի ղողանջ սփռվեց բնակարանում, բացվեց լաքապատ դուռը և ներս մտավ կծվածը, մի թերթ թուղթ տվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչին և հայտնեց․
— Տարիները սխալ են նշված։ Հավանաբար, 54-55: Սրտի զարկերը խլավուն են:
Նա գնաց և նրան փոխարինեց խշխշացող մի տիկին, կողք թեքած գլխարկով, շողշողացող մանյակի չորրացծ ու ճմլված մաշկին։ Ահավոր սև տոպրակներ էին կախված աչքերի տակ, այտերը տիկնիկաին-կարմիր գույնի էին:
Շատ ուժեղ հուզվում էր։
— Տիկին: Դուք քանի՞ տարեկան եք,— շատ խիստ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
Տիկինը վախեցավ և նույնիսկ գունատվեց կարմրագույն շերտի տակ:
— Պրոֆեսոր, ես․․․ երդվում եմ, եթե իմանայիք, ինչպիսի դրամայի մեջ եմ․․․
— Ձեր տարի՞քը, տիկին,- ավելի խիստ կրկնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Ազնիվ խոսք․․․ է, քառասունհինգ։
— Տիկին,— թնդաց Ֆիլիպ Ֆիլիպnվիչը,— ինձ սպասողներ կան։ Մի ուշացրեք, խնդրում եմ, մենակ դուք չեք։
Կնոջ կուրծքը վերուվարվում էր։
— Ես միայն ձեզ, գիտության պայծառ աստղին, բայց երդվում եմ, այնպիսի սարսափելի բան է․․․
—Քանի՞ տարեկան եք,— մոլեգնած ու խզված ձայնով հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և նրա ակնոցը փայլատակեց:
-Հսունմեկ,— վախից գալարվելով պատասխանեց տիկինը։
— Հանեք վարտիքը, տիկին,- թեթևացած արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և մատնացույց արեց բարձր սպիտակ կառափնատեղն անկյունում։
— Երդվում եմ, պրոֆեսոր,— մրմնջում էր տիկինը, դողացող մատներով ինչ-որ կոճգամներ արձակելով գոտու վրա,— այդ Մորիցը․․․ ձեզ եմ խոստովանում, ինչպես եկեղեցում․․․
«Սևիլյայից Գրենադա․․․»,— ցրված երգեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը սեղմեց մարմարե լվացարանի ոտնակը։ Ջուրը խշշաց։
— Աստծով եմ երդվում,— ասաց կինը, և կենդանի պուտր երևացին նրա դեմքին՝ արհեստականների արանքից,— գիտեմ, որ դա իմ վերջին կիրքն է․․․ Շատ անպիտանն է նա։ 0՜, պրոֆեսոր։ Խաղանենգ է նա, ամբողջ Մոսկվան է ճանաչում նրան։ Ոչ մի գարշելի դերձակուհի բաց չի թողնում: Չէ՞ որ սատանայի պես ջահել է։— Կինը քրթմնջում էր և խշխշացնող շրջազգեստների տակից բաց թողեց ճմլված ժանյակի կտորը։
Շունը կատարելապես մշուշվեց և գլխի մեջ ամեն ինչ տակնուվրա եղավ։
«էհ, սատանան ձեզ հետ,— անհաստատ մտածեց նա, գլուխը դրեց թաթերին և ննջեց ամոթից,— չեմ էլ փորձի հասկանալ, թե ինչ բան է, մեկ է՝ չեմ հասկանա»:
Արթնացավ զրնգոցից ու տեսավ, որ Ֆիլիպ Ֆիլիպովիչն ինչ-որ փայլուն ու փոքր խողովակներ շպրտեց ամանի մեջ։
Պտավոր տիկինը, ձեռքերը կրծքին ամուր սեղմած, հուսալի նայում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչին։ Վերջինս հանդիսավոր խոժոռվեց և նստելով գրասեղանի մոտ ինչ-որ բաներ գրեց։
— Տիկին, ես ձեզ կապիկի ձվարաններ կներդնեմ,— հայտարարեց նա և հայացքը խստացրեց։
- Ա՛հ, պրոֆեսոր, մի՞թե կապկի։
— Այո,— անհողդողդ պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— Իսկ վիրահատությունը երբ է,— գունատված, նվազ ձայնով հարցրեց կինը։
— «Աևիլյայից գրենադա․․․» ո՜ւհո՜ւմմ․․․ Երկուշաբթի։ Կպառկեք կինիկայում առավոտիտ, իմ ասիստենտը կնախապատրաստի ձեզ։
- Ահ, ես կլինիկայում չեմ ուզում: Արդյոք չի՞ կարելի ձեզ մոտ, պրոֆեսոր։
— Գիտեք, ինձ մոտ ես վիրահատււմ եմ միայն ծայրահեղ դեպքերում։ Դա շատ թանկ կարժենա՝ հիսուն տասանոց։
— Համաձայն եմ, պրոֆեսոր։
Նորից դղրդաց ջուրը, օրորվեց փետուրներով գլխարկը, հետո հայտնվեց ափսեի մեջ ճաղատ մի գլուխ և գրկեց Ֆիլիպ Ֆիլպովիչին: Շունը ննջում էր, սրտխառնուքն անցել էր, շունը վայելում էր հանգստացած կողը և տաքությունը, նույնիսկ խռմփացրեց ու հասցրեց դուրեկան երազի մի կտոր տեսնել, իրր բվի պոչից մի լավ փունջ էր պոկել․․․ հետո մի հուզախոով ձայն հնչեց գղխավերևում․
— Ես հայտնի հասարակական գործիչ եմ, պրոֆեսոր: Հիմա ի՞նչ պիտի անեմ։
— Պարոնայք,- բորբոքված բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, — չի կարելի այդպես: Պետք է զսպել իրեն։ Նա քանի՞ տարեկան է:
— Տասնչորս, պրոֆեսոր․․․ Հասկանում եք, հրապարւսկումն ինձ կկործանի։ Օրերս պիտի գործուղում ստանամ Լոնդոն․․․
— Բայց ես իրավաբան չեմ, սիրելիս․․․ է, սպասեք երկու տարի և ամուսնացեք։
— Ամուսնացած եմ, պրոֆեսոր։
- Ախ, պարոնայք, պարոնայք ․․․
Դռները բացվում-փակվում էին, փոխխվում էին դեմքերը, շրխկշրխկում էին պահարանի գործիքները, և Ֆիլիպ Ֆիլիպովիչն աշխատում էր անընդմեջ։
«Անամոթ բնակարան է,— մտածում էր շունը,— բայց այնքան լավն է։ Իսկ ե՞ս նրա ինչին եմ պետք: Չլինի՞ թողնելու է, որ մնամ։ Այ քեզ անխելք։ Ախր, բավական էր, աչքով աներ, այնպիսի մի շուն կունենար, էլ չասած։ Բայց գուցեև ես սիրուն եմ։ Երևում է, իմ բախտը բերել է: Իսկ այդ բուն գարշանք է։ Երեսառած»։
Շունը վերջանականապես արթնացավ ուշ երեկոյան, երբ զանգի զնգոցները դադարել էին, ճիշտ այն պահին, երբ դռնից ներս մտան միանգամից չորս հոգի։ Բոլորն էլ ջահել էին, շատ համեստ հագնված:
«Արա՞նց ինչ է պետք», — դժկամությամբ և զարմացած մտածեց շունը։ Առավել դժկամությամբ դիմավորեց հյուրերին Ֆիլիպ Ֆիլիպովիչը: Նա կանգնած էր գրասեղանի մոտ և նրանց նայում էր, ինչպես զորավարը թշնամիներին։ Նրա արծվենի քթի ռունգերը փքվել էին: Ներս մտածները դոփդոփում էին գորգի վրա։
— Մենք ձեզ մոտ ենք եկել, պրոֆեսոր,— խոսեց մեկը նրանցից, ում գլխին էր քառորդ արշին բարձրությամբ խիտ ու գանգուր, սև մազերի խուրձը,— ահա, թե ինչ հարցով․․․
— Դուք, պարոնայք, իզուր եք առանց կրկնակոշիկների ման գալիս այսպիսի եղանակին,— խրատաբար ընդհատեց նրան Ֆիլիպ Ֆիլիպովիչը- նախ, կմրսեք, երկրորդը՝ հետքեր եք թողել իմ գորգերի վրա, իսկ իմ գորգերը բոլորը պարսկական են:
Նա, ում գլխին խուրձ կար, լռեց, և չորսն էլ ապշահար Ֆիլիպ Ֆիլիպովիչին էին նայում։ Լռություւնը տևեց մի քանի վայրկյան, և դա ընդհատում էր սոսկ Ֆիլիպ il) Ֆիլիպովիչի մատների կտկտոցը սեղանին դրված նախշազարդ փայտյա մատուցարանին։
— Նախ և առաջ, մենք պարոններ չենք,— վերջապես արտաբերեց չորսից ամենադեռատին՝ դեղձի տեսքով:
— Նախ և առաջ,— ընդհատեց նաև հեի ֆիլիպ Ֆիլիպովիչը— դուք տղամա՞րդ եք, թե՝ կին:
Չորսը նորից պապանձվեցին և բացեցին բերանները։ Այս անգամ առաջինն ուշքի եկավ այն մեկը՝ խրձովը։
— Ի՞նչ տարբերություն, ընկեր,— հարցրեց հպարտությամբ:
— ես կին եմ,— խոստվաանեց կաշվե բաճկոնակով դեղձանման դեռահասը և սաստիկ կարմրեց: Նրանից հետո, չգիտես ինչու, ավելի թունդ կարմրատակեց ներս եկածներից մյուսը, փափախով շիկահերը:
Այդ դեպքում, դուք կարող եք մնալ կեպիով, իսկ ձեզ, ողորմած պարոն, կխնդրեմ հանել ձեր գլխարկը,— ազդու տոնով ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
-Ես «ողորմած պարոն» չեմ,— շփոթահար մրթմրթաց շիկամազը՝ հանելով փափախը:
— Մենք եկել ենք ձեզ մոտ,- նորից սկսեց խրձակիր սևը։
— Նախ և առաջ, ովքե՞ր են այդ «մենք»-ը։
— Մենք շենքի նոր բնակվարչությունն ենք,— զսպված կատաղությամբ սկսեց սևը։— Ես Շվոնդերն եմ, նա՝ Վյագեմսկայան, մյուսները՝ ընկեր Պեստրուխինը և Ժարովկինը: Եվ ահա, մենք․․․
— Այդ ձե՞զ են բնակեցրել Ֆյոդր Պավլովիչ Սաբլինի բնակարանում։
— Մեզ,— պատասխանեց Շվոնդերը։
— Աստված իմ, կործանվեց կալաբուխովյան տունը,— հուսահատված բացականչեց Ֆիլիպ Ֆիյիպովիչը և ձեռքերի ափերը զարկեց իրար:
— Ի՞նչ է, պրոֆեսոր, ծիծաղո՞ւմ եք, — բորբոքվեց Շվոնդերը։
— Ի՜նչ ծիծաղել: Ես կատարելապես հուսալքված եմ,— բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՞նչ է լինելու հիմա ջեռուցումը։
— Դուք մեզ ծաղրում եք, պրոֆեսոր Պրեոբրաժենսկիյ:
-Ի՞նչ գործով եք եկել ինձ մոտ, հնարավորինս շուտ ասացեք, ես հիմա գնում եմ Ճաշելու:
— Մենք՝ տան վարչությունը,— ատելությամբ սկսեց Շվոնդերը,— ձեզ մոտ ենք եկել մեր տան բնակիչների ընդհանուր ժողովից հետո, ուր դրված էր տանը բնակարանների խտացման հարցը։
—Ի՞նչն էր ինչի վրա դրված,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,—աշխատեք ավելի հստակ արտահայտել ձեր մաքերը։
— Հարցը դրված էր խտացման մասին․․․
— Բավական է: Հասկացա: Ձեզ հայտնի՞ է այս տարվա օգոստոսի տասներկուսի որոշումըր, ըստ որի՝ իմ բնակարանն ազատված է ամեն տեսակ խտացումներից և բնակեցումներից։
— Հայտնի է,- պաաասխանեց Շվոնդերը,— բայց ընդհանուր ժողովը քննելով ձեր հարցը, հանդեց եզրակացության, որ ընղհանրապես և ամբողջապես դուք զբաղեցնում եք չափազանց մեծ տարածություն։ Միանգամայն չափազանց: Մենակ դուք ապրում եք յոթը սենյակում:
— Ես մենակ ապրում և աշխատում եմ յոթը սենյակներում,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— և կուզենայի ութերորդն էլ ունենալ։ Դա անհրաժեշտ է ինձ՝ գրադարանի համար։
Չորսն էլ համրացան։
— Ութերո՞րդը։ է-հե-հե,— արտաբերեց գլխարկից զրկված սևամազը,— բայց սա շատ հետա-քըր-քիր էր։
— Աննկարագրելի էր,— բացականչեց պատանին, որը կին էր։
-Ընդունարան ունեմ, որը, նկատի ունեցեք, միաժամանակ գրադարան է, ճաշասենյկը, իմ աշխատասենյակը՝ երեք։ Զննարանը՝ չորս։ Վիրահատարանը՝ հինգ։ Իմ ննջասենյակը՝ վեց, և սպասավորականը՝ յոթ։ Մի խոսքով, չի բավականացնում․․․ Ասենք, դա կարևոր չէ: Իմ բնակարանն ազատված է, էլ խոսք չկա։ Կարո՞ղ եմ գնալ ճաշելու։
— Կներեք,— ասաց չորորդը որ նման էր պնդակազմ բղեզի։
— Կներեք,— նրան ընդհատեց Շվոնդերը,— հենց զննարանի և ճաշասենյակի կապակցությամբ եկել ենք խոսելու։ Ընդհանուր ժուլովը խնդրում է ձեզ կամավոր, աշխատանքային կարգապահությունից ելնելով, հրաժարվել ճաշասենյակից։ Մոսկվայում ճաշասենյակ ոչ ոք չունի:
— Նույնիսկ Այսեդորա Դունկանը,— զրնգուն բղավեզ կինը։
Ինչ -որ բան կատարվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչի հետ, որի հետևանքով դեմքը նուրբ շառագունեց, բայց նա ոչ մի ձայն չարձակեց, սպասելով թե ինչ է լինելու։
— Զննարանից նույնպես,— շարունակեց Շվոնդերը,— զննարանը հրաշալի կարելի է միացնել աշխատասենյակին։
-Ուհո՜ւ,— արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը տարօրինակ ձայլնով,— իսկ որտե՞ղ պիտի սնվե։
— Ննջասենյակում,— խմբովին արտասանեցին չորսը միաժամանակ։
Ֆիլիպ Ֆիլիպովիչի շառագույնը թեթևակի մոխրագույն երանգ ստացավ։
— Ննջասենյակում սնունդ ընդունել,— սկսեց խոսել նա թեթևակի խլացված ձայնով,- զննարանում կարդալ, ընդունարանում հագնվել, վիրահատել ծառայասենյակո՞ւմ։ Շատ հնարավոր է, որ Այսեդորա Դունկանն այդպես էլ անում է։ Գոցեև աշխատասենյակում ճաշում է, իսկ ճագարներն էլ մորթում է լոգասենյակում: Կարող է պատահել։ Բայց ես Այսեդորա Դունկանը չեմ,— հանկարծակի թնդաց նա, և նրա շառագույնը դարձավ դեղին:— Ես կճաշեմ ճաշասենյակում, կվիրահատեմ վիրահատարանում: Փոխանցեք սա ձեր ընդհանուր ժողովին, և խոնարհաբար խնդրում եմ ձեզ վերադառնալ ձեր գործերին, իսկ ինձ հնարավորություն տաք սնունդն ընդունել այնտեղ, ուր ընդունում են րոլոր նորմալ մարդիկ, այն է՝ ճաշսենյակում, և ոչ թե նախասենյակում կամ մանկական սենյակում:
— Այդ դեպքում, պրոֆեսոր, հաշվի առնելով ձեր համառ դիմադրությունը,— ասաց հուզված Շվոնդերը,— ձեզ վրա բողոք կներկայացնենք վերին ատյաններ:
— Ըհը՛,- արտաբերեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- այդպե՞ս,— Նրա ձայնն ընդունեց կասկածելի բարեկիրթ երանգ,— ձեզ կխնդրեմ մի րոպե սպասել :
«Ի՜նչ տղա է, է՜,— զմայլված մտածեց շունը,— իսկն ինձ նման: Օ՛հ, հո չի հասցնելու դրանց, օ՛հ, ոնց է հասցնելու։ Դեռ չգիտեմ, թե ինչպես, բայց հասցնելու է։ Տուր դրանց: էդ բարձրասրունքին, հիմա ատամներս խրեմ սապոգիցդ վեր, ջլերը․․․ Ռ- ռռ- ռ- ռ ․․․»։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը շխկոցով վերցեց խոսաթողը և այսպես ասաց․
- Խնդրում եմ․․․ այո․․․ շնորհակալ եմ: Վիտալիյ Ալեքսա՞նդրովիչ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ գտա։ Շնորհակալ եմ, առողջ եմ: Վիտալի Ալեքսանդրովիչ, ձեր վիրրահատությունը վերացվում է։ Ի՞նչ։ Ոչ, լիովին վերացվում է, ճիշտ ինչպես մյուս վիրահատությունները: Ասեմ՝ ինչու, ես դադարեցնում եմ աշխատանքը Մոսկվայում և րնդհանրապես Ռուսաստանում․․․ նոր ինձ մոտ եկան չորս հոգի, մեկը կին է, տղամարդու հագուստով, երկուսը՝ ատրճանակներով, և ինձ ահաբեկեցին իմ բնակարանում, մի մասը խլելու նպատակով․․․
— Ներեցեք, պրոֆեսոր,— սկսեց Շվոնդերը, այլայլված դեմքով:
— Կներեք․․․ Ես հնարավորություն չունեմ կրկնել ալն ամենը, ինչ նրանք ասացին, ես անիմաստությունների սիրահար չեմ։ Բավական է ասել, որ նրանք առաջարկեցին ինձ հրաժարվել իմ զննարանից, այլ խոսքով, ստիպեցին անհրաժեշտության՝ վիրահատել ձեզ այնտեղ, որտեղ մինչև հիմա ճագարներ էի մորթում: Նման պայմաններում ոչ միայն չեմ կարող, այլև իրավունք չունեմ աշխատել: Այդ պատճառով էլ դադարեցնում եմ իմ գործունեությունը, փակում բնակարանը և մեկնում Սոչի: Բանալին կարող եմ տալ Շվոնդերին, թող նա վիրահատի։
Չորսը քարացան։ Ձյունը հալչում էր նրանց սապոգների վրա։
— Իսկ ի՞նչ անել․․․ Ինձ էլ է շաստ տհաճ․․․ Ինչպե՞ս։ 0՜, ոչ, Վիտալիյ Ալեքսանդրովիչ: 0՜, ոչ: Այլևս համաձայն չեմ այդպես։ Համբերությունս հատել է: Սա արդեն երկրորդ դեպքն է, օգոստոս ամսից սկսած։ Ինչպե՞ս։ Հըմ․․․ Ինչպես կուզեք: Թեկուզև․․․ Բայց միայն մի պայմանով․ ում կողմից կուզեք, ինչ կուզեք, երբ կուզեք, բայց որպեսզի լինի այնպիսի մի թուղթ, որի առկայությամբ ոչ Շվոնդերը, ոչ մեկ ուրիշը չկարողանա նույնիսկ մոտենալ իմ բնակարանի դռանը։ Վերջնական թուղթ։ Փաստակա՛ն։ Իսկակա՛ն։ Ամրացո՛ւմ: Որպեսզի իմ անունը նույնիսկ չհիշատակվի: Վերջացավ: Ես նրանց համար մեռած եմ։ Այո, այո։ Խնդրում եմ։ Ո՞ւմ։ Ըհը․․․ Դե, դա ուրիշ բան: Ըհը: Լավ: Հիմա կտամ լսափողը։ Բարի եղեք,— օձի ձայնով Ֆիլիպ Ֆիլիպովիչը Շվոնդերին,— հիմա ձեզ հետ կխոսեն։
— Կներեք, պրոֆեսոր,— ասաց Շվոնդերը, մեկ բռնկվելով, մեկ մարելով,- դուք խեղաթյուրեցիք մեր ասածները։
— Ձեզ կխնդրեմ նման արտահայտություններ չգործածե։
Շվոնդերը շշլկված վերցրեց լսապողն ու մրմնջաց․
— Ես լսում եմ։ Այո։ Տնային կոմիտեի նախագահը․․․ Մենք գործում ենք կանոններով․․․ առանց այդ էլ պրոֆեսորը կատարելապես բացառիկ վիճակում է․․․ Մենք գիտենք նրա աշխատանքների մասին․․․ լրիվ հինգ սենյակ էինք ուզում թողնել նրան․․․ դե, լավ․․․ եթե այդպես է․․․ լավ․․․
Լիովին կարմրատակած, նա տեղը դրեց խոսափողը և շրջվեց։
«Շշպռոց եմ ասել, է: Ա՜յ քեզ տղամարդ,— զմայլված մտածում էր շունը,— կարո՞ղ է, ինչ-որ խոսք գիտի։ Դե, հիմա կարող եք ինձ ծեծել, ոնց կուզեք, իսկ ես էստեղից գնացողը չեմ»:
Երեքը՝ բերանները բաց նայում էին շշպռված Շվոնգերին։
— Սա խայտառակություն է․․․,— անհամարձակ մրթմրթաց սա։
— Եթե հիմա դիսկուսիա լիներ,- սկսեց կինը, հուզվելով և շառագունած,— ես կապացուցեի Վիատլիյ Ալեքսանդրովիչին․․․
— Կներեք, հենց հիմա՞ եք ուզում բացել այդ դիսկուսիան,- քաղաքավարությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
Կնոջ աչքերը կրակվեցին։
— Ես հասկանում են ձեր հեգնանքը, պրոֆեսոր, մենք հիմա կգնանք․․․ Միայն թե․․․ Ես, որպես տան կուլտբաժնի վարիչ․․․
— Վար-չու-հի,- ուղղեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։
— ․․․ ուզում եմ ձեզ առաջարկել,— կինն այստեղ ծոցից հանեց մի քանի վառվռուն և ձնից թրջված ամսագրեր,— մի քանի ամսագիր վերցնել՝ Ֆրանսիայի երեխաների օգտին։ Հատը՝ հիսուն կոպեկ։
— Ոչ, չեմ վերցնի,— հեզաբար պատասխանեց ֆիլիպ Ֆիլիպովիչը, խեթ նայելով ամսագրերին:
Կատարյալ ապշահարություն գծագրվեց դեմքերին, իսկ կնոջ դեմքը լոռամրգի երանգ ստացավ։
- Իսկ ինչո՞ւ եք հրաժարվում։
— Չեմ ուզում:
— Դուք չե՞ք կարեկցում Ֆրանսիայի երեխաներին:
— Ոչ, կարեկցում եմ:
- Ուրեմն, ինչո՞ւ։
- Չեմ ուզում։
Լուռ էին։
— Գիտե՞ք ինչ, պրոֆեսոր,— սկսեց աղջիկը ծանր հոգոց հանելով,- եթե դուք եվրոպական մեծության աստղ չլինեիք և ձեզ չպաշտպանեին ամենազայրացուցիչ կերպով (սևահերը քաշեց նրա բաճկոնի փեշից, բայց աղջիկը ետ տարավ նրա ձեռքը) անձինք, ու վստահ եմ, դեռ մենք կբացատրենք, պետք էր ձեզ ձերբակալել։
— Իսկ ինչի՞ համար, — հետաքրքրքությամբ հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպվիչը:
— Որպես պրոլետարիատին ատողիի։
— Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին,— տրտմաձայն համաձայնեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և սեղմեց զանգի կոճակը։ Ինչ-որ տեղ զնգզնգաց: բացվեց միջանցքի դուռը։
-Զինա,— բարձրաձայն ասաց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— մատուցիր ճաշը։ Թույլ կտա՞ք, պարոնայք։
Չորսը լուռ ելան աշխատասենյակից, լուռ անցան ընդունարանով, լուռ՝ նախասենյակը, և նրանց ետևից լսվեց, ինչպես ծանր ու շրխկոցով փակվեց մուտքի դուռը։
Շունը կանգնեց ետևի թաթերի վրա և Ֆիլիպ Ֆիլիպովիչի առաջ նամազի պես ինչ-որ բան արեց։
3
Դրախտային ծաղիկներով նախշազարդ, սև եզրաշերտով պնակների մեջ բարալիկ շերտերով սաղմոն և թթու դրած օձաձուկ էր դրված։ Ծանր տախտակի վրա արծաթյա տակառիկով արցունքապատ պանրի կտոր կար և ձվով եզերված խավիար։ Ափսեների արանքում՝ մի քանի բարակոտն ըմպանակ և բյուրեղապակյա երեք փոքր գրաֆին՝ տարագույն օղիներով: Այս ամենը տեղավորված էր մարմարյա փոքր սեղանիկի վրա, շատ հարմար միացված կաղնեփայտի փորագրանախշ հսկայական բուֆետին, որն արծաթյա և ապակյա լույսի փնջեր էր արձակում: Սենյակի մեջտեղում՝ դամբարանի նման ծանր սեղանն էր՝ ծածկված ճերմակ սփռոցով, վրան երկու սպասք, անձեռոցիկները ոլորած էին պապական խույրերի պես, և երեք մգագույն շիշ։
Զինան ներս բերեց արծաթյա ծածկված մատուցարան, որի հրա ինչ-որ բան էր քլթքլթում։ Կերակուրից այնպիսի բույր էր սփռվում, որ շան երախն անմիջապես թքակալեց։ «Շամիրամի այգիները»,— մտածեց նա և փայտի պես մանրահատակին խփեց պոչը։
— Բերեք դրան,— գիշատչաբար կարգագրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը։ - Դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, հանգիստ թողեք խավիարը։ Եվ, եթե մի բարի խորհուրդ կլսեք, ոչ թե անգլիականը, այ է սովորական ռուսական օղի լցրեք։
Գեղեցկատես կծվածը (արդեն առանց խալաթի էր, վայելուչ սև կոստյումով) ցնցեց լայն ուսերը, քաղաքավարի քմծիծաղեց և լցրեց թափանցիկ օղին:
— Նորօրհնյա՞լն է,— տեղեկացավ նա։
— Աստված ձեզ հետ, սիրելիս,— արձագանքեց տանտերը։— Սպիրտ է։ Դարյա Պետրովնան գերազանց օղի է պատրաստում։
- Մի ասեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, րոլորը հաստատում են, որ սա շատ կարգին օղի է։ Երեսուն աստիճան։
- Իսկ օղին պիտի լինի քառասուն աստիճան, և ոչ երեսուն, սա՝ մեկ,— խրատաբար ընդհատեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— իսկ երկրորդը, Աստված գիտե, թե ինչ են խառնել հետը։ Դուք կարո՞դ եք ասել, թե ինչ է անցել նրանց մտքով։
— Ինչ ասես,— վստահ ասաղ կծկածը։
— Ես էլ եմ այդ կարծիքին,— լրացրեց Ֆիլիպ Ֆիլիպովչը և ըմպանակի պարունակությունը մի ումպով լցրեց կոկորդը, — է՜․․․ ը՜մմմ․․․ դոկտոր Բորմենտալ, աղաչում եմ ձեզ, տեղնուտեղն այս կտորը, և եթե ասեք, թե սա․․․ ես ձեր ոխերիմ թշնամին կլինեմ ամբողջ կյանքում։ «Սևիլյայից Գրենադա․․․»։
Ինքն այս խոսքերի հետ արծաթյա լայնատամ պատառաքաղով մգագույն հացիկի պես մի բան վերցրեց։ Կծվածը հետևեց նրա օրինակին։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի աչքրը պայծառացան։
— Վա՞տ էր,- ծամելով հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը— Վա՞տ էր։ Պատասխանեք, հարգելի դոկտոր։
— Աննման,— անկեղծորեն պատասխանեց կծվածը։
— Իհարկե․․․ նկաաի ունեցեք, Իվան Առնոլդովիչ, սառն աղանդեր և սուպ վրայից ուտում են միայն բոլշևիկներից մազապուրծ կալվածատերերը: Իրեն փոքրիշատե հարգող մարդը միայն տաք աղանդերներ է օգտագործում։ Իսկ մոսկովյան տաք աղանդերներից սա առաջինն է: Ժամանակին դա շատ լավ պատրաստում էին «Սլավյանսկիյ բազարում»: Առ, սա էլ քեզ։
- Շանը ճաշասենյակում եք կերակրում,— կնոջ ձայն լսվեց,— հետո դրան էստեղից քշել չի լինի։
— Ոչինչ․․․ Սովածացել է խեղճը,— Ֆիլիպ Ֆիլիպովիչը պատառաքաղի ծայրով աղանդեր մեկնեց, որն ընդունվեց աճպարարի ճարպկությամբ, իսկ պատառաքաղը շրխկոցով նետեց լվացարանի մեջ:
Հետո պնակներից խեցգետնի բույր արձակող գոլորշի բարձրացավ, շունը նստել էր սփռոցի ստվերում՝ վառոդի պահեստի մոտ, ժամապահի տեսքով, իսկ Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ձիգ, անձեռոցիկն օձիքին հագցրած, սկսեց քարոզել․
— Իվան Առնոլդովիչ, ուտելիքը խորամանկ բանէ: Պիտի կարողանալ ուտել, և պատկերացրեք , որ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում ուտել: Պետք է ոչ միայն իմանալ, ինչ պիտի ուտել, այլև երբ և ինչպես: (Ֆիլիպ Ֆիլիպովիչը բազմանշանակ թափահարեց գդալը): Եվ ինչ խոսել այդ ընթացքում, այո՛-ո։ Եթե դուք հոգում եք ձեր մարսողության համար, ահա՝ բարի խորհուրդ․ ճաշելիս մի խոսեք բոլշևիզմի և բժշկության մասին: Եվ Աստված ձեզ պահապան, մինչ ճաշելը մի կարդացեք սովետական թերթեր:
— Հը՛մմ․․․ Ախր ուրիշները չկան։
— Ուրեմն, ոչ մեկն էլ մի կարդացեք: Գիստեք, իմ կլինիկայում ես երեսուն դիտարկում եմ անցկացրել։ Եվ ի՞նչ եք կարծում։ Թերթ չկարդացող այցելուները գերազանց էին զգում իրենց։ Իսկ նրանք, ում հատկապես ստիպում էի «Պրավդա» կարդալ, քաշ էին կորցնոէմ:
— Հը՛մմ մ․․․— հետաքրքրությամբ արձագանքեց սուպից և գինուց շառագունող կծվածը։
— Ավելին: Ծնկի նվազած ֆունկցիանեը, վատ ախորժակ, ճնշված հոգեվիճակ։
— Այ քեզ քա՜ն․․․
- Այո՛։ Ի դեպ, ի՞նչ եմ անում։ Ինքս խոսք րացեցի բժշկությունից: Ավելի լավ է, ուտենք։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ետ ընկնելով, զանգ զարկեց, և բալեգույն վարագույրի ետևից հայտնվեց Զինան: Շանը բաժին հասավ թառափի բացգույն, չաղլիկ մի կտոր, որր նրան դուր չեկավ։ Դրանից անմիջապես հետո՝ արյունապատ ռոստբիֆի մի շերտ։ Խժռելով դա, շունը հանկարծ զգաց, որ քնել է ուզում և ոչ մի ուտելիք չի կարող տեսնել։ «Տարօրինակ զգացողություն,— մտածեց նա՝ թարթելով ծանրացած կոպերը,— աչքս ոչ մի ուտելիք տեսնել չի ուղում: Իսկ ճաշից հետո ծխելը հիմարություն է․․․»։
Ճաշասենյակը լցվեց սիգարի կապույտ, անդուր հոտով: Շունը ննջում էր, զլուխը դրաձ առջևի թաթերի վրա։
— «Սեն- ժյուլիեն»-ը կարգին գինի է,— քնի մեջ լսում էր շունը,— բայց հիմա չկա չէ որ։
Խուլ, առաստաղներով ու գորգերով խլացված խմբերգ լսվեց վերևներից ու կողքից։
Ֆիլիպ Ֆիլիպովիչը զանգ զանգեց և հայտնվեց Զինան:
-Զինուշկա, ի՞նչ է նշանակում սույնը։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նորից են ընդհանուր ժողով արել,— պատասխանեց Զինան:
— Նորից,- վշտաբեկ բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— հիմա, ուրեմն, գնաց։ Կործանվեց կալաբուխովյան տունը։ Հիմա ստիպված ենք քոչել, բայց ո՞ւր, հարց է առաջանում։ Ամեն ինչ յուղի պես կգնա։ Սկզբում՝ ամեն երեկո երգեցողություն, հետո արտաքնոցներում կսառչեն խողովակները, հետո կպայթի ջեռուցման կաթսան, և այսպես շարանակ։ Վերջ Կալաբուխովին:
— Վշտացել է Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— Ժպտալով նկատեց Զինան ու տարավ ափսեների սարը։
— Բայց ինչպե՞ս չվշտանամ,- բացականչեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ի՜նչ տուն էր։ Հասկացեք։
— Չափազանց մռայլ եք նայում իրերին, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, — առարկեց գեղեցկատես կծվածը,- նրանք հիմա կտրուկ փոխվել են։
— Դուք ինձ ճանաչում եք, չէ՞, սիրելիս: Այդպե՞ս է: Ես փաստերի մարդ եմ, դիտարկումների մարդ: Ես թշնամի եմ չհիմնավորված հիպոթեզների: Եվ դա քաջ հայտն ի է ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում: Եթե ինչ-որ բան եմ ասում, ուրեմն՝ հիմքում որևիցե փաստ կա, որից եզրակացություն եմ անում: Եվ ահա փաստը․ մեր տան կախիչների և կրկնակոշիկների տակդիրը։
— Հետաքրքիր է․․․
«Փուչ բան են կրկնակոշիկները, դրանց մեջ չէ երջանկությունը,— մտմտում էր շունը,— նշանավոր անձնավորություն է»:
— Հրամեցեք, կրկնակոշիկների կանգնակը։ Հազար ինն հարյուր երեք թվականից այս տանն եմ ապրում։ Եվ ահա, դրանից մինչև հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում չի եղել մի դեպք, ընդգծում եմ կարմիր մատիտով «ոչ մի», որ մեր ներքևի շքամուտքի մասից, ընդհանուր, չփակվող դռան դեպքում, գեթ մեկ զույգ կրկնակոշիկ կորչեր: Նկատի ունեցեք, այստեղ տասներկու բնակարան կա, ես ընդունելություններ ունեմ։ Տասնյոթ թվականի ապրիլին, մի գեղեցիկ օր, չքացան բոլոր կրկնաոշիկները, այդ թվում իմ մեկ զույգը, երեք ձեռնափայտ, վերարկու և շվեյցարի ինքնաեռը։ Եվ այդ ժամանակից ի վեր կրկնակոշիկների տակդիրը դադարեց գոյություն ունենալ։ Սիրելիս, էլ չեմ խոսում շոգեջեռուցման մասին։ Չեմ խոսում։ Թող այդպես լինի։ Քանի որ սոցիալական հեղափոխություն է, պետք չէ ջեռուցե։ Չնայած երբևէ, եթե ազատ ժամանակ լինի, ես կզբաղվեմ ուղեղի ուսումնասիրությամբ և կապացուցեմ, որ այդ ամբողջ սոցիալական շիլաշփոթը պարզապես կատարյալ զառանցանք է․․․ Այսպես, ուրեմն, ես ասում եմ․ երբ սկսվեց այդ ամբողջ պատմությունը, բոլորն սկսեցին քայլել կեղտոտ կրկնակոշիկներով և վալենկաներով՝ մարմարե սանդուղքի վրա։ Ինչո՞ւ պետք է կրկնակոշիկները պահել կողպեքի տակ և մի գինվոր էլ կանգնեցնել, որպեսզի մեկնումեկը չթռցնի: Ինչո՞ւ հավաքեցին գորգը շքամուտքի սանդուղքի վրայից։ Մի՞թե Կարլ Մարքսը արգելում է դա թողնել սանդուղքին: Կարլ Մարքսի գրքերից որևէ մեկում ասվա՞ծ է, որ Պրեչիսաենկայում, կալաբուխովյան տան երկրորդ շքամուտքը հարկ է մեխել և շրջանցել, ետնամուտքից ներս մտնել: Ո՞ւմ է դա պետք: Կեղեքված նեգրերի՞ն։ Թե՞ պորտուգալական բանվորներին: Ինչո՞ւ պրոլետարը չի կարող կրկնակոշիկները թողնել ներքևում, որպեսզի կեղտոտի մարմա՞րը։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, չէ՞ որ նա ոչ մի կրկնակոշիկ էլ չունի,— կմկմաց կծվածը։
— Ամ-մենե-վին,— որոտաձայն բացականչեց ֆիլիպ Ֆիլպովիչը և գավաթը գինի լցրեց։- Հը՛մ․․․ Ես չեմ ընդունում լիկյորները ճաշից հետո, դա ծանրացնում է և վատ ազդում լյարդի վրա․․․ Այդպես չէ: Նրա հագին հիմա կրկնակոշիկ կա, և դրանք․․․ իմն են։ Ճիշտ և ճիշտ հենց այն կրկնակոշիկները, որոնք անհետացան հազար ինն հարյուր տասնյոթ թվականի ապրլիի տասներեքին։ Մի հարցնող լինի, ո՞վ է դրանք թռցրել: Չի կարող պատահել։ Բուրժույ Սա՞բլինը։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը մատը տնկեց առաստաղին)։ Ծիծաղելի է ենթադրել անգամ: Շաքարագործարանի տեր Պոլո՞զովը (Ֆիլիպ Ֆիլիպովիչը կողքը մատնցույց արեց), ոչ մի դեպքում։ Հենց այդ երգասերներն են արել։ Այ-յո՛։ Բայց գոնե սանդուղքի տակ հանեին։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչը սկսել էր կարմրատակել): Ո՞ր գրողի ծոցը տարան ծաղկամանները հարթակներից: Ինչո՞ւ էլեկտրականությունը, Աստված հիշողություն տա, քսան տարվա ընթացքում հանգավ երկու անգամ, իսկ ներկայումս կանոնավորապես հանգչում է ամիսը մեկ: Դոկտոր Բորմենտալ։ Վիճակագրութլունը դաժան բան է։ Դուք ծանոթ եք իմ վերջին աշխատանքին և դա ավելի լավ հայտնի է ձեզ, քան մեկ արիշին։
— Քայքայում է, Ֆիլիպ Ֆիլիպովիչ:
— Ոչ,— միանգամայն վստահ առարկեց Ֆիլպ Ֆիլիպովիչը,— ոչ։ Թանկագին Իվան Առնոլդովիչ, աջաջինը դուք ձեռնպահ մնացեք այդ բառը գործածելուց։ Դա միրաժ է, մշուշ, հերյուրանք։— Ֆիլիպ Ֆիլիոլովիչը լայն չռեց կարճլիկ մատները, որից կրիայի նման երկու ատվեր թրթռացին սփռոցի վրա։— Ի՞նչ ասել է ձեր այդ քայքայումը։ Ձեռնափայտով պառա՞վ։ Չար կախա՞րդն է, որ կոտրել է բոլոր ապակիները, հանգցրել րոլոր լամպերը: Ամենևին գոյություն չունի։ Ի՞նչ եք ենթադրում այդ բառի տակ,— մոլեգնած հարցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը, ինքն էլ պատասխանեց:— Ահա թե ինչ է դա․ եթե ես, վիրահատելու փոխարեն, ամեն երեկո իմ բնակարանում սկսեմ երգել, իմ տանը քայքայում կսկսվի: Եթե ես, մտնելով զուգարան, ներեցեք արտահայտությանս, սկսեմ միզել նստակոնքի կողքով, նույնն էլ անեն Զինան և Դարյա Պետրովնան, զուգարանում քայքայում կսկսվի: Հետևաբար, քայքայումն արտաքնոցների մեջ չէ, այլ գլուխներում: Նշանակում է, երբ այդ բարիտոնները բղավում են՝ «Խփիր քայքայմանը», ես ծիծաղում եմ։ (Ֆիլիպ Ֆիլիպովիչի դեմքն այնպես այլայլվեց, որ կծվածը բերանը բացեց։) Երդվում եմ, ծիծաղս գալիս է։ Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրն իր համար մեկական ծոծրակ պիտի գնի։ Եվ ահա, երբ նա իր միջից պլոկի համաշխարհային հեղաւիոխութխթյունը, էնգելսին ու Նիկոլայ Ռոմանովին, ճնշված մալայցիներին է և նման տեսլախաբություններ ու զբաղվի մարագները մաքրելով՝ իր ուղղակի գործով, քայքայումն ինքնըստինքյան կչքանա։ Երկու Աստծու չի կարելի ծառայել: Անհնարին է միաժամանակ ավլել-մաքրել տրամվայի ուղիները և տնօրինել իսպանացի ինչ-ինչ թոկից փախածների ճակատագիրը։ Դա ոչ մեկին չի հաջողվի, դոկտոր, առավել ևս նրանց, ովքեր եվրոպացիներից զարգացմամբ ետ մնալով մի երկու հարյուր տարի, մինչ օրս այնքան էլ վսաահ չեն կոճկում սեփական շալվարները:
Ֆիլիպ Ֆիլիպովիչը ազարտի մեջ էր ընկել, բազեանման ռունգերը փքվել էին։ Ուժ հավաքած կուշտ ճաշից հետո, նա, հին մարգարեի նման դղրդացնում էր օդը և գլուխն արծաթավւայլ էր։
Նրա ասածները քնաթաթախ շան վրա թափվում էին, ինչպես ստորգետնյա խուլ աղմուկ։ Մեկ իր դեղին աչքերով տխմար բուն էր ցցվում երազին, մեկ սպիտակ, կեղտոտ գդակով դահճի նողկալի ռեխը, մեկ Ֆիլիպ Ֆիլիպովիչի կարճ բեղը՝ լուսավորված լուսամփոփից իջնող վատ էլեկտրակն լույսի տակ, մեկ ալարկոտ սահնակներ էին ճռճռում ու անհետանում, իսկ շան որովայնում եփվում ու հյութի մեջ լղում էր ռոստբիֆի հոշոտված կտորը։
«Նա կարող է ուղղակի միտինգներում փող աշխատել,— աղոտ երագում էր շունը,— առաջնակարգ գործ անող է ։ Թեև, ըստ երևույթին, առանց դրա էլ փողի կարիք չունի․․․»։
— Ոստիկա՜ն բղավում էր Ֆիլիպ Ֆիլիպովիչը։— Ոստիկա՜ ն։- «Ո՜ւհու-հու-հո՛ւ»՝ ինչ-որ փուչիկներ պայթեցին շան ուղեղում․․․— Ոստիկա՝ն։ Սա, և միայն սա։ Եվ ամենևին կարևոր չէ, մետաղյա թիթեղիկով կլինի, կարմիր գլխարկով: Ամեն մեկի կողքինն մեկակն ոստիկան կանգնեցնել և ստիել ոստիկանին զսպել մեր քաղաքացիների ոկալ մղումները։ Դուք ասում եք քյքայում: Դոկաոր, ես ձեզ կասեմ, որ մեր տան մեջ դեպի լավը ոչինչ չի գնա, մինչև, չզգաստացնեք այդ երգիչներին: Հենց նրանք դադարեցնեն իրենց համերգները, վիճակն իսկույն կլավանա:
— Հակահեղափոխական բաներ եք ասում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ, — կատակով նշեց կծվածը,— Աստված չանի, մեկնումեկը լսի։
— Ոչ մի վտանգ,— տաքացած առարկեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— ոչ մի հակահեղափոխություն: Ի դեպ, ահավասիկ մի բառ ևս, որ տանել չեմ կարողանում: Բոլորովին հայտնի չէ, թե դրա տակ ինչ է թաքնված։ Սատանան գիտե: Եվ այսպես, ես ասում եմ․ ոչ մի հակահեղափոխական բան իմ ասածի մեջ չկա։ Դա բովանդակում է միայն ողջամտություն և կյանքի փորձ․․․
Այստեղ Ֆիլիպ Ֆիլիպովիչը օձիքից քաշեց-հանեց փայլուն ծալած անձեռոցիկի ծայրը և, ճմլելով, դրեց կարմիր գինու կիսատ խմած գավաթի մոտ։ Կծվածը տեղնուտեղը ոտքի ելավ և շնորհակալություն հայտնեց․ «Մերսի»:
— Մի րոպե, դոկտոր, — նրան կանգնեցրեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը և շալվարի գրպանից հանեց դրամապանակը: Աչքերը կկոցեց, վերահաշվեց սպիտակ թղթադրամները և պարզեց կծվածին․— Իվան Առնոլդովիչ, այսօր ձեզ քառասուն ռուբլի է հասնում: Խնդրեմ:
Շնից կծվածը շնորհակալություն հայտնեց և, կարմրելով, փողը դրեց պիջակի գրպանը։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, այս երեկո ես ձեզ պե՞տք չեմ,— տեղեկաավ նա:
-Ոչ, սիրելիս, շնորհտկալ եմ: Այսօր ոչինչ չենք անելու: Նախ, ճագարը սատկեց, երկրորդը՝ այսօր Մեծ թատրոնում «Աիդա»-ն է: Վաղուց չեմ լսել։ Սիրում եմ․․․ Զուգերգը հիշո՞ւմ եք․․․ Տարա․․․ Րառիմ․․․
— Այդ ինչպե՞ս եք հասցնում, Ֆիլիպ Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— հարգալիր հարցրեց բժիչկրը։
— Ամենուրեք հասցնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում,— խրատաբար բացատրեց տանտերը:— Հարկավ, եթե ես սկսեի ցատկոտել նիստից նիստ և օրնիբուն երգեի սոխակի պես, փոխանակ իմ անմիջական գործով զբաղվեի, ոչ մի տեղ չէի հասցնի,- Ֆիլիպ Ֆիլիպովիչի մատների տակ երկնային ձայներ արձակեց ռեպետիրը,— ինն անց է մի քիչ․․․ երկրորդ գործողությանը կհասնեմ․․․ Ես կողմնակից եմ աշխատանքի բաժանմանը։ Մեծ թատրոնում թող երգեն, իսկ ես կվիրահաաեմ: Շատ լավ կլինի՝ և ոչ մի քայքայում․․․ Ինչ եմ ասում, Իվան Առնոլդովիչ, դուք ուշադիր հետևեք, հենց հարմար մահ եդավ, իսկույն սեղանից սնուցիչ հեղուկի մեջ և ինձ մոտ։
- Մի անհանգստացեք, Ֆիլիպ Ֆիլիպովիչ,— պաթոլոգանատոմներն ինձ խոստացել են։
— Հրաշալի։ Իսկ մենք առայժմ այս փողոցային նեվրաստենիկին կզննենք, կլողացնենք։ Թոդ կողն ապաքինվի․․․
«Իմ մասին է հոգում,— մտածեց շունը,— շատ լավ մարդ է։ Ես գիտեմ, նա ով է: Բարի կախարդ է, մոգ ու վհուկ՝ շնական հեքիաթից․․․ Չի կարող պատահել, չէ՞ որ այս ամենը երազում տեսած լինեմ։ Իսկ թե հանկարծ երա՞զ է: (Քնի մեջ շունը ցնցվեց)։ Հիմա կարթնանամ, ու ոչինչ չլա։ Ոչ մետաքսապատ լամեպեր, ոչ տաքության, ոչ կշտություն, նորից կսկսվի՝ դարպասատակ, խելագար սառնամանիք, սառած ասֆալտ, սով, չարամիտ մարդիկ․․․ ճաշարանը, ձյուն․․․ Աստված իմ, ի՜նչ ծանր կլինի»:
4
Բայց նման ոչինչ չկատարվեց: Հենց դարպասատակը հալչեց որպես նողկալի երազ, և այլևս չվերադարձավ:
Երևում է, այնքան էլ սարսափելի չէ քայքայումը։ Չնայած դրան, օրվա մեջ երկու անգամ մոխրագույն հարմոնները պատուհանների տակ թափ էին շիկացնում և տաքությունն ալիք-ալիք սփռվում էր բնակարանում։
Միանգամայն հստակ էր, շունը քաշել էր ամենագլխավոր շնական տոմսը: Նրա աչքերը հիմա օրական երկու անգամից ոչ քիչ երախտապարտ արցունքով էին լցվում պրեչիստենկցի իմաստունի հասցեին: Դրանից բացի, հյուրասենյակ-ընդունարանի պահարանների արանքի տրյումոն արտացոլում էր բախտավոր պատկերը շան։
«Ես գեղեցկատես եմ: Կարող է պատահել՝ անհայտ շնական ինկոնգնիտո-արքայազն,- մտորում էր շունը՝ նայելով գոհ մռութով, փռչոտ, սբճագույն շանը, որը զբոսնում էր հայելային հեռուներում,— շատ հնարավոր է, որ տատս մեղք է գործել ջրասուզակ շան հետ։ Ես եմ ասում՝ քթիս վրայի սպիտակ պուտը։ Որտեղի՞ց՝ հարցնող լինի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչը մեծ ճաշակի տեր մարդ է, առաջին պատահած բակապահ շանը չէր վերցնի»:
Մեկ շաբաթվա ընթացքում շունը խժռեց այնքան, ինչքան վերջին քաղցած ամիսուկեսը փողոցում: Բայց, անշուշտ, ըստ կշռի։ Ֆիլիպ Ֆիլիպովիչի մոտ ուտելիքի որակի մասին խոսել իսկ չարժե: Եթե նույնիսկ ուշադրության չառնենք այն, որ Դարյա Պետրովնան ամեն օր տասնութ կոպեկի մսի կտորտանք էր գնում Սմոլենսկիյ շուկայից, բավական է հիշատակել ճաշերը երեկոյան ժամը յոթին ճաշասենյակում, որոնց ներկա էր լինում շունը, չնայած նրբագեղ Զինայի բողոքներին։ Այղ ճաշերի ընթացքում Ֆիլիպ Ֆիլիպովիչը վերջնականապես ստացավ կուռքի կոչում: Շունը կանգնում էր ետևի թաթերի վրա և քաշքշում պիջակը, շունն ուսումնասիրել էր Ֆիլիպ Ֆիլիպովիչի զանգ խփելը՝ երկու լիաձայն հատու տանտիրոջ զանգ, և հաչոցով դուրս էր պրծնում նախասենյակում դիմավորելու նրան։ Տանտերը ներս էր մտնում սևագորշ աղվեսամորթիով, փալեցնելով միլիոնավոր ձնե ցոլքերը, սփռելով մանդարինի, սիգարի, օծանելիքի, կիտորնի, բենզինի, օդըկոլոնի, մահուդի բույրեր, և նրա ձայնը, որպես հրամանատարական փող, տարածվում էր բնակարանով մեկ․
-Խոզի մեկը, բուն ինչո՞ւ ես գզգզել: Քեզ խանգարո՞ւմ էր։ Խանգարո՞ւմ էր՝ հարցնում եմ: Պրոֆեսոր Մեչնիկովի՞ն ինչի համար ես ջարդել։
— Ֆիլիպ Ֆիլիպովիչ, նրան պիտի մտրակով դաղել գոնե մեկ անգամ,— զայրացած ասում էր Զինան, — թե չէ կատարելապես երես կառնի։ Տեսեք, ահա, թե ինչ է արել ձեր կրկնակոշիկները։
— Ոչ մեկին դաղել պետք չէ,- հուզվեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,- հիշիր սա մեկ անգամ ընդմիշտ։ Մարդու և կենդանու վրա կարելի է աղդել միայն խրատով: Այսօր նրան միս տվե՞լ եք։
— Տեր Աստված։ Նա ամբողջ տունն է հախռել։ Ի՞նչ եք հարցնում, Ֆիլիպ Ֆիլիպովիչ: Զարմանում եմ, ինչպես չի տրաքում:
— Է, թող ուտի, անուշ լինի․․․ Բուն քեզ ինչո՞վ է խանգարում, խուլիգան։
— Ուո՜ւ-ո՜ւ,— վնգստում էր շողոքորթ շունը և սողում փորի վրա, թաթերը շրջած:
Հետո նրա շլինքից բռնած աղմուկով քարշ տվեցին ընդունարանի միջով աշխատասենյակ: Շունը կլանչում էր, կծոտում, կառչում գորգիղ, քշվում հետույքի վրա, ինչպես կրկեում։ Աշխատասենյակի մեջտեղում, գորգի վրա դրված էր ապակեաչք բուն, պատռված փորով, որից դուրս էին ցցվել ինչ-որ կարմիր նավթալինահոտ լաթեր։ Սեղանին դրված էր ջարդուփշուր դիմանկարը։
— Դիտավորյալ չեմ հավաքել, որ ձեր, աչքով տեսնեք,— սրտնեղած զեկուցեց Զինան,— ախր, նա սեղանին ցատկեց, սրիկան։ Ու պոչից՝ ցապ։ Ուշքս գլուխս չեկած, նա արդեն քրքրել էր: Ֆիլիպ Ֆիլիպովիչ, մռութը խրեք բվի մեջ, որ հասկանա, թե ինչ է նշանակում իրերը փչացնել:
Ու սկսվեց աղմուկը: Գորգին սոսնձված շանը քարշ էին տալիս՝ մռութը բվի մեջ խրելու, ըստ որում, շունը դառնաղի արցունք էր թափում, մտածելով․ «Խփեք, ծեծեք, մենակ մի քշեք բնակարանից»:
—Բուն այսօր ևեթ տարեք խրտվիլակագործի մոտ։ Դրանից բացիի, ահա քեզ յոթը ռուբլի և վաթսուն կոպեկ՝ տրամվայի, կգնաս Մյուռռի խանութ, մի լավ վզկապ առ սրան, շղթայով:
Հաջորդ օրը շան վզին լայն, փայլփլուն վզակապ կար։ Առաջին պահ, նայելով հայելուն, նա շատ դառնացավ, պոչն իրեն քաշեց ու գնաց լողասենլակ, մտմտալով, թե ինչպես պոկի դա վզից՝ սնդուկին կամ արկղին քսելով: Սակայն շատ շուտով հասկացավ, որ ինքը հիմարէ պարզապես: Զինան նրան տարավ զբոսանքի՝ շղթայով։ Օբուխով նրբանցքով շունը քայլում էր կալանավորի պես, ամոթից վառվելով,